«Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Թեկնածուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 479. Տող 479.
:{{la|Աստիճան (հանրահաշիվ)}}
:{{la|Աստիճան (հանրահաշիվ)}}
Թեյլորի շարք հոդվածի դեպքում համաձայնվեցի, որ թեման գլխավոր էջում դնելու համար հարմար չէ (քանի որ դեռ չսկսված ածանցյալ էր օգտագործում), բայց այս հոդվածը երևի արժի։ Չնայած այստեղ ավելի բարդ մաթեմ կա, բայց գոնե առաջին չորս բաժինները (հոդվածի գրեթե կեսը) հիմնականում դպրոցական ծրագրից են։ Հոդվածի մեծ մասը թարգմանել եմ անցած տարի (Անգլերեն Վիքիպեդիայից), վերջերս լրացրել եմ պակասող բաժինները[https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6_(%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BE)&type=revision&diff=7266302&oldid=6518275&diffmode=source ] ու մի անգամ էլ բաժին-բաժին անգլերենի հետ համեմատելով անցել վրայով[https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6_(%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BE)&type=revision&diff=7274971&oldid=7266303&diffmode=source ]։ Այնտեղ լավ հոդվածի կարգավիճակ ունի ու մեր մոտ մաթեմատիկայի թեմայով [[Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/կարևորագույն հոդվածներ/մաթեմատիկա|ամենամեծ հոդվածներից է]]։ Կարծում եմ՝ շատ խնդիրներ չունի (ես ամենաշատը կասկածում եմ կետադրության վրա ու կխնդրեմ լեզվից հասկացող մասնակիցներին ստուգել անգարգետիս կետադրությունը :)) ու արժի ունենալ գլխավոր էջում։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 09:19, 8 Օգոստոսի 2020 (UTC)
Թեյլորի շարք հոդվածի դեպքում համաձայնվեցի, որ թեման գլխավոր էջում դնելու համար հարմար չէ (քանի որ դեռ չսկսված ածանցյալ էր օգտագործում), բայց այս հոդվածը երևի արժի։ Չնայած այստեղ ավելի բարդ մաթեմ կա, բայց գոնե առաջին չորս բաժինները (հոդվածի գրեթե կեսը) հիմնականում դպրոցական ծրագրից են։ Հոդվածի մեծ մասը թարգմանել եմ անցած տարի (Անգլերեն Վիքիպեդիայից), վերջերս լրացրել եմ պակասող բաժինները[https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6_(%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BE)&type=revision&diff=7266302&oldid=6518275&diffmode=source ] ու մի անգամ էլ բաժին-բաժին անգլերենի հետ համեմատելով անցել վրայով[https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6_(%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BE)&type=revision&diff=7274971&oldid=7266303&diffmode=source ]։ Այնտեղ լավ հոդվածի կարգավիճակ ունի ու մեր մոտ մաթեմատիկայի թեմայով [[Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/կարևորագույն հոդվածներ/մաթեմատիկա|ամենամեծ հոդվածներից է]]։ Կարծում եմ՝ շատ խնդիրներ չունի (ես ամենաշատը կասկածում եմ կետադրության վրա ու կխնդրեմ լեզվից հասկացող մասնակիցներին ստուգել անգարգետիս կետադրությունը :)) ու արժի ունենալ գլխավոր էջում։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 09:19, 8 Օգոստոսի 2020 (UTC)
* տարածված թեմա է, բոլորը մի քիչ գաղափար ունեն ոլորտից:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 11:08, 8 Օգոստոսի 2020 (UTC)
* {{կողմ}}, տարածված թեմա է, բոլորը մի քիչ գաղափար ունեն ոլորտից:--[[Մասնակից:TonJ|TonJ]] ([[Մասնակցի քննարկում:TonJ|քննարկում]]) 11:08, 8 Օգոստոսի 2020 (UTC)

