Jump to content

Քունգ ֆու Պանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քունգ ֆու Պանդա
անգլ.՝ Kung Fu Panda
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
ԺանրՄուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
ԿերպարներPo?
Գործողության վայրՉինաստան
Հորինված երկիրKung Fu Panda universe?
Շարքի մասն էKung Fu Panda?
ՌեժիսորՄարկ Օսբորն,
Ջոն Սթիվենսոն
ՍցենարիստՋոնաթան Այբել,
Գլեն Բերգեր,
Ջո Պիսկատելա
և ուրիշներ
ՀնչյունավորումՋեք Բլեք,
Դասթին Հոֆման,
Անջելինա Ջոլի,
Յեն ՄակՇեյն,
Ջեքի Չան,
Սետ Ռոգեն,
Լյուսի Լյու,
Դևիդ Կրոս,
Ռենդոլ Դակ Կիմ,
Ջեյմս Հոնգ
ՊրոդյուսերՄելիսա Կոբ,
Ջոնաթան Այբել,
Գլեն Բերգեր
և ուրիշներ
Գործադիր պրոդյուսերBill Damaschke?
ԵրաժշտությունՋոն Պաուել,
Հանս Ցիմեր
ՕպերատորՅոնգ Դուկ Ջուն
ԽմբագիրClare Knight?
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG,
Pacific Data Images (PDI)
ԴիստրիբյուտորParamount Pictures, UIP-Dunafilm և Նեթֆլիքս
Տևողություն91 րոպե
ՇարքKung Fu Panda?
ՍիկվելՔունգ ֆու Պանդա 2
Թվական2008
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[1]
MPAA վարկանիշPG
Բյուջե$ 130 000 000
Շահույթ$ 631 744 560
dreamworks.com/movies/kung-fu-panda(անգլ.)
[տեսահոլովակ Տեսահոլովակ]

«Քունգ ֆու Պանդա» (անգլ.՝ Kung Fu Panda), ռեժիսորներ Մարկ Օսբորնի և Ջոն Սթիվենսոնի մուլտֆիլմը, որի գլխավոր կերպարներին հնչյունավորում են Ջեք Բլեքը, Դասթին Հոֆմանը, Անջելինա Ջոլին, Յեն ՄակՇեյնը, Ջեքի Չանը, Սետ Ռոգենը, Լյուսի Լյուն, Դևիդ Կրոսը, Ռենդոլ Դակ Կիմը, Ջեյմս Հոնգը։

Աշխարհի Հովիտի փրկության գործն ընկնելու է Վիշապի Մարտիկի վրա, որին պետք է ընտրեն լավագույն մարտիկներից, բայց արդյունքում ընտրվում է անշնորհք, ծույլ և միշտ սոված պանդան Պոն։ Նա պետք է մարտնչի անհաղթահարելի և անգութ վարպետ Տայ Լունգի հետ։ Նրան դժվարին ուղի է սպասվում քունգ ֆուի վարպետությունը տիրապետելու համար։ Նրա կողքին են այնպիսի լեգենդար մարտիկներ, որպիսիք են Վագրուհին, Կապիկը, Աղոթարարը, Իժը և Արագիլը։ Պոն գլանաձև փաթեթի գաղտնիքը կարող է հասկանալ և Վիշապի Մարտիկ դառնալ միմիայն այն դեպքում, երբ ինքն հավատա իրեն։

Թափթփված ու ալարկոտ պանդա Պոն, ով երազում է Քունգ Ֆուի վարպետ դառնալու մասին, օգնում է իր սագ հայրիկին ընտանեկան ռեստորանում ՝ լապշա պատրաստելով։

Մի անգամ մեծ վարպետ Ուգվեյը երազում տեսնում է, որ իր նախկին աշակերտ և Վարպետ Շիֆուի խորթ որդի Տայ Լունգը բանտից փախչում է և գալիս հովիտ վրեժ լուծելու այն բանի համար, որ նրան թույլ չեն տվել դառնալ Վիշապի մարտիկ և ուզում է բացել Վիշապի գաղտնիքը, որը նրան կտա աներևակայելի ուժ ու իշխանություն։

