Շերլի Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերլի Ջեքսոն
անգլ.՝ Shirley Jackson
Ծնվել էդեկտեմբերի 14, 1916(1916-12-14)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 8, 1965(1965-08-08)[1] (48 տարեկան)
Վախճանի վայրՆորդ Բեննինգտոն, Բեննինգտոն, Վերմոնտ, ԱՄՆ[5]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող, ոչ գեղարվեստական գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան (1940), Ռոչեստերի համալսարան, Բրինգտոնի ավագ դպրոց և Burlingame High School?
Ժանրերսարսափ, դետեկտիվ, հուշագրություն[6], գոթական գրականություն և ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա
Պարգևներ
ԱմուսինՍթենլի Էդգար Հեյման
Изображение автографа
Կայքshirleyjackson.org

Շերլի Ջեքսոն, կամ Շիրլի Ջեքսոն (անգլ.՝ Shirley Jackson դեկտեմբերի 14, 1916(1916-12-14)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 8, 1965(1965-08-08)[1], Նորդ Բեննինգտոն, Բեննինգտոն, Վերմոնտ, ԱՄՆ[5]), կին գրող, 20-րդ դարի ամերիկյան գրականության դասական։ Ամենից շատ Շերլի Ջեքսոնը կամ Շիրլի Ջեքսոնը հայտնի է «Վիճակախաղ» (անգլ.՝ The Lottery, 1948) պատմվածքով և «Տան ուրվականը բլուրի վրա» (անգլ.՝ The Haunting of Hill House, 1959) վեպով։ Նրա ազդեցությամբ են ստեղծագործում Ռիչարդ Մեթսոնը և Սթիվեն Քինգը։

Չնայած նրա գրած մի քանի վեպերի, որոնք արժանացել են գրաքննադատների գովասանական կարծիքներին և ընթերցողների ուշադրությանը, նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Վիճակախաղ» պատմվածքն է, որտեղ նկարագրված է ամերիկյան մի գյուղաքաղաքի թշվառ հատվածի մասին։ Շերլի Ջեքսոնի քննադատական կենսագրության հեղինակը՝ Լինեմայա Ֆրիդմանը, նշում է, որ «Վիճակախաղը», որը տպագրվել է The New Yorker պարբերականում, 1948 թվականի հունիսի 26-ի դրությամբ այնպիսի արձագանք ստացավ, ինչպիսին «չէր ստացել The New Yorker ամսագրի ոչ մի պատմվածք»։ Տեղացին հարյուրավոր նամակներ, որոնք հենց իր՝ Ջեքսոնի խոսքերով, կարելի էր որակել որպես «հոգեկան ցնցում, չափազանցություն և հնաոճ հարձակումներ»[7]։ Սան Ֆրանցիսկո Խրոնիքլի (San Francisco Chronicle) հրատարակման ժամանակ Ջեքսոնը հնչեցրեց իր գաղափարների մասին ընթերցողների կողմից չդադարող հարցերի պատասխանները։

Բացատրել այն, ինչ ես նկատի եմ ունեցել ասել այս պատմվածքով, շատ դժվար է։ Կարծում եմ՝ ես հույս ունեի, վերստեղծելով հնագույն դաժան ավանդույթները ներկայում, և դեռ իմ հայրենի քաղաքում, անմիտ դաժանության և համընդհանուր անմարդկայնության պատկերներով ցնցում առաջացնել պատմվածքի ընթերցողի շրջանում՝ նրանց սեփական կյանքում։

Ջեքսոնի ամուսինը՝ գրաքննադատ Սթենլի Էդգար Հեյմանը, նրա պատմվածքների ետմահու հրատարակության նախաբանում գրել է[8], որ նա «պարբերաբար հրաժարվել է հարցազրույց տալուց, իր գործերը ինչ-որ կերպ մեկնաբանելուց կամ հանրայնացնելուց, հրապարակայնորեն ելույթներ ունենալուց կամ կիրակնօրյա թերթերի տեսաբան լինելուց։ Նա հավատում էր, որ իր գրքերը տարիներ շարունակ պարզորոշ կպատմեն իր մասին»։ Հեյմանը հաստատում էր, որ Ջեքսոնի գրքերում մռայլ ասպեկտներ (տեսարաններ) չկան, ինչպես որ հաստատում են մի քանի քննադատներ։ Ելնելով «անձնական, առավել ևս նյարդային երևակայությունից»՝ Ջեքսոնին դիտել էին որպես Սառը պատերազմի դարաշրջանի ողջ մարդկային սարսափների արտացոլանք, որպես «մեր ժամանակի յուրօրինակ և ստույգ անատոմիա, որը հստակ համապատասխանում է մեր տագնապալի աշխարհի համակենտրոնացված ճամբարների և ռումբերի խորհրդանիշներին»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Շերլի Հարդի Ջեքսոնը (անգլ.՝ Shirley Hardie Jackson), ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ Լեսլի և Ջերալդին Ջեքսոնների ընտանիքում։ Շերլին և իր ընտանիքը ապրում էին Բուրլինգեյմ անունով մի վայրում (անգլ.՝ Burlingame), Կալիֆորնիայի նահանգ, արվարձանում, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ Այս արվարձանը ավելի ուշ հայտնվել է Շերլիի «Ճանապարհ պատի միջով» (անգլ.՝ The Road Through the Wall) նովելում։ Ջեքսոնների ընտանիքը տեղափոխվում է Ռոչեսթեր, Նյու Յորքի նահանգ, որտեղ Շարլի սովորում է Բրայտոնի ավագ դպրոցում (անգլ.՝ Brighton High School) և ավարտում այն 1934 թվականին։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա Շերլին նախ ընդունվում է Ռոչեսթերի համալսարան (անգլ.՝ University of Rochester) (որտեղից նրան «խնդրել են հեռանալ»), իսկ հետո ընդունվում է Սիրակուզայի համալսարանի լրագրության ֆակուլտետ, որն էլ ավարտում է1940 թվականին։