11:09, 8 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Հարգելի՛ մասնակիցներ,
  • մինչ առաջադրելը ծանոթացե՛ք շաբաթվա հոդվածի թեկնածուների չափանիշներին,
  • ձեր կողմից 7 օր անարձագանք մնացած հոդվածները կտեղափոխվեն «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով ձեր քննարկման էջում,
  • թեկնածու առաջադրելուց հետո եղե՛ք ավելի ուշադիր և հետևե՛ք այս էջին՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար:
  • հոդվածներն առաջադրելիս օգտագործե՛ք համապատասխան կաղապարը:
  Նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:

Ընտրված թեկնածուներ

Դորոթի Դին

Կոննի Գիլքրիստ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ

Հոլոքոստ

Ալեզիայի ճակատամարտ

Բիլլի Այլիշ

Սափորով աղջիկը

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան

Աթենքի Ակրոպոլիս

Արիանա Գրանդե

Չընտրված թեկնածուներ

Հումանիտար գիտություններ

Ջորջ Ֆլոյդի մահ

Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)

Սիմփսոնի գործ

Սայաթ-Նովա

Մարդու իրավունքները Հայաստանում

Դեպի Եվրատեսիլ

Հայաստանի Բարձրագույն խումբ 2019-20 (ֆուտբոլ)

Մովսես Խորենացի

Թեկնածուներ

Աննա Չերտկովա

Աննա Չերտկովա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --A.arpi.a (քննարկում) 12:04, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ալ Կապոնե

Ալ Կապոնե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Վաչիկ (քննարկում)

Ողջույն: «Ազդեցություն մշակույթի վրա» բաժինը կարծես խնդիր ունի, խնդրում եմ նայել ռուսերենը (որտեղից, ենթադրում եմ քննարկման էջից, թարգմանել եք): Շնորհակալ եմ շատ:--TonJ (քննարկում) 14:59, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
Արված է --Վաչիկ (քննարկում)
Ես առաջարկում եմ բայերը գրել վաղակատար ժամանակով, քանի որ սա հանրագիտարան է և մենք ընթերցողին «պատմում ենք» կատարված իրադարձությունը: Մեկ օրինակ՝ « 1931 թվականիի հուլիսին Կապոնեն ներկայացավ Դաշնային դատարան, իսկ 1932 թվականիի մայիսին Ատլանտայի ուղղիչ կառույցում դատապարտվեց 11 տարվա ազատազրկման...»: Ի՞նչ է նշանակում «Կապոնեի անկումը» միտքը:--TonJ (քննարկում) 18:58, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ TonJ-ը չէր նշել Վաչիկին, մի քիչ երկար թողնենք թեկնածությունը, կարողա չի տեսել, հուսով եմ արագ փոփոխություններ կարվեն։--Նուբեռելլա 💬 08:36, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն ևս մի քանի օր տալու համար։ Արված է--Վաչիկ (քննարկում)

Ռոման Յակոբսոն

Ռոման Յակոբսոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Մարգարիտա Հարությունյան (քննարկում)

  1. Կողմ--Vardanyan Anahit (քննարկում) 04:50, 27 Հունիսի 2020 (UTC)[reply]

Թեյլորի շարք

Թեյլորի շարք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Եթե իհարկե իմաստ ունի գլխավոր էջում նման հոդված դնել։ Հոդվածը ամբողջությամբ թարգմանել եմ Անգլերեն Վիքիպեդիայից, որտեղ «Լավ հոդված» կարգավիճակն ունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:21, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]