Հեռատես Շիֆուն Զենգային ուղարկում է Գոռ Գոմ բանտ խնդրելով նրան ավելի ուծեղացնել Տայ Լունգի հսկողությունը և հանձնարարում նրան կազմակերպել մրցույթ <<անսանձելի հնգյակի >>մեջ, կազմված ՝ Վագրուհուց, Կապիկից, Աղոթարարից, Իժից և Արագիլից, որպեսզի վերջապես ընտրվի Վիշապի մարտիկը։ Այնուամենայնիվ, ի զարմանս բոլորի, վարպետ Ուգվեյը ընտրում է երկնքից ընկած ընտրյալին։

Չցանկանալով հավատալ, որ մեծ ու ճարպոտ Պանդան պետք է դառնա Վիշապի մարտիկը Վարպետ Շիֆուն ամեն ինչ անում է, որ Պոին ամրոցից հեռացնի։ Շիֆուն ամեն կերպ նվաստացնում և տանջում է Պանդային ստիպում, որ նա մարզվի արդեն իսկ պատրաստի մարտիկների հետ՝ Անսանձելի հնգյակի, որոնք նույնպես ծաղրում են նրան, այնուհանդերձ Պոն ամեն ինչ անում է, որ մնա ամրոցում, նա աստիճանաբար սկսում է տիրապետել մարտարվեստին և քայլ առ քայլ բարձրանում ոչ միայն հնգյակի աչքում այլև Շիֆուի աչքում։

Հենց այդ ժամանակ էլ Տայ Լունգը փախուստի է դիմում սպանելով իր հսկիչներին ՝ ողջ թողնելով Զենգին, որպեսզի նա գնա և բոլորին տեղեկացնի իր պահանջների մասին ։ Ուգվեյը իմանալով վատ լուրը՝ Շիֆուին խորհուրդ է տալիս ընդունել Պոին այնպիսին ինչպիսին, որ կա և նրան պատրաստել մեծ կռվի համար, չնայած Ուգվեյի ասածներին Շիֆուն դեռևս թերահավատորեն է մոտենում Պոի հնարավորություններին, որովհետև լավ գիտեր, որ Պոն դեռ չի տիրապետում Քունգ Ֆուի նրբություններին ։ Մեծ հնգյակը որոշում է ինքնուրույն Տայ Լունգի դեմ դուրս գալ, և մինչ հնգյակը մեծ դժվարությամբ փորձում է Տայ Լունգին հետ մղել Շիֆուն ամեն կերպ ուսուցանում է Պոին մարտարվեստը։

Հնգյակին չի հաջողվում հաղթել Տայ Լունգին, նրանք հազիվ են կարողանում փախչել և վերադառնալ ամրոց, Շիֆուն ու Պոն հուսալքված վիճակում որոշում են բացել Վիշապի գաղտնիքը և հենց այտդեղ էլ պարզ է դառնում, որ ոչ մի առանձնահատուկ բան թաքցրած չկար,Պոն վերջնականապես հիասթափվում և վերադառնում է ռեստորան որտեղ նրա հայրը որոշում է բացել իր անմահական լապշաի գաղտնիքը ասելով, որ ոչ մի գաղտնի բաղադրիչ էլ չկա դա ուղակի հավատն է ինքդ քո ուժերի վրա, Պոն ոգեշնչվում է հոր խոսքերից և վերադառնում ամրոց։ Ամրոցում վիճակը առավելագույն լարված էր, որովհետև Շիֆուն հաշվի չառնելով, որ Տայը նրա որդին է որոշել էր կռվել նրա դեմ, բարեբախտաբար Պոն ժամանակին հասնում է ամրոց և ջախջախում Տայ Լունգին։

Փրկված բնակչությունը շնորհակալություն է հայտնում Պոին, նա վաստակում ոչ միայն մարդկանց ու մեծ հնգյակի հարգանքն ու վստահությունը այլև ստիպում Շիֆուին փոխել կարծիքը Պոի մասին, Շիֆուն վերջապես հանգիստ է գտնում և խոստովանում, որ Ուգվեյը ճիծտ ընտրություն էր կատարել։