Սիրակուզայում լինելով ուսանողուհի՝ Շերլին զբաղվել է համալսարանական քաղաքի գրական ամսագրով, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ հետագայում հայտնի գրաքննադատ Ստենլի Էդգար Հեյմանին։ Ստենլի Ջեյ Կունիցայի և Հավարդա Հարքրաֆթայի «Քսաներորդ դարի գրողները» (անգլ.՝ Twentieth Century Authors) (1954), գրքերի համար նա գրել է.

Ես շատ չեմ սիրում գրել իմ և իմ աշխատանքի մասին, և երբ անհրաժեշտ են լինում ինքնակենսագրական տվյալներ, ես տալիս եմ միայն չնչին ժամանակագրական իրողություն, որն իհարկե չի պարունակում մանրամասն փաստեր։ Ես ծնվել եմ Սան Ֆրանցիսկոյում 1916 թվականին և գործնականորեն ողջ կյանքս անցկացրել եմ Կալիֆորնիայում։ Ամուսնացել եմ 1940 թվականին քննադատ և դրամահավաք Ստենլի Էդգար Հեյմանի հետ. և մենք ապրում ենք Վերմոնտում՝ գեղեցիկ շրջակայքով և քաղաքային կյանքի աղմուկից հեռու գյուղական հանգիստ մի վայրում։ Մեր հիմնական ձեռքբերումները մեր գրքերն են և մեր երեխաները. և՛ մեկը, և՛ մյուսը ստեղծվում են վիթխարի քանակությամբ։ Երեխաներս են Լորենցը, Ջոաննան, Սառան և Բարրին. իմ գրքերը՝ այդ թվում երեք վիպակ՝ «Ճանապարհ պատի միջով», «Կախիչը», «Թռչնի բույնը», իսկ պատմվածքների ժողովածուն «Վիճակախաղ», «Կյանքը վայրենիների մեջ» իրենց տեսակով կրթություն են իմ երեխաների մասին։

Չնայած նրան, որ, երազելով լինել ամուսնուց փոքր, Ջեքսոնը հաստատում էր՝ իբր ծնվել է 1919 թվականին, նրա կենսագիր Ջուդի Օպպենհեյմերը (անգլ.՝ Judy Oppenheimer) պարզել է, որ իրականում գրողի ծննդյան տարեթիվը 1916- ն է[9]։

Ժամանակի ընթացքում Հեյմանները հաստատվել են Նորթ Բենինգտոն քաղաքում, Վերմոնտ (անգլ.՝ North Bennington, Vermont), ուր Ստենլի Հեյմանը դարձավ Բենինգտոնի քոլեջի (անգլ.՝ Bennington College) պրոֆեսոր, իսկ Շերլին շարունակում էր հրատարակել գրքեր և հոգ տանել երեխաներին. Լորենցին (Laurence (Laurie)), Ջոաննային (Joanne (Jannie)), Սառային (Sarah (Sally)) և Բարրիին (Barry): Ժամանակին համընթաց Հեյմանների զավակները վաստակում են սեփական գրականության փառքը՝ դառնալով իրենց մոր պատմվածքների հերոսների նախատիպերը։ Հեյմանները կոլորիտային և հյուրասեր տանտերեր էին, ովքեր իրենց շրջապատում էին գրական տաղանդներով՝ ներառյալ Ռալֆ Էլլիսոնին (անգլ.՝ Ralph Ellison): Երկուսն էլ մոլեռանդ ընթերցողներ էին, և նրանց անձնական գրադարանը հաշվվում էր ավելի քան 100 000 գիրք։