  1. Կողմ --Գևորգ💬 06:51, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ, անկեղծ ասած: Ես, օրինակ, չէի ուզի մի շաբաթ ինչ-որ բանաձևեր, ֆունկցիա ու ածանցյալ տեսնել գլխավոր էջում: Ավելի հանրամատչելի հոդված է մեզ պետք, իմ մտածելով: Ընդհանուր առմամբ՝ Ձեռնպահ:--TonJ (քննարկում) 09:12, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միտք: Ցանկալի է սպասել մինչ գնահատման ավարտը, այդ դեպքում եթե սխալներ լինեն, կվերացվեն էլ: Քվեարկության փուլում շատ հարմար է:--∑ίγμα (քնն.) 22:43, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն խորհրդի համար, ∑ίγμα ջան, կհետևեմ դրան։--Նուբեռելլա 💬 05:37, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
TonJ-ը համոզեց։ Ես էլ եմ դեմ, որ այս հոդվածը Գլխավոր էջում լինի։ Կփորձեմ մաթեմատիկայի թեմայով այնպիսի հոդված ներկայացնել, որը հնարավորինս քիչ նախնական գիտելիքներ կպահանջի (իսկ սրանից հասկանալու համար գոնե մի փոքր պետք է պատկերացում ունենալ ածանցյալների մասին)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:03, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, քննարկումը փակե՞մ, և քանի որ արդեն տեղյակ ես լինելու, էլ քննարկման էջում չծանուցեմ։--Նուբեռելլա 💬 12:35, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես ճիշտն ասած դեմ եմ, որ իմ ասելով քննարկումը փակես, Նուբեռելլա ջան ։Ճ։ Ոչ հոդվածն ա իմը, ոչ էլ քննարկումը, ինչո՞ւ պետք է իմ կարծիքը որոշիչ լինի։ Այ եթե դու էլ ես մտածում, որ կարիք չկա կամ որ դեմ կարծիքները ավելի հիմնավորված են, փակիր ^_^։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:50, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մինչ քո կարծիքը լսելը ես կարծում էի, որ հոդվածը պետք է ցուցադրվի գլխավոր էջում, բայց հիմա տարակուսում եմ։ Սիգմա ջան, խորհուրդ կտա՞ս՝ ինչպես վարվել։--Նուբեռելլա 💬 12:53, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, կներես ուշ պատասխանի համար, ծանուցում չի եկել. ըստ իս՝ հոդվածը կարող է լինել Գլխավոր էջում՝ չնայած այնտեղ առկա բազմաթիվ մաթեմատիկական բանաձևերի: Բայց դա ոլորտի առանձնահատկությունն է, եզրութաբանությունը, ու չպետք է խորշել դրանից: Ինձ համար մաթեմատիկան հետաքրքրությունների շրջանակում չէ, բայց մենք պիտի մտածենք ընթերցողների մասին: Հուսամ՝ պարզաբանում-խորհուրդս օգտակար կլինի:--∑ίγμα (քնն.) 12:00, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ի՞նչ կապ ունի հոդվածներում բանաձևերի և մաթեմատիկական բարդ եզրույթների առկայությունը։ Գլխավոր հոդված բաժինը նախատեսված չէ միայն հումանիտար կամ միայն բնագիտական ուղղությունների համար։ Հոդվածի թեման չի կարող գցել Գլխավոր էջում հայտնվելու հավանականությունը։ Դա կարող է իրականացնել միայն բովանդակությունը։--Armen (քննարկում) 12:20, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես նույնպես համամիտ չեմ, որ եթե հոդվածը ունի բարդ մաթեմատիկական տերմիններ, ապա այն չպետք է լինի գլխավոր էջում։ Նույն հաջողությամբ ցանկացած թեմատիկայի վրա կարելի է արգելք դնել, քանի որ, օրինակ, պատմությունը նույնպես բարդ տերմինաբանություն ունի։--Նուբեռելլա 💬 14:02, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Անգլո-իսպանական պատերազմ

Անգլո-իսպանական պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու--Օmıcrօn 15:04, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]

