Շահանդուխտ Միհրանյան
Արտաքին տեսք
Շահանդուխտ | |
Միհրանյանների զինանշանը․ | |
Ծննդյան օր | 7-րդ դար |
---|---|
Վախճանի օր | 8-րդ դար |
Վախճանի վայր | Շահանդուխտի մատուռ, Ծղուկք, Սյունիքի իշխանություն |
Դինաստիա | Միհրանյաններ |
Քաղաքացիություն | Աղվանք |
Հայր | Տրդատ Վարազ |
Մայր | Սպարամ |
Շահանդուխտ Միհրանյան (7-րդ դար - 8-րդ դար, Շահանդուխտի մատուռ, Ծղուկք, Սյունիքի իշխանություն), հայ իշխանադուստր Աղվանքում։
Աղվանքի Վարազ Տրդատ իշխանի դուստրը, Միհրանյանների իշխանական տոհմից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Շահանդուխտը հարս էր գնում մի հայ իշխանի, Տաթևի վանքի մոտ դարանակալ պարսիկները հարձակվում են՝ նրան առևանգելու համար։ Շահանդուխտը իր պատիվը կյանքից բարձր գնահատելով և նրանց ձեռքը չընկնելու համար, բարձր ժայռի գագաթից ձիով ցած է թռնում և անվնաս իջնում Որոտան գետի ափը ու ազատվում առևանգողներից։ Այդ դեպքից հետո այդ ժայռը կոչվել է Շահանդուխտի քերծ[2]։ Իբրև շնորհակալություն, նույն տեղում կառուցել է տալիս մի մատուռ (Շահանդուխտի մատուռ), որտեղ 30 տարի ճգնելուց հետո մահանում է[1][3][4][5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 106.
- ↑ «Ավանդապատում», Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 13․
- ↑ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ-Սբ.Ղազար, 1924, էջ 1008բ․
- ↑ «Սիսիան-Տաթև», Երվանդ Լալայան, ԱԳ, էջ 155․
- ↑ «Իմ հիշատակարանը», Լեո, 1890, էջ 94-96․
- ↑ «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, 1910, էջ 163-164․