Փափագ Ալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փափագ Ալոյան
ԱԼՓԱ.JPG
Ծնվել էփետրվարի 28, 1951(1951-02-28) (68 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Papaz Aloyan Վիքիպահեստում

Փափագ Սուրենի Ալոյան (ԱԼՓԱ) (փետրվարի 28, 1951(1951-02-28), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԼՓԱ 2011, հարցազրույց
60 -ամյակին նվիրված ցուցահանդես, 2011

1975 թվականից մասնակցում է միջազգային, միութենական, հանրապետական և համաքաղաքային ցուցահանդեսների։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մշակութային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Ավետյան և Փափագ Ալոյան
ԱԼՓԱ և ընկերներ, 2011
Հիշարժան օր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ

Գեղանկարիչ - բանաստեղծ Փափագ Ալոյանն իր շուրջ 40 տարվա մանկավարժական գործունեությունը,

Ազատ Վարդանյան, ԱԼՓԱ, Մ. Միրիջանյան, Կարեն Աղամյան

ստեղծագործելը, պաշտոնավարելը, վեր է ածել յուրօրինակ նվիրումի` հանրապետությանը ծառայելով որպես գեղագետ ու լավագույն արժեքների պահպանման, զարգացման գործի անդավաճան նվիրյալ։ 1995թ. –ից դառնում է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր անդամներից ու գեղարվեստի առաջին ուսուցիչներից մեկը։ 1975թ. –ից ի վեր, մասնակցելով միջազգային, միութենական, հանրապետական ցուցահանդեսների, բազմիցս ունենալով իր անհատականը, Փ. Ալոյանը փաստեց, որ Լոռու բնաշխարհում ապրում և ստեղծագործում է հայրենի եզերքն իր գունաշխարհը գովերգող բարձրարվեստ գեղանկարիչ։

Արթ Էքսպո 2013, Գյումրի

Նրա կտավներում (բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ և այլն) էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ՝ համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։

Լոռվա Ձոր
ԱԼՓԱ և ընկերներ

1990թ. –ին, հեղինակելով Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղադրված «Հայոց անմեղ զոհերի անմար հիշատակին» խաչքար - հուշարձանը,

նպաստում է հայ համայնքի գործունեությանը, հատկապես հայեցի կրթության ու դաստիարակության բնագավառում։

Ստեղծագործական և աշխատանքային ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվեցին բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ՝ արվեստասերներին հաղորդակից դարձնելով ոչ միայն տեղի, այլև մայրաքաղաքի, շրջանների, սփյուռքի նկարիչների գործերին։ 2001թ. –ին հրատարակված «Անթեղ» բանաստեղծությունների ժողովածուն փաստեց, որ ի դեմս Փ. Ալոյանի՝ ունենք նաև գողտրիկ բանաստեղծությունների հեղինակի։ Արվեստագետի ավանդը մինչև այժմ գնահատվել է տարբեր ատյաններից շնորհված պատվոգրերով, դիպլոմներով, շնորհակալագրերով, իսկ 2011թ. –ի հունիսին Փափագ Ալոյանն ընտրվեց Միջազգային Ինֆորմատիզացիայի ակադեմիայի իսկական անդամ (Մոնրեալ)։ Այսօր էլ նա լի է ստեղծագործելու և հասարակական մանկավարժական գործունեությամբ, իր բեղմնավոր աշխատանքը շարունակելու ավյունով։ Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

Ալբոմներ և գրքույկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

Մեջբերումներ Փափագ Ալոյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք հպարտ ենք քեզնով, սիրելի Փափագ»։
Պրոֆ. Ազատ Վարդանյան
Ինֆորմատիզացիայի միջազգային Ակադեմիայի նախագահ, Մոնրեալ/Կանադա

«Փափագի արարած գեղանկարի սիմֆոնիան շռայլ գունախաղերով մխրճվում է կախարդված դիտողի հոգու գաղտնարանները` նրան փոխանցելով Վարպետի մաքրասուրբ երևակայության սավառնումների շլացուցիչ էներգիան…»
Մ. Միրիջանյան
Արահետ ամսագրի գլխավոր խմբագիր

«ԱԼՓԱ –ի կտավներում էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ` համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։»
Սամվել Խալաթյան
Դրամատուրգ, ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ

«…ԱԼՓԱ-ի կտավներում հայրենի եզերքի հետ հանդիպման ջերմությունն ակամա փոխանցվում է դիտողին, և կարծես ճամփորդում ենք նրա հետ՝ ինքնուրույն բացահայտելով հրաշք բնաշխարհի ձգողական գեղեցկության նորանոր գաղտնիքները… Նրա ստեղծագործությունները լի են լույսով և դրական էներգիայով։ Կոմպոզիցիոն լուծումները, հագեցած գունագամման, մտածողության արտահայտչականությունը, հեղինակի անհատական լեզուն, տաք և սառը երանգների խաղը ծնում են աներևակայելի ԼՈՒՅՍ։ Նկարչի որոշ գործեր ասես գեղանկարչական նովելներ լինեն, որտեղ շռայլորեն միահյուսվում են երաժշտությունն ու պոեզիան…»
Ռուզաննա Մխիթարյան
Վանաձորի կամերային երգչախմբի և Գուգարաց թեմի Ս. Նարեկացի եկեղեցու հոգևոր երգչախմբի Գեղարվեստական ղեկավար

«Իմ տան պատին փակցված փոքրիկ նկարից մի մեծ, շատ մեծ աշուն է ինձ հառնում; Աշունները գալիս ու գնում են, աշունների գույները խամրում են, բայց միշտ վառ ու գունեղ են իմ նկարի աշնան գույները։ Իմ նկարում աշունն ասես փթթում է, փոթորկվում ու ինքն իրենից ելնում է։ Իմ նկարի աշունն ասես ինձ հետ խոսում է իմ ընկերոջ` գեղանկարիչ Փափագ Ալոյանի հանգով, նրա արարած գույներով, ու մենք ներդաշն զրույցի մեջ ենք հավետ…»
Գագիկ Անտոնյան
Կանաչ Լոռի բնագիտական, բնապահպանական ամսագրի գլխավոր խմբագիր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ կտավներում գույնից առաջ ջերմություն կա…»
ԱԼՓԱ