  • Դեմ եմ հոդվածի՝ որպես այս շաբաթվա հոդված ընտրվելուն, քանի որ մինչ այդ ևս պատմական հոդված էր (իմ կարծիքն այն է, որ պետք է շաբաթը մեկ փոխել շաբաթվա հոդվածի թեմատիկան), բայց միանշանակ Կողմ եմ, եթե այն ընտրվի հաջորդ շաբաթների ընթացքում։ Մերսի հոդվածի համար --TheBabushka 🐙 21:20, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ TheBabushka, շաբաթվա հոդվածի կանոնակարգը չի արգելում ընդհուպ մինչև ամեն շաբաթ գլխավոր էջում ունենալ պատմական կամ երկրաբանական թեմատիկ հոդվածներ, ուստի ձեր վկայակոչած պատճառը (տվյալ պարագայում՝ ձեր նախընտրությունները, սկզբունքները, ցանկությունները) և քվեն իմ սուբյեկտիվ կարծիքով չեն կարող հիմք ծառայել վերջնական որոշման կայացման հարցում։ Խնդրում եմ հիմնավորեք նաև «միանշանակ կողմ» քվեն․ կարդացե՞լ եք հոդվածը, և եթե կարդացել եք՝ կցանկանայի լսել ձեր դիտարկումները, քանի որ հոդվածի պատմությանը նայելով կարծես թե որևէ փոփոխություն չեք կատարել։ Շնորհակալություն։--Օmıcrօn 21:36, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Omicroñ'R, ես չեմ ասում, որ իմ սկզբունքները կամ նախասիրությունները պետք է հիմք լինեն վերջնական որոշման համար, այլ ուղղակի նշում եմ, որ ես անձնապես չէի ցանկանա այս շաբաթ տեսնել այս հոդվածը վերոնշյալ պատճառով։ Ու ես չեմ ասել նաև, որ կանոնակարգն արգելում է դա։ Հոդվածն ընթերցել եմ, բայց չեմ ցանկացել որևէ փոփոխություններ կամ դիտարկումներ անել։ Ես հավանեցի հոդվածը, ինչպես նաև հավանեցի թեմատիկան, հենց այդ պատճառով (շնորհիվ) էլ Կողմ եմ, որ այն ընտրվի շաբաթվա հոդված, բայց ոչ այս անգամ։ --TheBabushka 🐙 21:43, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գրեթե նույն տրամաբանությամբ՝ ես դեմ եմ մաթեմատիկայի թեմատիկ հոդվածների ներկայացումը, քանի որ ձանձրանում եմ մաթեմատիկայից։ Անձնապես չէի ցանկանա --Օmıcrօn 21:53, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած՝ դուք միայնակ չեք :) (սեղմիր)։ Իմ կարծիքով՝ լիովին նորմալ երևույթ է, երբ խմբագիրներից և քվեարկողներից որոշները չեն համաձայնվում հոդվածի թեմատիկայի հետ։
P.S. Քանի որ այս բաժինը մեծ մասամբ նաև «ոչ խմբագիրների» համար է գործում, կարծում եմ մի քիչ «այն չէ» երկու շաբաթ շարունակ նման թեմատիկաներով հոդվածներ ընտրելը։ Բայց ինչպես ասել եմ, դա միայն իմ կարծիքն է։ --TheBabushka 🐙 21:59, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ հիշեցիք Թեյլորի շարքը, ես էլ գրեմ ։Ճ։ Հոդվածը առաջադրելիս ես էլ վստահ չէի («Եթե իհարկե իմաստ ունի գլխավոր էջում նման հոդված դնել»)։ Անկախ թեմայից բոլորը հոդվածները կարող են կարգավիճակ ստանալ, բայց Շաբաթվա հոդվածի առումով կարծում եմ՝ պետք է աշխատենք հնարավորինս հետաքրքիր հոդվածներ դնել ու ցանկալի է տարբեր թեմաներով։ Հաշվի առնելով մեր վիքիի չափերը դա ոչ միշտ է ստացվում, բայց եթե հնարավորության դեպքում արժի տարբեր թեմայով հոդվածներ տեղադրել։ Նորայր ջան, կանոնակարգը չի արգելում, բայց եթե կանոնակարգը բոլոր հնարավոր սցենարների համար հստակ լուծում ունենար, այստեղ ոչ մի բան քննարկելու կարիք չէր լինի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:00, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Թեյլորի շարք հոդվածի համար ∑ίγμα-ն առաջարկեց սպասել մինչ գնահատման ավարտը, որպեսզի առկա սխալներն ուղղված լինեն։ Քանի որ այս հոդվածը ևս գնահատման փուլում է, առաջարկը կրկնում եմ։--A.arpi.a (քննարկում) 16:05, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]

