«Հանս Քրիստիան Անդերսեն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 6. | Տող 6. | ||
'''Հանս Քրիստիան Անդերսեն''' ({{lang-da|Hans Christian Andersen}} {{IPA|ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩}}, {{ԱԾ}}), [[դանիա]]ցի [[գրող]] և [[բանաստեղծ]], «[[Անճոռնի ճուտիկը]]», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ [[հեքիաթ]]ների հեղինակ։ |
'''Հանս Քրիստիան Անդերսեն''' ({{lang-da|Hans Christian Andersen}} {{IPA|ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩}}, {{ԱԾ}}), [[դանիա]]ցի [[գրող]] և [[բանաստեղծ]], «[[Անճոռնի ճուտիկը]]», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ [[հեքիաթ]]ների հեղինակ։ |
||
Ավելի քան |
Ավելի քան 126 թարգմանված նրա գրած հեքիաթները<ref name=cphpost>{{cite news|last=Wenande|first=Christian|title=Unknown Hans Christian Andersen fairy tale discovered|url=http://cphpost.dk/news/international/unknown-hans-christian-andersen-fairy-tale-discovered|accessdate=2012 թ․ դեկտեմբերի 15|newspaper=The Copenhagen Post|date=դեկտեմբերի 13, 2012}}</ref> Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
17:26, 17 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Հանս Քրիստիան Անդերսեն (դան․՝ Hans Christian Andersen ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩, ապրիլի 2, 1805[1][2][3][…], Օդենսե, Դանիա-Նորվեգական ունիա[4][5][2][…] - օգոստոսի 4, 1875[2][3][6][…], Rolighed, Կոպենհագեն, Դանիա), դանիացի գրող և բանաստեղծ, «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։
Ավելի քան 126 թարգմանված նրա գրած հեքիաթները[13] Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։
Կենսագրություն
Մանկություն
Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին Ֆյուն կղզում գտնվող Օդենսե քաղաքում։ Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։
Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։
Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ։ 1816 թ մահանում է Անդերսենի հայրը, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում՝ որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական։ Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում։ Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը։ Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ։ Նա հաճախում էր հրեական դպրոց։
Պատանեկություն
14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։ 1827 թ նա ավարտում է ուսումը։ Սակայն մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չհաղթահարեց քերականությունը և բազմաթիվ սխալներ էր անում գրավոր խոսքում։
Ստեղծագործություն
1829 թվականին տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամագերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց։ Մինչև 1833 թվականը շատ քիչ բան էր գրված։ Անդերսենը թագավորից ստացավ դրամաշնորհ, որով կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835 թվականին նրան համբավ բերած «Հեքիաթները»։
1840-ականներին Անդերսենը փորձեց վերադառնալ ասպարեզ, սակայն առանձնապես հաջողություն չունեցավ։ Միևնույն ժամանակ նա իր տաղանդը հասատատեց հրատարակելով «Նկարներով գիրք առանց նկարների» հավաքածուն։
Նրա «Հեքիաթների» փառքը աճում էր։ «Հեքիաթների հաջորդ թողարկումը սկսվեց 1838 թ., իսկ 3-րդը՝ 1845 թ.։ Այդ պահին արդեն նա ողջ Եվրոպայում հայտնի, հռչակավոր գրող էր։ 1847 թ. հունիսին նա առաջին անգամ ժամանեց Անգլիա և արժանացավ հաղթական ընդունելության։ 1840 թ. և հետագա տարիներին Անդերսենը շարունակում էր վեպեր և պիեսներ հրատարակել՝ ապարդյուն փորձելով հռչակվել որպես դրամատուրգ և վիպասան։ Միևնույն ժամանակ նա ատում էր իրեն փառք բերած հեքիաթները։ Չնայած դրան նա շարունակում էր գրել նորանոր հեքիաթներ։ Իր վերջին հեքիաթն Անդերսենը գրել է 1872 թ. Սուրբ ծնունդին։
