Տիգրան Սարգսյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Սարգսյան
Ծնվել էօգոստոսի 27, 1962(1962-08-27) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքանդակագործ
 Tigran Sargsyan (sculptor) Վիքիպահեստում

Տիգրան Գարեգինի Սարգսյան (օգոստոսի 27, 1962(1962-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, արծաթյա և ոսկյա զարդերի ձևավորող, ՀԽՍՀ ժողովրդական վարպետ (1990 թ.), Tigrani ապրանքանիշի հիմնադիր[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թ․–ի օգոստոսի 27-ին, Երևանում։ 1969-1979 թթ․ սովորել է Երևանի №124 միջնակարգ դպրոցում, 1980-1985 թթ․ սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում՝ մասնագիտանալով ճարտարապետության և արդյունաբերական ու քաղաքացիական շինարարության մեջ։ 1990 թ․ –ին, ՀԽՍՀ մշակույթի նախարարության ժող-ստեղծագործության և կուլտ-լուսաշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնի կողմից նրան շնորհվել է, փայտի և քարի գեղարվեստական մշակման, ժողովրդական վարպետի կոչում։ 1991 թ․ –ին տեղափոխվելով Ամերիկա՝ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ այդպիսով ամրացնելով ձևավորման ու քանդակի հանդեպ ունեցած իր սերը։

Տիգրան Սարգսյանը վարպետորեն տիրապետում է եռաչափ ֆիգուրների ձևավորման արվեստին։ Նրա աշխատանքները պատկերում են շարժումը, դրաման և հուզումները։ Տիգրանի աշխատանքները գնահատվել են հայտնի մարդկանց կողմից։ Նա է պատրաստել Էլիզաբեթ Թեյլորի «Կլեոպատրա» վզնոցը։ Այն նկարագրում է «Կլեոպատրա» շարժապատկերը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության մի հատվածը։ Տիգրանը նաև խաչազարդ է պատրաստել Համայն Ռուսիո Պատրիարք` Ալեքսեյ երկրորդի համար։ Տիգրանի ստեղծագործած արծաթյա և ոսկյա զարդերն այսօր կրում են հայ, ամերիկացի, ճապոնացի և այլ ազգերի հայտնի ռոք և այլ ժանրերի երգիչներ, երաժիշտներ և երկրպագուներ (այդ թվում` Ջեկի Չան, Բրյուս Լի, Համո Սանկ, Mission Rock և այլք)։

Շուրջ 20 արծաթյա շախմատների հեղինակ է։ Ուշագրավ են՝ «Հայկական»[2], «Ռուսական»[3] և «Ֆրանսիական»[4] պատմական շախմատները, «Արաբական»[5] ձիերով շախմատը, «Նախնադարյան»[6] շախմատը, «Ed Hardy»[7] , «Ամազոնուհիներ»[8], «Դասական Էրոտիկ»[9] և «Մոդեռն Էրոտիկ»[10] շխմատները, «Կենդանիների թագավորություն»[11], «Ծաղիկների»[12], «Նուդ (մերկ մարմինների)»[13] շախմատները և այլն[14][15][16][17][18]։

2001 թ․ –ին Տիգրանը ստեղծել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - 301» անվանումով հուշարձան-խմբաքանդակը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:Այս քանդակն այժմ տեղակայված է Սուրբ Էջմիածնի Ալեք Մանուկյան գանձատանը։ Աշխատելով խմբաքանդակի վրա՝ հեղինակը ձեռնամուխ է լինում 12 արծաթյա ձվերի[19] ստեղծմանը, որոնք խորհրդանշում են ամբողջ Աստվածաշունչը։ Դրանցից մեկը՝ «Հայոց պատմական ձու» անվամբ, գեղարվեստական մանրամասնությամբ` նկարագրում է քրիստոնեության սկզբնավորումը Հայաստանում` ըստ Ագաթանգեղոսի պատմության, մնացած 11 ձվերից 4 -ը ներկայացնում են Հին Կտակարանը՝ «Ադամ և Եվա», «Նոյյան տապան», «Աբրահամ», և «Մովսես», մյուս 7 -ը` Նոր Կտակարանը` «Հիսուսի ծնունդ» -ից մինչև «Հիսուսի համբարձում» -ը։ Յուրաքանչյուր ձու իրենից ներկայացնում է Աստվածաշնչի մեկ հատկանշական գլուխ։

Ուշագրավ է նաև Տիգրանի հեղինակած արծաթե շուրջ 25 կենդանակերպ գավաթների[20] հավաքածուն, որոնցից առանձնահատուկ են հատկապես` հայոց բնաշխարհը ներկայացնող՝ կենդանիների տեսքով արված՝ 6 գավաթները և Հայոց 6 թագավորությունները խորհրդանշող՝ սուրճի գավաթները։

2005 թ․ –ի ապրիլին Տիգրանն ավարտել է մեկ այլ հուշարձան՝ «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն» անվամբ։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 90 -ամյակին և տեղադրված է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

