Արամ Ղանալանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Տիգրանի Ղանալանյան
Արամ Ղանալանյան.JPG
Ծնվել է1909 փետրվարի 12
Հայաստան Հայաստան
Մահացել էհունիսի 9, 1983(1983-06-09) (տարիքը 74)
Երևան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունհայագիտություն
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Արամ Տիգրանի Ղանալանյան (1909 փետրվարի 12-ին, Ախալցխա - 1983, հունիսի 9, Երևան), հայագետ, բանագետ-բանասեր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ.

Հովհաննես Ղանալանյանի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ղանալանյանը ծնվել է 1909 թվականի փետրվարի 12-ին Ախալցխայում, մահացել 1983 թվականին Երևանում։ Սովորել է Ախալցխայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի 72-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան։ 1927 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը՝ աշակերտելով Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին։

1931-1933 թթ. դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1932 թվականին իր համալսարանական դասախոս Ցոլակ Խանզադյանի հանձնարարականով և Կ. Մելիք-Օհանջանյանի օժանդակությամբ աշխատանքի է ընդունվում Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտ և սկիզբ դնում իր գիտահետազոտական գործունեությանը։ 1937-1941 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում և 1934-1951 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1932-1938 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի պատմության, ինչպես նաև պատմության և գրականության ինստիտուտների կրտսեր գիտաշխատող, 1938-1939 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, 1941-1943 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1943-1960 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ, 1960-1983 թթ.՝ ավագ գիտաշխատող։

1941 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն ( «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» ), 1970 թվականին՝ դոկտորական ատենախոսություն ( «Հայ ժողովրդական ավանդությունները» )։ Իր գիտական ծանրակշիռ վաստակի համար Ա. Ղանալանյանը 1965 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1977 թվականին՝ ակադեմիկոս։ Եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ[1]։

1967 թվականին Արամ Ղանալանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվանուն, 1951 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Արամ Ղանալանյանը երկար տարիներ եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության, ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհուրդների անդամ, գրականության ինստիտուտի դոկտորական աստիճաններ շնորհող մասնագիտացված գիտխորհրդի նախագահի տեղակալ և մինչև իր կյանքի ավարտը «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն էր։ Վախճանվել է Երևանում, 1983 թվականի հունիսի 9-ին։

Հեղինակած աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937 թ.)
  • «Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1938 թ.)
  • «Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից» (1938 թ.)
  • «Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական վեպ», «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու գործունեությունը» (1939 թ.)
  • «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1941 թ.)
  • «Հայ ժողովրդական հերոսապատումները» (1942 թ.)
  • «Թշնամու կերպարը հայկական հին բանահյուսության մեջ» (1943 թ.)
  • «Հայ քաջորդիներ» (1943 թ.)
  • «Հայկական առածանի» (1951 թ.)
  • «Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1955 թ.)
  • «Մ. Նալբանդյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1959 թ.)
  • Առածանի (1960 թ.)
  • «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963 թ.)
  • «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1964 թ.)
  • «Ավանդապատում» (1969 թ.)
  • «Հայ գրականությունը և բանահյուսությունը» (1986 թ.)

Հեղինակած հոդվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]