Միքայել Չայլախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Միքայել Չայլախյան
Միքայել Չայլախյան.png
Ծնվել է մարտի 21 (ապրիլի 3), 1902
Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է նոյեմբերի 30, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}}) (89 տարեկանում)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գերեզման Հայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն բուսաբան
Գործունեության ոլորտ Բույսերի ֆիզիոլոգիա
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան կենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավար Նիկոլայ Մաքսիմով
Հայտնի աշակերտներ Q20097901?, Նատալյա Մելիքի Մելիքյան, Q20051048?, Q15070727? և Q4521933?
Պարգևներ Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Միքայել Քրիստափորի Չայլախյան (մարտի 21 (ապրիլի 3), 1902, Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 30, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}}), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1968), ՀԽՍՀ ԳԱ (1971) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտնական, վաստակավոր գործիչ (1967Գևորգ Չայլախյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1926)։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կ․ Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1935 թվականից եղել է բույսերի աճման ու զարգացման լաբորատորիայի վարիչ)։ 1941-1948 թվականներին եղել է Երևանի համալսարանի բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի (1943 թվականից՝ պրոֆեսոր), միաժամանակ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնների վարիչ (1941-19461941 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, որտեղ 1942 թվականին հիմնել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիան։

Չայլախյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի աճման ու զարգացման հարցերին, օնտոգենեզի ընդհանուր օրինաչափությունների մշակմանը, գեներատիվ զարգացման սնուցողական և հորմոնային գործոնների բացահայտմանը։ Չայլախյանը բույսերի զարգացման ու ծաղկման հորմոնային տեսության հիմնադիրն է։ Այդ տեսությունը համաշխարհային ճանաչում է բերել Չայլախյանին։ Դեռևս 1936-1937 թվականներին Չայլախյանը հանգել է այն եզրակացության, որ բույսերի ծաղկման լուսապարբերական կարգավորումն իրականանում է հորմոնային գործոնների օգնությամբ, որոնց անվանել է ֆլորիգեն։ Չայլախյանն աշխատակիցների հետ ցույց է տվել, որ ֆլորիգենը հորմոնային կոմպլեքս է, կազմված 2 բաղադրամասերից՝ գիբերելիններից և անտեզիններից։ Գիբերելինների անբավարարությունը սահմանափակում է երկարօրյա բույսերի զարգացումը կարճ օրվա պայմաններում, իսկ անտեզինների պակասը դանդաղեցնում է կարճօրյա բույսերի զարգացումը[2]:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1991 թվականին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)
  • ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ (1968)
  • Գերմանիայի Ռոստոկյան համալսարանի պատվավոր դոկտոր (1969)
  • ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1971)
  • Աճող նյութերի միջազգային ասոցիացիայի անդամ (1976)
  • Աճող նյութերի միջազգային ասոցիացիայի Պատվավոր անվանական մեդալի դափնեկիր (1979)
  • Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Աստղի շքանշան (1945)
  • Լենինի շքանշան (1954, 1972)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1975)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1982)
  • «Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալ» (1970)
  • Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի մեդալ (1945)
  • «Մոսկվայի 800-ամյակի մեդալ» (1948)
  • Օռլի քաղաքի պատվավոր քաղաքացի (Ֆրանսիա, 1978)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Քրիստափոր Միքայելի Չալյախով
  • Մայրը՝ Վարվառա մատվեևնա Չայլախովա
  • Եղբայրներ՝ Գևորգ (1897-1963) հրետանու գեներալ-մայոր, Ֆադեյ, Կարպ
  • Կինը՝ Թամարա Կարպի Ամատունի (ամուսնացել են 1927 թվականին)
  • Որդին՝ Լևոն Միքայելի Չայլախյան(1928-2009), ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ
  • Դուստրը՝ Մարիամ Միքայելի Չայլախյան (1949)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гормональная теория развития растений. - М.-Л.: Изд-во АН СССР, 1937
  • и др. Вегетационный домик на Всесоюзной сельскохозяйственной выставке. - М.: Изд-во АН СССР, 1940
  • Турецкая Р. Х. Краткие методические указания по применению синтетических ростовых веществ при укоренении черенков / Максимов Н. А. - М.-Л., 1942
  • Влияние среды и внутренние факторы цветения растений. - Ер.: Изд-во ЕГУ, 1943
  • Гормоны растений и их значение в сельском хозяйстве. - Ер.: Изд-во ЕГУ, 1943
  • Содержание витамина C в шиповниках Армении. - Ер., 1943
  • К теории и практике применения азотистых удобрений. - Ер., 1944
  • Природа веществ, ускоряющих и задерживающих цветение растений, и теория Клебса. - М., 1948
  • Целостность организма в растительном мире. - М., 1955
  • Онтогенез и целостность растительного организма. - М., 1956
  • Основные закономерности онтогенеза высших растений. - М.: Изд-во АН СССР, 1958
  • Гиббереллины растений. - М., 1963
  • Факторы генеративного развития растений. - М.: «Наука», 1964
  • Саркисова М. М. Ругуляторы роста у виноградной лозы и плодовых культур. - Ер.: Изд-во АН Армянской ССР, 1980
  • Хрянин В. Н. Пол растений и его гормональная регуляция. - М.: «Наука», 1982
  • Терминология роста и развития высших растений / Бутенко Р. Г. - М.: «Наука», 1982
  • Фотопериодическая и гормональная регуляция клубнеобразования у растений. - М.: «Наука», 1984
  • Регуляция цветения высших растений. - М.: «Наука», 1988
  • Гормональная регуляция онтогенеза растений / Чайлахян М. Х. - М.: «Наука», 1984
  • Регуляция роста и развития картофеля / Чайлахян М. Х. - М.: «Наука», 1990

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.379, ISBN 978-9939-0-1120-2
  • Академия наук Армянской ССР: Персональный состав 1943-1983. Ер., 1984
  • Большая советская энциклопедия. 3-е издание. М., 1970-1977
  • Большая русская биографическая энциклопедия.(3 CD)
  • Биологи. Биографический справочник. Киев. 1984. С.684
  • Донская Армения. Вып. 1. Ростов н/Д, 2007. ISBN 5 901377-18-4
  • Мурадян С. Армянское Ваганьковское кладбище (к 200 летию со дня основания). Ер., 2007 ISBN 978-99941-817-5-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Чайлахян Михаил Христофорович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. ՀՀ ԳԱԱ, Միքայել Չայլախյան
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Միքայել Չայլախյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 665 CC-BY-SA-icon-80x15.png