Լուկաս Հեջես
Լուկաս Հեջես անգլ.՝ Lucas Hedges | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1996[1][2] (24 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Փիթեր Հեջես |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
Լուկաս Հեջես (անգլ.՝ Lucas Hedges, դեկտեմբերի 12, 1996[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3][4]։ Նա ֆիլմերի հեղինակ Փիթեր Հեջեսի որդին է։ Լուկասը թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում։ Նա սկսել է իր կարիերան՝ երկրորդական դերեր կատարելով Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» (2012) կատակերգական դրամայում և «Սպանել սուրհանդակին» (2014) քրեական կենսագրական ֆիլմում։ Հեջեսը հայտնի է դարձել Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» դրամա ֆիլմում որբ դեռահասի դերը կերտելուց հետո: Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ Հեջեսը շարունակել է նկարահանվել ագրեսիվ դեռահասի դերում օֆֆ-բրոդվեյյան «Իեն» բեմադրությունում, ինչպես նաև երկրորդական դերեր է կատարել «Լեյդի Բըրդ» և «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» ֆիլմերում։
2018 թվականին Հեջեսը դեռահասի դեր է կատարել «Ջնջված տղա» ֆիլմում, ինչպես նաև թմրամոլի դեր՝ «Բենը վերադարձել է» ֆիլմում, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը նրա հայրն է։ «Ջնջված տղա» ֆիլմում իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան դրամա ֆիլմում» անվանակարգում։ Իր բրոդվեյյան նորամուտը Լուկասը նշել է՝ մասնակցելով Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» դրամայի վերաբեմադրմանը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեջեսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին Հայթս շրջանում[5] և դարձել է գրող և դերասանուհի Սյուզան Բրյուսի (ի ծնե՝ Թիթման) և սցենարիստ ու ռեժիսոր Փիթեր Հեջեսի երկու որդիներից կրտսերը[6][7]։ Նա Սայմոն անունով ավագ եղբայր ունի[8]։ Լուկասը մեծացել է Բրուքլին Հայթս և Քոբլ Հիլ շրջաններում՝ հաճախ այցելելով իր հոր ֆիլմերի նկարահանման հրապարակները[9]։ Նրա հորական պապը՝ Ռոբերթ Բոյդեն Հեջեսը, եպիսկոպոսական հոգևորական էր, մորական պապը՝ HBO-ի նախկին փոխնախագահ[10], իսկ մորական տատը՝ Նարցիսիա Թիթմանը, թատրոնի նախկին ռեժիսոր և դասախոս[11][12]։
Սընթ Աննայի դպրոցն ավարտելուց հետո, նա թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում[5][13][14][15]։ Հեջեսն ավարտել է Չերաբսի թատրոնական ծրագիրը Հյուսիսարևմտյան համալսարանի Ազգային ավագ դպրոցի ինստիտուտում։ Դեռ երեխա հասակում Հեջեսը նշել է դերասանական նորամուտն իր հոր՝ «Դենն իրական կյանքում» (2007) ֆիլմում, սակայն նրա տողերը կտրել են հետարտադրության ժամանակ[16]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-2017: Առաջին դերակատարումներ և հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելիս, Հեջեսն ընտրվել է Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի քասթինգի ռեժիսորի կողմից Ռեդֆորդի դերի համար[17][18]։ Նա շարունակել է փոքր դերերով հանդես գալ «Արթուր Նյուման» կատակերգական դրամայում[19], Ջեյսոն Ռայթմանի «Աշխատավորների օրը» դրամայում[20] և Թերի Գիլիամի «Զրոյի թեորեմը» գիտական ֆիլմում[21][22]։ 2014 թվականին Հեջեսը ևս մեկ երկրորդական դեր է կատարել Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում[18][23]։ Մայքլ Կուեստայի «Սպանել սուրհանդակին» ֆիլմում նա կատարել է Ջերեմի Ռեների որդու դերը, ինչի շնորհիվ քննադատ Թոդ ՄաքՔարթին նրա աշխատանքը «շատ լավ» է գնահատել, իսկ IndieWire-ից Ռոդրիգո Փերեզի կարծիքով` Հեջեսը «դերասանական կազմի անակնկալ առաջնորդն» է[24][25]։ 2015 թվականին նա ընդգրկվել է NBC-ի «Ապտակը» մինի սերիալի կազմում, որը հիմնված էր նույնանուն ավստրալական հեռուստասերիալի վրա[26]։