1965 թվականին 48 տարեկան հասակում սրտի կանգից մահացավ Շերլի Ջեքսոնը։ Ամբողջ կյանքի ընթացքում Շերլին տառապել է տարատեսակ նևրոզներով և հոգեսոմատիկ հիվանդություններով։ Այս հիվանդությունները նշանակված բազմաթիվ դեղաբահերի հետ զուգահեռ նպաստեցին նրա առողջության վատթարացմանը և վաղաժամ մահվանը։ Սակայն մահվան ժամանակ Ջեքսոնը տառապում էր ավելորդ քաշից և նման էր փքված հավիկի։ Նրա մահից հետո ամուսինը հրատարակեց ստեղծագործությունների հետմահու ժողովածուն «Եկ ինձ հետ» (անգլ.՝ Come Along With Me), որը պարունակում է վերջին անավարտ վիպակների մի քանի գլուխներ, ինչպես նաև մի քանի հազվադեպ տպագրված պատմվածքներ ( այդ թվում «Լուիզա, խնդրում եմ, վերադարձիր տուն» անգլ.՝ Louisa, Please Come Home ) և Ջեքսոնի կողմից գրողների սեմինարներին հնչեցրած երեք հոդված։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնի՝ «Ճանապարհ պատի միջով» առաջին վիպակի գովազդային ծանոթության ժամանակ (1948) Հեյմանը գրել է՝ կարծես նա կիրառում է սև կախարդանք, ենթադրելով, որ հեղինակի նմանատիպ կերպարը կօգնի խթանել գրքի վաճառքին և էկրանավորմանը։ Իր գրքի հետ կապված կախարդանքի վերաբերյալ մեղադրանքների մասին ավելի ուշ երիտասարդ ընթերցողի համար այլ ստեղծագործությունների շարքում նա գրել է «Կախարդանքը Սալեմ գյուղակում» (անգլ.՝ The Witchcraft of Salem Village)[10], «Կախիչը» (անգլ.՝ Hangsaman) (1951), «Թռչնի բույնը» (անգլ.՝ The Bird's Nest) (1954), «Արևոտ ժամեր» (անգլ.՝ The Sundial) (1958), իսկ «Տան ուրվականը բլուրի վրա» վեպը (անգլ.՝ The Haunting of Hill House) (1959) շատերի, այդ թվում Սթիվեն Քինգի կողմից ընդունվել է որպես 20-րդ դարի սարսափների գրականության կարևորագույն ստեղծագործություն։ Դասական պատմության ժամանակակից այս վերամշակումը ուրվականների մասին վառ և հզոր սկզբնական կետն է։

Ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարող երկար գոյատևել լիարժեք իրականության պայմաններում և չխելագարվել. ասում են, որ երազներ տեսնում են նաև ծղրիդներն ու արտույտերը։ Բլրի վրայի տունը կանգնած էր մեկուսի, զգոն ու խելագար՝ բացառելով մթությունը։ Այն կանգուն է արդեն ութսուն տարի և կարող է դեռ մնալ նույնքան։ Նրա աղյուսները սերտորեն կապված են միմյանց, տախտակները չեն ճռճռում, դռները չեն շրխկում, աստիճանների վրա և պատկերասրահներում տիրում է անխախտ լռություն, և այն, ինչ կա ներսում, կա նաև մենության մեջ։

Չափահաս ընթերցողների համար նախատեսված պատմվածքների կողքին Ջեքսոնը գրել է նաև «Ինը մոգական ցանկություն» մանկական վիպակը (անգլ.՝ Nine Magic Wishes)՝ տպագրված թոռան՝ Մայլզա Հեյմանի լուսաբանությամբ, ինչպես նաև երեխաների համար գրված «Վատ երեխաներ» պիեսը (անգլ.՝ The Bad Children)՝ հիմնված «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի վրա։ Մի շարք պատմվածքներում, որոնք հետագայում զուգորդվել են «Կյանքը վայրենիների մեջ» ժողովածուուում (անգլ.՝ Life Among the Savages), և «Դևեր բարձրացնելիս» պատմվածքում (անգլ.՝ Raising Demons) նա նկարագրել է ամուսնությունը և չորս երեխա դաստիարակելու սեփական փորձը։ Այս պատմվածքները առաջինն էին «ուրախ տնային տնտեսուհու իրատեսական պատմությունները» շարքում, ժանր, որը հետագայում հանրաճանաչ դարձավ այնպիսի կին գրողների կողմից, ինչպիսիք են Ջին Քերրը (անգլ.՝ Jean Kerr) և Էրմա Բոմբեկը (անգլ.՝ Erma Bombeck) 50-60-ական թվականներին։

