Մասնակցի քննարկում:Saten Sargsyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Saten Sargsyan :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:16, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Saten Sargsyan, այլ լեզվից թարգմանած «Նախնական_կրթություն» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավվել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Գործե՛ք վստահ և ունեցե՛ք բարի մտադրություններ:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--TonJ (քննարկում) 14:08, 16 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Բարև Ձեզ, խնդրում եմ մեկնաբանել ինչ է նշանակում վատ թարգմանություն և նշել կոնկրետ հատված։ Saten Sargsyan (քննարկում) 03:14, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Բարև ձեզ: Խնդրում եմ նայել սա:--TonJ (քննարկում) 17:05, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սա ես տեսել եմ, ու չեմ կարծում, որ կարծիք գրողի պրոֆեսիոնալիզմը բավարար է նման դատողությունների համար, իսկ եթե արգելափակելու Ձեր որոշումը պայմանավորված է միայն այս կարծիքով, ապա ցավում եմ։ Կարող եք հանգիստ արգելափակել, բայց ցանկալի է նման դեպքում ավելի հիմնավոր պատճառներ ունենալ և չհիմնվել այլոց անհասկանալի կարծիքի վրա։ Saten Sargsyan (քննարկում) 17:13, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

TonJ ջան, ծանուցել ես քո դիտարկումների՞, թե՞ ընթացող քննարկման հիման վրա:--∑ίγμα (քնն.) 19:27, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα ջան, բնականաբար իմ: Հարգելի՛ Saten Sargsyan, ներողություն եմ խնդրում արգելափակման հետ կապված, դա ավտոմատ կաղապարի հետ գալիս է: Ես հոդվածը կարդացել եմ ու նկատել եմ սրանք.
  • Early childhood education - Նախնական կրթություն
  • It continued to grow through the nineteenth century as universal primary education became a norm in the Western world. - Այն շարունակեց զարգանալ 19-րդ դարում, երբ նախնական կրթությունը դարձավ համընդհանուր նորմ Արևմուտքում։ - Եթե «այն»-ը նախնական կրթությունն է, ապա երկրորդ մասի «նախնական կրթությունը» ո՞րն է:
  • Վերջին շրջանում նախնական կրթությունը դարձել է գերակա հանրային խնդիր - հանրային գերակա խնդիր, կարծում եմ:
  • «Այն համարվում է երեխայի զարգացման կարևոր փուլերից մեկը և վերաբերում է երեխայի՝ իբրև անձ ձևավորմանը» մտքին տրված ծանոթագրությունում դրա մասին ոչինչ չի ասվում:
  • After a 20th-century characterized by constant change, including a monumental campaign urging for greater women's rights, women were motivated to pursue a college education and join the workforce - Մինչև 20-րդ դարը, այս մոտեցումները ոչ պաշտոնական էին՝ հիմնականում ընդգրկելով ընտանիքը և համայնքի անդամներին։ 20-րդ դարը նշանավորվեց շարունակական փոփոխություններով, այդ թվում կանանց իրավունքների շարժումներ, որոնք էլ նպաստում էին կանանց կրթական ցենզի բարձրացմանն ու աշխատաշուկայում ընդգրկվածությանը
  • nursery-ն ցերեկային խնամքի կենտրոն թարգմանելը չեմ կարծում, որ ճիշտ է: Այստեղ բառի թարգմանությունները կան:
  • «Այսպիսով․ կարևոր է ամեն օր կիրառել զանազան խաղեր նպաստելու երեխայի զարգացմանը։ Օրինակ, երբ երեխային օգնում ենք մեզ հետ ինչ-որ բան պատրաստել, ապա զարգացնում ենք նրա մաթեմատիկական և հաղորդակցման հմտությունները։ Խաղային միջավայր ստեղծելու կարևոր պայմաններն են անվտանգ տարածքը, գրագետ վերասկողությունը և իրազեկ դաստիարակը, որը լավ իրապետում է նախնական կրթության հիմունքներին» - Այս մասի աղբյուրում ոչինչ չկար անվտանգ տարածքների մասին:
  • Տեխնոլոգիան ներխուժել է նաև այս ոլորտը և անհրաժեշտ է հավասարակշռել այս երկու երևույթները։ - սա հայտարարությո՞ւն է, կո՞չ է, ո՞վ է ասել, ի՞նչ առիթով է ասել: Սրանից առաջ անգլերենում բացատրված է ամենը: Այսպես ստացվում է, որ Վիքիպեդիան ընթերցողին կոչեր է անում, սակայն Վիքիպեդիան հանրագիտարան է, և ոչ մի ուրիշ բան:

Շնորհակալություն հոդվածի համար:--TonJ (քննարկում) 20:18, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Saten Sargsyan ջան, շարունակելով վերը նշված դիտարկումները, հավելեմ, որ․
  • «Նախնական կրթություն» հասկացությունը հանդիպում եմ առաջին անգամ, ոչ մի մասնագիտական գրականության մեջ նման բան չգտա, որը բնորոշեր ծնված օրից մինչ 8 տարեկանն ընկած շրջանը։ Եթե հիմք ընդունենք տարիքային շրջաբաժանումը Early childhood-ը վաղ մանկությունն է, բայց ըստ հոդվածի պիտի ընդգրկենք նաև կրտսեր դպրոցական շրջանը, ուստի անհրաժեշտ է գտնել հստակ բնորոշող տերմին, հետևաբար՝ վերնագիր։
  • Անհրաժեշտ է, որ հոդվածը թարգմանելիս ծանոթագրությունները պահպանենք իրենց տեղերում, այսինքն հստակ նշվի, թե հոդվածում տվյալ միտքը որ աղբյուրից է վերցրված։ Եթե օգտագործել եք այլ աղբյուրներ, անհրաժեշտ է ավելացնել նաև դրանք։
  • Եվ առհասակարկ, եկեք տող առ տող վերանայենք հոդվածը։ Տերմինների և այլնի հետ կապված հարցերում սիրով կօգնեմ Vopyan (քննարկում) 20:59, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շաբաթվա հոդվածի չընտրված թեկնածու՝ «Նախնական կրթություն»[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Saten Sargsyan, Ձեր առաջադրած «Նախնական կրթություն» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար՝ Վիքիպեդիայի որակական չափանիշներին չբավարարելու պատճառով: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով շաբաթվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --∑ίγμα (քնն.) 10:57, 3 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]