ԱՄՆ պատմությունը 1789-1848 թվականներին

ԱՄՆ պատմությունը 1789-1848 թվականներին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Ռոզա Սուչյան (քննարկում) 10:32, 28 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ։ Հետաքրքիր հոդված է, կարծում եմ՝ արժանի է շաբաթվա հոդված դառնալու։--ԳոհարԽաչԱր (քննարկում) 09:55, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Արգենտինա

Արգենտինա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու --Արեն (քննարկում) 11:01, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Արեն, կարծում եմ, հոդվածը դեռ բարելավման կարիք ունի, քանի որ շատ կարևոր բաժիններ կան, որոնք կամ ավարտուն չեն, կամ ընդհանրապես չկան։ Օրինակ՝ մշակույթի բաժինը շատ «թեթև» է գրած, մի բառ անգամ չկա սպորտի, խոհանոցի, ազգային խորհրդանիշների, կինոյի ու թատրոնի, երաժշտության, գրականության մասին։ Բնակչության մասին նույնպես շատ չէ գրված, դրա փոխարեն մեծ ուշադրություն է հատկացվել հայ-արգենտինական հարաբերություններին և հայերին (օրինակ՝ արտաքին քաղաքականության բաժնում նշված են միայն ամերիկա-արգենտինական և հայ-արգենտինական հարաբերությունները)։ Անհրաժեշտ է «խորանալ» նաև այլ ոլորտներում, օրինակ՝ ներկայացնել զբոսաշրջությունը և հիմնական լեզուները, որոնք գոյություն ունեն Արգենտինայում (այս բոլոր տեղեկությունները կարող եք գտնել անգլերեն տարբերակում)։ Բացի այդ՝ նույն անգլերեն հոդվածը շատ այլ կարևոր տեղեկություն է պարունակում, որը ցանկալի կլիներ տեսնել նաև հայկական տարբերակում։ Ես իհարկե չեմ փորձում արժեզրկել ձեր կատարած մեծ և կարևոր աշխատանքը, և հարկ եմ համարում նշել, որ հոդվածի որոշ բաժիններ լավ և, անգամ, չափազանց լավ և բովանդակալի են գրած, սակայն, կարծում եմ, վերոնշյալ բաժինները նույնպես ուշադրության են արժանի, և առանց դրանց հոդվածը չի արտահայտում այն ամբողջական տեղեկությունը, որը բավարար կլինի հոդվածն ավարտուն համարելու համար։ Այս անգամ, երևի Դեմ քվեարկեմ։ --TheBabushka 🐙 14:54, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Եղավ, շնորհակալ եմ: Վստահ չեմ, որ անգլերենից որակյալ թարգմանություն կանեմ, այդ պատճառով պատասխանատվություն չեմ վերցնում, որ կավելացնեմ այդ բաժինները: Համենայն դեպս, ես այստեղ չտեսա կոնկրետ հիմնավորում, որը կվկայի շաբաթվա հոդվածի չափանիշներից գոնե մեկին չբավարարելը: Ինչևէ, հուսով եմ` կգա ժամանակ, որ մի բարի մարդ է´լ ավելի լավ կբարելավի հետևյալ հոդվածը:--Արեն (քննարկում) 16:52, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հենց առաջին չափանիշը՝ հոդվածը պետք է լինի ավարտուն։ Ես արդեն վերևում մի տեղ նշել էի, որ ավարտուն լինել-չլինելը ավելի շուտ սուբյեկտիվ գնահատական է, սակայն այս դեպքում, կարծում եմ, շատ տեղեկություններ կան, որոնք կարևոր են, բայց բացակայում են հոդվածում։ Ամեն դեպքում՝ շնորհակալություն երկար և կարևոր աշխատանքի համար։ --TheBabushka 🐙 17:36, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ինձ համար այդ տեղեկությունների բացակայությունից (որոնց պակասը ես չեմ տեսնում) հոդվածի բովանդակությունը չի տուժում, քեզ նույնպես շնորհակալ եմ :-): --Արեն (քննարկում) 17:41, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Էլֆեր (Միջերկիր)

