Արփինե Հովհաննիսյան (նկարչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփինե Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 29, 1982(1982-08-29) (41 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎՊՀ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 ARPI Վիքիպահեստում

Արփինե Գևորգի Հովհաննիսյան (ԱՐՓԻ), օգոստոսի 29, 1982(1982-08-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2012), ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ (2018):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 29 -ին Կիրովականում (Վանաձոր

  • 1999 թվականին, գերազանց առաջադիմությամբ, ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը,
  • 1999 թվականին՝ Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գեղանկարչության խմբակը` ուսանելով գեղանկարիչ Փափագ Ալոյանի խմբում,
  • 2004 թվականին՝ ՎՊՄԻ ֆիզ.-մաթ․ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։
  • 2006 թվականից աշխատում է Վանաձորի կերպարվեստի թանգարանում` որպես վերականգնող նկարիչ։
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Վանաձորի կերպարվեստի թանգարանում կազմակերպված Art+Feminism խմբագրաթոնի ժամանակ
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Տեր Վահան քահանա Ազարյանի և նկարիչ Փափագ Ալոյանի հետ
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը ամուսնու՝ Տիգրան Սարգսյան (քանդակագործ)ի հետ
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը և նկարչուհի Կարինե Մանուկյանը
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը բանաստեղծուհի Սոնա Վանի և նկարիչ Փափագ Ալոյանի հետ
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը դերաասան Վրույր Հարությունյանի և նկարիչ Անատոլի Ավետյանի հետ

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականից մասնակցում է համաքաղաքային բոլոր ցուցահանդեսներին, Վանաձոր
  • 2005 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների, Երևան, Վանաձոր
  • 2009 թվականի հոկտեմբերի 1 –ին ունեցել է անհատական ցուցահանդես Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում` շուրջ 50 տարաբնույթ աշխատանքներով (գեղանկար, գրաֆիկա, կոլաժ և քարե ու ապակե կոմպոզիցիաներ)։
  • 2010 թվականին՝ վանաձորցի մի շարք նկարիչների հետ միասին՝ հինգ աշխատանքով, ցուցադրվել է նաև Ռուսաստանի Դաշնության հինգ տարբեր քաղաքներում։
  • 2021 թ. –ի մարտի 5 -ից ապրիլի 4 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա[1]
  • 2022 թ. –ի մարտի 4 -ից 30 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա[2][3]

Նկարչուհու աշխատանքները համալրում են Հայաստանի և արտերկրի մի շարք անհատական հավաքածուներ, իսկ աշխատանքներից երկուսը գտնվում են Վանաձորի կերպարվեստի թանգարանի հավաքածուում՝ մշտական ցուցադրության մեջ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, 2012։
  • ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ, 2018։
  • Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, 2004։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։

Մեջբերումներ Արփինե Հովհաննիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրյալը նրան պարգևել է նվիրվածության և պատասխանատվության մեծ զգացում։ ԵՒ պարգևն այդ նրան ուղեկցում է ամեն քայլափոխի։ Աշխատանքի մեջ լրջամիտ ու տրամաբանված է, միևնույն ժամանակ՝ զգացմունքային ու համբերատար։ Նրա ստեղծագործություններում գիծը լակոնիկ է ու իմաստավորված, գույնը՝ զգայական ու հարմոնիկ հեղինակի հոգու տվայտանքներին։ Նա արդեն 10 տարուց ավելի, ուսումնասիրելով նաև այլ թանգարանների փորձն ու նվաճումները՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեծ պատասխանատվությամբ կատարում է վերականգնողական նրբագույն ու ծանր աշխատանքը[4]։

:

...Այս հրաշք աղջկա համար աշխարհի կենտրոնն սկսվում է հենց հարազատ օջախից, որտեղ նա ապրում և արարում է ջերմ մթնոլորտում։ ԵՒ իսկապես, ցանկացած հայ արվեստագետի համար աշխարհի կենտրոնն իր արարելու վայրն է...[5]
- Քանդակագործ, արծաթյա և ոսկյա զարդերի ձևավորող՝ Տիգրան Սարգսյան (քանդակագործ)

Լրացուցիչ աղբյուրներ (գրքեր և հոդվածներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://orsha.museum.by/node/54181
  2. https://orsha.eu/rus/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/12615
  3. https://www.orsha.vitebsk-region.gov.by/ru/news_region_ru/view/v-orshanskoj-gorodskoj-xudozhestvennoj-galeree-v-a-gromyko-sostojalos-torzhestvennoe-otkrytie-ezhegodnoj-22787/(չաշխատող հղում)
  4. «Արահետ» բազմաբնույթ պարբերական, 2019, #15:
  5. Համայնապատկեր (հանդես), 2017, #74
  6. Մուսաների ծառաները ։ [Վանաձորի մշակութ. կյանքում դեր ունեցած գործիչների և մշակութ. օջախների մասին] / Գ.Կ. Աղաբաբյան; Խմբ.՝ Խ. Գասպարյան, Տ. Աղաբաբյան
  7. «Մուսաների ծառաները» գրքի շնորհանդես
  8. «Մուսաների ծառաները»
  9. Պատվավոր անդամների պատվո ցուցահանդեսը
  10. Հայաստանի նկարիչների միությունը 85 տարեկան է
  11. «Համայնապատկեր ։ Գրական - մշակութային հանդես։ Հիմնադիր և գլխավոր խմբ.՝ Սարո Գյոդակյան (Գյումրեցի)։».(չաշխատող հղում)
  12. Արահետ ։ Բազմաբնույթ պարբերական / Գլխավոր խմբ.՝ Միքայել Միրիջանյան ; Խմբ.՝ Նելլի Սահակյան(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 13,2 Լոռվա մարզ ։ Եռօրյա թերթ ։ Գլխավոր խմբ.՝ Սամվել Խալաթյան, Մանվել Միկոյան(չաշխատող հղում)
  14. Վանաձորյան խճանկար ։ Անկախ տեղեկատվական-գովազդային շաբաթաթերթ / Տնօրեն՝ Հայկազ Սիմիկյան, խմբագիր՝ Անուշ Սիմիկյան(չաշխատող հղում)
  15. «Ոգևորված էի հեղափոխությամբ, բայց մեկ-մեկ հիասթափություններ են լինում»
  16. https://www.vsu.am/news-am/vph-shrjanavart-arvestaget/vorpes-maqrutyan-tipar-hreshtak Արխիվացված 2021-01-21 Wayback Machine ՈՐՊԵՍ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐ՝ ՀՐԵՇՏԱԿ, ՈՎ ՀՆԱԶԱՆԴՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ]
  17. Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ հանուն հայրենիքի