Նորայր Սիսակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Նորայր Մարտիրոսի Սիսակյան
Academician Norair Sisakian, Museum in Ashtarak, 01 VM.jpg
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի
դիմանկար Աշտարակի տուն թանգարանում
Ծնվել է 1907, հունվարի 25
Աշտարակ
Մահացել է 1966, մարտի 12
Մոսկվա
Գերեզման Նովոդեվիչյե գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ազգություն Հայ
Մասնագիտություն Կենսաքիմիկոս
Կենսաբան
Քիմիկոս
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան և Կ. Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճան կենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ ԽՍՀՄ Պետականմրցանակ
Երեխա(ներ) Իոսիֆ Սիսակյան
Norair Sisakian Վիքիպահեստում
Նորայր Սիսակյանի հիշատակին նվիրված դրոշմանիշ

Նորայր Մարտիրոսի Սիսակյան (1907, հունվարի 25, Աշտարակ - 1966, մարտի 12, Մոսկվա), հայ կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից[1]։ Կենսաբանական գիտությունների դոկտոր 1940 թվականից, ապա նաև պրոֆեսոր՝ 1944 թվականից։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ապա 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1945 թվականից՝ վերջինիս թղթակից անդամ։

Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։ Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան: 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում։ 1942-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտի լաբարատորիայի վարիչ, 1946-1959 թվականներին՝ փոխտնօրեն, 1959–1963 թվականին եղել է ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1963–1966 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և գլխավոր գիտքարտուղար։

Գործունեության բնագավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունները վերաբերում են տիեզերական կենսաբանության պրոբլեմներին, բույսերի ընդհանուր կիրառական կենսաքիմիայի և տեխնիկական կենսաքիմիայի հիմնահարցերին։

Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները՝

Գիտական գործունեության սկզբնական տարիները գիտնականը նվիրել է բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի մի շարք կարևորագույն հիմնարար և գործնական խնդիրներին, այն է՝ շաքարանյութերի նյութափոխանակության, իսկ այնուհետև բույսերի երաշտադիմացկանության օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ստացված արդյունքները նորամուծություն էին գիտության այս բնագավառում և բույսերի նոր երաշտադիմացկուն սորտերի սելեկցիայի հիմք հանդիսացան։

Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության այդ նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։

Շնորհիվ կենսաբանության բնագավառում ունեցած խոր և բազմակողմանի գիտելիքների՝ ակադեմիկոս Սիսակյանին կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում։ Նա կարողացավ կանխատեսել ընդհանուր կենսաբանական գիտական ու գործնական բժշկության զարգացման հեռանկարները։

Նորայր Սիսակյանի նախաձեռնությամբ սկսվեցին և իրականացվեցին բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ տիեզերքի անսովոր, յուրօրինակ գործոնների՝ անկշռելիության, երկրի ձգողականության (գրավիտացիայի), ճառագայթման, փակ համակարգերի էկոլոգիայի, տիեզերագնացների պատրաստման ու ընտրության հիմունքների, օրգանիզմների նյութափոխանակության և շատ այլ հարցերի ուղղությամբ։ Մշակվեց երկարատև տիեզերական թռիչքների պայմաններում տիեզերագնացների անվտանգությունն ապահովող միջոցների համալիր։ Ակադեմիկոս Գազենկոն Սիսակյանին նվիրված իր հոդվածներից մեկում նշում է, թե Նորայր Սիսակյանն այն գիտնականներից և ղեկավարներից մեկն էր, որի կարծիքն որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար։

Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Նշենք նաև, որ գնահատելով նրա ծառայությունները տիեզերքի նվաճման բնագավառում Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս «Սիսակյանի ծով» անվանումն է ստացել։

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին՝ Ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների գործնական և կոնսուլտատիվ կոմիտեների անդամ և 13-րդ նստաշրջանի նախագահ[2]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական և Ա.Ն.Բախի և Դ.Ի.Մեչնիկովի անվան մրցանակների դափնեկիր
  • Աշխատանքային կարմիր դրոշի (3) և Պատվո նշան շքանշաններ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]