Վալևո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալևո | |||||
սերբ.՝ Ваљево/Valjevo | |||||
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Համայնք | Վալևո (համայնք) | ||||
Քաղաքապետ | Սլոբոդան Գվոզդենովիչ[1] | ||||
Առաջին հիշատակում | 1323 թվական | ||||
Մակերես | 905 կմ² | ||||
ԲԾՄ | 105 մ | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 90 312[2] մարդ (2011) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 014 | ||||
Փոստային դասիչ | 14000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VA | ||||
Պաշտոնական կայք | valjevo.org.rs | ||||
| |||||
Վալևո (սերբ.՝ Ваљево), քաղաք Սերբիայում, Վալևո համայնքի և Կոլուբարայի շրջանի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից 100 կմ դեպի հարավ-արևմուտք։ Վալևոյի պատմական կենտրոնը տեղակայված է Կոլուբարա գետի հովտում՝ ծովի մակարդակից 185 մ բարձրության վրա։
Վալևոն ամենահին սերբական քաղաքներից մեկն է։ Առաջին անգամ հիշատակվում է 1393 թվականի փաստաթղթում։ Իր գոյության ընթացքում քաղաքը բազմիցս տեսել է վերելք և անկում՝ կորցնելով և նորից ստանալով քաղաքի կարգավիճակ։ Այժմ համարվում է Արևմտյան Սերբիայի տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալևո անվան հստակ նշանակությունն անհայտ է։ Ըստ տարբերակներից մեկի՝ այն ծագում է հին սլավոնական Վալ անունից և որից հետևում է, որ Վալևո անունը նշանակում է «Վալի սեփականություն», այսինքն՝ քաղաքի տարածքում եղել են հողատարածքներ կամ տեղի ֆեոդալի բնակավայրը[3][3][4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Սերբիայի արևմտյան հատվածում՝ մայրաքաղաք Բելգրադից 100 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Կոլուբարա գետի վրա։ Հյուսիսում Վալևոն սահմանակցում է Ուբ և Կոցելևա համայնքների հետ, արևմուտքում՝ Լյուբովիա և Օսեչինա համայնքների հետ, հարավում՝ Բաինա Բաշտա և Կոսիերիչ համայնքների հետ, իսկ արևելքում՝ Միոնիցա և Լյուկովաց համայնքների հետ։ Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 185 մետր բարձրության վրա[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն ցամաքային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +11 °C։ Ամենասառը ամիսը հունվարն է, որի ժամանակ օդի միջին ջերմաստիճանը կազմում է −0,2 °C, իսկ ամենատաք ամիսը՝ հուլիսն է, որի ժամանակ միջին ջերմաստիճանը կազմում է +21,4 °C։ Ամենաբարձր ջերմաստիճանը, որը սահմանվել է Վալևոյում, +42,5 °C է, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ −29,6 °C։ Օդի միջին խոնավությունը 75% է[6]։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մերձակայքում գտնվող անտառները, ինչպես նաև քաղաքի բուսականությունը հիմնականում արհեստական ծագում ունեն։ Փշատերև անտառներում աճում են սոճիներ, եղևնիներ, բրգաձև սոճիներ և գիհիեր։ Անտառներում բնակվում են եղնիկներ, աղվեսներ, գորշուկներ և այլն[7]։
Բնության հուշարձանները կազմում են քաղաքի տարածքի 5,1%-ը։ Պաշտպանության տակ են գտնվում հետևյալ օբյեկտները[8]՝
- Գրադաց գետի կիրճը
- Դեգուրայի քարանձավը
- Ցրնա-Գետ
- Պետնայի քարանձավ
- Ընկուզենիներ
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալևոն տեղակայված է այն տարածքում, որտեղ Օբնիցա և Յաբլանիցա գետերը ձևավորում են Կոլուբարան, որն իր հերթին Սավայի վտակն է։ Քաղաքի սահամաններում Կոլուբարա են թափվում Լյուբոստինյա և Գրադաց գետերը, իսկ Կոլուբարայի ափերը ամրացված և բարեկարգ են։ Յաբլանիցա գետի վրա՝ Վալևայից 15 կմ հեռավորության վրա, կառուցված է Ռովնի ջրամբարը[9]։ Այն ջուր է մատակարարում Վալևոյին, Լազարևացին, Լայկովացին, Ուբին և Միոնիցուին։ Ջրամբարի կառուցման ընթացքում ջրի տակ է անցել Տուբրավիչի Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցին, որը հանրության մոտ դժոգություն առաջացրեց[10]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վալևոյում բնակվում է 59 073 մարդ, իսկ համայնքի այլ բնակավայրերում՝ ևս 31 239 մարդ[11]։ Վիճակագրության հանրապետական ինստիտուտի 2013 թվականի տվյալներով՝ քաղաքում ծնվել է 670 մարդ, իսկ մահացել՝ 1273 մարդ։ Բնական աճն այսպիսով բացասական է և կազմում է 603 մարդ[11][12]։
Վիճակագրության հանրապետական ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2015 թվականին՝ Վալևոյում բնակվում էր 87 944 մարդ[13][14]։
