Տիգրան Սարգսյան (քանդակագործ)
Տիգրան Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Tigran Sargsyan (sculptor) Վիքիպահեստում |
Տիգրան Գարեգինի Սարգսյան (օգոստոսի 27, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, արծաթյա և ոսկյա զարդերի ձևավորող, ՀԽՍՀ ժողովրդական վարպետ (1990 թ.), Tigrani ապրանքանիշի հիմնադիր[1]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թ․–ի օգոստոսի 27-ին, Երևանում։ 1969-1979 թթ․ սովորել է Երևանի №124 միջնակարգ դպրոցում, 1980-1985 թթ․ սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում՝ մասնագիտանալով ճարտարապետության և արդյունաբերական ու քաղաքացիական շինարարության մեջ։ 1990 թ․ –ին, ՀԽՍՀ մշակույթի նախարարության ժող-ստեղծագործության և կուլտ-լուսաշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնի կողմից նրան շնորհվել է, փայտի և քարի գեղարվեստական մշակման, ժողովրդական վարպետի կոչում։ 1991 թ․ –ին տեղափոխվելով Ամերիկա՝ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ այդպիսով ամրացնելով ձևավորման ու քանդակի հանդեպ ունեցած իր սերը։
Տիգրան Սարգսյանը վարպետորեն տիրապետում է եռաչափ ֆիգուրների ձևավորման արվեստին։ Նրա աշխատանքները պատկերում են շարժումը, դրաման և հուզումները։ Տիգրանի աշխատանքները գնահատվել են հայտնի մարդկանց կողմից։ Նա է պատրաստել Էլիզաբեթ Թեյլորի «Կլեոպատրա» վզնոցը։ Այն նկարագրում է «Կլեոպատրա» շարժապատկերը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության մի հատվածը։ Տիգրանը նաև խաչազարդ է պատրաստել Համայն Ռուսիո Պատրիարք` Ալեքսեյ երկրորդի համար։ Տիգրանի ստեղծագործած արծաթյա և ոսկյա զարդերն այսօր կրում են հայ, ամերիկացի, ճապոնացի և այլ ազգերի հայտնի ռոք և այլ ժանրերի երգիչներ, երաժիշտներ և երկրպագուներ (այդ թվում` Ջեկի Չան, Բրյուս Լի, Համո Սանկ, Mission Rock և այլք)։
Շուրջ 20 արծաթյա շախմատների հեղինակ է։ Ուշագրավ են՝ «Հայկական»[2], «Ռուսական»[3] և «Ֆրանսիական»[4] պատմական շախմատները, «Արաբական»[5] ձիերով շախմատը, «Նախնադարյան»[6] շախմատը, «Ed Hardy»[7] , «Ամազոնուհիներ»[8], «Դասական Էրոտիկ»[9] և «Մոդեռն Էրոտիկ»[10] շխմատները, «Կենդանիների թագավորություն»[11], «Ծաղիկների»[12], «Նուդ (մերկ մարմինների)»[13] շախմատները և այլն[14][15][16][17][18]։
2001 թ․ –ին Տիգրանը ստեղծել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - 301» անվանումով հուշարձան-խմբաքանդակը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:Այս քանդակն այժմ տեղակայված է Սուրբ Էջմիածնի Ալեք Մանուկյան գանձատանը։ Աշխատելով խմբաքանդակի վրա՝ հեղինակը ձեռնամուխ է լինում 12 արծաթյա ձվերի[19] ստեղծմանը, որոնք խորհրդանշում են ամբողջ Աստվածաշունչը։ Դրանցից մեկը՝ «Հայոց պատմական ձու» անվամբ, գեղարվեստական մանրամասնությամբ` նկարագրում է քրիստոնեության սկզբնավորումը Հայաստանում` ըստ Ագաթանգեղոսի պատմության, մնացած 11 ձվերից 4 -ը ներկայացնում են Հին Կտակարանը՝ «Ադամ և Եվա», «Նոյյան տապան», «Աբրահամ», և «Մովսես», մյուս 7 -ը` Նոր Կտակարանը` «Հիսուսի ծնունդ» -ից մինչև «Հիսուսի համբարձում» -ը։ Յուրաքանչյուր ձու իրենից ներկայացնում է Աստվածաշնչի մեկ հատկանշական գլուխ։
Ուշագրավ է նաև Տիգրանի հեղինակած արծաթե շուրջ 25 կենդանակերպ գավաթների[20] հավաքածուն, որոնցից առանձնահատուկ են հատկապես` հայոց բնաշխարհը ներկայացնող՝ կենդանիների տեսքով արված՝ 6 գավաթները և Հայոց 6 թագավորությունները խորհրդանշող՝ սուրճի գավաթները։