Ոգեշնչման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլի Ջեքսոնի «Կախիչը» վեպը (1951) և «Կորած աղջիկը» պատմվածքը հիմնված են 1946 թվականի դեկտեմբերի 1–ի առեղծվածային իրադարձությունների վրա, երբ անհետացավ Բեննինգտոնի քոլեջի տասնութամյա ուսանողուհին։ Այդ հանցագործությունը մինչ օրս մնում է չբացահայտված. այն տեղի է ունեցել Վերմոնտ նահանգի բեննինգտոնյան Glastenbury Mountain զբոսայգու անտառածածկ հատվածում, ուր այդ ժամանակ ապրում էին Շերլի Ջեքսոնը և նրա ամուսինը։ «Կորած աղջիկը» պատմվածքում նկարագրված իրադարձությունները շատ ընդհանրություններ ունեն Պոլ Վելդենի պատմության հետ[11]։ Հարկ է նշել, որ այս նույն իրադարձություներն ընկած են Դոննա Տարտի «Գաղտնի պատմություն» (անգլ.՝ The secret history) վեպի հիմքում։

«Կախիչը» վեպից վերցված հորինված քոլեջը նույնպես մասնավոր կերպով արտացոլում է Ջեքսոնի՝ բեննինգտոնյան քոլեջից ստացած տպավորությունները, ինչպես որ վկայում են Շերլիի՝ Կոնգրեսի գրադարանի թղթերը[12]։

Հրապարակումներ ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին, երբ Շերլին սովորում էր Սիրակուզայում, լույս տեսավ նրա առաջին պատմվածքը՝ «Ջենիսը» (անգլ.՝ Janice), իսկ հետագա պատմությունները հրատարակվեցին այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք էին Collier’s, Good Housekeeping, Harper’s, Mademoiselle, The New Republic, The New Yorker, Woman’s Day, Woman’s Home Companion և այլն։

1996 թվականին նրա տան խորդանոցում հայտնաբերվեց Ջեքսոնի անտիպ պատմվածքների մի կույտ։ Դրանցից լավագույնները նախկինում ժողովածուների մեջ չընդգրկված պատմվածքների հետ տպագրվեցին «Պարզապես սովորական օր» (անգլ.՝ Just an Ordinary Day) ժողովածուով։ Վերջինիս վերնագիրը փոխառվել է The Magazine of Fantasy and Science Fiction ամսագրում տպագրված պատմվածքներից մեկից։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլինոր Պարկերը Էլիզաբեթ Ռիչմոնդ է խաղացել Հյուգո Հաասի «Լիզզի» ֆիլմում (անգլ.՝ Lizzie) (1957), որը նկարահանվել է «Թռչնի բույնը» վեպի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջոն Բլոնդելը, Ռիչարդ Բունը, Մարիոն Ռոսսը և Ջոնի Մաթիսը։

«Տան ուրվականը բլուրի վրա» վեպը էկրանավորվել է 1963 թվականին՝ Ջուլի Հարրիսի և Կլեր Բլումի հետ։ 1999 թվականին նկարահանվեղ վերափոխված տարբերակը, որում հանդես եկան Լիամ Նիսոնը, Լիլի Թեյլորը և Քեթրին Զետա-Ջոնսը։ Սակայն այս անգամ ֆիլմը քննադատների կողմից ստացավ բացասական մեկնաբանություններ։ 2018 թվականին վեպի մոտիվներով նկարահանվեց «Տան ուրվականը բլուրի վրա» սերիալը[13]։

1982 թվականին Ջոն Վուդվորդը (անգլ.՝ Joanne Woodward) Ջեքսոնի անավարտ գրքի՝ «Come Along with Me»-ի հիման վրա նկարահանել է «Գնանք ինձ հետ ֆիլմը», որտեղ նկարահանվել են Էստել Պարսոնսը և Սիլվիա Սիդնին։

Բացի ռադիոյից, հեռուստատեսությունից և թատերական ներկայացումներից՝ «Վիճակախաղ» պատմվածքի մոտիվներով նկարահանվել են նաև երեք ֆիլմ («Վիճակախաղ» (1996)[14], «Վիճակախաղ» (2007)[15]), բայց ամենահայտնին դարձավ 1969 թվականին Լարրի Յուստի[16] նկարահանած Բրիատանացու հանրագիտարանի կրթական ֆիլմերի շարքին պատկանող կարճամետրաժ ֆիլմը։ Կրթական ֆիլմերի արխիվը Յուստի կարճամետրաժ ֆիլմը համարել է «բոլոր ժամանակների երկու լավագույն ուսուցողական ֆիլմերից մեկը»[17]։ Այս պատմվածքի սյուժեն ընկած է նաև Մերլին Մենսոնի "Man that you fear"[18] երգի տեսահոլովակի հիմքում, որտեղ շոկ-ռոքերն ինքն է մարմնավորում մարդկային զայրույթի զոհի կերպարը։

