Փողոցային շներ
Փողոցային շներ, որոնք գիտական գրականության մեջ հայտնի են որպես ազատ, քաղաքային շներ[1][2], անհաշվելի քանակով շներ են, որոնք ապրում են բնակավայրերին մոտ, և ոչ միայն։ Նրանք ապրում են գրեթե ամենուր, քաղաքներում և դրանց մոտ, և տեղի մարդիկ, հատկապես զարգացող աշխարհում, թույլ են տալիս։ Փողոցային շների մեջ կարող են լինել նաև թափառող շներ, ընտանի կենդանիներ, որոնք կորել են կամ որոնց լքել են տերերը, կամ կարող են լինել վայրի կենդանիներ, որոնց սեփականությունը երբեք չի եղել[3]։ Փողոցային շների մեջ կարող են լինել թափառող մաքրացեղ շներ, խառը ցեղատեսակներ կամ որևէ ցեղատեսակի չպատկանող շներ, ինչպիսին է հնդկական փարիա շունը։ Փողոցային շների գերբնակեցումը կարող է խնդիրներ առաջացնել այն հասարակությունների համար, որոնց բնակավայրերին մոտ են շները ապրում, ուստի երբեմն իրականացվում են դրանց ստերիլիզացման աշխատանքեր։ Նրանք հակված են տարբերվել գյուղերում բնակեցված շներից իրենց հմտություններով, սոցիալականացումով և էկոլոգիական փոխազդեցություններով։
Փողոցային շների պատճառած խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շան կծելու ռիսկերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայլերի պես, գոյատևելու համար, փողոցային շները պետք է խուսափեն մարդկանց հետ կոնֆլիկտից։ Այնուամենայնիվ, շների կծելն ու շների հարձակումները կարող են տեղի ունենալ, երբ շները փորձում են զուգավորվել կամ կռվում են, և հետիոտները ու մոտակայքում գտնվող այլ մարդիկ կարող են տուժել կռվի պատճառով։ Կատաղությունը մեծ խնդիր է որոշ երկրներում։ Հնդկաստանն ունի երկրագնդի ամենամեծ փողոցային շների պոպուլյացիան՝ մոտ 62 միլիոն թափառող շներով և աշխարհում կատաղությունից մահացածների ամենամեծ թիվը[4]։
Կյանքի որակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաչոցը,ոռնոցը և շների կռիվները՝ շների միջև զուգավորման համար կարող են անհանգստացնել մարդկանց[5], շան մեզի հոտը և կղանքի առկայությունը ևս անհանգստության առիթ է հանդիսանում(տոքսոկարիազ)։
Հմտություններ և ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ շները շատ հարմարվող և խելացի կենդանիներ են։ Ժամանակակից քաղաքներում գոյատևելու համար փողոցային շները պետք է կարողանան երթևեկել։
Բուխարեստում թափառող շներից որոշները մեծ փողոցներում անցնում են հետիոտների անցումներով։ Շները, հավանաբար, նկատել են, որ երբ մարդիկ փողոցներն անցնում են նման գծանշումներով, մեքենաները կանգ են առնում[6]։ Շները ընտելացել են հետիոտների և մեքենաների երթևեկության հոսքին, նրանք համբերատար նստում են մայթեզրին՝ մարդկանց կողքին, երբ նրանք կանգնում են կարմիր լույսի ժամանակ, իսկ հետո անցնում մարդկանց հետ, քանի որ նկատել են, թե ինչպես են մեքենաները կանգնում, երբ մեծ թվով մարդիկ անցնում են ճանապարհը[7]։
Նշվում է, որ այլ երկրներում փողոցային շները օգտվում են մետրոյից և ավտոբուսից[8]։
Փողոցային շներ՝ ըստ երկրների
