Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան (Արցախի Հանրապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան
Երկիր Արցախ
Տեսակգրադարան
Հիմնվել է1947
ՏեղադրությունՍտեփանակերտ
Անվանված էՀովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան, բացվել է 1947 թվականին Ստեփանակերտում։ 1965 թվականին գրադարանին տրվել է մարզային մանկական գրադարանի կարգավիճակ և կոչվել Հովհաննես Թումանյանի անվան։ Սկզբնական շրջանում գրքային ֆոնդը 50 հազար միավոր էր, 1988 թվականին՝ 120 հազար միավոր։ 1992 թվականին գրադարանի շենքը ռմբակոծությունից փլվել է, գրքային ֆոնդի 70 %-ը ոչնչացել։ Ներկայումս գրադարանը տեղավորված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում, գրքային ֆոնդը 46,7 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 7,6 հազար, ունի 42 շրջիկ կետեր, սպասարկման, համալրման և մշակման բաժիններ։ Գրադարանը հանրապետության բոլոր դպրոցական գրադարանների համար մեթոդական կենտրոն է։