Շերլի Ջեքսոնի՝ 1962 թվականին գրված «Մենք միշտ ապրել ենք ամրոցում» (անգլ.՝ We Have Always Lived in the Castle) վեպն ընկած է Հյու Ուիլերի (անգլ.՝ Hugh Wheeler) թատերական պիեսի հիմքում՝ ստեղծված 1960-ական թվականների կեսերին։ Բեմադրող ռեժիսորն էր Գարսոն Կանինը (անգլ.՝ Garson Kanin), գլխավոր դերակատարը՝ Շերլի Նայտը։ Բրոդվեյյան պրեմիերան տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 19-ին։ Եվ չնայած պրոդյուսեր Դևիդ Մերրիկի (անգլ.՝ David Merrick) ներկայացումը փակվեց Ethel Barrymore թատրոնում տեղի ունեցած ընդամենը ինը ցուցադրությունից հետո, ուիլերյան պիեսը մինչ օրս շարունակվում է բեմադրվել մարզային թատրոնների կողմից։ 2018 թվականին նույնանուն գրքի հիման վրա նկարահանվել է «Մենք միշտ ապրել ենք ամրոցում» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Տաիսսա Ֆարմիգան Մարի Կլարիսսայի կերպարում[19]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 —Ազգային գրական ասոցիացիայի մրցանակ անվանակարգ։ «Տան ուրվականը բլուրի վրա» վեպը։
  • 1962 — «Մենք միշտ ապրել ենք ամրոցում» վեպը ընդունվել է որպես 1962 թվականի «տասը լավագուն վեպերից» մեկը՝ ըստ Time պարբերականի։
  • 1966 — Էդգար Պոյի անվան մրցանակ «Չարի հնարավորությունը» (անգլ.՝ The Possibility of Evil) պատմվածքի համար՝ որպես լավագույն պատմվածք՝ տպագրված 1965 թվականի դեկտեմբերի 18-ին The Saturday Evening Post-ում:

Շերլի Ջեքսոնի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլի Ջեքսոնի առաջին մրցանակի հանձնումը[20] «հոգեբանական, սարսափ և մութ երևակայություն ժանրերում ակնառու գրական նվաճումների համար» տեղի է ունեցել 2008 թվականի հուլիսի 20-ին Մասսաչուսեթս նահանգի Բուրլինգտոն քաղաքում կայացած «Ռիդերկոն» գեղարվեստական գրականության մասին համաժողովին (անգլ.՝ Readercon Conference on Imaginative Literature): Ժյուրիի անդամներն էին Ջոն Լանգանը, Սառա Լանգանը, Պոլ Ջի Տրիմբլին և Ֆ. Բրետտ Կոկսը։ Հաղթեցին.

  • Էլիզաբեթ Հենդի «Կորուսյալ սերունդ» (Generation Loss by Elizabeth Hand) վեպը
  • Լյուցիուս Շեպարդի «Թափուր պաշտոն» (Vacancy by Lucius Shepard) նովելը
  • Գլեն Հիրշբերգի «Յանուսի ծառը» (The Janus Tree by Glen Hirshberg) վիպակը
  • Նաթան Բելլինգրուդի «Երկնայի հրեշներ» (The Monsters of Heaven by Nathan Ballingrud) պատմվածքը
  • Լերդ Բարրոնի «Իմագոյի հաջորդականությունը և այլ պատմվածքներ» (The Imago Sequence and Other Stories by Laird Barron) ժողովածուն
  • Էլլեն Դաթլոյի խմբագրած «Ինֆերնո» հատընտիրը