Ավելի ուշ Հեջեսը միացել է Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» (2016) անկախ դրամա ֆիլմի դերասանական կազմին և կատարել է Պատրիկ Չանդլերի՝ 16-ամյա տղայի դերը, որն ուշքի էր գալիս իր հոր մահվանից հետո։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդենս կինոփառատոնի ժամանակ[27]։ Թիմ Ռոբին The Daily Telegraph-ից գրել է․ «Հեջեսը ֆենոմենալ ձևով պայքարում է խնդրահարույց դեռահասի յուրաքանչյուր կլիշեի դեմ և մեզ տալիս է կոպիտ, կարեկցող մի տղայի, որն տաքարյուն սեռական կախարդանք ունի»[28]։ Փիթեր Բրեդշոուն The Guardian-ից ասել է, որ նրա դերակատարությունը «փառահեղ» էր և ավելացրել է, որ նա «կերտել է զարմանալի խնդրահարույց 16-ամյա դեռահասին»[29]։ Ֆիլմը 78 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել, ունենալով 9 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե[30]։ Իր աշխատանքի համար Հեջեսը Critic's Choice Movie Awards մրցանակի է արժանացել «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում և առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[18][31]։
Հաջորդ տարի Հեջեսը նշել է իր՝ որպես գլխավոր դերակատար բեմական նորամուտը ռեժիսոր Թրիփ Քալմանի «Իեն» օֆֆ-բրոդվեյյան թատերական ներկայացմանը[32], որի հեղինակն է դրամատուրգ Աննա Ջորդանը[33]։ Ներկայացումն ընթանում էր փետրվարի 19-ից մարտի 4-ը Լյուսիլ Լորտելի թատրոնում[34]։ Հաշվի առնելով Լուկասի կողմից կերտված ագրեսիվ և դաժան դեռահասի դերը, որը խնդրահարույց հարաբերությունների մեջ է գտնվում իր խորթ եղբոր հետ, Բեն Բրանթլին Նյու Յորք Թայմսից գրել է, որ նա «մեզ է հասցնում պայթյունի եզրին գտնվող դեռահասի փորձագիտական անատոմիան»[35]։ Իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Lucille Lortel Awards մրցանակին[36][37][38][39]։ Նույն թվականին Հեջեսը երկրորդ պլանի դերեր է կատարել Գրետա Գերվիգի «Լեյդի Բըրդ» ֆիլմում և Մարթին ՄաքԴոնախի «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» քրեական դրամայում։ Երկու ֆիլմերն էլ առաջադրվել են Օսկար մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[40][41]։ Վերջինիս դերասանական կազմը ստացել է ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակը «Լավագույն դերասանական կազմի ելույթ» անվանակարգում[42]։
2018-ներկա: Գլխավոր դերեր և բրոդվեյյան նորամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Հեջեսը մասնակցություն է ունեցել երեք ֆիլմում։ «90-ականների կեսեր» ֆիլմում նա իր կրտսեր եղբորը դաժանորեն ծաղրող դեռահասի դեր է կատարել։ Այս ֆիլմը դարձել է Ջոնա Հիլի ռեժիսորական նորամուտը[43]։ Էրիկ Քոհնը IndieWire-ից գրել է․ «Հեջեսը, որն արագ դարձել է իր սերնդի ամենատպավորիչ դերասանը, թաղում է ինքն իրեն վախից տանջված կոպիտ դեռահասի դժբախտ դերում»[44]։ Հեջեսը նկարահանվել է նաև 2018 թվականի երկու այլ՝ «Ջնջված տղա» և «Բենը վերադարձել է» ֆիլմերում[45][46]։ Առաջինում, որը հիմնվել է նույնանուն հուշագրության վրա, նա կերտել է բապտիստական պաստորի որդու դերը, որը ստիպված է մասնակցել գեյերի բուժման ծրագրին: Ռասսել Քրոուն և Նիկոլ Քիդմանը կատարել են նրա ծնողների դերերը։ The Hollywood Reporter-ի համար գրելով, Ստեֆան Ֆարբերը նշել է, որ Հեջեսն «իր մեջ կրում է ամբողջ շոուն և փոփոխականորեն վախենում է, տարակուսում կամ կոպտում։ Նրա կատարմամբ ոչ մի կեղծ նոտա չկա»[47]։ «Ջնջված տղա» ֆիլմի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան՝ դրամա» անվանակարգում[48]։ «Բենը վերադարձել է» դրամա ֆիլմում, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարներից մեկը Ջուլիա Ռոբերտսն էր, նա կատարել է Բենի դերը՝ թմրամոլ, որը վերադառնում է տուն՝ վերականգնողական կենտրոնում որոշակի ժամանակ անկացնելուց հետո։ Փիթ Համոնդը Deadline Hollywood-ից բարձր է գնահատել ինչպես Ռոբերտսի, այնպես էլ Հեջեսի աշխատանքը, ավելացնելով, որ նրանք «լավ են հնչում միասին, երբեք ոչ մի սխալ չեն կատարում մոր և որդու միջև հավերժական կապի ցուցադրման մեջ»[49]:
2018 թվականին Հեջեսը նաև առաջին անգամ հայտնվել է Բրոդվեյում՝ Էլեյն Մեյի, Մայքլ Սերայի և Ջոան Ալենի հետ միասին մասնակցելով Քեննեթ Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» ներկայացման վերաբեմադրմանը[50]։
«Քնքուշ տղա» դրամա ֆիլմը, որի հեղինակը և դերակատարներից մեկը Շայա Լաբաֆն է, դարձել է Հեջեսի հետ 2019 թվականի առաջին թողարկումը[51]։ Այն պատմում է Լաբաֆի մանկության և հոր հետ հարաբերությունների մասին։ Entertainment Weekly-ի համար ակնարկում Լեահ Գրինբլաթը գրել է, որ «կարծես, թե նա (Հեջեսը) դեռ չի գտել այն դերը, որը չի կարող լիովին կերտել, նրա Օթիսը (ֆիլմում կերտած կերպարը) կոպիտ ու ագրեսիվ է և իսկապես զվարճալի»[52]։ Դրանից հետո նա երկրորդ պլանի դեր է կատարել Թրեյ Էդվարդ Շուլցի՝ աֆրոամերիկյան ընտանիքի մասին պատմող «Ալիքներ» ֆիլմում։ Փիթեր Բեբրյուջը Variety-ից համարել է նրա աշխատանքը «տպավորիչ հիշեցում, թե ինչպես դերասանը կարող է ավելի փոքր դեր կատարել»[53]։
2020 թվականին Հեջեսը նկարահանվել է «Տնային ֆիլմ։ Արքայադուստր հարս» մինի սերիալում։ Նա Միշել Պֆայֆերի հետ միասին նկարահանվելու է «Ֆրանսիական ելք» սպասվելիք կատակերգական ֆիլմում[54][55]։ Հեջեսը նաև հայտնվելու է Սթիվեն Սոդերբերգի «Թույլ տուր նրանք բոլորը խոսեն» կատակերգական ֆիլմի դերասանական կազմում և FX-ի «Հարթակ» հեռուստասերալում[56][57]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 2018 թվականին Հեջեսին հարցրել են նրա սեռական կողմնորոշման մասին, նա ասել է․ «Իմ կյանքի վաղ փուլերում որոշ մարդիկ, որոնց ես ամենից շատ սիրահարված էի, իմ ամենամտերիմ տղամարդ ընկերներն էին: Այդպես է եղել դպրոցի ավագ դասարաններում, և, կարծում եմ, որ դա միշտ էլ գիտակցել եմ, չնայած մեծամասամբ կանայք են գրավել ինձ», ավելացնելով, որ նա գտնվում է «այս սպեկտրում․ ոչ լիովին հետերոսեքսուալ, բայց ոչ էլ գեյ, և ոչ էլ լիովին բիսեքսուալ»[58]։ Ավելի ուշ նա հայտնել է, որ պատկանում է ԼԳԲՏՔ համայնքին[59]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նշանակում է, որ ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Դենն իրական կյանքում | Dan in Real Life | Լիլիի պարի զուգընկեր | |
2012 | Լիալուսնի թագավորություն | Moonrise Kingdom | Ռեդֆորդ | |
