Jump to content

Վարազ Տրդատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազ Տրդատ
Դրոշ
Դրոշ
Իշխան
684 - 709
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի և քրիստոնեություն
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Ուտիք
Վախճանի օր 709
Դինաստիա Միհրանյաններ
Հայր Վարազ Պերոժ
Ամուսին Սպարամ
Զավակներ Շահանդուխտ Միհրանյան

Վարազ Տրդատ (ծն. թ. անհտ.–մոտ 709 թվական), Գարդմանի տեր և իշխան 684 թվականից։ Միհրանյանների տոհմից, Ջիվանշիրի եղբայր Վարազ Պերոժի որդին։ Մեծ Կվենք գավառի եպիսկոպոս Իսրայելի միջոցով բարեկամություն է հաստատել խազարների հետ և երկրամասը զերծ պահել նրանց ավերիչ հարձակումներից։ Ձևական հպատակություն է հայտնել Արաբական խալիֆայությանը՝ պահպանելով երկրի ինքնուրույնությունը, սերտ կապեր հաստատել Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցու հետ[1]։

Անդրկովկաս արշաված բյուզանդական բանակը, ի թիվս արաբ, գերիշխանությունն ընդունած մյուս հայկական նահանգների, ասպատակել է նաև Ուտիքը, գերեվարել (մոտ 699 թվականին) Վարազ Տրդատին և նրա որդիներին՝ Գագիկին ու Վարդանին։ Վարազ Տրդատի կինը՝ Մպրամը, և Աղվանից կաթողիկոս Ներսես Ա Բակուրը Բյուզանդիայի, թելադրանքով փորձել են երկրամասում հաստատել քաղկեդոնականություն, սակայն տեղի իշխանները՝ Հայոց կաթողիկոս Եղիա Ա Արճիշեցու օգնությամբ, խափանել են այդ ծրագիրը։ Մոտ 704 թվականին Վարազ Տրդատը վերադարձել է Բյուզանդիայից և կրկին իշխել երկրամասում։ Բայց քաղաքական իրավիճակը նրան ստիպել է ընդունել արաբական տիրապետությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Դրասխանակերտցի, ՛՛Հայոց պատմություն՛՛։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 305