Jump to content

Ֆորսաժ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորսաժ 8
անգլ.՝ The Fate of the Furious
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և քրեական ֆիլմ
Թվականապրիլի 14, 2017[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖ․ Գարի Գրեյ[3]
ՊրոդյուսերՆիլ Մորից
Սցենարի հեղինակՔրիս Մորգան
ԴերակատարներՎին Դիզել, Տայրիզ Գիբսոն, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Լուդաքրիս, Եվա Մենդես, Կուրտ Ռասել, Ջեյսոն Սթեթհեմ, Սքոթ Իսթվուդ, Նատալի Էմանուել, Էլզա Պատակի, Շարլիզ Թերոն, Լյուկ Իվանս[4], Քրիստոֆեր Հիվյու[4], Հելեն Միրեն[4], Օլեկ Կրուպա[4], Գարի Վիքս[4], Tyrone Wiggins?[4] և Ֆեյթ Լոգան[4]
ՕպերատորՍթիվեն Ֆ. Ուինդոն
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժՔրիստիան Վագներ
Պատմվածքի վայրՀավանա և Լոս Անջելես
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն136 րոպե
Բյուջե250 000 000 $[2]
Շահույթ1 236 005 118 $[5] և 226 008 385 $[6]
 The Fate of the Furious Վիքիպահեստում

«Ֆորսաժ 8 » (անգլ.՝ The Fate Of The Furious), ամերիկյան մարտաֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ֆելիքս Հերի Գրեյի և սցենարիստ Կրիս Մորգանի կողմից։ Սա «Ֆորսաժ» ֆիլմաշարի ութերորդ մասն է։ Ֆիլմում նկարահանվել են Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Դուեյն Ջոնսոնը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիս, Կուրտ Ռասելը, Ջեյսոն Սթեթհեմը և Սքոթ Իսթվուդը։

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 14-ին։

Դոմը և Լետտին գնում են իրենց մեղրամիսն անցկացնելու, իսկ Միան և Բրայանը դուրս են գալիս խաղից։ Խմբի մյուս անդամները ռեաբիլիտացված են և ամբողջովին սովորական կյանք են վարում։ Սակայն երբ մի առեղծվածային կին Դոմին հանցանքի է աշխարհ է ներքաշում, որից նա չի կարող դուրս գալ, և ստիպում են նրան դավաճանել բոլոր նրանց, ովքեր թանկ են իր համար, խումբը կանգնում է փորձությունների առաջ, որոնք կստուգեն յուրաքանչյուրին այնպես, ինչպես երբևէ չի եղել նախկինում[7].

Դերասան Դեր
Վին Դիզել Դոմինիկ Տորետտո Դոմինիկ Տորետտո
Միշել Ռոդրիգես Լետտի Օրտիս Լետտի Օրտիս
Դուեյն Ջոնսոն Լյուկ Հոբս агент Լյուկ Հոբս
Թայրիզ Գիբսոն Ռոման Պիրս Ռոման Պիրս
Լուդաքրիս Տեջ Պարկեր Տեջ Պարկեր
Կուրտ Ռասել «Պարոն Ոչ մեկ» «Պարոն Ոչ մեկ»
Ջեյսոն Սթեթհեմ Դեկարդ Շոու Դեկարդ Շոու
Էլզա Պատակի Ելենա Նիվես Ելենա Նիվես
Նատալի Էմանուել Ռամզի Ռամզի
Սքոթ Իսթվուդ Գործակալ ՊՕ Գործակալ ՊՕ
Շարլիզ Թերոն Սայֆեր Սայֆեր
Քրիստոֆեր Հիվյու Բացասական կերպար Բացասական կերպար
Տեգո Կալդերոն Տեգո Լեո Տեգո Լեո
Դոն Օմար Ռիկո Սանտոս Ռիկո Սանտոս
Հելեն Միրեն Մագդալինա Շոու Մագդալինա Շոու

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆորսաժի» 8-րդ մասի նկարահանումների պլանն առաջին անգամ ներկայացվել է 2015 թվականի մարտին, երբ Վին Դիզելը Jimmy Kimmel Live շոուի ժամանակ հայտնում է, որ ֆիլմը կնկարահանվի Նյու Յորքում։ Ֆիլմի պատրաստումը սկսվեց միանգամից Ֆորսաժ 7-ից հետո, Վին Դիզելի, Կրիս Մորգանի և պրոդյուսեր Նիլ Մորիցի հետ։ Այն բանից հետո, երբ հաստատվեցին ամսաթվերը, որոնցում պետք է սկսվեին ֆիլմի նկարահանումները, դերասանների հարցազրույցը սկսվեց, և այն տևեց 2015 թվականի ապրիլից մինչև նույն թվականի հունիսը։