2012 | Արթուր Նյուման | Arthur Newman | Քևին Էյվերի | |
2013 | Աշխատավորների օրը | Labor Day | Ռիչարդ | |
2013 | Զրոյի թեորեմը | The Zero Theorem | Բոբ | |
2014 | Գրանդ Բուդապեշտ հյուրանոց | The Grand Budapest Hotel | Փամփ Աթենդանթ | |
2014 | Սպանել սուրհանդակին | Kill the Messenger | Իան Վեբ | |
2015 | Անզգայացում | Anesthesia | Գրեգ | |
2016 | Մանչեսթերը ծովի մոտ | Manchester by the Sea | Պատրիկ Չանդլեր | |
2017 | Pigeonhearts | Pigeonhearts | Էլի | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Լեյդի Բըրդ | Lady Bird | Դանի Օ'Նիլ | |
2017 | Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա | Three Billboards Outside Ebbing, Missouri | Ռոբի Հայիս | |
2018 | Ջնջված տղա | Boy Erased | Ջարեդ Իմոնս | |
2018 | Բենը վերադարձել է | Ben Is Back | Բեն Բըրնս | |
2018 | 90-ականների կեսեր | Mid90s | Իան | |
2019 | Քնքուշ տղա | Honey Boy | Օթիս Լորթ | |
2019 | Ալիքներ | Waves | Լյուք | |
ԿԱՈւ | Թույլ տուր նրանք բոլորը խոսեն![]() |
Let Them All Talk![]() |
ԿԱՈՒ | Հետարտադրություն |
ԿԱՈւ | Ֆրանսիական ելք![]() |
French Exit![]() |
Մալքոլմ Փրայս | Հետարտադրություն |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Ուղղումները | The Corrections | Չիփ Լամբերտ | Եթերում չհայտնված պիլոտ |
2015 | Ապտակը | The Slap | Ռիթչի Ջոնու | 5 սերիաներ |
2020 | Տնային ֆիլմ։ Արքայադուստր հարսնացուն | Home Movie: The Princess Bride | Ուեսլի | Quibi-ի մինի սերիալ |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|---|
2017 | Իեն | Yen | Հենչ | Լուսիլ Լորթելի թատրոն |
2018 | Ուեյվերլի պատկերասրահը | The Waverly Gallery | Դենիել Ռիդ | Ջոն Գոլդենի թատրոն |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարեթիվ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
BAFTA | Աճող աստղ | Չկա տվյալ | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 2019 | Լավագույն դերասան դրամա ֆիլմում | Ջնջված տղա | Առաջադրված |
ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակ | 2017 | Լավագույն դերասանական կազմ | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Առաջադրված | |||
2018 | Լավագույն դերասանական կազմ | Լեյդի Բըրդ | Առաջադրված | |
Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա | Հաղթանակ | |||
Քննադատների ընտրություն | 2017 | Լավագույն դերասանական կազմի ելույթ | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
Լավագույն երիտասարդ դերասան | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Առաջադրված | |||
Սպուտնիկ | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան կինոֆիլմում | Առաջադրված | |
2019 | Լավագույն դեր կինոֆիլմում | Ջնջված տղա | Առաջադրված | |
AACTA կինոմրցանակ | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
2018 | Լավագույն տղամարդու դեր | Ջնջված տղա | Առաջադրված | |
Անկախ ոգի | 2017 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մանչեսթերը ծովի մոտ | Առաջադրված |
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ | Դերասանական ճեղքում | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 http://mak.bn.org.pl/cgi-bin/KHW/makwww.exe?BM=1&NU=1&IM=4&WI=9811719857605606 (польск.)