Էլֆեր (Միջերկիր) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու Հրանուշ Թորոսյան (քննարկում)

Հարգելի՛ Հրանուշ Թորոսյան, նախևառաջ վիքիֆիկացրեք հոդվածը, նոր առաջադրեք. ուղղեք տառասխալներն ու կետադրական սխալները: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 17:09, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, շնորհակալություն դիտողությունների համար։ Ընդամենը մեկ ամիս է, որ այս տիրույթում եմ։ Հնարավոր է սխալներ էլ լինեն։ Կփորձեմ ուղղել։ Սիրով՝ --Հրանուշ Թորոսյան (քննարկում) 14:33, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հրանուշ Թորոսյան ջան, հրաշալի է, սակայն եթե շաբաթվա հոդված եք առաջադրելու, հետայսու անպայման ստուգեք, նոր առաջադրեք: Իսկ վիքիստաժն այստեղ կապ չունի. տեխնիկական խնդիրներ եթե լինեին, խնդիր չկար, կհասկանայինք, որ նորեկ եք, ես այլ սխալների մասին եմ նշել: Դիմեք ինձ, եթե ունեք օգնության կարիք: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 14:41, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Valen1988, շնորհակալություն։ Անպայման կդիմեմ։ Այս փուլում ես փորձառուների օգնության կարիքը շատ ունեմ։ Միայն ասեք որտեղ և ինչպես դիմեմ Ձեզ։ Սիրով՝--Հրանուշ Թորոսյան (քննարկում) 17:58, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հրանուշ Թորոսյան ջան, որտեղ հարմար է՝ հոդվածի քննարկման էջում, ձեր կամ իմ քննարկման էջերում. անունս նշեք այնպես, ինչպես այստեղ եք արել՝ ես կարձագանքեմ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 18:07, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հետաքրքիր թեմա է, շատ կցանկանայի տեսնել գլխավոր էջում, բայց այս դեպքում երևի համաձայնվեմ Valen1988-ի հետ։ Ամեն դեպքում՝ շնորհակալություն ստեղծման համար--TheBabushka 🐙 14:38, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Հրանուշ Թորոսյան, 1989 թվականի «Պահապաններ» գիրքը հրատարակվել է հայերեն, դեռ 1984-ին՝ «Հոբիտը»։ Արդյո՞ք անվանումները և որոշ թարգմանություններ նայել եք այդտեղից, թե՞ ինքնուրույն եք լուծում գտել։--A.arpi.a (քննարկում) 17:17, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ A.arpi.a, գրքերց չեմ օգտվել, անվանումների թարգմանության ժամանակ օգտվել եմ Վիքիպեդիայում եղած նյութերից։ Շնորհակալություն տեղեկատվության համար։ Կփորձեմ գրքերը գտնել ու անվանումները համեմատել։ Սիրով՝--Հրանուշ Թորոսյան (քննարկում) 17:58, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հրանուշ Թորոսյան ջան, կխնդրեմ համեմատել հայերեն թարգմանությունների հետ, կարծում եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե ինչքան «նյուանսներ» կան այդ անունների թարգմանությունների մեջ։ Նաև շեշտեմ, որ Վիքիպեդիան Վիքեպեդիայի համար աղբյուր չի հանդիսանում։--A.arpi.a (քննարկում) 18:07, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շերլի Ջեքսոն

Շերլի Ջեքսոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գրական մեծ ժառանգություն թողած հեղինակ է, որի մասին արժե տեղեկանալ։ Arpine Harutyunyan (քննարկում) 18:25, 5 Օգոստոսի 2020 (UTC)}}[reply]

