Վլադիմիր Պեկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պեկար
Ծնվել էփետրվարի 7, 1927(1927-02-07)[1]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 27, 1990(1990-05-27)[1] (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռեժիսոր, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Վլադիմիր Պեկար (ռուս.՝ Владимир Израилевич Пекарь, փետրվարի 7, 1927(1927-02-07)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 27, 1990(1990-05-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ։ ՌՍԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987 թվական), ԱՍԻՖԱ-յի անդամ, նկարիչ-մուլտիպլիկատորների ծրագրի ուսուցման հեղինակ։ Համագործակցել է Վլադիմիր Պոպովի և Տատյանա Կոլյուշևայի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականից եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից մուլտիպլիկացիայի ուսանող։

Աշխատել է Հայֆիլմ ստուդիայում (1943-1947 թվականներ)։

1947 թվականին սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում` որպես մուլտիպլիկատոր։

Նիկոլայ Ֆյոդորովի ղեկավարությամբ աշխատել է համակցված նկարահանումներ անող խմբի կազմում։

1960 թվականին ստեղծել է «Մուլտիպլիկացիոն Կոկորդիլոս» կինոամսագիրը և նկարահանել է առաջին թողարկումը, որը նրա դեբյուտն էր որպես ռեժիսոր։ Սկզբից աշխատել է Վլադիմիր Պոպովի հետ։ Նրանց համատեղ աշխատանքը շարունակվել է գրեթե 15 տարի։ Այս տարիների ընթացքում, բացի հավաքածուների համար բազմաթիվ սյուժեները, նրանք նկարահանել են նաև մի քանի մուլտֆիլմեր, որոնք մինչև օրս չեն իջնում հեռուստաէկրաններից։ Դրանց թվում են «Առաջին անգամ արենայում» (1961 թվական), Ումկա արջուկի մասին երկգրությունը (1969-1970 թվական) և «Վերադարձրեք Ռեքսին» (1975 թվական) մուլտֆիլմերը։ Դրանից հետո ռեժիսորներից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով[2]։

1976 թվականին ինքնուրույն նկարահանել է «Փոստային ձուկը» մուլտիֆլմը։

Հաճախ դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի, «Էկրան» ստեղծագործական միության նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներին, ինչպես նաև` դասախոսություններ է կարդացել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանակներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տառերը ռադիստի արկղից (1966 թվական)
  • Ե՛վ ծիծաղ, և՛ մեղք (1978 թվական)
  • Կենդանի խաղալիք (1982 թվական)
  • Ցեղի օրենքը (1982 թվական)
  • Հավիտենության ուղին (1983 թվական)

Բեմադրող-նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա պատահել է ձմռանը (1968 թվական)
  • Ումկա (1969 թվական)
  • Ումկան փնտրում է ընկերոջը (1970 թվական)
  • Գայլաձկան կամքով (1970 թվական)
  • Կարմիր վզկապների արկածները (1971 թվական)
  • Դու թշնամի՞ ես, թե՞ ընկեր (1972 թվական)

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրույգ (կինոամսագիր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդարբերության վարակ։ Վրեժխնդիրը («Պատրույգ» № 3) (1962 թվական)
  • Կծիկը («Պատրույգ» № 2) (1962 թվական)
  • Շատախոսել են («Պատրույգ» № 12) (1963 թվական)
  • Գնդլիկը («Պատրույգ» № 22) (1964 թվական)
  • Սատանայություն («Պատրույգ» № 77) (1968 թվական)
  • Ինձ համար ավելի թանկ է («Պատրույգ» № 105) (1971 թվական)

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կծիկը («Պատրույգ» № 2) (1962 թվական)
  • Շատախոսել են («Պատրույգ» № 12) (1963 թվական)
  • Գնդլիկը («Պատրույգ» № 22) (1964 թվական)
  • Սատանայություն («Պատրույգ» № 77) (1968 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гамбург Е. А., Пекарь В. И. «Художники ожившего рисунка» — М., Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1984.
  • «Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам» — М., ВТПО «Киноцентр», 1990.
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 503—505.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]