Գուրգեն Գաբրիելյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Գաբրիելյան
Ծնվել էհունիսի 11, 1927(1927-06-11)[1]
ԾննդավայրԽանձք, Ասկերանի շրջան
Վախճանվել էնոյեմբերի 15, 2005(2005-11-15)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունբանաստեղծ և մանկագիր
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱզատ Արցախ և Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան
Պարգևներ
Գուրգեն Գաբրիելյան Վիքիդարանում
 Gourgen Gabrielyan Վիքիպահեստում

Գուրգեն Արտեմի Գաբրիելյան (հունիսի 11, 1927(1927-06-11)[1], Խանձք, Ասկերանի շրջան - նոյեմբերի 15, 2005(2005-11-15)[1], Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ։ Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1986):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Գաբրիելյանը ծնվել է 1927 թվականին Խանցք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջան1949 թվականին ավարտել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը, 1954 թվականին՝ Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1940-1950 թվականներին աշխատել է Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1950-1960 թվականներին ուսուցչություն է արել Սզնեք գյուղի յոթնամյա դպրոցում։ 1960 թվականին եղել է Ստեփանակերտի ժողովրդական ստեղծագործության մարզայի տան տնօրենը, 1963-1966 թվականներին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի մշակութային վարչության պետ, 1966-1971 թվականներին՝ ռադիոհաղորդումների կոմիտեում խմբագիր, 1971-1974, 1978-1988 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1974-1976 թվականներին՝ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն[2]։ 1996 թվականից՝ Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի տնօրեն[3][4]։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Լեռնային կածան» (Մոսկվա, 1973 թվական), ադրբեջաներեն՝ «Ես հո փոքր չեմ» (Բաքու, 1974 թվական), մոլդավերեն՝ «Լեռնային կածան» (Քիշնև, 1977 թվական) գրքերը[2]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճուտիկներ, Ե, Հայպետհրատ, 1960, 28 էջ։
  • Մեր գյուղի առավոտը, Բաքու, Մանկպատհրատ, 1961, 24 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել Գ. Գաբրիելյանի մի քանի բանաստեղծությունները), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Բարի լույս, Ե., Հայպետհրատ, 1964, 28 էջ։
  • Ես հո փոքրիկ չեմ, Բաքու, Ազերնեշր, 1967, 48 էջ։
  • Լեռնային վտակ (Ժողովածուում տեղ են գտել Գ. Գաբրիելյանի մի քանի բանաստեղժությունները), Բաքու, Ազերնեշր, 1967, 195 էջ։
  • Այբուբենը երգերի մեջ, Ե., «Հայաստան», 1967, 44 էջ։
  • Կեսօր, Ե., «Հայաստան», 1968, 64 էջ։
  • Այբուբենը երգերի մեջ, Ե., «Հայաստան», 1970, 44 էջ։
  • Ծտերի կրկեսը, Ե., «Հայաստան», 1970, 48 էջ։
  • Ծաղիկն ու մեղուն (մանկական բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 48 էջ։
  • Անմեղ ժպիտներ, Ե., «Հայաստան», 1973, 80 էջ։
  • Գույների երգը (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 112 էջ։
  • Զանգակներ (ԺողովաՅուում տեղ են գտել նաև Գ. Գաբրիելյանի մի քանի գործեր), Ե., «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Ջրվեժի երգը, Բաքու, Ազերնեշր, 1976, 144 էջ։
  • Եկեք հաշվել սովորենք, Ե., «Հայաստան», 1976, 20 էջ։
  • Ընտիր երկեր (մանկական բանաստեղծություններ, պոեմներ), Բաքու, «Գյանջլիք», 1978, 400 էջ։
  • Ձյան գույները, Ե., «Սովետական գրող», 1979, 72 էջ։
  • Ակունքներ, Բաքու, «Յազըչը», 1981, 128 էջ։
  • Ծիածան (բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը, գրքում գործեր ունի նաև Գ. Գաբրիելյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Գ. Գաբրիելյանը), Ե., «Լույս», 1982, 256 էջ։
  • Երգող ծառը (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1982, 32 էջ[5]։
  • Աղավնատուն (բանաստեղծություններ և պոեմներ), Բաքու, 1987, 208 էջ։
  • Մանկատաղեր, Երևան, 1987, 72 էջ։
  • Կապույտ երակ, Երևան, 1996, 88 էջ։
  • Իմ առածանին, Երևան, 1998, 175 էջ։
  • Աշնան հանդես, Երևան, 1999, 88 էջ։
  • Ուրախ հայերեն, Երևան, 1999, 160 էջ։
  • Արցախյան նվագարան (ընտիր երկեր), Երևան, 2002, 193 էջ։
  • Արևը լճակում, Ստեփանակերտ, 2002, 192 էջ։
  • Ղարաբաղի հորովել, Երևան, 2003, 144 էջ։
  • Մեր թևավոր բարեկամները, Երևան, 2004, 104 էջ։
  • Ընտրանի, Ստեփանակերտ, 2007 , 256 էջ։
  • Աշնան հանդես, Երևան, 2009, 88 էջ։
  • Ես ձեզ հետ եմ, Ստեփանակերտ, 2012 , 240 էջ։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1983
  • Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող, 1986
  • ՀՀ Պետական մրցանակ, 2000
  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 2002
  • ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2003
  • «Մայրական շնորհակալություն» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2002
  2. 2,0 2,1 Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 111։
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Գաբրիելյան, Գուրգեն Արտեմի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  5. Գաբրիելյան, Գուրգեն Արտեմի (1999 թ․ հունվարի 1). Աշնան հանդես. Արևիկ. ISBN 9785807703927.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գաբրիելյան (գրող)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գաբրիելյան (գրող)» հոդվածին։