«Սերգեյ Մարկոսյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
Rescuing 0 sources and tagging 2 as dead.) #IABot (v2.0.8 |
||
Տող 72. | Տող 72. | ||
== Մատենագիտություն == |
== Մատենագիտություն == |
||
* «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը», 1986 |
* «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը», 1986 |
||
* «Արցախյան անեկդոտներ», 2004<ref>[http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=150401&query_desc=au%3A%22%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D5%8D%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%B5%20%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%2C%22 «Արցախյան անեկդոտներ»]</ref> |
* «Արցախյան անեկդոտներ», 2004<ref>[http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=150401&query_desc=au%3A%22%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D5%8D%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%B5%20%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%2C%22 «Արցախյան անեկդոտներ»]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref> |
||
* «Արցախի ժողովրդական երաժիշտներ», 2004<ref>[http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=151128&query_desc=au%3A%22%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D5%8D%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%B5%20%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%2C%22 Արցախի ժողովրդական երաժիշտներ]</ref> |
* «Արցախի ժողովրդական երաժիշտներ», 2004<ref>[http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=151128&query_desc=au%3A%22%D5%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D5%8D%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%B5%20%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%2C%22 Արցախի ժողովրդական երաժիշտներ]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref> |
||
* «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ», 2010 |
* «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ», 2010 |
||
* «Արցախյան դեմքեր և դեպքեր», 2012 |
* «Արցախյան դեմքեր և դեպքեր», 2012 |
07:28, 2 Օգոստոսի 2021-ի տարբերակ
Սերգեյ Մարկոսյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1946 նոյեմբերի 22 Թբղլու, ԼՂՀ, Մարտակերտի շրջան Մարտակերտի շրջան, Արցախ |
Մահացել է | մարտի 5, 2018 (71 տարեկան) Պոկրով, Գագարինսկի շրջան, Սմոլենսկի մարզ, Ռուսաստան |
Ժանրեր | Ժողովրդական |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր խմբավար երաժշտագետ-ֆոլկլորիստ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Սերգեյ Գրիգորի Մարկոսյան (նոյեմբերի 22, 1946, Մարտակերտի շրջան, Արցախ - մարտի 5, 2018, Պոկրով, Գագարինսկի շրջան, Սմոլենսկի մարզ, Ռուսաստան[1]), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների (1989), ԼՂԻՄ (1990), Հայաստանի ժուռնալիստների (1994), Ռուսաստանի կոմպոզիտորների միությունների անդամ (1999)։
Կենսագրություն
Սերգեյ Մարկոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում։ 1962-1965 թվականներին սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժնում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (Էլլա Զաքարյանի դասարան), 1981 թվականին՝ երաժշտագիտական (Արմեն Բուդաղյանի դասարան), 1984 թվականին՝ ստեղծագործական (Էդուարդ Միրզոյանի դասարան) բաժինները։ 1965-1993 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, եղել է տեսության, խմբավարության և վոկալի բաժնի առարկայական հանձնաժողովի նախագահ, ուսումնական մասի վարիչ։ Հանդիսացել է ՀՀ մշակույթի նախարարության Արցախի տարածքի երաժշտական և արվեստի մանկական դպրոցների առաջատար մեթոդիստ, 1987-1994 թվականներին՝ Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի բաժանմունքի գիտական աշխատող։
Գրական, լրատվական գործունեություն