2016 թ․ –ից Տիգրանը ձեռնամուխ է եղել հորոսկոպի նշաններով (կենդանակերպերով)[21] արծաթյա կախազարդերի նորամուծությանը՝ տվյալ անձի անվան սկզբնատառով, ծննդյան տարեթվին և ամսվան համապատասխան կենդանակերպերով և տվյալ ամսաթիվը բնութագրող քարով և ծաղիկով։ Այս կախազրդերը չափազանց յուրահատուկ են և ինքնատիպ այնքանով, որ եզակի են՝ ստեղծված, հատուկ միայն, տվյալ անձի համար և բնութագրում են նրա էությունը, բացահայտում` բնավորությունն ու վեր հանում` նրա ողջ ներաշխարհն ու հետաքրքրությունները։

Տիգրանը պլանավորում է ստեղծել հուշաքանդակներ` 18-րդ դարի ամենահայտնի հայ գրող, բանաստեղծ, մարգարե, փիլիսոփա, դիվանագետ, սիրո քնարերգու, երգիչ և երգահան Սայիադ Նովայի(ըստ պրոֆեսոր Ասլան Ասլանյանի՝ մինչ այժմ մեզ հայտնի Սայաթ-Նովա անվան գրառման տարբերակը սխալ է, իրականում պետք է լինի Սայիադ Նովա[22] ) և հայկական «Սասնա ծռեր» էպոսի թեմաներով։

2002 թ․ –ին՝ ծանոթանալով սայիադնովագետ Ասլան Ասլանյանի բոլոր գիտական աշխատություններին՝ ուսումնասիրել է Սայիադ Նովայի կենսագրությանը և խաղերին նվիրված՝ Ասլան Ասլանյանի ամբողջ գիտական մեկնաբանությունները՝ նպաստելով այդ տեսության տարածմանը նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մասնավորապես ԱՄՆ-ում, այստեղ տարբեր հեռուստաալիքներով ունեցել է՝ Սայիադ Նովային նվիրված՝ հաղորդումներ, թերթերում՝ հոդվածներ, որոնցից հատկանշական էին Համայնապատկեր (հանդես) գրական ամսագրի մեջ տպագրված հոդվածները։

2010 թվականից արդեն ձեռնամուխ է լինում «Սայիադ Նովա» նոր ֆիլմի ստեղծմանը՝ Ասլան Ասլանյանի սցենարի հիման վրա։ 2015 թվականից ֆիլմի ստեղծման աշխատանքներին է միանում Հայաստանի վաստակավոր արտիստ, Ամերիկայում արդեն ևս ճանաչված և սիրված դերասան` Հովհաննես Բաբախանյանը՝ «Սայիադ Նովա» նոր ֆիլմում հանդես գալով որպես գլխավոր դերակատար՝ մարմնավորում է նաև Սայիադ Նովային։ 2017 թվականին, մի շարք հովանավորների աջակցությամբ, Տիգրան Սարգսյանը Հովհաննես Բաբախանյանի և ռեժիսոր, օպերատոր Ալեքս Արմանիի հետ, նկարեցին «Սայիադ Նովա» հինգ րոպեանոց դեմո ֆիլմը[23]։

Այժմ միասին փորձում են ֆիլմի դեմո տարբերակը ներկայացնել հոլիվուդյան կինոարտադրողներին և պրոդյուսերներին՝ «Սայիադ Նովա» նոր ֆիլմը Հոլիվուդում նկարահանելու ակնկալիքով։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թթ․ աշխատել է Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի շին վերանորոգման գրասենյակում՝ որպես ինժիներ։

1987-1989 թթ․ աշխատել է ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի ճանապարհների շահագործման վարչությունում՝ որպես ինժիներ։

1993-1997 թթ․ աշխատել է USGold ոսկերչական կազմակերպությունում՝ որպես ոսկյա զարդերի ձևավորող։

2002-2006 թթ․ համագործակցել է Skkin ապրանքանիշի հիմնադիր Ջեբրան Ջոունի հետ՝ որպես ստեղծագործող և արծաթյա զարդերի գլխավոր ձևավորող։

2006 թ․ –ից համագործակցում է Imperial Rose Collection ապրանքանիշի հիմնադիր Դեյվիդ Թադմանի հետ՝ որպես ստեղծագործող և արծաթյա զարդերի գլխավոր ձևավորող։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ․ -ից մասնացել է Ֆրեզնոյում,Գլենդելում, Փասադենայում և Լոս Անջելեսում կազմակերպվող՝ խմբային ցուցահանդեսներին։ 2002 թ․ –ին – Գլենդել, Civic autidorium, ԱՄՆ

Տիգրան Սարգսյան և Ed Hardy ապրանքանիշի հիմնադիր՝ Քրիսթիան Աուդիջիեր՝ Ed Hardy շախմատով, 2008 թ.