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Nowzad-ը կազմակերպություն է Աֆղանստանում, որն աշխատում է այդ երկրում թափառող շներին փրկելու համար[9]։ Թափառող շների խումբը Աֆղանստանում հայտնի դարձավ մահապարտ-ահաբեկչին դիմակայելուց հետո՝ կանխելով հիսուն ամերիկացի զինվորի սպանությունը[10]։ Սակայն ողջ մնացած շներից մեկին՝ Թարգեթին, սխալմամբ էվթանազիայի են ենթարկել, ԱՄՆ տանելուց հետո[11]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանում անգղերի թռչնախմբերի ոչնչացման պատճառով, որոնք նախկինում սպառում էին մեծ քանակությամբ սատկած կենդանիների դիակների առկայությամբ և դադարեցնում էին սննդային շղթայի որոշ պաթոգենների գոյությունը[12], Հնդկաստանի փողոցային շների քանակը մեծացել է և դարձել բնակչության առողջության համար վտանգ[13]։ Օրինակ, Մումբայը ունի ավելի քան 12 միլիոն բնակչություն, որոնց կեսից ավելին տնակային թաղամասերի բնակիչներ են։ Օրական առնվազն հինգ հարյուր տոննա աղբ մնում է թափված փողոցներում։ Հետևաբար, պայմանները կատարյալ են թափառող շների առանձնապես մեծ խմբերի գոյատևման համար[14]։
2001 թվականին Հնդկաստանում ընդունված օրենքն անօրինական համարելով թափառող շների սպանությունը խորացրեց փողոցային շների հետ կապված խնդիրները՝ մեծացնելով փողոցային շների պոպուլյացիան և պատճառ դառնալով մարդկանց կատաղության դեպքերի աճի[14][15]։ Հնդկաստանն ունի աշխարհում կատաղությունից մահացածների ամենամեծ թիվը (տարեկան մոտ 20000)[14]։ «Բռնել և սպանել» ծրագրերը ավանդական լուծում են եղել շների ճնշող քանակի ոչնչացման համար, սակայն կան նաև այնպիսի ծրագրեր, ինչպիսին է կենդանիների ծնելիության վերահսկման ծրագիրը, որը սկսվել է Հնդկաստանի Կապույտ Խաչի կողմից՝ հիմնադրված Հնդկաստանի Չեննայ քաղաքում[16]։ Հնդկաստանում մի քանի շների ապաստարաններ կարևորում են թափառող շների փրկությունը, հատկապես Հնդկաստանի հարավային և հյուսիս-արևելյան մասերում։
Պակիստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանում կան շների մի քանի ցեղատեսակներ, այդ թվում՝ Գադի Կուտտան, հնդկական պարիահ շունը, Կուլի Կուտտան և այլն[17]։ Լահոր քաղաքում հանրային առողջապահության վարչությունը արշավ է սկսել 5000 թափառող շներին սպանելու համար[18]։ 2009 թվականին Լահոր քաղաքում սպանվել է 27576 շուն, 2005 թվականին այս թիվը կազմում էր 34942[19]։ 2012 թվականին Մուլթան քաղաքում 900 շների սպանությունից հետո Պակիստանի Կենդանիների անվտանգության կազմակերպությունը նամակ է ուղարկել գլխավոր նախարար Շահբազ Շարիֆին՝ խորհուրդ տալով «թափառող շներին պատվաստել, ոչ թե սպանել»[20]։
Շրի Լանկա
Շրի Լանկայում գործում է «Ոչ սպանության» քաղաքականություն փողոցային շների համար, հետևաբար ստերիլիզացումը և պատվաստումը խրախուսվում են։ Չնայած Կենդանիների բարեկեցության նորացված օրենքի առաջարկին, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ դարավոր օրենքը դեռևս գոյություն ունի, ուստի նրանք ենթարկվում են դաժանության տարբեր ձևերով։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կան մեծ թվով փողոցային շներ։
Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայում լքված շների մոտ 80%-ը վաղ է մահանում գոյատևման հմտությունների բացակայության պատճառով[21]։
Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռումինիայում թափառական շները (ռումիներեն կոչվում են câini maidanezi, բառացիորեն «պարտեզի շներ», câini comunitari «համայնքի շներ» և այլն) վերջին տասնամյակների ընթացքում հսկայական խնդիր են դարձել, հատկապես մեծ քաղաքներում, որտեղ շները շատ մարդկանց են կծել։ Խնդիրն առաջանում է հիմնականում համակարգման ծրագրում, որը տեղի ունեցավ կոմունիստական Ռումինիայում 1970-ական և 1980-ական թվականներին Նիկոլաե Չաուշեսկուի օրոք, ով իրականացրել էր գոյություն ունեցող գյուղերի և քաղաքների ամբողջությամբ կամ մասամբ քանդման և վերակառուցման զանգվածային ծրագիր, որպեսզի կառուցվեին ստանդարտացված բազմաբնակարան շենքեր։ Քանդված տների բակերի շները մնացել են փողոցներում, բազմապատկվել՝ մեծացնելով նրանց թիվը տարիների ընթացքում։ Բուխարեստի վերաբերյալ գնահատականները շատ տարբեր են, սակայն թափառող շների թիվը կտրուկ կրճատվել է 2014թ.