Բարսեղ Սարգիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարսեղ Սարգիսյան
Ծնվել էհունիսի 1, 1852(1852-06-01)
ԾննդավայրԱրևիկ (Շիրակի մարզ), Հայաստան
Մահացել էօգոստոսի 1, 1921(1921-08-01) (69 տարեկանում)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր
ԱնդամությունՄխիթարյան միաբանություն

Բարսեղ Սարգիսյան, (հունիսի 1, 1852, գյուղ Թափադոլակ (այժմ՝ գյուղ Արևիկ) - օգոստոսի 1, 1921, Վենետիկ), հայ բանասեր, հայագետ, ձեռագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տպարանապետ, ուսուցիչ։

Ազգային և թարգմանական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ազգային և թարգմանական գրականությանը։ «Ագաթանգեղոսը և յուր բազմադարյան գաղտնիքն» (1890) աշխատության մեջ այն կարծիքն է հայտնել, որ Ագաթանգեղոսի անունով մեզ հասած գիրքը իբր տարբեր հեղինակների գոած և 5-րդ դարի մի բերված երկերի ժողովածու է, որը կրում է մի քանի խմբագրությունների շերտեր։ Ըստ Սարգիսի, գրքի որոշ մասեր գրվել են 4-րդ դարում (հունական.), իսկ 5-րդ դ. Կորյունը և Եզնիկ Կողբացին դրանք թարգմանել են հայերեն, խմբագրել և լրացրել։ 5-րդ դարում ավելացված գլխավոր մասը «Վարդապետությունն» Ագաթանգեղոսի գիրքը, հայատառ գրականության առաջին երկն է (ավելի վաղ ստեղծվել են միայն Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները հունարենից և ասորերենից), իսկ նրա անվամբ մեզ հասած հունարեն, բնագիրը թարգմանված է հայերենից և հնարավորություն է տալիս վերականգնել հայկական. բնագրում բացակայող (կորած) հատվածները։ «Տեսություն Սեղբեստրոսի պատմության և Մովսես Խորենացվո աղբերաց» (1893) երկում Սարգիսյանը քննադատել է Օ. Կարիերի այն տեսակետը, ըստ որի՝ Խորենացին ոչ թե 5, այլ 8-9-րդ դարի հեղինակ է։ «Անանուն ժամանակագրութիւն. խմբագիր, յօրինեալ յէ դարու» (1904) ուսումնասիրությունում ապացուցել է, որ Անանիա Շիրակացուն վերագըրվող «ժամանակագրությունը» մի քանի ժամանակագրոթյան երկերի ժողովածու է, որի կարևոր մասն է կազմում 2-3-րդ դարի հույն հեղինակ Հիպպոլիտոսի ժամանակագրության հին հայկական թարգմանությունը։

Սարգիսյանի «Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկ Մխիթարյան միաբանության» (1905) երկում հանգամանորեն բնութագրված է Մխիթարյան միաբանության գիտական, գրական, թարգմանական և հրատարակչական գործունեությունը, զետեղված են ուշագրավ դիվանական վավերագրեր։ Արժեքավոր է Վենետիկի Մխիթարյան մատենադարանի ձեռագրերի՝ Սարգիսյանի կազմած բազմահատոր նկարագրությունը [«Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանի Մխիթարյանց ի Վենետիկ», հ. 1-3, 1914-1966 (հ. 3-ը՝ Գ. Սարգսյանի հեղինակակցությամբ)]։ Սարգիսյանի գրչին են պատկանում նաև բազմաթիվ այլ ուսումնասիրություններ, որոնք տպագրված են «Բազմավեպում»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png