Պո - Գլխավոր հերոսը, նա ալարկոտ է ու թափթփված, աշխարհում ամենաշատը սիում է մեծ հնգյակին և Քունգ ֆուն, նա հանդիսանում է պարոն Պինգի որդեգրված երեխան և նրան օգնում է ընտանեկան ռստորանում։

Վարպետ Շիֆու - Պոի ուսուցիչը, նա Քունգ ֆուի լավագույն վարպետներից է համարվում, Մուլտֆիլմի հենց սկզբում նա չի սիրում Պոին և ամեն բան անում է, որ Պոին հեռացնի ամրոցից սակայն վերջում նա Պոին իր հարազատ որդու նման սիրում է։

Արագիլ - Հնգյակի ամենահանգիստ և հավասարակշռված անդամն է, նա ամեն կոնֆլիկտ փորջում է խաղաղ ճանապարհով լուծել։ Բայց այնուամենայնիվ եթե չի հաջողվում կռվից խուսափել նա իր թևերի օգնությամբ խուսափում է իր վրա հարված կրելուց։ Նա առաջինն էր ով փորձեց խոսել և ընդհանուր լեզու գտնել Պոի հետ։

Վագրուհի - Հնգյակի ամենավճռական անդամը, չնայած քչախոս լինելուն բարի և ընկերասեր է, Շիֆուի որդեգիր աղջիկն է համարվում։

Կապիկ - Ուրախ և ընկերասեր կերպար որին սիրում են բոլորը,նա ունի լավ հումորի զգացում և ամենաբարդ իրավիճակներում էլ հումորով է մոտենում։

Աղոթարար - Ամենփոքրիկ բայց ուժեղ անդամը, որը իր ուժով օչինակ է հանդիսանում բոլորի համար, շատ արագ ընկերանում է Պանդայի հետ և որոշում օգնել նրան ինչով կարող է։

Իժ - Բարի ու անկրկնելի օձը, սիրում է հետևել իր տեսքին և լինել ուշադրության կենտրոնում։

Վարպետ Ուգվեյ - Կրիան որը համարվում է Շիֆուի վարպետը։ Շատ իմաստուն,խելացի և հավասարակշռված անձնավորություն ։ Հենց նա առաջին անգամ տեսավ Պոին և որոշեց նրան դարձնել Վիշապի մարտիկ։

Տայ Լունգ - Մուլտֆիլմի չար կերպարը ով հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի, նա Շիֆուի որդեգիր տղան է, ի սկզբանե նա պետք է դառնար Վիշապի մարտիկ ։

Պարոն Պինգ - Պինգը Պոի հայրն է, սագ ով ունի ռեստորան որտեղ պատրաստում է ամենահամեղ լապշան, նա սիրում է Պոին հարազատ որդու նման և հենց նրա շնորհիվ է, որ Պոն իր մեջ ուժ է գտնում վերադառնալ ամրոց։

Զենգ - Հսկիչ, կարելի է ասել հենց նրա պատճառով Տայ Լունգը կարողացավ փախչել բանտից։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուրաքանչյուր մասնակցի մարտարվեստի ոճը առանձնահատուկ է և նույնականացվում է նրա կերպարի հետ։ Այն նույնականացվում է այն կենդանու հետ որին որ ներկայացնում են։
  • Կերպարներից որոշների անունները վերցված են Չինական բառերից,օրինակ՝ Շիֆու նշանակում է ուսուցիչ, Տայ Լունգ ՝Վիշապի մարտիկ, Ուգվեյ ՝կրիա։
  • Գլխավոր դերերում հանդես եկող կենդանիները,գրեթե բոլորը, համարվում են անհետացող տեսակի կենդանիներ։
  • ԱՄՆ-ում 2010 թվականին Պո անվանեցին Ատլանտայի կենդաաբանական այգու Պանդային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քունգ ֆու Պանդա» հոդվածին։