Անատոլի Ավետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անատոլի Ավետյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1952(1952-09-05) (71 տարեկան)
ԾննդավայրՊրոկոպևսկի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Անատոլի Ավետյան Վիքիքաղվածքում
 Anatoli Avetyan Վիքիպահեստում

Անատոլի Ղևոնդի Ավետյան (սեպտեմբերի 5, 1952(1952-09-05), Պրոկոպևսկի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2009), Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2017)։ Հայաստանի նկարիչների միության (1988), ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի (1997), Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ (2008)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Ավետյանը ծնվել է 1952 թվականին Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկի շրջանում (Սիբիր)՝ բռնագաղթվածների ընտանիքում։ 1967 թվականին տեղափոխվել է ՀԽՍՀ, հաստատվել Կիրովականում։ 1969 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, 1972 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա։ 1976 թվականին մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի Արվեստ» ցուցահանդեսին։ 1977 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1983 թվականին հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված մշակույթի օրերին, 1984 թվականին՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին։ 2006 թվականին ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում[1]։

Անատոլի Ավետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ազգագրության թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի նախագահի և Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան), Մոսկվայի Արևելքի թանգարանում[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին մասնակցել է Շվեյցարիայում կազմակերպված «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում[2], Փարիզում, Չիկագոյում, Բոստոնում, Հալեպում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Ատլանտայում, Բելգիայում, Վանաձորում, Գորիսում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Baghdasaryan, Aram. «AV Production - Անատոլի Ավետյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  2. Mediamax. «Անատոլի Ավետյան». bravo.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Պատվավոր քաղաքացիներ - Վանաձորի Համայնքապետարան
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]