Վին Դիզելը, Կուրտ Ռասելը և Միշել Ռոդրիգեսը առաջինն էին, ովքեր հաստատեցին իրենց մասնակցությունը ֆիլմում։ Թայրիզ Գիբսոնը և Լուդաքրիսը այդ նույն կերպով հաստատեցին իրենց մասնակցությունը։ Լուկաս Բլեքի հետ պայմանագիր կնքվեց, որի համաձայն նա կկրկնի Շոն Բոսուելի դերը։ Դուեյն Ջոնսոնը հաստատեց իր մասնակցությունը, հավելյալ նշելով իր կերպարի` Լյուկ Հոբսի հնարավոր սպին-օֆը։ Ջեյսոն Սթեթհեմը նույնպես ընդունեց իր վերադարձը։

2016 ապրիլին, Շարլիզ Թերոն և Քրիստոֆեր Հիվյուն ընդունվեցին որպես չար դերակատարներ, իսկ այդ ընթացքում Սքոթ Իսթվուդը նույնպես միացավ դերասանական խմբին, որպես օրինապաշտպան մամինների գործակալ։ 2016 թվականի մայիսի 17-ին, Վին Դիզելը իր Ինստագրամի էջում տեղակայեց իր և Էլզա Պատակիի համատեղ նկարը, ավելացնելով, որ նա նույնպես ֆիլմ է վերադառնում, և դրան հաջորդեց նրանց նկարահանվելու հրապարակում արված տեսահոլովակը Նատալի Էմանուելի հետ միասին, ով անցած դիլմում կրկին գլխավոր դեր էր ունեցել։ 2016 թվականի հունիսին, Հելեն Միրենը Elle-ում ունեցած իր հարցազրույցում հայտարարել է, որ նա կհայտնվի ֆիլմում։

2016 թվականի հուլիսի 16-ին Կրիս Մենիկսի հետ հարցազրույցում, Լուկաս Բլեքը հայտնեց, որ չի հայտնվի ֆիլմում, գրաֆիկայի պատճառով առաջացած կոնֆլիկտի պատճառով[8].

Ֆիլմի նկարահանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե այն արտոնությունը որ պետք էր ֆիլմը նկարահանել, այնպիսի էկզոտիկ վայրերում, ինչպիսիք են Դուբայը և Ռիո դե Ժանեյրոն[9]։ 2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ Universal կազմակերպությանը հարկավոր էր թույլտվություն ստանալ ԱՄՆ-ի և Կուբայի կառավարությունների կողմից, որպեսզի ֆիլմը նկարահանեն Կուբայում[10]։ Հիմնական նկարահանումները սկսեցին 2016 թվականի մարտի 16-ին, Իսլանդիայում գտնվող Միվատն լճի մոտ։ Ապրիլի վերջում նկարահանումները սկսեցին Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Մայիսին նկարահանումները եղել են նաև Օհայոի մարզում գտնվող Կլիվլենդում։

Ֆիլմի նկարահանումները եղել են նաև Ատլանտայում և Նյու Յորքում։

Ֆիլմի ռուսերեն թրեյլերը դուրս է եկել 2016 թվականի դեկտեմբերի 12-ին[11]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  3. http://www.imdb.com/title/tt4630562/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Box Office Mojo — 1999.
  6. Box Office Mojo — 1999.
  7. ALLISON KEENE (2016 թ․ դեկտեմբերի 11). «First 'Fate of the Furious' Trailer Reveals Vin Diesel Going Rogue». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  8. «The Chris Mannix Show - Lucas Black». audioBoom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  9. «'Fast and Furious 8' Wants to Shoot in Cuba (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Rebecca Ford, Borys Kit (1/6/2016). «'Fast and Furious 8' Eyeing to Shoot in Cuba (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. iVideos (2016 թ․ դեկտեմբերի 11). «Ֆորսաժ 8 — Ռուսերեն թրեյլեր(2017)». Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսաժ 8» հոդվածին։