Թանկագին Arpine Harutyunyan, հոդվածը ստեղծված է որպես Շերլի Ջեքսոն, բայց ամբողջ հոդվածում գրված է Ջեկսոն, փոփոխեք դա և կրկին վերանայեք հոդվածը։ --SilViePink 🐍 20:44, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ @SilViePink ջան, սխալն իմն է եղել. ես եմ տեղափոխել հոդվածը ու մոռացել էի հոդվածի մեջ բոլոր Ջեկսոնները Ջեքսոն դարձնել: Արդեն Ուղղված է, շնորհակալ եմ ուշադիր լինելու համար ^_^:--Արեն (քննարկում) 20:56, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շա՜տ թանկագին Արեն, շնորհակալ եմ!! --SilViePink 🐍 22:26, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շատ սիրելի SilViePink և Արեն, շնորհակալ եմ ուշադրության և տեղեկացնելու համար, ես ևս նայեցի, Ուղղված է արդեն, ապրեք շատ: Arpine Harutyunyan --62.89.7.154 18:49, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Arpine Harutyunyan, կներեք, մի քիչ շեղվեմ թեմայից, բայց կառաջարկեի ծանոթանաք այս էջին ճիշտ ստորագրելու համար։ --TheBabushka 🐙 12:10, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալ եմ դիտարկման համար, հարգելի TheBabushka,- Arpine Harutyunyan--62.89.7.154 18:49, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

նախնական կրթություն

Նախնական կրթություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու {{subst:--Saten Sargsyan (քննարկում) 10:00, 6 Օգոստոսի 2020 (UTC)}}[reply]

  • Դեմ - Հարգելի՛ Saten Sargsyan, կարծում եմ, որ հոդվածը վատ է թարգմանված նաև պարունակում է ոչ մասնագիտական տարրեր։ Անդրադառնամ միայն վերնագրին․ Early childhood education-ը նախնական կրթություն թարգմանելը կարծում եմ արդեն իսկ սխալ է Vopyan (քննարկում) 19:59, 6 Օգոստոսի 2020 (UTC)։[reply]
  • Դեմ եմ, հոդվածը վատ թարգմանություն է, հետո էլ չեմ կարծում, որ հետաքրքիր թեմա է և գլխավոր էջում 7 օր կարող է մնալ։ --SilViePink 🐍 20:52, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Դեմ եմ, որովհետև ունի վիքիֆիկացման կարիք՝ տերմիններ, սխալ թարգմանության հատվածներ, ենթարվերնագրերի սխալ գրելաձև: Իսկ սիրելի SilViePink մասնակցին ասեմ, որ միայն իր համար կարող է հետաքրքիր չլինի թեման. գլխավոր էջում չկա թեմայի սահմանափակում և նույնիսկ խրախուսելի է բազմազանությունը: --Valen1988 (քննարկում) 06:36, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Լուկաս Հեջես

Լուկաս Հեջես (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեկնածու TheBabushka 🐙 21:37, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