- ↑ Hedges Peter (հունվարի 1, 1999)։ Baby Anger։ Dramatists Play Service, Inc.։ էջ 3։ Վերցված է փետրվարի 21, 2017։ «PETER HEDGES LUCAS born.»
- ↑ Sacks Ethan (հոկտեմբերի 26, 2007)։ «Interview of Peter Hedges for his film Dan in Real Life»։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 19, 2015-ին
- ↑ 5,0 5,1 Kaufman Sarah (դեկտեմբերի 30, 2016)։ «Lucas Hedges, Born and Raised in Brooklyn Heights, Gets Buzz for Role in 'Manchester by the Sea'»։ Patch Media։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է փետրվարի 21, 2017
- ↑ Stamelman Peter (ապրիլի 6, 2010)։ «'Dan in Real Life' director and writer Peter Hedges will speak April 14 at ISU»։ Iowa State University։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 21, 2018-ին։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Clavin Tom (հուլիսի 28, 2009)։ «For filmmaker Peter Hedges, it's all in the timing»։ 27east.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 7, 2018-ին։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Weinreich Regina (հուլիսի 24, 2012)։ «Garden Party at Goose Creek: The Odd Life of Timothy Green»։ HuffPost։ Արխիվացված է օրիգինալից մարտի 7, 2016-ին։ Վերցված է փետրվարի 21, 2017
- ↑ Nordstrom Leigh (հունվարի 24, 2016)։ «Sundance 2016: Five Minutes with Lucas Hedges»։ Women's Wear Daily։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2016
- ↑ «WEDDINGS; Susan B. Titman, Peter S. Hedges»։ The New York Times։ հունիսի 6, 1993։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 7, 2018-ին։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Stamelman Peter (նոյեմբերի 14, 2017)։ «Brooklyn kid now a star in supporting roles & lead»։ Brooklyn Eagle։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 7, 2018-ին։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Douglass Lynn (նոյեմբերի 19, 2012)։ «Yoko Ono Honored For Feminist Art, Says Not Saying Anything With Art "A Waste"»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 7, 2018-ին։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ Blickley Leigh (նոյեմբերի 21, 2016)։ «Get To Know The Breakout Star Of 'Manchester By The Sea,' Lucas Hedges»։ HuffPost։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2016
- ↑ «Lucas Hedges»։ Independent Spirit Awards։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2016
- ↑ Lewis Rebecca (հունվարի 5, 2017)։ «Spider-Man star Tom Holland among BAFTA'S 2017 EE Rising Star nominees»։ Metro։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2017-ին։ Վերցված է հունվարի 23, 2017
- ↑ Rosen Lisa (նոյեմբերի 10, 2016)։ «Lucas Hedges finds the lightness within the dark drama of 'Manchester by the Sea'»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ Jacobs Matthew (նոյեմբերի 25, 2017)։ «Lucas Hedges In Real Life»։ HuffPost։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2018-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ 18,0 18,1 18,2 Lodderhose Diana (հունվարի 5, 2017)։ «BAFTA Rising Star Nominees Include Lucas Hedges, Tom Holland, Ruth Negga»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2018-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ Debruge Peter (սեպտեմբերի 11, 2012)։ «Arthur Newman»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 17, 2018-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ Miller Daniel (հունիսի 8, 2012)։ «'Moonrise Kingdom' Actor Joins Jason Reitman's 'Labor Day'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2018-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ Fleming Mike (հոկտեմբերի 1, 2012)։ «Terry Gilliam Sets David Thewlis, Tilda Swinton For 'The Zero Theorem'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 20, 2014-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ Lyttelton Oliver (սեպտեմբերի 18, 2014)։ «Review: Terry Gilliam's Uneven But Rewarding 'The Zero Theorem' Starring Christoph Waltz, Matt Damon & Tilda Swinton»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2018-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ Sneider Jeff (հուլիսի 24, 2014)։ «'Moonrise Kingdom's' Lucas Hedges to Play Jeremy Renner's Son in 'Kill the Messenger' (Exclusive)»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2018-ին։ Վերցված է փետրվարի 10, 2018