2005 թ․ –ի ապրիլին Տիգրանն ավարտել է մեկ այլ հուշարձան՝ «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն» անվամբ։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 90 -ամյակին և տեղադրված է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
2016 թ․ –ից Տիգրանը ձեռնամուխ է եղել հորոսկոպի նշաններով (կենդանակերպերով)[21] արծաթյա կախազարդերի նորամուծությանը՝ տվյալ անձի անվան սկզբնատառով, ծննդյան տարեթվին և ամսվան համապատասխան կենդանակերպերով և տվյալ ամսաթիվը բնութագրող քարով և ծաղիկով։ Այս կախազրդերը չափազանց յուրահատուկ են և ինքնատիպ այնքանով, որ եզակի են՝ ստեղծված, հատուկ միայն, տվյալ անձի համար և բնութագրում են նրա էությունը, բացահայտում` բնավորությունն ու վեր հանում` նրա ողջ ներաշխարհն ու հետաքրքրությունները։
Տիգրանը պլանավորում է ստեղծել հուշաքանդակներ` 18-րդ դարի ամենահայտնի հայ գրող, բանաստեղծ, մարգարե, փիլիսոփա, դիվանագետ, սիրո քնարերգու, երգիչ և երգահան Սայիադ Նովայի(ըստ պրոֆեսոր Ասլան Ասլանյանի՝ մինչ այժմ մեզ հայտնի Սայաթ-Նովա անվան գրառման տարբերակը սխալ է, իրականում պետք է լինի Սայիադ Նովա[22] ) և հայկական «Սասնա ծռեր» էպոսի թեմաներով։
2002 թ․ –ին՝ ծանոթանալով սայիադնովագետ Ասլան Ասլանյանի բոլոր գիտական աշխատություններին՝ ուսումնասիրել է Սայիադ Նովայի կենսագրությանը և խաղերին նվիրված՝ Ասլան Ասլանյանի ամբողջ գիտական մեկնաբանությունները՝ նպաստելով այդ տեսության տարածմանը նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մասնավորապես ԱՄՆ-ում, այստեղ տարբեր հեռուստաալիքներով ունեցել է՝ Սայիադ Նովային նվիրված՝ հաղորդումներ, թերթերում՝ հոդվածներ, որոնցից հատկանշական էին Համայնապատկեր (հանդես) գրական ամսագրի մեջ տպագրված հոդվածները։
2010 թվականից արդեն ձեռնամուխ է լինում «Սայիադ Նովա» նոր ֆիլմի ստեղծմանը՝ Ասլան Ասլանյանի սցենարի հիման վրա։ 2015 թվականից ֆիլմի ստեղծման աշխատանքներին է միանում Հայաստանի վաստակավոր արտիստ, Ամերիկայում արդեն ևս ճանաչված և սիրված դերասան` Հովհաննես Բաբախանյանը՝ «Սայիադ Նովա» նոր ֆիլմում հանդես գալով որպես գլխավոր դերակատար՝ մարմնավորում է նաև Սայիադ Նովային։ 2017 թվականին, մի շարք հովանավորների աջակցությամբ, Տիգրան Սարգսյանը Հովհաննես Բաբախանյանի և ռեժիսոր, օպերատոր Ալեքս Արմանիի հետ, նկարեցին «Սայիադ Նովա» հինգ րոպեանոց դեմո ֆիլմը[23]։
Այժմ միասին փորձում են ֆիլմի դեմո տարբերակը ներկայացնել հոլիվուդյան կինոարտադրողներին և պրոդյուսերներին՝ «Սայիադ Նովա» նոր ֆիլմը Հոլիվուդում նկարահանելու ակնկալիքով։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985-1987 թթ․ աշխատել է Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի շին վերանորոգման գրասենյակում՝ որպես ինժիներ։
1987-1989 թթ․ աշխատել է ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի ճանապարհների շահագործման վարչությունում՝ որպես ինժիներ։
1993-1997 թթ․ աշխատել է USGold ոսկերչական կազմակերպությունում՝ որպես ոսկյա զարդերի ձևավորող։
2002-2006 թթ․ համագործակցել է Skkin ապրանքանիշի հիմնադիր Ջեբրան Ջոունի հետ՝ որպես ստեղծագործող և արծաթյա զարդերի գլխավոր ձևավորող։
2006 թ․ –ից համագործակցում է Imperial Rose Collection ապրանքանիշի հիմնադիր Դեյվիդ Թադմանի հետ՝ որպես ստեղծագործող և արծաթյա զարդերի գլխավոր ձևավորող։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թ․ -ից մասնացել է Ֆրեզնոյում,Գլենդելում, Փասադենայում և Լոս Անջելեսում կազմակերպվող՝ խմբային ցուցահանդեսներին։ 2002 թ․ –ին – Գլենդել, Civic autidorium, ԱՄՆ
