Ջիվանշիր
| Ջիվանշիր | |||
| |||
|---|---|---|---|
| 637 թ - 683 թ․ | |||
| Նախորդող | Վարազ Գրիգոր | ||
| Մասնագիտություն՝ | միապետ | ||
| Ազգություն | Հայ | ||
| Դավանանք | |||
| Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 616 | ||
| Վախճանի օր | 683 | ||
| Դինաստիա | Միհրանյաններ | ||
| Քաղաքացիություն | Աղվանք | ||
| Հայր | Գրիգոր Վարազ | ||
| Մայր | Գորիդուխտ | ||
Ջիվանշիր, Ջեվանշեր, Ջվանշեր (սեպտեմբերի 28, 616 - 683), Գարդմանքի տեր և Աղվանքի իշխան 637 թ․–ից։ Միհրանյանների իշխանական տոհմից, Վարազ Գրիգորի որդին։
Ժառանգաբար սեփականության իրավունք է ունեցել Գարդմանք գավառի նկատմամբ, եղել է Ուտիք և Արցախ նահանգների գահերեց իշխան և սպարապետ։ Նրան է ենթարկվել նաև անդրկուրյան Կամբեճան գավառը։ Գործունեության սկզբում եռանդուն պայքար է մղել պարսից տիրապետության դեմ։ Հետագայում վարել է ճկուն քաղաքականություն և երկրամասը զերծ պահել նվաճումներից։ Միևնույն ժամանակ Ջիվանշիրը սերտ կապ է պահպանել Հայաստանի կենտրոնական իշխանության հետ։ Երկրամասի անկախությունը պահպանելու նպատակով ամրապնդել է Հայ Առաքելական եկեղեցու դիրքը, այն զերծ պահել քաղկեդոնականության և իսլամի ոտնձգություններից[1]։
Ջիվանշիրի օրոք Արցախում և Ուտիքում վերելք է ապրել մշակույթը։ Ջիվանշիրի պատվերով է Մովսես Կաղանկատվացին գրել է իր պատմական երկը։ Ջիվանշիրը դավադրաբար սպանվել է Պարտավի իր դղյակի պարտեզում՝ հավանաբար Միհրանյաններից տուժած Առանշահիկների ձեռքով[2]։
Ջիվանշիրի մահվան առիթով Դավթակ Քերթողը գրել է «Ողբք ի մահն Ջեվանշերի՝ մեծի իշխանին» (հրտ.՝ 1986) դամբանականը, որը վաղ միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցներից է[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մովսէս Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1983։
- ↑ Բ. Ուլուբաբյան, Դրվագներ Հայոց Արևելից Կողմանց պատմության (V-VII դդ.), Երևան, 1981։
- ↑ «Ով ով է. Հայեր», կենս. հանրագիտ., հատոր բ., Երևան, 2007 ©:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիվանշիր» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 516)։ |