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր
  • Ճանապարհ պատի միջով (The Road Through the Wall) (1948)
  • Կախիչը (Hangsaman) (1951)
  • Թռչնի բույնը (The Bird’s Nest) (1954)
  • Արևոտ ժամեր (The Sundial) (1958)
  • Տան ուրվականը բլուրի վրա (The Haunting of Hill House) (1959)[21]
  • Մենք միշտ ապրել ենք ամրոցում (We Have Always Lived in the Castle) (1962)
Հուշեր
  • Կյանքը վայրենիների մեջ (Life Among the Savages) (1953)
  • Դևեր բարձրացնողը (Raising Demons) (1957)
Պատմվածքների ժողովածուներ
  • Վիճակախաղ և այլ պատմվածքներ (The Lottery and Other Stories), Farrar, Straus, 1949
  • Շերլի Ջեքսոնի մոգությունը (The Magic of Shirley Jackson), Farrar, Straus, 1966
  • Գնանք ինձ հետ (Come Along with Me), Viking, 1968
  • Պարզապես սովորական օր (Just an Ordinary Day), Bantam, 1995
Պատմվածքներ
  • «Երկու լավ մարդու մասին»(About Two Nice People), Ladies Home Journal, հուլիս 1951.
  • «Հաշիվը փակված է» (Account Closed), Good Housekeeping, ապրիլ 1950.
  • «Ձեզանից հետո, իմ սիրելի Ալֆոնս» (After You, My Dear Alphonse), New Yorker, հունվար1943.
  • «Միջօրեն Լինենում» (Afternoon in Linen), New Yorker, 4 սեպտեմբեր 1943.
  • «Բոլոր աղջիկները պարում էին» (All the Girls Were Dancing), Collier’s, 11 նոյեմբերի1950.
  • «Նա միայն ասաց՝ Այո» (All She Said Was Yes), Vogue, 1 նոյեմբերի 1962.
  • «Որջում միայնակ» (Alone in a Den of Cubs), Woman’s Day, դեկտեմբեր 1953.
  • «Մորաքույր Գերտրուդը» (Aunt Gertrude), Harper’s, ապրիլ 1954.
  • «Հացի փուռը» (The Bakery), Peacock Alley, նոյեմբեր 1944.
  • «Ծննդյան տոն» (Birthday Party), Vogue, 1 հունվարի 1963.
  • «Տուփը» (The Box), Woman’s Home Companion, նոյեմբեր 1952.
  • «Բյուլետեն» (Bulletin), Magazine of Science Fiction and Fantasy, մարտ 1954.
  • «Կոչիր ինձ Իզմայել» (Call Me Ishmael), Spectre, աշուն 1939 v1 n1.
  • «Նրա մազերի գանգուրները» (A Cauliflower in Her Hair), Mademoiselle, դեկտեմբեր 1944.
  • «Չարլզ» (Charles), Mademoiselle, հուլիս 1948.
  • «Տիկնիկի հագուսները» (The Clothespin Dolls), Woman’s Day, մարտ 1953.
  • «Զրույց» (Colloquy), New Yorker, 5 օգոստոսի 1944.
  • «Պարիր ինձ հետ Իռլանդիայում» (Come Dance with Me in Ireland), New Yorker, 15 մայիսի 1943.
  • «Վաղվա հաշվին» (Concerning…Tomorrow), Syracusan, մարտ 1939 v4 n6.
  • «Ուրվական սիրեկանը» (The Daemon Lover ['The Phantom Lover']), " Woman’s Home Companion, փետրվար 1949.
  • «Դուստր իմ, վերադարձիր տուն» (Daughter, Come Home), Charm, մայիս 1944.
  • «Աստղյաին ժամ» (Day of Glory), Woman’s Day, փետրվար 1953.
  • «Հայրիկին մի ասա» (Don’t Tell Daddy), Woman’s Home Companion, փետրվար 1954.
  • «Յուրաքանչյուր տղա պետք է սովորի փող նվագել» (Every Boy Should Learn to Play the Trumpet), Woman’s Home Companion, հոկտեմբեր 1956.
  • «Ընտանեկան մոգը» (Family Magician), Woman’s Home Companion, սեպտեմբեր 1949.
  • «Հրաշալի հին ֆիրման» (A Fine Old Firm), New Yorker, 4 մարտի 1944.
  • «Դժվար է լինել առաջինը» (The First Car is the Hardest), Harper’s,փետրվար 1952.
  • «Ընկերները» (The Friends), Charm, նոյեմբեր 1953.
  • «Նվերը» (The Gift), Charm, դեկտեմբեր 1944.
  • «Ստեղծագործության հզոր ձայնը» (A Great Voice Stilled), Playboy,մարտ1960.
  • «Ամեն ինչ կամ ոչինչ» (Had We but World Enough), Spectre, գարուն 1940 v1 n3.
  • «Ծնունդդ շնորհանոր, փոքրիկ» (Happy Birthday to Baby), Charm, նոյեմբեր 1952.
  • «Տունը» (Home), Ladies Home Journal, օգոստոս 1965.
  • «Շրջանավարտների հանդիպումը» (The Homecoming), Charm, ապրիլ 1945.
  • «Տունը» (The House), Woman’s Day, մայիս 1952.
  • «Միջազգային միջադեպ» (An International Incident), New Yorker, 12 սեպտեմբերի 1943.
  • «Կղզին» (The Island), New Mexico Quarterly Review, 1950 v3.
  • «Հարցը գումարը չէ» (It Isn’t the Money), New Yorker, 25 օգոստոս 1945.
  • «Ամենի ինչ պարզապես խաղ է» (It’s Only a Game), Harper’s, մայիս 1956.
  • «Ճամփորդություն տիկնոջ հետ» (Journey with a Lady), Harper’s, հուլիս 1952.
  • «Շփվել ուտիճների նման» (Liaison a la Cockroach), Syracusan, ապրիլ 1939 v4 n7.
  • «Անհետացած շնիկը» (Little Dog Lost), Charm, հոկտեմբեր 1943.