2011 թ․ – AJA –ի կողմից կազմակերպված համահայկական ոսկերչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 20 –ամյակին, Երևան, Մարիոթ հյուրանոց[24]
2014 թ․ –ին – AJA –ի կողմից կազմակերպված համահայկական ոսկերչական ցուցահանդես, Երևան, ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ[25] 2014 թ․ –ին – Hye LA 2013-2014 supporters, Los Angeles Armenian, 12 հունվարի, LA Convention center
2016 թ․ –ին – AJA –ի և JUNVEX –ի կողմից կազմակերպված միջազգային ոսկերչական ցուցահանդես, Երևան, ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ[26][27]
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թ․ - ՀԽՍՀ մշակույթի նախարարության ժող-ստեղծագործության և կուլտ-լուսաշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնի կողմից նրան շնորհվել է, փայտի և քարի գեղարվեստական մշակման, ժողովրդական վարպետի կոչում։
Պատկերագրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թ․ – Tigrani unique art & chess sets[28]
- 2005 թ․ – Յուրօրինակ արվեստի և շախմատային հավաքածուներ
Պատվոգրեր և շնորհակալագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gold Star Jewelry Co» կազմակերպության նախագահ՝ Artur Khodzabashyan - Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյ երկրորդի խաչազարդը պատրաստելու համար, 18 դեկտեմբերի, Լոս Անջելես, ԱՄՆ 1992 թ.
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Բ -ի գնահատանքն ու օրհնությունը - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - 301» անվանումով հուշարձան-խմբաքանդակը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին՝ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան գանձատանը նվիրաբերելու համար, Էջմիածնի Մայր Տաճար 2003 թ.
- ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինություն – «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն» անվամբ՝ Հայոց ցեղասպանության 90 -ամյակին նվիրված՝ հուշարձանը թանգարանին նվիրաբերելու համար, Երևան, 30 օգոստոսի 2005 թ.
Լրացուցիչ աղբյուրներ և հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՆՈՐ ԿԵԱՆՔ – NEW LIFE ARMENIAN/ENGLISH WEEKLY» №18, - «Քանդակագործի ուշագրավ արարումը», հոդվածի հեղինակ՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռազմիկ Մադոյան, էջ 5, ապրիլի 18, Գլենդել, ԱՄՆ 2002 թ.
- Հորիզոն (շաբաթաթերթ, Մոնրեալ) №39 - «Խմբաքանդակը տեղ գտավ Ս. Էջմիածնի մայր տաճարի գանձատանը», նոյեմբերի 21 – 27, Մոնրեալ, Կանադա 2003 թ.
- «ՆՈՐ - ԴԱՐ» համահայկական հանդես №4 - «Շարժում, և հույզ, և դրամա», էջ 325, Երևան 2003 թ.
- Համայնապատկեր (հանդես) №26 - «Քանդակագործի ծննդյան խորհուրդը (մտորում Տիգրան Սարգսյանի մանրաքանդակի շուրջ)», հոդվածի հեղինակ՝ պրոֆեսոր Ռազմիկ Մադոյան, էջ 32, Գլենդել, ԱՄՆ, 2004 թ.
- Համայնապատկեր (հանդես) №30 - «Հարցազրույց՝ քանդակագործ Տիգրան Սարգսյանի հետ», Գլենդել, ԱՄՆ, 2004 թ.
- Առավոտ օրաթերթ – «Խմբաքանդակ՝ նվիրված հայերին. Տ. Սարգսյանի նոր աշխատանքը լավատեսական է», էջ 6, 19 օգոստոսի, Երևան 2005 թ.
- «Հայ Արվեստ» մշակութային հանդես – Երևան, 3/2005 թ.[29]
- «Հայ Արվեստ» մշակութային հանդես – Երևան, 1(11)/2005 թ.
- «Armenian Art, Armenia - Diaspora» - «A new gift from Tigran Sargsyan», էջ 15, 3(13)/2005 թ.
- «Գիրք և գործ», հայրենիք-սփյուռք №11 - «Տիգրան Սարգսյանի Հայաստանը 350 հզ. քառ. կմ է», 9 -ը սեպտեմբերի, 2005 թ.