Ըստ 2015 թվականի տվյալների՝ քաղաքում գործազրկությունը կազմում է 8,19%։ Թոշակառուները կազմում են քաղաքի ընդհանուր բնակչության 21,52%-ը, իսկ երեխաները՝ 12,89%[15][16]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին քաղաքի իշխանությունները ստեղծեցին Ժողովրդական թանգարան[17][18]։Հավաքածուներում ընդգրկված են իրեր, որոնք պատմում են Կոլուբարայի շրջանի բնակավայրերի պատմությունն ու մշակույթը։ 1959 թվականից թանգարանը սկսել է գրքերի ինքնուրույն հրապարակումը։ Այժմ այն իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման, տուրիզմի զարգացման և այլ գործառույթներ։ Վալևոյի թանգարանը դարձել է Սերբիայի Թանգարանների միության և Սերբիայի Զբոսաշրջային կազմակերպության մի շարք պարգևների մրցանակակիր[19]։ Այն նաև զբաղվում է նաև քաղաքի մշակութային վեց հուշարձանների պահպանմամբ[20]։
1985 թվականին Վալևոյում բացվել է Ժամանակակից պատկերասրահ[21][22][23]։
Վալևոյի մշակույթի և կրթության մեջ մեծ դեր է կատարում «Љубомир Ненадовић» գրադարանը, որը հիմնադրվել է 1868 թվականին վերջում։ Այնտեղ պահպանվում է ավելի քան 160 հազար գիրք[24][25]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադպրոցական կրթությունը Վալևոյում ներկայացված է «Միլիցա Նոժիցա» կրթական հաստատությամբ, որի շրջանակներում աշխատում է տասնմեկ կազմակերպություն։ Նրանք զբաղվում են փոքր տարիքի երեխաների դաստիարակությամբ, զարգացմամբ, սոցիալական և հոգեբանական պաշտպանությամբ, ինչպես նաև հատուկ ծրագրերի շրջանակներում վերապատրաստում են բուժաշխատողների և դաստիարակների[26]։ 2014 թվականին նախադպրոցական կրթություն է ստացել 2391 երեխա[27]։
Միջնակարգ կրթություն տրամադրում է տասնհինգ հիմնական դպրոց, որոնք անվանվել են սերբական մշակութային հայտնի գործիչների պատվին՝ «Առաջին հիմնական դպրոց», «Նիկոլայ Վելիմիրովիչի անվան», «Անդրա Սավչիչի անվան», «Նադա Պուրիչի անվան», «Իլիչ քույրերի անվան», «Միլովան Գլիշիչի անվան», «Դեսանսկա Մաքսիմովիչի անվան», «Սուրբ Սավայի», «Մատեյ Նենադովիչի անվան», «Ստևան Ֆիլիպովիչի անվան», «Դրագոլյուբ Իլիչի անվան», «Զդրավկո Յովանովիչի անվան», «Միլովան Գլիշիչի անվան», «Միլոշ Մարկովիչի անվան», «Իլյա Բիրչանինի անվան»։ Բացի այդ, քաղաքում գործում է 6 մասնագիտացված դպրոց՝ «Վալևո» տեխնիկական դպրոց, գիմնազիա, «Վալևո» տնտեսագիտական դպրոցը, «Բժիշկ Միշա Պատնիչ» բժշկական դպրոցը, «Վալևո» գյուղատնտեսական դպրոցը, «Ժիվորադ Գրբիչ» երաժշտական դպրոցը[28]։ Ըստ 2014 թվականի տվյալների՝ միջնակարգ դպրոցներում սովորում էր 6402 աշակերտ, իսկ մասնագիտացված դպրոցներում՝ 3946 աշակերտ։
Բարձրագույն կրթությամբ քաղաքում զբաղվում է երեք կրթական կազմակերպություն[29]՝
- Գործնական բարձրագույն դպրոց[30]
- Ջոն Նեյսբիթի անվան համալսարանի գործնական տնտեսագիտության ֆակուլտետ[31]
- Սինգիդունումի համալսարանի գործնական ֆակուլտետ[32]։
Վալևոյում է գործում նաև «Պետնիցա» հետազոտական կազմակերպությունը, որը զբաղվում է մշակույթի, կրթության և գիտության զարգացմամբ[33]։ Հիմնականում «Պետնիցա»-ն իրականացնում է կրթական ծրագրեր 15-19 տարեկան աշակերտների և ուսանողների համար[34]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալևոյում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ 35 ֆուտբոլային ակումբ միավորված են Վալևոյի ֆուտբոլային միության մեջ։ Նրանցից հաջողակը համարվում է 1920 թվականին հիմնադրված «Будућност Крушик» ակումբը[35], որն այժմ հանդես է գալիս շրջանային լիգայում։ 2008 թվականին քաղաքում ստեղծվել է կանանց առաջին «Գրադաց» ֆուտբոլային ակումբը[36][37]։
Քաղաքի բասկետբոլային ամենահին ակումբը «Մետալաց»-ն է, որը հիմնադրվել է 1948 թվականին՝ որպես «Будућност»[38]։ Բացի դրանից քաղաքում գործում են մի քանի այլ ակումբներ, որոնցից ամենաերիտասարդը ստեղծվել է 2013 թվականին։ Վալևոյում բասկետբոլիստների պատրաստմամբ զբաղվում են մի քանի սպորտային դպրոցներ[39]։
Ուրիշ հայտնի սպորտաձևերից քաղաքում առանձնացվում են վոլեյբոլը և հանդբոլը։ «ВА 014» վոլեյբոլային ակումբը հիմնադրվել է 2014 թվականին և այժմ Վալևոյի խոշորագույն ակումբն է։ Այն յուրաքանչյուր տարի իրականացնում է «Վոլեյբոլը փողոցում» սպորտային ակցիան, որին միջինում մասնակցում է 1500 մարդ։ Բացի այս մեկից, կանանց խոշոր ակումբներ են դարձել «Ваљево»-ն և «Србијанка»-ն[40]։ Վալևոյում հանդբոլով զբաղվում են մի շարք թիմեր, որոնցից ավելի քան հայտնի են «Մետալաց»-ը և «Մետալաց 2015»-ը[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Градоначелник» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «О граду» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ 3,0 3,1 «Историjа» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Име Ваљева». www.ugradu.info (սերբերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Profil grada Valjeva, s. 6» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 12» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 8» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 8—9» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 7» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «PROTESTI ZBOG AKUMULACIJE "ROVNI" Voda sve bliže manastiru» (սերբերեն). Blic.rs. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ 11,0 11,1 «Profil grada Valjeva, s. 23» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 34» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Ваљево, с. 1» (PDF) (սերբերեն). Републички завод за статистику. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 29» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 31» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 30» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Kolubarski okrug, s. 27» (PDF) (սերբերեն). Завод за проучавање културног развитка. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Istorijat». Официальный сайт Музея (սերբերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Народни музеј» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Kolubarski okrug, s. 28» (PDF) (սերբերեն). Завод за проучавање културног развитка. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Istorijat». Официальный сайт Галереи (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Интернационални уметнички студио "Радован Трнавац Мића"» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Модерна галерија» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Матична библиотека "Љубомир Ненадовић"» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Istorijat». Официальный сайт библиотеки (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «ПУ „Милица Ножица"» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Profil grada Valjeva, s. 82» (PDF) (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Средњошколско образовање» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Високо образовање» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Visoka poslovna škola strukovnih studija». vipos.edu.rs (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Fakultet za poslovnu ekonomiju — Valjevo». Сайт Университета имени Джона Нейсбитта (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Fakultet zdravstvenih, pravnih i poslovnih studija». Сайт Университета Сингидунум (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Официальный сайт». Исследовательская организация «Петница» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Истраживачка станица Петница» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Budućnost Krušik 2014». www.srbijasport.net (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Фудбал» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Gradac». www.srbijasport.net (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Istorijat». www.kkmetalac.org.rs (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Кошарка» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Одбојка» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Рукомет» (սերբերեն). Официальный сайт города. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Божић J. Ваљевска села. — Ваљево: Међуопштински историјски архив Ваљево, 2010. — 468 с.
- Кривошејев В. Ваљево – настанак и развој града. — Ваљево: Народни музеј Ваљево, 2012. — 222 с.
- Фогел Х. Ваљево – сећање једног швајцарског лекара на српско-турски рат. — Ваљево, 1996. — 208 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պաշտոնական կայքէջ» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- «Վալևո քաղաքի էջը» (PDF) (սերբերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- «Հոդված Վալևոյի մասին» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալևո» հոդվածին։ |
|