[22] 2013 թվականին շան հարձակման ենթարկված 4-ամյա երեխայի մահից հետո։ Բուխարեստի քաղաքապետարանը հայտարարել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի հունվարը բռնել են ավելի քան 51,200 թափառող շների, որոնցից կեսից ավելին էֆթանազիայի են ենթարկվել, մոտ 23,000-ը որդեգրվել է, իսկ 2,000-ը դեռևս բնակվում է քաղաքապետարանի ապաստարաններում[23]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում թափառող շները շատ տարածված են։ Նրանք հանդիպում են ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակավայրերում։ Ռուսաստանում մարդիկ փողոցային շներին ընդունում են և նույնիսկ տեղի բնակչությունը կերակրում է նրանց, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայի բնակչությունը[24]։ Այդուհանդերձ, թափառող շներին շան որսորդների ֆուրգոններով բռնելն ու ոչնչացնելը փաստագրվել է մոտ 1900 թվականից։ Մոսկվայում փողոցային շների թիվը գնահատվում է մինչև 50,000 կենդանի։ Նրանց տխուր վիճակը դրամատիզացրել են Անտոն Չեխովը հայտնի «Կաշտանկա» պատմվածքում, Միխայիլ Բուլգակովը «Շան սիրտը» վեպում և Գավրիել Տրոյեպոլսկին «Սպիտակ բիմ սև ականջ» վեպում։ Երբ 1990-ականներին փողոցային շների թիվը զանգվածաբար ավելացավ, և նոր հազարամյակի սկզբում մարդկանց վրա բազմաթիվ հարձակումներ տեղի ունեցան, շներին բռնեցին և սպանեցին։ Վերջին տարիներին փոխվել է վերաբերմունքն ու ռազմավարությունը փողոցային շների նկատմամբ։ Շներին բռնում են, ստերիլիզացնում և ապահովում են շների ուտելիքի բավարար քանակ։ Շները քաղաքը զերծ են պահում սննդի մնացորդներից և առնետներից։ 2002թ.-ից Մոսկվայում կա մի հուշարձան՝ նվիրված թափառական շանը, որի անունն է Մալչիկ (անգլ.՝ «Փոքրիկ»)։ Մոսկովյան թափառող շները իրենց վարքագիծը հարմարեցրել են երթևեկությանը և Մոսկվայի կյանքին։ Շները նույնիսկ մետրոյ են նստում և հասկանում են լուսացույցի կանոնները և հաճախ կոչվում են Մոսկվայի մետրոյի շներ[25][26][27][28][29]։
Սերբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիայի քաղաքներում ու գյուղական բնակավայրերում զգալի թվով թափառական շներ կան[30]։ Սերբիայում թափառական շների ընդհանուր թիվը գնահատվում է մի քանի տասնյակ հազար[31], որոնցից ամենամեծ խմբերը կարելի է գտնել Բելգրադում (ավելի քան 17000), Նովի Սադում (մոտ 10000), Նիշում (7000-ից 10000), Սուբոտիցայում (մոտ 8000) և Կրագուևացում (մոտ 5000)[32]։
Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ շատ զարգացող երկրներ հետևողական չլինելու պատճառով մեծ թվով թափառող շներ են պահում, Թուրքիայի խնդիրը մի փոքր այլ է։ 2004 թվականին Թուրքիայի կառավարությունը օրենք է ընդունել, որով տեղական պաշտոնյաներին պահանջվում է ոչ թե ոչնչացնել, այլ վերաբնակեցնել թափառող շներին։ Կենդանիների պաշտպանության թիվ 5199 օրենքը սահմանում է, որ «ոչ սպանելը», «առանց բռնելու» քաղաքականությունը և ապօրինի էֆթանիզացիան քրեական հետապնդման ենթակա հանցագործություններ են։ Այն պահանջում է, որ կենդանիները ստերիլիզացվեն, պատվաստվեն և նրանց հետ տանեն այնտեղ, որտեղ նրանք եղել են[33]։
