Սոնա Վան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Վան
Ծննդյան անունՍոնա Անուշավանի Տեր-Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 8, 1952 (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Լեզուհայերեն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Պարգևներ
Կայքsona-van.org

Սոնա Վան (Սոնա Անուշավանի Տեր-Հովհաննիսյան, փետրվարի 8, 1952(1952-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից ապրում է Կալիֆորնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուների («Լույսի ծվեններ», 1996, «Ես անուն չունեմ», 2003, «Ես ձայն եմ լսում», 2006, «Չառա անունով թռչունը», 2011)։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ինչպես նաև հեղինակ է բանաստեղծական 5 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն , վրացերեն, արաբերեն, լեհերեն ), տասնհինգը՝ առանձին գրքերով։

1996-1997 թվականներին եղել է «Եղիցի լույս» (Լոս Անջելես) գրական, մշակութային ամսագրի հրատարակիչ-խմբագիր։

2006 թվականից «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի հիմնադիրն է, գլխավոր խմբագիրը, հովանավորը, իսկ 2013 թվականից՝ նաև գլխավոր խմբագիրը։

Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆոռնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված «Կինը գրականության մեջ -2013» մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական- մշակութային այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների։

2013-ին Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանը Չինաստանում արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակի։ Չինաստանի արվեստի և մշակույթի ամենամյա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նրա «Լիբրետո անապատի համար» գրքի չինարեն թարգմանության շնորհանդեսը, որից հետո հանձնվել է մրցանակը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին` Չինաստանի Լու Չժոու քաղաքում։ Սոնա Վանը հայտնել է, որ սա Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակն է` 1573 International Poetry Award: «Ինչ խոսք` որպես փոքր երկրի ներկայացուցիչ, հպարտություն է 1.5 միլիարդանոց կայսրությունից նման մրցանակ ստանալ»,-ասել է Սոնա Վանը։

Լեհաստանում տպագրված, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լիբրետո անապատի համար» գրքի` բարձր մակարդակով անցկացված շնորհանդեսում տիրող էներգետիկ մթնոլորտը, հետաքրքրաշարժ մի շարք գործոնների համակցությամբ, հայոց դարավոր կենսագրության ֆենոմեններից մեկի արտապատկերումն է։

Սոնա Վանի բանաստեղծական ժողովածուի լեհերեն տարբերակը, Նաիրա Մախչանյանի թարգմանությամբ, լույս է տեսել Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում։ Այստեղ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած գինեձոն-շնորհանդեսի ժամանակ Սոնա Վանին միանգամից շնորհվել է հեղինակավոր 2 բարձր պարգև` Եվրամիության ՀՈՄԵՐ մեդալ և Քլեմենս Յանիցկու անվան ՅԱՆԻՑԻՈՒՍ միջազգային գրական մրցանակ։

ՉԻՆԱՍՏԱՆ. 1573 Պոեզիայի միջազգային մրցանակ 2019 թ Ցիգուն քաղաքի «Պատվավոր քաղաքացի» պատվոգիր 2018 թ

ԵՎՐՈՊԱ Կորկիրա Մելաինա գրական մեդալ Lanicius Klement Janiki միջազգային մրցանակ Մարիա Կոնոպնիչկայի միջազգային մրցանակ «ՀՈՄԵՐ» պոեզիայի եվրոպական շքանշան - Բրյուսել Ֆենիկս պոեզիայի միջազգային մրցանակ Պետեր Կանավելիչ – Բանաստեղծների միջազգային մրցանակ «Դոնատ»-2021 Պոեզիայի միջազգային մրցանակ Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության ճանաչման մեդալ (2014)

2022 թվականի նոյեմբերի 4-ից 13-ը Չիլիում «Tras las Huellas del Poeta» պոեզիայի XVI փառատոնի միջոցառումներին մասնակցում էին 12 ազգությունների բանաստեղծներ Աֆրիկայից, Ամերիկայից, Ասիայից և Եվրոպայից։

Աշխարհահռչակ փառատոնը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում․ Բոլենարի հանրակրթական դպրոցին նվիրված տեսանյութերից մեկն է՝ հայ բանաստեղծուհի Սոնա Վանի ներկայացմամբ, ով իր ժամանակն ու պոեզիան նվիրում է իր կողմից ցեղասպանությունը դատապարտելուն։ Ցեղասպանության թեմայով դասախոսությունը հնչեց նաև Սանտյագոյի կենտրոնական համալսարանում (Universidad Central de Santiago), որին անձամբ և առցանց ականջալուր եղան համալսարանի բոլոր ուսանողները։ Սոնա Վանին շնորհվեց պատվոգիր իր բացառիկ մասնակցության համար։

  • 2022 թ․ Ամերիկյան «..Who is Who» երևելի կազմակերպության կողմից հատուկ պատվոգիր մասնագիտական բարձր ձեռքբերումների և հասարակական առաջընթացին նպաստելու համար
  • Հայ-ամերիկյան առևտրի պալատ-ի կողմից, Woman in Literature Woman in Excellence Pan Armenia հեռուստաընկերության կողմից արժանացել է Woman Influence մրցանակի
  • YALE Poetry Club – Ճանաչում Միջմշակութային հաղորդակցության ոսկե մեդալ
  • Հատուկ ճանաչման մրցանակ Գլենդելի քաղաքապետարանից, սենատոր Ադամ Շիֆը, ժողովի անդամ Անտոնի Պորտանտինոն
  • 2023 թվին Marquis Who's Who-ից «HUMANITARIAN AWARD» մրցանակ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ,Փշրանքներ, 1996 թ.
  • Ես անուն չունեմ, 2003 թ.
  • Ես ձայն եմ լսում 2006 թ.
  • Сона Ван Вибране. 2009р.
  • Չառա անունով թռչունը, 2011 թ.
  • Չընդհատված Շահրեզադե, 2015 թ.
  • Լիբրետո անապատի համար, 2015 թ. (թարգմանվել է նաև արաբերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներով)
  • Параллельные бессонницы, 2010г.
  • Театр одной птицы, 2015г.
  • Libretto for the desert, 2015
  • Лібретто для пустелі. 2016 .Հայրս ասում էր 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոնա Վանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]