Ռալֆ Էլլիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռալֆ Էլլիսոն
Ralph Ellison photo portrait seated.jpg
Ծնվել էմարտի 1, 1914(1914-03-01)[1][2][3][4]
ԾննդավայրՕկլահոմա Սիթի, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 16, 1994(1994-04-16)[1][2][3][4] (80 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, վիպասան, ինքնակենսագիր, գրական քննադատ, երաժշտական քննադատ և լրագրող
Լեզուանգլերեն[2]
Ազգությունաֆրոամերիկացի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[5]
ԿրթությունԹասքիգիի համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներInvisible Man?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
ՊարգևներՄշակույթի ազգային շքանշան Ազատության նախագահական շքանշան Ազգային գրքի պարգև Լենգսթոն Հյուզի մեդալ[6] Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար և Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակ
Ralph Waldo Ellison Վիքիպահեստում

Ռալֆ Ուոլդո Էլլիսոն (անգլ.՝ Ralph Waldo Ellison, մարտի 1, 1914(1914-03-01)[1][2][3][4], Օկլահոմա Սիթի, ԱՄՆ - ապրիլի 16, 1994(1994-04-16)[1][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), աֆրոամերիկացի գրող, գրաքննադատ և գրականագետ։ Հատկապես հայտնի է 1952 թվականին լույս տեսած իր միակ ավարտուն «Անտեսանելի մարդը» վեպով, որի համար 1953 թվականին արժանացել է Ազգային գրական մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Էլլիսոնը ծնվել է 1914 թվականի մարտի 1-ին ԱՄՆՕկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթի քաղաքում։ Երեք տարեկան հասակում կորցրել է հորը։ 1933 թվականին ընդունվում է Ալաբամա նահանգի Թասքիգի համալսարան (Tuskegee University), որտեղ ուսանում է երաժշտություն։ Ուսանողական տարիներին նա տարվում է մոդեռնիստական գրականությամբ։ Երեք տարի սովորելուց հետո ուսման վարձը վճարել չկարողանալու հետևանքով ստիպված է լինում լքել համալսարանը և մեկնում է Նյու Յորք։ Այստեղ նա ծանոթանում է նկարիչ Ռոմարե Բիրդենի և գրող Ռիչարդ Ռայթի հետ։ Վերջինիս խորհրդով էլ Էլլիսոնն սկսում է փորձել իր ուժերը գրական ասպարեզում։ 1937-1944 թվականներին նա պարբերաբար պատմվածքներ և գրաքննադատական հոդվածներ է հրապարակում նյույորքյան զանազան ամսագրերում և թերթերում։ 1940-ական թվականներին Էլլիսոնն աշխատում է իր «Անտեսանելի մարդը» վեպի վրա, որը լույս է տեսնում 1952 թվականին։ Ստեղծագործությունն արժանանում է գրական հանրության ջերմ ընդունելությանը, իսկ հեղինակը 1953 թվականին արժանանում է Ազգային գրական մրցանակի (National Book Award1955 թվականին Էլլիսոնը մեկնում է Եվրոպա և այնտեղ մնում մինչև 1958 թվականը։ Որոշ ժամանակ նա բնակվում է Հռոմում։ Վերադառնալով հայրենիք նա աշխատանքի է ընդունվում Բարդ քոլեջ (Bard College) և պաշտոնավարում այնտեղ որպես Ամերիկյան և Ռուս գրականության դասախոս, իսկ 1964 թվականին աշխատանքի է անցնում Ռեթգերի (Rutgers University) և Եյլի համալսարաններում։ Նույն թվականին Էլլիսոնը հրատարակում է «Հետապնդիր և գործիր» էսսեների ժողովածուն։ Նա այս ժամանակաշրջանում շարունակում է աշխատել իր «Տասնինը հունիսի» վեպի վրա, որը սակայն այդպես էլ մնում է անավարտ։ 1970 թվականին գրողին շնորհվում է Ֆրանսիայի Արվեստ և գրականության շքանշան, իսկ 1975 թվականին դառնում է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ։ 1985 թվականին գրողը հրատարակում է «Անցնելով տարածք» էսսեների ժողովածուն, որում անդրադառնում է Ուիլյամ Ֆոլքների, աֆրոամերիկյան նշանավոր գրող Ռիչարդ Ռայթի գրական ժառանգությանը, ինչպես նաև աֆրոամերիկյան մշակույթի դերին ԱՄՆ-ում։

Վախճանվել է 1994 թվականի ապրիլի 16-ին Նյու Յորքում՝ ենթաստամոքսային գեղձ քաղցկեղից։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 - «Անտեսանելի մարդը» (Invisible Man)
  • 1999 - «Տասնինը հունիսի» (Juneteenth)
  • 2010 - «Երեք օր մինչ կրակոցները...» (Three Days Before the Shooting...)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - «Տուն թռչել և այլ պատմվածքներ» (Flying Home and Other Stories)

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 - «Հետապնդիր և գործիր» (Shadow and Act)
  • 1986 - «Անցնելով տարածք» (Going to the Territory)
  • 1995 - Ռալֆ Էլլիսոնի էսսեների ժողովածու (The Collected Essays of Ralph Ellison)
  • 2002 - «Կյանքը երաժշտության հետ. Ռալֆ Էլլիսոն ջազային գրվածքները» (Living with Music: Ralph Ellison's Jazz Writings)

Նամակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Trading Twelves: The Selected Letters of Ralph Ellison and Albert Murray

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]