Թափառող շների թվի աճի մեկ այլ պատճառ էլ այն է, որ Թուրքիայում ավելի հեշտ է շուն որդեգրել, քան շատ այլ երկրներում։ Նույնիսկ «վտանգավոր ցեղատեսակները» կարող էին որդեգրվել մինչև «վտանգավոր շների» օրինագծի ընդունումը՝ 2022 թվականի սկզբին[34]։ Այնուամենայնիվ, սա նշանակում է, որ շների սեփականության ստուգման գործընթացը ծավալուն չէ։ Շներին փողոց նետելու համար իրական պատիժ չկա, Ստամբուլը` երկրի ամենաբնակեցված քաղաքը, տունն է թափառող կենդանիների ամենաբարձր համակենտրոնացմանը, որտեղ փողոցներում շրջում են մոտ 400,000-ից 600,000 շներ[35]։ Ընդհանուր առմամբ, գնահատվում է, որ Թուրքիայում ապրում են 3-ից 10 միլիոն թափառող շներ, և ակնկալվում է, որ 10 տարում նրանց թիվը կհասնի 60 միլիոնի[36]։
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի ԱՄՆ-ում մոտավորապես 2,7 միլիոն շներ և կատուներ էվթանազիայի են ենթարկվում, քանի որ ապաստարանները գերբնակեցված են, և բավարար որդեգրող ընտանիքներ չկան։ 2016 թվականին ԱՄՆ-ում 592255-ից մինչև 866366 փողոցային շներ էվթանազիայի են ենթարկվել[37]։
Պուերտո Ռիկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուերտո Ռիկոյում փողոցային շները (և կատուները) հայտնի են որպես սատոսներ[38]։ 1990-ականների վերջին հաշվարկվում էր, որ ԱՄՆ-ի տարածքում 50,000 փողոցային շներ կային[39]։ Մինչև 2018 թվականը Պուերտո Ռիկոյում կար շուրջ 300,000 թափառող շուն[40]։ Խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր են մեկնարկել Պուերտո Ռիկոյի մարդասիրական միությունը և այլք։ 2018 թվականին Sato Project կոչվող շահույթ չհետապնդող կազմակերպությունը գործարկել է իր առաջին «սպայաթոնը»՝ Պուերտո Ռիկոյի սատոներին ստերիլիզացնելու և չեզոքացնելու լայնածավալ նախագիծը։ Այլ նախաձեռնությունները ներառում են մայրցամաքային ԱՄՆ-ի բնակիչների կողմից կղզու շներին որդեգրելը[41]։
Հարավարևելյան Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններում փողոցային շները, որոնք տեղացիների կողմից հայտնի են որպես Ասկալներ, երբեմն խառնված այլ վայրերից եկած ցեղատեսակի շների հետ, հիմնականում բնիկ չբուծված շներ են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Daniels, T.J. (1983 թ․ հուլիս). «The social organization of free-rangingurbandogs. I. Non-estrous social behavior». Applied Animal Ethology. 10 (4): 341–363. doi:10.1016/0304-3762(83)90184-0.
- ↑ Pal, Sunil Kumar (2001). «Population ecology of free-ranging urban dogs in West Bengal, India». Acta Theriologica. 46 (1): 69–78. doi:10.1007/BF03192418. ISSN 0001-7051. S2CID 26159565. «A population of urban free-ranging dogsCanis familiaris Linnaeus, 1758 was studied in Katwa, West Bengal, India. The analysis of changes in the density of the dog population over a period of 4 years revealed a considerable stability of this population. Mean (±SD)2 seasonal population density was»
- ↑ Miklósi, Adam (2008 թ․ դեկտեմբերի 4). Dog Behaviour, Evolution, and Cognition. Oxford University Press. էջ 205. ISBN 9780191580130. «Some dogs lead a relatively free life despite being socialized to some extent. These dogs have or can establish a social relation with human(s) and may be fed and sheltered regularly (stray dogs, village dogs).»
- ↑ «The menace of street dogs in Indian cities».
