«Ջևանշիրի գավառ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 83. | Տող 83. | ||
1913 թվականին գավառը բաժանված էր 35 գյուղական համայնքների միջև<ref>{{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія |բնօրինակ = |հղում = http://www.prlib.ru/Lib/pages/item.aspx?itemid=391|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = Кіевъ |հրատարակչություն = Изд-во Т-ва Л. М. Фишъ|թվական = 113|հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = |սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>՝ |
1913 թվականին գավառը բաժանված էր 35 գյուղական համայնքների միջև<ref>{{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія |բնօրինակ = |հղում = http://www.prlib.ru/Lib/pages/item.aspx?itemid=391|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = Кіевъ |հրատարակչություն = Изд-во Т-ва Л. М. Фишъ|թվական = 113|հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = |սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>՝ |
||
{{Սյուն|4}} |
{{Սյուն|4}} |
||
* Ալփաութի |
* [[Ալփաուտ (Ջևանշիրի գավառ)|Ալփաութի]] |
||
* Աղալուի |
* Աղալուի |
||
* Այրիջայի |
* Այրիջայի |
13:34, 18 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 35 համայնք | ||
Վարչկենտրոն | Թարթառ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 72 719 | ||
Ազգային կազմ | հայեր (27 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (73 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 5,483 | ||
Հիմնադրված է | 1869 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ջրաբերդ (Մարտակերտ և Շահումյան) Ուտի Առանձնակ (Բարդա և Թարթառ) | ||
Ջևանշիրի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1869 թվականին՝ Շուշիի գավառի բաժանմամբ՝ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Թարթառ երկաթուղային կայարանն էր։
Ջևանշիրի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ելիզավետպոլի, հարավից՝ Շուշիի, հյուսիս-արևելքից՝ Արեշի գավառներին: Արևմուտքում գավառը սահմանակցում էր Երևանի նահանգին:
Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության Մարտակերտի և Շահումյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի Բարդայի և Թարթառի շրջանները:
Անվանում
«Ջիվանշիր» անվանումը հասնում է մինչև վաղ միջնադարյան շրջան, երբ Գարդմանը, Արցախն ու Առանը կառավարվում էին աղվանից միապետերի կողմից: Արքաներից մեկի անունը եղել է Ջիվանշիր (637/642-683): Միջին պարսկերենից թարգմանվում է իբրև «երիտասարդ առյուծ»: Իրականում «Ջևանշիր» անունը երևէ կապ չունի միջնադարյան Աղվանքի արքայի հետ, այլ այդպես է կոչվել թյուրքալեզու ցեղը, որի ներկայացուցիչներից երկուսը՝ Փանահ-Ալին (1747-1763) և Իբրահիմը (1763-1806), եղել են Ղարաբաղի խաները: Ավելի ուշ այդպես կոչվել է Թարթառ գետի դաշտավայրային հատվածը: Նույն գետի լեռնային հովիտը հայտնի էր «Ջրաբերդ» անվամբ, որտեղ ուշ միջնադարում ձևավորվել էր համանուն մելիքություն:
Պատմություն
Գավառը կազմվել է 1867 թվականին՝ անջատվելով Շուշիի գավառից (1806-1840)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), ապա Ղարաբաղի (Շուշիի) գավառի մեջ: Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի:
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ: 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ: Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին: 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները: 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918): Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից: 1873 թվականին Շուշիի գավառից անջատվում է նաև Ջաբրայիլի գավառը:
1918-1920 թվականներին Ջիվանշիրի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ, մեջտեղի հատվածով՝ ԼՂԻՄ կազմում:
Բնակչություն
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 72,719 մարդ էր, որի ավելի քան 27 տոկոսը հայեր էին (19,551 մարդ), իսկ 73 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (52,041 մարդ)[2]։ Նրանք բնակվում էին հիմնականում դաշտավայրային հատվածում: Թարթառ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 752 մարդ էր[3]:
1921 թվականից Ջիվանշիրի գավառից անջատվում և Ադրբեջանին են կցվում ժամանակակից Բարդայի և Թարթառի շրջանները, իսկ մնացած տարածքները կիսվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Կարմիր Քրդստանի միջև:
Վարչական բաժանում
1913 թվականին գավառը բաժանված էր 35 գյուղական համայնքների միջև[4]՝
- Ալփաութի
- Աղալուի
- Այրիջայի
- Այրումի
- Ավրայանի
- Բարդայի
- Բարսունլուի
- Գեռավենդի
- Գերանայի
- Դովշանլուի (Առաջաձոր)
- Դորբաթլուի
- Թալիշի
- Լաքի
- Խան-Արաբի
- Խորուզլուի
- Կարակոյունլու-Խանի
- Կուսապատի
- Հասանռիզոյի (Հաթերք)
- Շիհավենդի (Նոր Ղազանչի)
- Շիրվանլուի
- Ղանթաղի (Ֆարահղանլու)
- Ղարաբարթայի
- Ղարադաղլուի
- Ղարամանլուի
- Մարաղայի
- Մոմիրլուի (Էվ-Օղլի)
- Նալիգրուի (Ղազիան)
- Նամիրլուի (Իլխիչիլար-Խանա)
- Չիրախլուի
- Ջան-Աթաղի
- Սահլաբադի
- Սարովի
- Քոթուռլուի
- Քոչարլուի
- Քուչեք-Ղարաբեյի (Մոխրաթաղ)
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Джеванширский уезд
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.
- ↑ Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|