  • «Մի քիչ կախարդանք» (A Little Magic), Woman’s Home Companion, հունվար 1956.
  • «Տարեց կինը» (Little Old Lady), Mademoiselle, սեպտեմբեր 1944.
  • «Վիճակախաղ» (The Lottery), New Yorker, 26 հունիսի 1948.
  • «Խնդրում եմ, Լուիզա» (Louisa, Please), Ladies’ Home Journal,մայիս 1960.
  • «Հրաշալի գիշեր» (The Lovely Night), Collier’s, 8 ապրիլի 1950.
  • «Օգտակար է անհետանալ» (Lucky to Get Away), Woman’s Day, օգոստոս1953.
  • «Պճնասերը» (Men with Their Big Shoes), Yale Review, մարտ 1947
  • «Անհետացած աղջիկը» (The Missing Girl), Magazine of Fantasy and Science Fiction, դեկտեմբեր 1957.
  • «Երկուշաբթիի առավոտը» (Monday Morning), Woman’s Home Companion, նոյեմբեր 1951.
  • «Ամենալավ բանը» (The Most Wonderful Thing), Good Housekeeping, հունիս 1952.
  • «Մայրիկը՝  բախտի որսորդ» (Mother is a Fortune Hunter), Woman’s Home Companion,մայիս 1954.
  • «Տիկին Մելվիլը գնումներ է կատարում» (Mrs. Melville Makes a Purchase), Charm, հոկտեմբեր 1951.
  • «Իմ ընկերը» (My Friend), Syracusan, դեկտեմբեր 1938 v4 n4.
  • «Մթության մեջ» (My Life in Cats), Spectre, ամառ 1940 v1 n4.
  • «Իմ կյանքը Մեյսիի հետ» (My Life with R.H. Macy), New Republic, 22 դեկտեմբերի 1941.
  • «Որդիս և կռվարարը» (My Son and the Bully), Good Housekeeping, հոկտեմբեր 1949.
  • «Լավ օրը» (Nice Day for a Baby), Woman’s Home Companion, հուլիս 1952.
  • «Գիշերը, երբ բոլորս հարբուխ էինք» (Night We All Had Grippe), Harper’s, հունվար 1952.
  • «Պետք չէ անհանգստանալ» (Nothing to Worry About), Charm, հուլիս 1953.
  • «Նախանշան» (The Omen), Magazine of Fantasy and Science Fiction, մարտ1958.
  • «Տան հաշվին» (On the House), New Yorker, 30 հոկտեմբերի 1943.
  • «Զանգելու վերջին հնարավորությունը» (One Last Chance to Call), McCall’s, ապրիլ 1956.
  • «Պարզ օր և մի փոքր բան» (One Ordinary Day, With Peanuts), Magazine of Fantasy and Science Fiction, հունվար 1955.
  • «Շառլոտայի մեկնումը» (The Order of Charlotte’s Going), Charm, հուլիս 1954.
  • «Աղե սյունը» (Pillar of Salt), Mademoiselle, октябрь 1948.
  • «Возможность Зла» (The Possibility of Evil), The Saturday Evening Post, 18 դեկտեմբերի 1965.
  • «Մայիսյան թագուհին» (Queen of the May), McCall’s, ապրիլ 1955.
  • «Ռենեգատ» (The Renegade),Harper’s, նոյեմբեր 1949.
  • «Չարի արմատը» (Root of Evil), Fantastic, մարտ-ապրիլ 1953.
  • «Տիկին Էլլենոյ երկրորդը» (The Second Mrs. Ellenoy), Reader’s Digest, հուլիս 1953.
  • «Անճշտության յոթ տեսակները» (Seven Types of Ambiguity), Story, 1943.
  • «Գնումների շրջայց» (Shopping Trip), Woman’s Home Companion, հուլիս 1953.
  • «Ճգնաժամ» (The Sneaker Crisis), Woman’s Day, հոկտեմբեր 1956.
  • «Կիրակնօրյա ուշ առավոտյան» (So Late on Sunday Morning), Woman’s Home Companion, սեպտեմբեր 1953.
  • «Անծանոթները» (The Strangers), Collier’s 10 մայիսի1952.
  • «Օտարները քաղաքում» (Strangers in Town), Saturday Evening Post, 30 մայիսի 1959.
  • «Ծաղկող մարդիկ» (The Summer People), Charm, 1950.
  • «Երրորդ երեխայի հետ ամենից հեշտ է» (The Third Baby’s the Easiest), Harper’s, մայիս1949.
  • «Ատամը» (The Tooth), The Hudson Review, 1949 v1 n4.
  • «Պայքարով ստուգում» (Trial by Combat), New Yorker, 16 սեպտեմբերի 1944.
  • «Գյուղաբնակը» (The Villager),The American Mercury, օգոստոս 1944.
  • «Երազելով քաղցրեղենի մասին» (Visions of Sugarplums), Woman’s Home Companion, դեկտեմբեր 1952.
  • «Երբ մթնում է» (When Things Get Dark), New Yorker, 30 դեկտեմբերի 1968.
  • «Վիստրելների տատիկը» (Whistler’s Grandmother), New Yorker, 5մայիսի 1945.
  • «Իղձերի մետաղադրամը» (The Wishing Dime), Good Housekeeping, սեպտեմբեր 1949.
  • «Հողի բարիքներ» (Worldly Goods), Woman’s Day, май 1953.
  • «Ты и я» (Y and I), Syracusan, հոկտեմներ 1938 v4 n2.
  • «Դու, ես և ոգեհմայության տախտակը» (Y and I and the Ouija Board), Suyracusan, նոյեմբեր1938 v4 n3.
  • «Վհուկը» (The Witch), 1949.
Մանկական գրքեր
  • Կախարդանք Սալեմ գյուղակում (The Witchcraft of Salem Village) (1956)
  • Վատ երեխաները (The Bad Children) (1959)
  • Տասը մոգական ցանկություններ (Nine Magic Wishes) (1963)
  • Հանրաճանաչ Սալլին (Famous Sally) (1966)

