Jump to content

Ողջույն ընկերներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջույն ընկերներին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո, Մստիսլավ Պաշչենկո և Բորիս Դյոժկին
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1957

«Ողջույն ընկերներին» (ռուս.՝ «Привет друзьям!»), 1957 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ստեղծվել է ռեժիսորներ Մստիսլավ Պաշչենկոյի, Դմիտրի Բաբիչենկոյի ու Բորիս Դյոժկինի համագործակցությամբ մյուզիքլի ժանրում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը երիտասարդության փառատոնների մասնակից Ֆանֆան թղթակիցն է, որն շտապում է հասնել մայրաքաղաք, որպեսզի ողջունի փառատոնի մասնակիցներին։ Հայտնվելով մարզադաշտում՝ Ֆանֆանն ստանում է նամակ-ձայնապնակ հանդիսության խորհրդանիշ աղավնուց, որից էլ սկսվում է փառատոնային համերգը։ Փառատոնի սկզբից մինչև վերջ Ֆանֆանը հանդիսատեսի հետ միասին լսում է ուրիշ ժողովուրդների ու երկրների հայտնի երգեր, որոնց միջոցով ցույց է տրվում միջազգային միասնությունը։ Հետագայում թղթակիցը բոլորին ներկայացնում է մուլտիպլիկացիոն-նկարված մարդուկների, որ նկարվել են իր կողմից և ներկայացնում են աշխարհի տարբեր ազգերի երաժշտական ու պարային պատկերացումները։ Ֆանֆանը նույնպես անմիջական մասնակցություն է ունենում դրան։ Իսկ ուրախությունը, աղմուկն ու պարերը չեն վերջանում ընդհուպ մինչև փառատոնի ավարտը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ և ռեժիսորներ Դմիտրի Բաբիչենկո, Բորիս Դյոժկին, Մստիսլավ Պաշչենկո
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վառլամով
Բեմադրող նկարիչներ Բորիս Դյոժկին, Դմիտրի Բաբիչենկո, Պյոտր Ռեպկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Դյոժկին, Վլադիմիր Պեկար, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Գենադի Նովոժիլով, Դմիտրի Բելով
Օպերատոր Նիկոլայ Վոինով
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնականներ Լիդիա Կովալևսկայա, Նինա Մայորովա
Երգերի տեքստի հեղինակ Նիկոլայ Դորիզո

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին էկրան է վերադարձել ֆիլմ-պլակատի ժանրը, մուլտիպլիկացիային նորից վստահել են քաղաքական կարևոր թեմաների պրոպագանդումը։ Այդ ուղղվածության առավել վառ ստեղծագործություններից են Ա. Իվանովի «Հրաշագործուհին» և Դ. Բաբիչենկոյի, Բ. Դյոժկինի ու Մ. Պաշչենկոյի «Ողջույն ընկերներին» ֆիլմ-ռևյուները (երկուսն էլ 1957)։

— Գեորգի Բորոդին[1]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը ներառում է նկարված մուլտիպլիկացիա և կինոխրոնիկայի կադրեր։
  • Մուլտիպլիկացիոն-նկարված պատվիրակության հերոսները նման են Բորիս Դյոժկինի և Մստիսլավ Պաշչենկոյի՝ 1955 թվականին ստեղծված «Արտասովոր խաղ» մուլտֆիլմի թավշե խաղալիքների թիմի անդամներին։
  • Չնայած այն հանգամանքին, որ մուլտֆիլմը հնչյունավորած դերասանների անուններն ու ազզգանունները նշված չեն, հեշտությամբ կարելի է հասկանալ, որ գլխավոր հերոս Ֆանֆանին հնչյունավորել է դերասան Գեորգի Վիցինը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 — Համամիութենական I կինոփառատոն Մոսկվայում — 2-րդ մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]