Art+Feminism

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Art+Feminism
ArtAndFeminism logo with wordmark.svg
Art + Feminism 2019-73.jpg
ՏեսակԽմբագրատոն
ՀաճախականությունԱմեն տարի
Վայր70 հարթակներ աշխարհի 17 երկրներում (2015)
Ակտիվ6
ԱռաջինըՄարտի 11, 2017 (2017-03-11)
ՎերջինըՓետրվարի 1, 2014 (2014-02-01)
Մասնակիցներ1,300 (2015)
ԹեմատիկաԱրվեստ և կանայք
Հիմնադիր
  • Շան Էվանս
  • Ժաքլին Մեյբի
  • Մայքլ Մանդիբերգ
  • Լորել Փթակ
artandfeminism.org
ArtAndFeminism Վիքիպահեստում

Արվեստ և ֆեմինիզմ (անգլ.՝ Art and Feminism, ոճավորվում է որպես Art+Feminism), կին արվեստագետների մասին Վիքիպեդիայում բովանդակություն ավելացնելու համար կազմակերպվող ամենամյա համաշխարհային խմբագրաթոն: Շան Էվանսի, Ժաքլին Մեյբիի, Մայքլ Մանդիբերգի և Լորել Փթակի հիմնադրած նախագիծը[1] նկարագրվում է որպես «Զանգվածային բազմազգ փորձ` շտկելու կայուն կողմնակալությունը Վիքիպեդիայում, որն անհամաչափորեն գրված է տղամարդկանց կողմից և նրանց մասին»[2]:

2014 թվականին Art+Feminism-ի ներածական արշավին մասնակցել է 600 կամավոր 30 առանձին միջոցառումներում[1][2]։ Հաջորդ տարի 1300 կամավոր մասնակցել է 4 մայրցամաքի 17 երկրների 70 միջոցառումներին[1]։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան Էվանս, ՄաքՔենզի Մաք, Մայքլ Մանդիբերգ և Ժաքլին Մեյբի (ձախից աջ)։

Art+Feminism-ը սկսվել է այն ժամանակ, երբ Արտսթորի (անգլ.՝ Artstor) գրադարանավար Շան Էվանսը կանանց և արվեստի նախագիծ էր մշակում Հյուսիսային Ամերիկայի արվեստի գրադարանների միության համար (անգլ.՝ Art Libraries Society of North America)[3]։ Էվանսը խոսել է իր գործընկեր և վարիչ Ժաքլին Մեյբիի հետ, որը տպավորված էր Վիքիպեդիայի մասնակիցների կողմից խմբագրատոնի կազմակերպմամբ՝ ի հիշատակ Ադա Լավլեյսի[3]: Մեյբին խոսել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մանդիբերգի հետ, որը Վիքիպեդիան ներառել է դասարանի շրջանակներում ուսուցման մեջ: Մանդիբերգն իր հերթին խոսել է Այբիմ (անգլ.՝ Eyebeam) արվեստի և տեխնոլոգիաների ոչ առևտրային կազմակերպության աշխատակից Լորել Փթակի հետ, որը համաձայնել է օգնել ծրագրել միջոցառումը[3]: Այնուհետև թիմին միացել են տեղի վիքիպեդիստներ Դորոթի Հովարդը՝ վիքիպեդիստ ռեզիդենտը, որն այդ ժամանակ աշխատել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն գրադարանային խորհրդում, և Ռիչաչդ Նիփելը, որն այդ ժամանակ Նյու Յորքի Վիքիմեդիայի միջոցով ներկայացնում էր Վիքիպեդիայի մասնակիցների տեղական բաժինը[3]:

Art+Feminism նախագծի ստեղծման պատճառներից մեկը ԶԼՄ-ներում Վիքիպեդիայի կատալոգացման համակարգի բացասական լուսաբանման արձագանքն էր[4][5]։ Նախագիծը շարունակում է լրացնել Վիքիպեդիայի բովանդակության բացերը և ավելացնել կին մասնակիցների թիվը[6][7]։ Վիքիպեդիայում կենսագրությունների միայն 17 տոկոսն է նվիրված կանանց, և խմբագիրների միայն 15 տոկոսն են կանայք[8]: 2018 թվականին ՄաքՔենզի Մաքը նշանակվել է Art+Feminism տնօրեն[9]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներից դուրս 2015 թվականի միջոցառումը լուսաբանվել է այնպիսի երկրների ԶԼՄ-ներում, ինչպիսիք են Ավստրալիան[10], Կանադան[11], Կամբոջան[12], Հնդկաստանը[13], Նոր Զելանդիան[14] և Շոտլանդիան[15]: Միացյալ Նահանգների ներսում միջոցառումը լուսաբանվել է Նյու Յորքի[16], ինչպես նաև Կալիֆոռնիայի[17][18], Կանզասի[19], Փենսիլվանիայի[20], Տեխասի[21] և Արևմտյան Վիրջինիայի[22] առաջատար լրատվամիջոցների կողմից:

Տեսահոլովակ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցած Art+Feminism խմբագրատոնից, 2015

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագրման միջոցառումների մասնակիցների կողմից ներկայացված բովանդակությունը դիտարկվում է Վիքիպեդիայի համակարգող ֆորումում[23]:

2014 թվականի նոյեմբերին Foreign Policy ամսագիրն անվանել է Էվանսին, Մեյբիին, Մանդիբերգին, Ռիչարդ Նիփելին, Դորոթի Հովարդին և Փթակին Վիքիպեդիայում գենդերային նախապաշարմունքների խնդրի լուծման համար «գլոբալ մտածողներ»[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Art+Feminism’s 2015 Wikipedia Edit-a-thon Adds 334 Articles on Female Artists»։ ARTnews։ 2015-03-11։ Վերցված է 2016-03-11 
  2. 2,0 2,1 «101 Women Artists Who Got Wikipedia Pages This Week»։ ARTnews։ Վերցված է 2016-03-11 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Feinstein Laura (մարտի 2, 2015)։ «Mass Wikipedia Edit To Make The Internet Less Sexist»։ magazine.good.is։ Good Worldwide։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 5, 2015-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  4. Lapowsky Issie (մարտի 5, 2015)։ «Meet the Editors Fighting Racism and Sexism on Wikipedia»։ Wired։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  5. Filipacchi Amanda (ապրիլի 24, 2013)։ «Wikipedia’s Sexism Toward Female Novelists»։ The New York Times (New York: NYTC)։ ISSN 0362-4331։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  6. McGurran Brianna (փետրվարի 18, 2015)։ «MoMA to Host Wikipedia Edit-a-Thon to Tackle Gender Imbalance»։ The New York Observer։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015 
  7. Krasny Michael (մարտի 13, 2015)։ «Wikipedia's Gender and Race Gaps: Forum»։ Forum։ KQED-FM։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015 
  8. «As it happened: Wikipedia edit-a-thon» 
  9. «McKensie Mack Appointed Director»։ Art + Feminism (en-US)։ 2018-07-19։ Վերցված է 2018-10-20 Կաղապար:Self-published source
  10. Ford Clementine (մարտի 6, 2015)։ «Where are all the Australian feminist writers on Wiki?»։ dailylife.com.au։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 27, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  11. Botelho-Urbanski Jessica (մարտի 9, 2015)։ «Celebrating women's success? There's a wiki for that»։ Winnipeg Free Press։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  12. Murray Bennett (մարտի 7, 2015)։ «Wiki activists help to write Cambodian women’s history, Post Weekend, Phnom Penh Post»։ The Phnom Penh Post։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  13. Shruthi H M (մարտի 7, 2015)։ «Edit-a-thon for women to bridge Wikimedia gender gap»։ Deccan Herald։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  14. O'Neil Andrea (մարտի 6, 2015)։ «Blessed are the 'geeks' shaping history | Stuff.co.nz»։ stuff.co.nz։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  15. Malcolm Bob (մարտի 5, 2015)։ «Dundee to join in global feminism arts campaign»։ deadlinenews.co.uk։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  16. Schuessler Jennifer (մարտի 6, 2015)։ «MoMA to Host Wikipedia Editing Marathon, to Improve Coverage of Women in the Arts»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  17. Bos Sascha (մարտի 4, 2015)։ «East Bay Schools to Host Art and Feminism Wikipedia Edit-A-Thons»։ eastbayexpress.com։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  18. Morlan Kinsee (մարտի 2, 2015)։ «Wikipedia’s women problem»։ sdcitybeat.com։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015 
  19. Rodriguez Lisa (մարտի 27, 2015)։ «Kansas City Edit-A-Thon Aims To Close Gender Gap On Wikipedia»։ kcur.org։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015 
  20. Marshall Amy Milgrub (փետրվարի 23, 2015)։ «College of Arts and Architecture to host ‘Edit-a-Thon’ to improve Wikipedia Cove»։ news.psu.edu։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  21. Kallus Megan (մարտի 4, 2015)։ «UT School of Information to host feminist Wikipedia Edit-a-thon»։ The Daily Texan։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  22. Board Glynis (մարտի 3, 2015)։ «Wiki Gender Gap to Be Discussed in Morgantown | West Virginia Public Broadcasting»։ wvpublic.org։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015 
  23. Ghorashi Hannah (մարտի 10, 2015)։ «Art+Feminism’s 2015 Wikipedia Edit-a-thon Adds 334 Articles on Female Artists»։ ARTnews։ Վերցված է հոկտեմբերի 18, 2015 
  24. staff (November 2014)։ «A World Disrupted: The Leading Global Thinkers of 2014 | Siân Evans, Jacqueline Mabey, Michael Mandiberg, Richard Knipel, Dorothy Howard, Laurel Ptak»։ Foreign Policy։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]