Գրականագիտական աշխատանքներ Շերլի Ջեքսոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդի Օպենհեյմերը «Անձնական դևեր. Շերլի Ջեքսոնի կյանքը» (Private Demons: The Life of Shirley Jackson, Putnam, 1988) գրքում բացում է հեղինակի կյանքի և ստեղծագործության մանրամասները։

Ս. Տ. Ջոշիի (S. T. Joshi) «Ժամանակակից տարօրինակ պատմություններ» (The Modern Weird Tale, 2001) գիրքը առաջարկում է քննադատական ակնարկներ Ջեքսոնի ստեղծագործության մասին։

Դերիլ Հատենհաուերը (Darryl Hattenhauer) «Շերլի Ջեքսոնի ամերիկյան գոթական ոճը» (Shirley Jackson’s American Gothic, State University of New York Press, 2003) գրքում առաջարկում է Շերլի Ջեքսոնի ողջ տեղծագործության մանրամասն ամփոփումը։

Մերնիս Մըրֆին (Bernice Murphy) կազմել է Շերլի Ջեքսոնի ստեղծագործությունների վերաբերյալ քննադատական մեկնաբանությունների ժողովածու «Շերլի Ջեքսոն. ակնարկ գրական ժառանգության մասին» (Shirley Jackson: Essays on the Literary Legacy, McFarland, 2005) վերնագրով։

Ըստ ֆեմինիստ գրականագետ Էլեյն Շովալթերի (Elaine Showalter)՝ Շերլի Ջեքսոնի ստեղծագործությունները կարևորագույնն են 20-րդ դարի կեսերի գրականության համար, և ժամանակակիցների կողմից դրանք դեռ պիտի ստանան արժանի գնահատական։

2009 թվականի մարտի 4-ի փոդքաստի ժամանակ, որը շրջանառվում էր ազդեցիկ գործարարական The Economist շաբաթաթերթի կողմից, Շովալտերը հայտնեց, որ տվյալ պահին Ջոյս Կերոլ Օուստը խմբագրում է Շերլի Ջեքսոնի ստեղծագործությունների ժողովածուն, որը պետք է լույս տեսնի բաժանորդների շրջանում խիստ հարգված «Library of America»- ի համարներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Ширли Джексон (Shirley Jackson)
  5. 5,0 5,1 5,2 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. http://shirleyjackson.org/Bibliography.html
  7. Линемайя Фридман. «Социальное зло: „Лотерея“ Шерли Джексон». Twayne Publishers, 1975.
  8. Stanley Edgar Hyman. The Magic of Shirley Jackson. 1966.
  9. The Modern Weird Tale by S.T. Joshi, p. 261, McFarland, 2001, ISBN 0-7864-0986-X
  10. Shirley Jackson’s American Gothic by Hattenhauer, Darryl. State University of New York Press, 2003
  11. Powers, Tim. «Remember Paula Welden? 30 Years Ago», Bennington Banner, December 1, 1976.
  12. Архив Шерли Джексон в Библиотеке Конгресса.
  13. Prudom, Laura (2018 թ․ օգոստոսի 27). «Netflix's The Haunting of Hill House Releases Premiere Date and First Look Photos». IGN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. «The Lottery». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  15. «The Lottery». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  16. «The Lottery». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  17. «Potrzebie: Shirley Jackson's The Lottery». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  18. MarilynMansonVEVO (2009 թ․ հոկտեմբերի 8). «Marilyn Manson - Man That You Fear». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  19. «Мы всегда жили в замке (2018) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  20. «The Shirley Jackson Awards». Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  21. Сергей Алексеев {{{վերնագիր}}}. — ISSN 1680-645X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]