@Արշո, ձեր ասած չափանիշը՝ «Ծավալը պետք է լինի առնվազն 20 000-25 000 բայթ՝ չհաշված աղյուսակները, պատկերները»։ Այս էջում հանել եմ բոլոր աղյուսակները և պատկերները (թեև երկու աղյուսակներում էլ թարգմանելու բան կար, բայց ինչևէ) և ծավալը կազմել է 44 275 բայթ։ Ինչու՞մն է խնդիրը։ --TheBabushka 🐙 18:01, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
@Valen1988, եթե ճիշտ հասկացա, խոսքն անուշադրության պատճառով տառասխալների մասին է գնացել։ Ամեն դեպքում՝ Ուղղված է, կխնդրեի մի անգամ ևս (եթե դժվար չէ) վերանայեք հոդվածը, և, ըստ անհրաժեշտության մեկնաբանություն թողեք կամ քվեարկեք։ --TheBabushka 🐙 21:39, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, սխալներ դեռևս առկա են, ոչ միայն ուղղագրական, այլև շարահյուսական: Օրինակ՝ «Նրա մոր կողմից պապը». խոսքը մորական պապին է վերաբերու՞մ, թե մոր կողմից տալոջ պապին: Եվ այդպես մի շարք սխալներ: --Valen1988 (քննարկում) 07:14, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Էս էջում մաթեմ կարծես թե շատ չեն սիրում, բայց ամեն դեպքում մի հարց տամ։ Ինչքա՞ն է հավանականությունը, որ TheBabushka-ն նոր թեկնածու է առաջարկում, հետո հաջորդ օրը TheBabushka-ի վիքիակումբի մասնակիցներից երկուսը կողմ են քվեարկում հոդվածին, այն դեպքում, երբ երկու մասնակիցներն էլ մեկ-երկու ամիս ակտիվ չէին վիքիում ու երկուսն էլ գրեթե չեն մասնակցել Վիքիպեդիա անվանատարածում որևէ քննարկման ([1], [2])։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:26, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աշոտ ջան, չգիտեմ, ինչպես մնացածները, բայց ես մաթեմին լրիիվ օքեյ եմ վերաբերվում ^^ Հավանականությունն փոքր է, հա, բայց փոքր հավանականությունը չի բացառում հնարավորությունը։ Իսկ ակումբականների օգտին քվեարկելը (երևի՝ ցավոք) նորմալ պրակտիկա է դարձել գոնե այս բաժնում։ --TheBabushka 🐙 10:56, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Դեմ, «Հաջորդ տարի Հեջեսը նշել է գլխավոր դերում իր բեմական նորամուտը ռեժիսոր Թրիփ Քալմանի «Յեն» թատերական ներկայացմանը (ի՞նչ), որի հեղինակն է դրամագուրգ Աննա Ջորդանը», «Հաշվի առնելով Լուկասի կողմից կերտված ագրեսիվ և դաժան դեռահասի դերը, որը խնդրահարույց հարաբերությունների մեջ է գտնվում իր հորթ եղբոր հետ, Բեն Բրանթլին Նյու Յորք Թայմսից գրել է, որ նա «մեզ է հասցնում պայթյունի եզրին գտնվող դեռահասի փորձագիտական անատոմիան»», «Ջնջված տղա» ֆիլմի համար Հեջեսն առաջադրրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան՝ դրամա» անվանակարգում» - «For Boy Erased, Hedges received a nomination for the Golden Globe Award for Best Actor in a Drama»:--TonJ (քննարկում) 11:07, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աստիճան (հանրահաշիվ)

Աստիճան (հանրահաշիվ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեյլորի շարք հոդվածի դեպքում համաձայնվեցի, որ թեման գլխավոր էջում դնելու համար հարմար չէ (քանի որ դեռ չսկսված ածանցյալ էր օգտագործում), բայց այս հոդվածը երևի արժի։ Չնայած այստեղ ավելի բարդ մաթեմ կա, բայց գոնե առաջին չորս բաժինները (հոդվածի գրեթե կեսը) հիմնականում դպրոցական ծրագրից են։ Հոդվածի մեծ մասը թարգմանել եմ անցած տարի (Անգլերեն Վիքիպեդիայից), վերջերս լրացրել եմ պակասող բաժինները[3] ու մի անգամ էլ բաժին-բաժին անգլերենի հետ համեմատելով անցել վրայով[4]։ Այնտեղ լավ հոդվածի կարգավիճակ ունի ու մեր մոտ մաթեմատիկայի թեմայով ամենամեծ հոդվածներից է։ Կարծում եմ՝ շատ խնդիրներ չունի (ես ամենաշատը կասկածում եմ կետադրության վրա ու կխնդրեմ լեզվից հասկացող մասնակիցներին ստուգել անգարգետիս կետադրությունը :)) ու արժի ունենալ գլխավոր էջում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:19, 8 Օգոստոսի 2020 (UTC)[reply]