Իսահակ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսահակ Ալավերդյան
Ծնվել էհունվարի 17, 1917(1917-01-17)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1992(1992-09-29) (75 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1942)
ԱնդամակցությունՀԳՄ
 Isahak Alaverdyan Վիքիպահեստում

Իսահակ Սերգեյի Ալավերդյան (հունվարի 17, 1917(1917-01-17), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1992(1992-09-29)), հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշի քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Ադրբեջանի Կիրովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1935-1937 թվականներին ուսուցչություն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Շուշիքենդ և Նախջևանիկ գյուղերում։ 1937-1938 թվականներին որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։ 1939-1977 թվականներին հայոց լեզու է դասավանդել Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջնակարգ դպրոցներում։ 1968 թվականից Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել։

Գրել է պիեսներ։ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրո ճանապարհին» (1954), «Հողի լեզուն» (1958), «Ախ, սեր» (1969) դրամաները։ Նրա պիեսները բեմադրել են նաև հայկական ուրիշ թատրոններ[1]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ սաները (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1964, 44 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Ի. Ալավերդյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Թող խաղաղ մեծանա (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1969, 156 էջ։
  • Գուրգեն Հարությունյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն-«Հայաստան», 1972, 52 էջ։
  • Անանուն մարդը (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1976, 136 էջ։
  • Ծաղիկների երթը (պատմվածքներ, գերկարճ նովելներ, մանրապատումներ), Բաքու, «Յազըչը», 1978, 80 էջ։
  • Մարգո Բալասանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1981, 136 էջ։
  • Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Բաքու, «Իշըգ», 1982, 78 էջ։
  • Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1984, 84 էջ։
  • Սիսակյանի օրագիրը (վիպակ), Բաքու, «Յազըչը», 1984, 135 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 30.