- ↑ AKC Staff. «How to Stop Nuisance Dog Barking». American Kennel Club (անգլերեն).
- ↑ «Stray Dogs Offered as Pedestrian Role Models : Discovery News». News.discovery.com. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Romanian police recruit stray dogs for road safety lessons». The Raw Story. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Smartest Dogs: Moscow Stray Dogs – English Russia». englishrussia.com. 2009 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Itasaka, Kiko (2013 թ․ հոկտեմբերի 5). «Afghan shelter reunites dogs and cats of war with soldiers back home». NBC. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. «"We don't turn any animal in need away," said Hastie, who runs the Nowzad Animal Shelter in Kabul. Nowzad is named after the small town in Helmand where the first dog was adopted in 2007. In six years, Nowzad has taken in thousands of animals of war, many of which were adopted by soldiers serving all over Afghanistan. The charity has organized the transport of over 400 dogs and cats to be reunited with former soldiers in the United States and the United Kingdom.»
- ↑ Lacey, Marc (2010 թ․ նոյեմբերի 18). «Afghan Hero Dog Is Euthanized by Mistake in U.S.». The New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. «When a suicide bomber entered an American military barracks in Afghanistan in February, it was not American soldiers but Afghan stray dogs that confronted him. Target and two other dogs snarled, barked and snapped at the man, who detonated his bomb at the entrance to the facility but did not kill anyone.»
- ↑ Caulfied, Philip (2010 թ․ նոյեմբերի 16). «Target, 'war hero dog' who saved 50 soldiers in Afghanistan, mistakenly put to death in AZ shelter -». Daily News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. «A heroic dog who saved the lives of dozens of soldiers in Afghanistan and melted hearts on "Oprah" was accidentally euthanized at an Arizona animal shelter on Monday. The dog, Target, was a stray in Afghanistan who befriended soldiers and was hailed as a hero after she chased away a suicide bomber who tried to blow up a military base last February. The suicide bomber had sneaked onto the base and was headed toward a barracks that housed nearly 50 soldiers when Target and two other dogs attacked him, Target's owner, Sgt. Terry Young told Arizona's KOLD-TV.»
- ↑ Geggel, Laura (2014 թ․ նոյեմբերի 25). «How Vultures Can Eat Rotting Flesh Without Getting Sick». livescience.com.
- ↑ Markandyaa, Anil; Taylor, Tim; Longo, Alberto; Murtyd, M.N.; Murtyd, S. and Dhavalad, K.; 'Counting the cost of vulture decline—An appraisal of the human health and other benefits of vultures in India'; Ecological Economics 67 (2), 15 September 2008, pp 194–204
- ↑ 14,0 14,1 14,2 Harris, Gardiner (2012 թ․ օգոստոսի 6). «Where Streets Are Thronged With Strays Baring Fangs». The New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. «A 2001 law forbade the killing of dogs, and the stray population has increased so much that officials across the country have expressed alarm.»
- ↑ Macrae, Penelope (2012 թ․ օգոստոսի 9). «India stray dogs to form security squad». Yahoo!. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. «A 2001 law forbids killing roaming dogs and the stray population has since soared, feeding off India's infamous mountains of street garbage as well as on kitchen scraps given to them by residents.»
- ↑ Rajan, Radha (2013 թ․ հունիսի 10). «A voice for Chennai's street dogs». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին – via www.thehindu.com.
- ↑ Pathak, Arun (1995). Handicrafts in the Indus Valley Civilization. Janaki Prakashan. ISBN 978-8185078878.
- ↑ «City launches drive against stray dogs». The Express Tribune. The New York Times. 2011 թ․ մայիսի 4. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. «The city government's Public Health Department has launched a campaign to kill nearly 5,000 dogs in the district. Officials say that the risk to public health from stray dogs increases in the summer.»
- ↑ «City launches drive against stray dogs». The Express Tribune. The New York Times. 2011 թ․ մայիսի 4. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. «Last year, 27,576 stray dogs were killed in Lahore. This century, the highest number of dogs killed in one year in Lahore was 34,942 in 2005.»
