Սարգիս Աբրահամյան (մշակութային գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սարգիս Աբրահամյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1915(1915-12-29)[1][2]
ԾննդավայրՇոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհունիսի 13, 1969(1969-06-13)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունարձակագիր և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1944)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Սարգիս Աբրահամյան Վիքիդարանում
 Sargis Abrahamyan Վիքիպահեստում

Սարգիս Ավետիսի Աբրահամյան (դեկտեմբերի 29, 1915(1915-12-29)[1][2], Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 13, 1969(1969-06-13)[1][2], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շոշ գյուղում (Արցախ)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը (1944)։ 1935-1937 թվականներին որպես պատմության ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-1939 թվականներին՝ նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում, 1940 թվականին՝ Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ։ 1940-1941 թվականներին եղել է Ադրբեջանի ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզային ժողկրթության բաժնի վարիչ, 1949-1950 թվականներին՝ Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-1952 թվականներին՝ քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղար, 1952-1953 թվականներին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1954-1955 թվականներին՝ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-1955 թվականներին՝ ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1955-1957 թվականներին՝ Ադրբեջանի ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար, 1957-1961 թվականներին՝ մարզկոմի երկրորդ քարտուղար, 1961-1963 թվականներին՝ մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1963-1969 թվականներին՝ կինոֆիկացիայի մարզային վարչության պետ։ Եղել է Ադրբեջանի ԽՍՀ 5-րդ գումարման դեպուտատ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Ստեփանակերտում[3]։

Ս. Աբրահամյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերունդների հետ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1957, 396 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Աստղ», «Արևաշեն», «Կարմիր մեխակներ», «Աղ ու հացի պատիվը» պատմվածքները), Ազերնեշր, 1957, 32 էջ։
  • Սերունդների հետ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Հասմիկը» պատմվածքը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Մեր քաղաքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 300 էջ։
  • Ոլորաններում (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 219 էջ։
  • Հավատարմություն (վեպ), Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 256 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի գործերը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Կարմիր մեխակներ (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 128 էջ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Խազարի երգը։ Ադրբեջանական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 296 էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 43.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 19-20 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43