Սերգեյ Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մարկոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1946 նոյեմբերի 22 Թբղլու, ԼՂՀ, Մարտակերտի շրջան
Մարտակերտի շրջան, Արցախ
Մահացել էմարտի 5, 2018(2018-03-05) (71 տարեկան)
Պոկրով, Գագարինսկի շրջան, Սմոլենսկի մարզ, Ռուսաստան
ԺանրերԺողովրդական
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
խմբա­վար
երաժշ­տագետ-ֆոլկլորիստ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Սերգեյ Գրիգորի Մարկոսյան (նոյեմբերի 22, 1946(1946-11-22), Մարտակերտի շրջան, Արցախ - մարտի 5, 2018(2018-03-05), Պոկրով, Գագարինսկի շրջան, Սմոլենսկի մարզ, Ռուսաստան[1]), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների (1989), ԼՂԻՄ (1990), Հայաստանի ժուռնալիստների (1994), Ռուսաստանի կոմպոզիտորների միությունների անդամ (1999

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մարկոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում։ 1962-1965 թվականներին սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժնում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (Էլլա Զաքարյանի դասարան), 1981 թվականին՝ երաժշտագիտական (Արմեն Բուդաղյանի դասարան), 1984 թվականին՝ ստեղծագործական (Էդուարդ Միրզոյանի դասարան) բաժինները։ 1965-1993 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, եղել է տեսության, խմբավարության և վոկալի բաժնի առարկայական հանձնաժողովի նախագահ, ուսումնական մասի վարիչ։ Հանդիսացել է ՀՀ մշակույթի նախարարության Արցախի տարածքի երաժշտական և արվեստի մանկական դպրոցների առաջատար մեթոդիստ, 1987-1994 թվականներին՝ Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի բաժանմունքի գիտական աշխատող։

Գրական, լրատվական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից աշխատակցել է ԶԼՄ-ներին։ Ղարաբաղի Մարզային Ռադիո-Հեռուստատեսության կոմիտեում տասնյակ տարիներ վարել է հաղորդումներ՝ նվիրված արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, ինչպես նաև ժողովրդական և ազգագրական բանահյուսության զանազան թեմաներին։ Վարել է «Զրույցներ արվեստի մասին» հաղորդաշարը՝ Արցախի հեռուստահաղորդումների ծրագրերով։ Գրառել և նոտագրել է ժողովրդական նվագարանային երաժշտության ավելի քան 150 նմուշներ ԽՍՀՄ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պարբերականներում, ամսագրերում և թերթերում, տպագրել 600-ից ավելի հոդվածներ և ուսումնասիրություններ։ Ստեղծել է «ԼՂ Հայկական երգի պարի պետական անսամբլ» գիրքը (Երևան, 2010), կազմել «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը» (հայերեն, ռուսերեն, Երևան, 1986), խմբագրել Արցախաբնակ արհեստավարժ և ինքնուս երգահանների ստեղծագործությունների «Արցախյան ղողանջներ» երկու պրակները (Ստեփանակերտ, 1983, 1987)։ Զբաղվել է բանահավաք գործունեությամբ, գրառել ժողովրդաստեղծ բազում նմուշներ, զրույցներ, սրամիտ պատումներ, անեկդոտներ, որոնք իրենց ամփոփումն են գտել «Արցախյան անեկդոտներ» (Երևան, 2004) «Արցախի ժողովրդական երաժիշտներ» (Երևան, 2004) «Արցախյան դեմքեր և դեպքեր» իրապատումների և հուշապատումների գիրքը (Երևան, 2012)։ Այստեղ տեղ են գտել նաև հեղինակի հուշերը՝ նվիրված Արցախի և Հայաստանի արվեստի ու գրականության անվանի դեմքերին (Սարգիս Աբրահամյան, Գուրգեն Գրիգորյան, Արև Բաղդասարյան, Վազգեն Օվյան, Գերասիմ Հովսեփյան, Ժան Անդրյան, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Ալեքսեյ Հեքիմյան, Ռոբերտ Աթայան, Բագրատ Ուլուբաբյան և այլք)։ Ունի բանաստեղծությունների և թատերական տեսարանների (Ղարաբաղի բարբառով) շարքեր, ակնարկներ և այլն[2]։

Համամիութենական գիտաժողովների ժամանակ հանդես է եկել գիտական հոդվածներով, զեկույցներով, անդրադարձել հայ ժողովրդական երաժշտության հիմնախնդիրներին (մասնավորապես՝ Արցախի)։

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է երգերի, ռոմանսների, գործիքային մանրանվագների և ժողովրդական մեղեդիների մշակումների, սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար[3][4]։

  • Սիմֆոնիա № 1 լարային նվագախմբի համար - 1990
  • Սիմֆոնիա № 2 - մեծ սիմֆոնիկ կազմի համար - 1992
  • Սիմֆոնիա № 3 - «Ասք Արցախի մասին» երեք մասից «Գանձասար», «Արնաներկ ազատություն», «Լեռների կանչը», 1993, Դիլիջան),
  • սիմֆոնիա-կոնցերտ 11 նվագարանների համար, վոկալ-սիմֆոնիկ պոեմ «Սարդարապատի զանգերը» - 1984 (Էդուարդաս Մեժելայտիսի խոսքերով) -1984
  • «Սգո երգ» Արցախի զոհերի հիշատակին - 1992
  • Կվարտետ № 1 (Շոստակովիչի հիշատակին)- 1975
  • Կվարտետ № 2 - 1990
  • Կվարտետ № 3 - 1993
  • Դաշնամուրային կվինտետ - 1991
  • Դաշնամուրային տրիո - 1980

Վոկալ Ցիկլեր

  • 5 երգ Ավետիք Իսահակյանի տեքստով - 1975
  • Իմաստախոսություններ (Մորիս Քարեմի, Գյոթեի, Ռոբերտ Բըրնսի, Շեքսպիրի տեքստերով)-1977-1990
  • Հին հնդկական պոեզիայից - 1977
  • 5 մենախոսություն ժամանակակից գերմանացի բանաստեղծների տեքստերով - 1982
  • Ժամանակակից սերբական քնարերգություններ (5 երգ Զորան Միլիչի տեքստով) - 1993
  • Կիկլիկո 8 խմբերգ մանկական երգչախմբի համար - 1991

Դաշնամուրային պիեսների շարք

  • 4 աֆորիզմ -1981-1982
  • Արցախյան տեսիլքներ - 1993
  • Դիլիջանյան նոթատետրից - 1993
  • Պատանի դաշնակահար - 1994
  • Հայրենի տիեզերքի մեղեդիներ - 2003
  • Կոնցերտ-ռապսոդիա երկու դաշնամուրի համար -1994
  • Սոնատ-էպիտաֆիա թավջութակի համար
  • «Երկխոսություններ» թավջութակի և դաշնամուրի համար (Սոնատ 3 մասից) - 1999

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը», 1986
  • «Արցախյան անեկդոտներ», 2004[5]
  • «Արցախի ժողովրդական երաժիշտներ», 2004[6]
  • «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ», 2010
  • «Արցախյան դեմքեր և դեպքեր», 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Սերգեյ Մարկոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  2. Сергей Григорьевич Маркосян
  3. Սերգեյ Մարկոսյանի ստեղծագործությունների ցանկը composers.am կայքում
  4. «МАРКОСЯН СЕРГЕЙ ГРИГОРЬЕВИЧ (1946), КАРАБАХ: лица, факты, события и топонимы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «Արցախյան անեկդոտներ»(չաշխատող հղում)
  6. Արցախի ժողովրդական երաժիշտներ(չաշխատող հղում)