- ↑ Malik, Sonia (2012 թ․ նոյեմբերի 21). «850 stray dogs shot dead in a week». The Express Tribune. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. «Muhammad Usman, president of the Animal Safety Organisation Pakistan, said he had written a letter to CM Shahbaz Sharif recommending that stray dogs be vaccinated rather than killed. He said he had recommended that shelter homes be built for stray animals. Usman said the government had already killed nearly 900 dogs in Multan over the last two weeks. "An injection can kill rabies germs in a dog... after that a dog attack is no longer lethal." he said.»
- ↑ «NASCE MORANDO PER IL SOCIALE». pettrend.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Bucureștiul a rămas fără maidanezi. ASPA: Mai sunt în jur de 1.500 de câini pe străzi. Am adunat 55.000». adevarul.ro. 2015 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Insider, Romania; Media, City Compass (2015 թ․ հունվարի 16). «What happened to the 51,000 stray dogs captured in Bucharest? – Romania Insider». Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Hund adoptieren Tierschutz Russland e.V. über Russland». www.hund-adoptieren.de. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ McGrane, Sally (2013 թ․ հուլիսի 8). «Moscow's Metro Dogs». The New Yorker (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «In Moskau leben drei Millionen Hunde». Schwäbisches Tagblatt (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Boyd, Jacqueline (2016 թ․ փետրվարի 18). «How did Moscow's stray dogs learn to navigate the metro?». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Moskaus Straßenhunde fahren Metro». Deutschlandfunk Nova (գերմաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Ein Rudel Straßenhunde springt in die Bahn. Was sie dann tun, ist nicht zu fassen». Tierfreund (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Otrovano 5 pasa u Nišu : Hronika : Južne vesti». Juznevesti.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Napadi pasa lutalica». e-novine.com. 2011 թ․ ապրիլի 30. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Các Giống Chó Cảnh». Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին. zoipet.com
- ↑ «Summary of Turkish Animal Laws & Pending Legislation as of 2021 April | English Content | KÜTÜPHANE | HAYTAP - Hayvan Hakları Federasyonu». Summary of Turkish Animal Laws & Pending Legislation as of 2021 April | English Content | KÜTÜPHANE | Summary of Turkish Animal Laws & Pending Legislation as of 2021 April | English Content | KÜTÜPHANE | HAYTAP - Hayvan Hakları Federasyonu (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ SABAH, DAILY (2022 թ․ հունվարի 7). «'Dangerous' dogs get new homes ahead of nationwide ban in Turkey». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Esme (2022 թ․ հուլիսի 20). «Stray Dogs in Turkey: Everything You Need to Know». Journeying The Globe (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «4 Nisan Sokak Hayvanları Günü: Türkiye'de sokak hayvanları ne durumda ve neden tartışılıyor?». BBC News Türkçe (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Rowan, Andrew; Kartal, Tamara (2018 թ․ ապրիլի 28). «Dog Population & Dog Sheltering Trends in the United States of America». Animals. 8 (5): 68. doi:10.3390/ani8050068. PMC 5981279. PMID 29710771.
- ↑ «sato, sata | Diccionario de la lengua española». «Diccionario de la lengua española» - Edición del Tricentenario.
- ↑ Navarro, Mireya (1998 թ․ հունվարի 6). «Puerto Rico Tackles Issue of Stray Dogs' Suffering». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Contabilizan a los animales realengos [Census taken of stray animals]». El Nuevo Dia (իսպաներեն). 2018 թ․ ապրիլի 7.
- ↑ «First-ever 'Spayathon' Kicks Off in Puerto Rico». Veterinarian's Money Digest.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beck, Alan M .1973. The ecology of stray dogs: A study of free-ranging urban animals. West Lafayette, Indiana: Purdue University Press e-books.
- Ecollage. 2002. Dog Population Management & Canine Rabies Control. India's Official Dog Control Program in an international context. Pune. pp. 1–9
- Irvine, Leslie. 2003. "The Problem of Unwanted Pets: A Case Study in How Institutions "Think" about Clients' Needs" in Social Problems. Vol. 50, No. 4, pp. 550–566
- Kato Masahiko, Hideki Yamamoto, Yoshihide Inukai and Shohei Kira. 2203. "Survey of the Stray Dog Population and the Health Education Program on the Prevention of Dog Bites and Dog-Acquired Infections: A Comparative Study in Nepal and Okayama Prefecture, Japan" in Acta Med. Okayama, Vol. 57. No. 5, pp. 261–266