- ↑ Perez Rodrigo (սեպտեմբերի 26, 2014)։ «Review: 'Kill The Messenger' Starring Jeremy Renner, Mary Elizabeth Winstead & Rosemarie DeWitt»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ McCarthy Todd (սեպտեմբերի 26, 2014)։ «'Kill the Messenger': Film Review»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ «Lucas Hedges & Penn Badgley Join 'The Slap' Miniseries On NBC; 'Full Circle' Sets Cast»։ Deadline Hollywood։ հոկտեմբերի 20, 2014։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 29, 2015-ին։ Վերցված է ապրիլի 27, 2015
- ↑ «Manchester by The Sea»։ Սանդենս կինոփառատոն։ Վերցված է սեպտեմբերի 3, 2016
- ↑ Robey Tim (հունվարի 13, 2017)։ «Manchester By The Sea, review: Casey Affleck's heartbreaking loss is our gain»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 6, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ Bradshaw Peter (հունվարի 12, 2017)։ «Manchester By the Sea review – a minor-key masterpiece»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 17, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ «Manchester by the Sea (2016)»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2018-ին։ Վերցված է հուլիսի 22, 2018
- ↑ Eng Joyce։ «Oscar Snubs and Surprises: Amy Adams Out, but Mel Gibson Is Welcomed Back In»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 1, 2017-ին։ Վերցված է հունվարի 13, 2018
- ↑ Gerard Jeremy (հունվարի 31, 2017)։ «'Yen' Review: Oscar Nominee Lucas Hedges Simmers, Explodes In Stage Debut»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 23, 2018-ին։ Վերցված է հունվարի 13, 2018
- ↑ Lee Ashley (հոկտեմբերի 27, 2016)։ «Lucas Hedges to Star in Off-Broadway Play 'Yen' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ Lee Ashley (October 27, 2016)։ «Lucas Hedges to Star in Off-Broadway Play 'Yen' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից December 21, 2016-ին։ Վերցված է December 4, 2016
- ↑ Brantley Ben (հունվարի 31, 2017)։ «Review: 'Yen' Is a Den of Family Dysfunction»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 19, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ «Ben Platt, Sutton Foster, Lucas Hedges & More Nominated for 2017 Lucille Lortel Awards»։ Broadway.com։ ապրիլի 4, 2017։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 10, 2017-ին։ Վերցված է ապրիլի 10, 2017
- ↑ Scheck Frank (հունվարի 31, 2017)։ «'Yen': Theater Review»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 1, 2017-ին։ Վերցված է հունվարի 13, 2018
- ↑ Brantley Ben (հունվարի 31, 2017)։ «Review: 'Yen' Is a Den of Family Dysfunction»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 14, 2018-ին։ Վերցված է փետրվարի 1, 2017
- ↑ Lefkowitz Andy (մայիսի 11, 2017)։ «Josh Groban, Christy Altomare, Lucas Hedges & More Win Theatre World Awards»։ Broadway.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 15, 2017-ին։ Վերցված է հունիսի 12, 2017
- ↑ «Lucas Hedges ('Manchester by the Sea') on his character's 'deep emotional well'»։ YouTube։ հոկտեմբերի 28, 2016։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 11, 2018-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ Sneider Jeff (ապրիլի 7, 2016)։ «Peter Dinklage, John Hawkes, Lucas Hedges Join Martin McDonagh's New Movie (Exclusive)»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ «Three Billboards triumphs at Screen Actors Guild awards»։ BBC News։ հունվարի 22, 2018։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 23, 2018-ին։ Վերցված է հունվարի 23, 2018