- Համայնապատկեր (հանդես) №32 - «Անմահութjան Հայոց խաչը», էջ 30, Գլենդել, ԱՄՆ 2005թ.
- Համայնապատկեր (հանդես) №36 - 2006 թ.
- «Փայտարվեստ» - «ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆԸ», էջ 26
- Հայաստան (թերթ, Թիֆլիս) հասարակական, քաղաքական, մշակութային թերթ №21 – երեքշաբթի 23 օգոստոսի, Թիֆլիս 2005 թ.
- «Robb Report» - մայիս, 2008 թ.
- Համայնապատկեր (հանդես) #74 - էջ 31, Գլենդել, ԱՄՆ, 2017 թ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Սարգսյանի կայքը
- Տիգրան Սարգսյան, ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐ
- Տիգրան Սարգսյան
- Տիգրան Սարգսյան, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ
- Տիգրան Սարգսյան, ԱՐԱԲԱԿԱՆ ՁԻԵՐՈՎ ՇԱԽՄԱՏ
- Տիգրան Սարգսյան, «ՆԱՊՈԼԵՈՆ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ
- Տիգրան Սարգսյան, ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ
- Տիգրան Սարգսյան, «ԱՄԱԶՈՆ» ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
- Տիգրան Սարգսյան, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՏՅՈՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
- Տիգրան Սարգսյան, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱԼԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ
- Տիգրան Սարգսյան, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱԼԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ, 2017
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Tigrani
-
Արծաթե դինոզավր՝ բնական ամետիստե քարով
-
Սև պանտերա՝ բնական կվարցե քարով
-
Արծաթե յագուար՝ բնական ամեթիստե քարով
-
Արծաթե «Թագավոր Կոբրան»՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե առյուծ՝ բնական ագաթե քարով
-
Արծաթե Մամոնտ՝ բնական ագաթե քարով
-
Արծաթե օձ Մամբա՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե վագր՝ վագրի աչք կոչվող քարով
-
Արծաթե ձուկ՝ բնական կարմիր ագաթե քարով
-
Արծաթե վիշապ՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե կարիճ՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե սարդը և ճանճը սարդոստայնում՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե դելֆին՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե մատանի՝ «օվկիանոսի ալիքներրը»՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե ջրահարս՝ բնական ամետիստ քարով
-
Արծաթե մատանի՝ բնական ամետիստե քարով
-
Արծաթե հրաբխային մատանի՝ բնական ամետիստե քարով
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ ԱՄՆ 45 -րդ նախագահ Դոնալդ Թրամփի համար
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ ՌԴ 2 -րդ նախագահ Վլադիմիր պուտինի համար
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ Քիմ Քարդաշյանի համար
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ Հենրիխ Մխիթարյանի համար
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի համար
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյան համար
-
Կենդանակերպերով արծաթյա կախազարդ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.tigranisilver.com/
- ↑ https://www.tigranisilver.com/product/armenian-historical-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/russian-historical-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/french-historical-sterling-silver-chess-set-napoleon/
- ↑ https://www.tigranisilver.com/product/arabian-horses-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-prehistorical-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-ed-hardy-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-amazon-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-classic-erotic-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-modern-erotic-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-animal-kingdom-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-flowers-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-nudes-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/faces-v2-unique-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/caesar-power-pewter-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/old-english-pewter-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/chess-for-peace-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/product/tigrani-faces-version-1-sterling-silver-chess-set/
- ↑ https://www.tigranisilver.com/silver-eggs/
- ↑ https://www.tigranisilver.com/silver-cups/
- ↑ https://Տիգwww.tigranisilver.com/custom-zodiac-pendants/(չաշխատող հղում)
- ↑ https://armenpress.am/arm/news/648321/nor-bacahaytumner-sayiad-nova-grqum.html
- ↑ https://www.youtube.com/watch?v=TvNKy-AGcL8
- ↑ https://news.am/arm/news/74971.html
- ↑ https://www.youtube.com/watch?v=dV8JBMB9bkU&feature=youtu.be
- ↑ https://armenpress.am/arm/news/865843/varchapety-tsanotacel-e-junveqs-erevan-shou-2016-oskerchakan.html
- ↑ https://www.facebook.com/100000787483064/videos/1160668277302744/
- ↑ https://www.google.com/search?q=Tigrani+unique+art+%26+chess+sets&tbm=isch&source=univ&sa=X&ved=2ahUKEwiQ09-ch6DiAhVb4KYKHUMAAjEQsAR6BAgJEAE&biw=1024&bih=457#imgrc=galUIg-4kDdLBM:
- ↑ http://www.armenianart.org/handes.html