2011 թ․ – AJA –ի կողմից կազմակերպված համահայկական ոսկերչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 20 –ամյակին, Երևան, Մարիոթ հյուրանոց[24]

AJA –ի կողմից կազմակերպված համահայկական ոսկերչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 20 –ամյակին, սեպտեմբերի 21, 2011 թ.

2014 թ․ –ին – AJA –ի կողմից կազմակերպված համահայկական ոսկերչական ցուցահանդես, Երևան, ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ[25] 2014 թ․ –ին – Hye LA 2013-2014 supporters, Los Angeles Armenian, 12 հունվարի, LA Convention center

Hye LA 2013-2014 supporters, Los Angeles Armenian, հունվարի 12, 2014 թ., LA Convention center

2016 թ․ –ին – AJA –ի և JUNVEX –ի կողմից կազմակերպված միջազգային ոսկերչական ցուցահանդես, Երևան, ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ[26][27]

Արա Գևորգյան և Տիգրան Սարգսյան, AJA 2016 թ.
Պատկեր:Տիգրան Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան (նկարչուհի)(Արփի) և սայիադնովագետ Ասլան Ասլանյան, AJA 2016 թ.jpg
Տիգրան Սարգսյան, կինը՝ Արփինե Հովհաննիսյան (նկարչուհի)(Արփի) և Ասլան Ասլանյան (սայիադնովագետ) AJA 2016 թ
Տիգրան Սարգսյան, ասմունքող և հաղորդավար՝ Նունե Ավետիսյան և Համայնապատկեր (հանդես)ի խմբագիր՝ Սարո Գյոդակյան

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ․ - ՀԽՍՀ մշակույթի նախարարության ժող-ստեղծագործության և կուլտ-լուսաշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնի կողմից նրան շնորհվել է, փայտի և քարի գեղարվեստական մշակման, ժողովրդական վարպետի կոչում։

Պատկերագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ․ – Tigrani unique art & chess sets[28]
  • 2005 թ․ – Յուրօրինակ արվեստի և շախմատային հավաքածուներ

Պատվոգրեր և շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ աղբյուրներ և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tigrani

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.tigranisilver.com/
  2. https://www.tigranisilver.com/product/armenian-historical-sterling-silver-chess-set/
  3. https://www.tigranisilver.com/product/russian-historical-chess-set/
  4. https://www.tigranisilver.com/product/french-historical-sterling-silver-chess-set-napoleon/
  5. https://www.tigranisilver.com/product/arabian-horses-chess-set/
  6. https://www.tigranisilver.com/product/tigrani-prehistorical-sterling-silver-chess-set/
  7. https://www.tigranisilver.com/product/tigrani-ed-hardy-sterling-silver-chess-set/
  8. https://www.tigranisilver.com/product/tigrani-amazon-sterling-silver-chess-set/
  9. https://www.tigranisilver.com/product/tigrani-classic-erotic-sterling-silver-chess-set/
  10. https://www.tigranisilver.com/product/tigrani-modern-erotic-sterling-silver-chess-set/
  11. https://www.tigranisilver.com/product/tigrani-animal-kingdom-sterling-silver-chess-set/
  12. https://www.tigranisilver.com/product/tigrani-flowers-sterling-silver-chess-set/
  13. https://www.tigranisilver.com/product/tigrani-nudes-sterling-silver-chess-set/
  14. https://www.tigranisilver.com/product/faces-v2-unique-chess-set/
  15. https://www.tigranisilver.com/product/caesar-power-pewter-chess-set/
  16. https://www.tigranisilver.com/product/old-english-pewter-chess-set/
  17. https://www.tigranisilver.com/product/chess-for-peace-chess-set/
  18. https://www.tigranisilver.com/product/tigrani-faces-version-1-sterling-silver-chess-set/
  19. https://www.tigranisilver.com/silver-eggs/
  20. https://www.tigranisilver.com/silver-cups/
  21. https://Տիգwww.tigranisilver.com/custom-zodiac-pendants/(չաշխատող հղում)
  22. https://armenpress.am/arm/news/648321/nor-bacahaytumner-sayiad-nova-grqum.html
  23. https://www.youtube.com/watch?v=TvNKy-AGcL8
  24. https://news.am/arm/news/74971.html
  25. https://www.youtube.com/watch?v=dV8JBMB9bkU&feature=youtu.be
  26. https://armenpress.am/arm/news/865843/varchapety-tsanotacel-e-junveqs-erevan-shou-2016-oskerchakan.html
  27. https://www.facebook.com/100000787483064/videos/1160668277302744/
  28. https://www.google.com/search?q=Tigrani+unique+art+%26+chess+sets&tbm=isch&source=univ&sa=X&ved=2ahUKEwiQ09-ch6DiAhVb4KYKHUMAAjEQsAR6BAgJEAE&biw=1024&bih=457#imgrc=galUIg-4kDdLBM:
  29. http://www.armenianart.org/handes.html