- ↑ Mazzanti Mike (մարտի 1, 2017)։ «Jonah Hill's Directorial Debut 'Mid '90s' to Reunite 'Manchester by the Sea' Stars»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2017-ին։ Վերցված է մարտի 11, 2017
- ↑ Kohn Eric (սեպտեմբերի 10, 2018)։ «'Mid90s' Review: Jonah Hill Directs a Sweet Burst of Nostalgia, Courtesy 'Freaks and Geeks' and 'Kids' — TIFF»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 11, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ Fleming Jr. Mike (հունիսի 8, 2017)։ «Joel Edgerton To Direct, Lucas Hedges To Star In Gay Deprogram Drama 'Boy Erased'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 11, 2017-ին։ Վերցված է հունիսի 12, 2017
- ↑ Fleming Jr. Mike (հոկտեմբերի 23, 2017)։ «Julia Roberts And Lucas Hedges Team For Black Bear & 30WEST-Backed 'Ben Is Back'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 28, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 28, 2017
- ↑ Farber Stephen (սեպտեմբերի 1, 2018)։ «'Boy Erased': Film Review - Telluride 2018»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 4, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ «Golden Globe Nominations: Complete List»։ Variety։ դեկտեմբերի 6, 2018։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 6, 2018-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2018
- ↑ Hammond Pete (սեպտեմբերի 8, 2018)։ «'Ben Is Back' Review: Julia Roberts And Lucas Hedges Shine In Powerful Tale Of A Family In Crisis – Toronto Film Festival World Premiere»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 9, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ Schulman Michael (օգոստոսի 27, 2018)։ «Fall Theatre Preview»։ The New Yorker։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 23, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2018
- ↑ Busch Anita (մարտի 16, 2018)։ «Shia LaBeouf, Lucas Hedges To Star In 'Honey Boy'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 27, 2018-ին։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ Greenblatt Leah (հունվարի 26, 2019)։ «Shia LaBeouf doesn't go sweet in autobiographical indie Honey Boy: Sundance review»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 7, 2019-ին։ Վերցված է փետրվարի 5, 2019
- ↑ Debruge Peter (օգոստոսի 30, 2019)։ «Telluride Film Review: ‘Waves’»։ Variety։ Վերցված է օգոստոսի 31, 2019
- ↑ N'Duka Amanda (հուլիսի 2, 2018)։ «Kelvin Harrison Jr. Re-Teams With Trey Edward Shults In A24's 'Waves', Starring With Lucas Hedges, Sterling K. Brown»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 7, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 7, 2018
- ↑ McNary Dave (մայիսի 3, 2019)։ «Michelle Pfeiffer, Lucas Hedges, Tracy Letts Join ‘French Exit’ Comedy»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 6, 2019-ին։ Վերցված է մայիսի 14, 2019
- ↑ Kroll Justin (օգոստոսի 19, 2019)։ «HBO Max Lands Steven Soderbergh’s Next Film Starring Meryl Streep»։ Variety։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Nakamura Reid (հուլիսի 29, 2019)։ «Lucas Hedges, Jon Bernthal to Star in BJ Novak Anthology Pilot at FX»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 30, 2019-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Buchanan Kyle (ապրիլի 11, 2018)։ «Will Lucas Hedges Survive the Fall?»։ Vulture։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 5, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 5, 2018
- ↑ Reynolds Daniel (հոկտեմբերի 30, 2018)։ «How Boy Erased Helped Unerase Lucas Hedges's Attraction to Men»։ The Advocate։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 30, 2018-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2018
|