Հերման Էմիլ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերման Էմիլ Ֆիշեր
Hermann Fischer
Hermann Emil Fischer c1895.jpg
Ծնվել էհոկտեմբերի 9, 1852(1852-10-09)[1][2][3][4][5]
Օյսկիրխեն, Օյսկիրխեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել էհուլիսի 15, 1919(1919-07-15)[1][2][4] (66 տարեկանում)
Բեռլին, Գերմանիա[1]
ինքնասպանություն
ԳերեզմանFriedhof Wannsee, Lindenstraße
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտությունկենսաքիմիկոս, քիմիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Վյուրցբուրգի համալսարան, Հումբոլդտի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերԲոննի համալսարան և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6]
Գիտական ղեկավարԱդոլֆ Բայեր
Եղել է գիտական ղեկավարՕտտո Դիլս, Հանս Ֆիշեր, Otto Warburg?, Hans von Euler-Chelpin?, Carl Harries? և Max Bergmann?
Հայտնի աշակերտներOskar Piloty?, Օտտո Դիլս, Ադոլֆ Վինդաուս, Ludwig Knorr?, Ֆրից Պրեգլ և Otto Warburg?
ՊարգևներՖարադեյի դասախոսության նրցանակ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Քիմիայի Նոբելյան մրցանակ[7][8] Էլիոտ Կրեսոնի մեդալ Հելմհոլցի մեդալ Քոթենիուսի մեդալ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Դևիի շքանշան[9] Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ և Բալիի մեդալ
Hermann Emil Fischer Վիքիպահեստում

Հերման Էմիլ Ֆիշեր (գերմ.՝ Hermann Emil Fischer, հոկտեմբերի 9, 1852, Օյսկիրհեն - հուլիսի 15, 1919, Բեռլին), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1893) և պատվավոր անդամ (1913)։

Ավարտել է Ստրասբուրգի համալսարանը (1874)։ Եղել է Մյունխենի (1871՝-ից), Էռլանգենի (1882-ից), Վյուրցբուրգի (1885-ից) և Բեռլինի (1892—1919) համալսարանների պրոֆեսոր։ 1875 թվականին սինթեզել է ֆենիլհիդրազինը և այն օգտագործել որպես ռեակտիվ՝ տարբեր քիմիական ռեակցիաներում։ Ուսումնասիրել է պուրինային միացությունների կառուցվածքը, սինթեզել է կոֆեին, թեոբրոմին, ադենին, գուանին, պուրին (1897-98)։ 1903 թ.-ին սինթեզել է երկէթիլբարբիտուրաթթուն (քնաբեր դեղամիջոց)։

Սահմանել է ածխաջրերի ռացիոնալ բանաձևերը և անվանակարգը։ Առաջարկել է գլյուկոզիդների սինթեզի մեթոդ (1893)։ 1899 թվականից սկսել է ուսումնասիրել սպիտակուցները։ Ամինաթթուների վերլուծման իր իսկ ստեղծած եթերային եղանակով առաջինն է իրականացրել սպիտակուցների ճեղքման արգասիքների որակական և քանակական վերլուծությունը, հայտնաբերել մի քանի ամինաթթու, փորձով ապացուցել, որ սպիտակուցներում ամինաթթուները կապված են պեպտիդային կապով, սինթեզել 18-անդամանի պոլիպեպտիդ (1907)։

1902 թ. ստացել է Նոբելյան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png