Տիգրան Մուրադյան (քանդակագործ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն (1992), Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1995), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (2002) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2010) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Տիգրան Զավենի Մուրադյան (հունիսի 4, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1992 թվականներին սովորել է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, 1992-1995 թվականներին՝ Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1995-2002 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում, 2004-2010 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսանդրիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Մուրադյանը քանդակել է ԵՊՀ մուտքի ճեմասրահում և հայ բանասիրության ֆակուլտետում տեղադրված մեծանուն գիտնականների կիսանդրիներ. [1] [2] [3]
- Գևորգ Ջահուկյան
- Գուրգեն Սահակյան
- Էդուարդ Աղայան
- Աշոտ Հովհաննիսյան
- Գրիգոր Ղափանցյան
- Աշխարհբեկ Քալանթար
- Գուրգեն Սևակ
- Արսեն Տերտերյան[4]
- Հրանտ Թամրազյան[4]
- Էդվարդ Ջրբաշյան[4]
- Նորայր Սիսակյան
- Գարեգին Հովսեփյան
- Միքայել Չայլախյան
- Էզրաս Հասրաթյան
- Հրաչյա Բունիաթյան
- Հրանտ Բատիկյան
- Սիրական Տիգրանյան
- Գրիգոր Գուրզադյան
- Արմեն Թախտաջյան
- Բորիս Պիոտրովսկու դիմաքանդակը հուշատախտակի վրա[5]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 Տիգրան Մեծ մրցույթ, 1 մրցանակ
- 2006 Հայոց Բանակի և Շուշիի ազատագրման մրցույթ, 3 մրցանակ
- 2010 Արա Սարգսյանի լավագույն դիպլոմային աշխատանք, 1 մրցանակ
- 2011 Գարեգին Նժդեհի հուշարձանի մրցույթ, խրախուսական մրցանակ
- 2012 Կարեն Դեմիրճյանի հուշարձանի մրցույթ, խրախուսական մրցանակ
- 2013 Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի մրցույթ, խրախուսական մրցանակ
- 2016 Համո Սահյանի հուշարձանի մրցույթ, հաղթող[5]
Մասնակցություն ցուցահանդեսներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ».
- ↑ Daily, A. Z. G. «ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Daily, A. Z. G. «ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԵՐԸՙ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 ԵՊՀ-ում տեղադրվեցին մեծանուն ակադեմիկոսների կիսանդրիները
- ↑ 5,0 5,1 Համո Սահյանի հուշարձանը կքանդակի Տիգրան Մուրադյանը
- ↑ ««Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև». ցուցահանդես անկախության մասին».