1967 թվականից աշխատակցել է ԶԼՄ-ներին։ Ղարաբաղի Մարզային Ռադիո-Հեռուստատեսության կոմիտեում տասնյակ տարիներ վարել է հաղորդումներ՝ նվիրված արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, ինչպես նաև ժողովրդական և ազգագրական բանահյուսության զանազան թեմաներին։ Վարել է «Զրույցներ արվեստի մասին» հաղորդաշարը՝ Արցախի հեռուստահաղորդումների ծրագրերով։ Գրառել և նոտագրել է ժողովրդական նվագարանային երաժշտության ավելի քան 150 նմուշներ ԽՍՀՄ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պարբերականներում, ամսագրերում և թերթերում, տպագրել 600-ից ավելի հոդվածներ և ուսումնասիրություններ։ Ստեղծել է «ԼՂ Հայկական երգի պարի պետական անսամբլ» գիրքը (Երևան, 2010), կազմել «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը» (հայերեն, ռուսերեն, Երևան, 1986), խմբագրել Արցախաբնակ արհեստավարժ և ինքնուս երգահանների ստեղծագործությունների «Արցախյան ղողանջներ» երկու պրակները (Ստեփանակերտ, 1983, 1987)։ Զբաղվել է բանահավաք գործունեությամբ, գրառել ժողովրդաստեղծ բազում նմուշներ, զրույցներ, սրամիտ պատումներ, անեկդոտներ, որոնք իրենց ամփոփումն են գտել «Արցախյան անեկդոտներ» (Երևան, 2004) «Արցախի ժողովրդական երաժիշտներ» (Երևան, 2004) «Արցախյան դեմքեր և դեպքեր» իրապատումների և հուշապատումների գիրքը (Երևան, 2012)։ Այստեղ տեղ են գտել նաև հեղինակի հուշերը՝ նվիրված Արցախի և Հայաստանի արվեստի ու գրականության անվանի դեմքերին (Սարգիս Աբրահամյան, Գուրգեն Գրիգորյան, Արև Բաղդասարյան, Վազգեն Օվյան, Գերասիմ Հովսեփյան, Ժան Անդրյան, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Ալեքսեյ Հեքիմյան, Ռոբերտ Աթայան, Բագրատ Ուլուբաբյան և այլք)։ Ունի բանաստեղծությունների և թատերական տեսարանների (Ղարաբաղի բարբառով) շարքեր, ակնարկներ և այլն[2]։
Համամիութենական գիտաժողովների ժամանակ հանդես է եկել գիտական հոդվածներով, զեկույցներով, անդրադարձել հայ ժողովրդական երաժշտության հիմնախնդիրներին (մասնավորապես՝ Արցախի)։
Երաժշտական ստեղծագործություններ
Հեղինակ է երգերի, ռոմանսների, գործիքային մանրանվագների և ժողովրդական մեղեդիների մշակումների, սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար[3][4]։
- Սիմֆոնիա № 1 լարային նվագախմբի համար - 1990
- Սիմֆոնիա № 2 - մեծ սիմֆոնիկ կազմի համար - 1992
- Սիմֆոնիա № 3 - «Ասք Արցախի մասին» երեք մասից «Գանձասար», «Արնաներկ ազատություն», «Լեռների կանչը», 1993, Դիլիջան),
- սիմֆոնիա-կոնցերտ 11 նվագարանների համար, վոկալ-սիմֆոնիկ պոեմ «Սարդարապատի զանգերը» - 1984 (Էդուարդաս Մեժելայտիսի խոսքերով) -1984
- «Սգո երգ» Արցախի զոհերի հիշատակին - 1992
- Կվարտետ № 1 (Շոստակովիչի հիշատակին)- 1975
- Կվարտետ № 2 - 1990
- Կվարտետ № 3 - 1993
- Դաշնամուրային կվինտետ - 1991
- Դաշնամուրային տրիո - 1980
Վոկալ Ցիկլեր
- 5 երգ Ավետիք Իսահակյանի տեքստով - 1975
- Իմաստախոսություններ (Մորիս Քարեմի, Գյոթեի, Ռոբերտ Բըրնսի, Շեքսպիրի տեքստերով)-1977-1990
- Հին հնդկական պոեզիայից - 1977
- 5 մենախոսություն ժամանակակից գերմանացի բանաստեղծների տեքստերով - 1982
- Ժամանակակից սերբական քնարերգություններ (5 երգ Զորան Միլիչի տեքստով) - 1993
- Կիկլիկո 8 խմբերգ մանկական երգչախմբի համար - 1991
Դաշնամուրային պիեսների շարք
- 4 աֆորիզմ -1981-1982
- Արցախյան տեսիլքներ - 1993
- Դիլիջանյան նոթատետրից - 1993
- Պատանի դաշնակահար - 1994
- Հայրենի տիեզերքի մեղեդիներ - 2003
- Կոնցերտ-ռապսոդիա երկու դաշնամուրի համար -1994
- Սոնատ-էպիտաֆիա թավջութակի համար
- «Երկխոսություններ» թավջութակի և դաշնամուրի համար (Սոնատ 3 մասից) - 1999
Մատենագիտություն
- «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը», 1986
- «Արցախյան անեկդոտներ», 2004[5]
- «Արցախի ժողովրդական երաժիշտներ», 2004[6]
- «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ», 2010
- «Արցախյան դեմքեր և դեպքեր», 2012
Ծանոթագրություններ
- ↑ «AV Production - Սերգեյ Մարկոսյան». avproduction.am. Վերցված է 2019-02-06-ին.
- ↑ Сергей Григорьевич Маркосян
- ↑ Սերգեյ Մարկոսյանի ստեղծագործությունների ցանկը composers.am կայքում
- ↑ МАРКОСЯН СЕРГЕЙ ГРИГОРЬЕВИЧ (1946), КАРАБАХ: лица, факты, события и топонимы.
- ↑ «Արցախյան անեկդոտներ»(չաշխատող հղում)
- ↑ Արցախի ժողովրդական երաժիշտներ(չաշխատող հղում)
- Արցախի Հանրապետությունում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 2018 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ խմբավարներ