1872 թվականին Անդերսենն ընկավ մահճակալից, խիստ վնասվեց և այլևս չապաքինվեց։ Նա ապրեց ևս երեք տարի։ Անդերսենը վախճանվեց 1875 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասիսթենս («Assistens») գերեզմանատանը։
Տես նաև
- Հանս Քրիստիան Անդերսենի պատվին իր անունն է ստացել (2476) Անդերսեն աստերոիդը։
- Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ
Հայտնի հեքիաթների ցանկ
Pigen, som traadte paa Brødet 1859 Աղջիկը, որ տրորել էր հացը “Alt paa sin rette Plads” 1852 Ամենաանհավատալին “Alt paa sin rette Plads” 1852 «Ամեն ինչ ունի իր տեղը» Den standhaftige Tinsoldat 1838 Անագե դիմացկուն զինվորիկը Anne Lisbeth 1859 Անե Լիսբեթ Den grimme Ælling 1843 Անճոռնի ճուտիկը Klods-Hans 1855 Ապուշ Հանսը En Historie fra Klitterne 1859 Ավազաթմբերի պատմությունը Prindsessen paa Ærten 1835 Արքայադուստրը սիսեռահատի վրա Gaardhanen og Veirhanen 1859 Բակի աքաղաղը և հողմացույցը Metalsvinet 1842 Բրոնզե վարազը (իրական պատմություն) Pen og Blækhuus 1859 Գրիչն ու թանաքամանը Skrubtudsen 1866 Դոդոշը Paradisets Have 1839 Դրախտային այգի Grantræet 1844 Եղևնին En Historie 1851 Երազ Børnesnak 1859 Երեխայական խոսակցություն Gaaseurten 1838 Երիցուկ To Jomfruer 1853 Երկու աղջիկ Den lykkelige Familie 1847 Երջանիկ ընտանիք Lykkens Kalosker 1838 Երջանկություն բերող կոշիկները Klokken 1845 Զանգակը Klokkedybet 1856 Զանգակների ճահճուտը Keiserens nye Klæder 1837 Թագավորի նոր զգեստը Hyldemoer 1844 Թեյածաղիկ մայրիկը Թիթեռը Ib og lille Christine 1855 Իբը և գեղջկուհին Ինչպես քամին փոխեց ցուցանակների տեղերը Det er ganske vist! 1852 Իրական ճշմարտություն Den lille Pige med Svovlstikkerne 1845 Լուցկիով աղջիկը Sneglen og Rosenhækken 1861 Խխունջն ու վարդերը Svinedrengen 1841 Խոզարածը Det gamle Egetræes sidste Drøm 1858 Ծեր կաղնու վերջին երազը Vanddraaben 1847 Ծովահարսը Elverhøi 1845 Կախարդական բլուրը Fyrtøiet 1835 Կայծհանը Stoppenaalen 1845 Կարի ասեղը De røde Skoe 1845 Կարմիր կոշիկներ “Hun duede ikke” 1852 Կորածը Կռատուկը Om Aartusinder 1852 Հազար տարի անց Nabofamilierne 1847 Հարևաններ Kjærestefolkene կամ Toppen og Bolden 1843 Հարսն ու փեսան Den stumme Bog 1851 Համր գիրքը Fem fra en Ærtebælg 1852 Հինգը միևնույն պատիճից Det gamle Huus 1847 Հին տունը Boghveden 1841 Հնդկացորեն En Rose fra Homers Grav 1842 Հոմերոսի գերեզմանի վարդը Hyrdinden og Skorsteensfeieren 1845 Հովվուհին և ծխնելույզ մաքրողը Engelen 1843 Հրեշտակը Sneedronningen 1844 Ձյունե թագուհին Dynd-Kongens Datter 1858 Ճահճի արքայի դուստրը Reisekammeraten 1835 Ճանապարհի ընկերը Մանրավաճառի տան ոգին Tommelise 1835 Մատնաչափիկը Historien om en Moder 1847 Մի մոր պատմություն Flaskehalsen 1857 Շշի վզիկը Den onde Fyrste 1840 Չար իշխանը․ օժիտ
Peiter, Peter og Peer 1868 Պեյտերը, Պետերը և Պեերը
Vanddraaben 1847 Ջրի կաթիլը Nattergalen 1843 Սոխակը Skyggen 1847 Ստվերը De vilde Svaner 1838 Վայրի կարապներ Rosen-Alfen 1839 Վարդագույն բլրի էլֆը Den sidste Perle 1853 Վերջին մարգարտահատիկը Տան ոգին և տանտիրուհին Bedstemoder 1845 Տատիկը “Der er Forskjel!” 1851 «Տարբերություն կա՛» Aarets Historie 1852 Տարվա պատմությունը Marionetspilleren 1851 Տիկնիկային թատրոնի տնօրենը Hvad Fatter gjør, det er altid det Rigtige 1861 Տղամարդու արածը ճիշտ է Springfyrene 1845 Ցատկողները Fugl Phønix 1850 Փյունիկ թռչունը Den gamle Gadeløgte 1847 Փողոցի հին լուսարձակը Den lille Idas Blomster 1835 Փոքրիկ Իդայի ծաղիկները Lille Claus og store Claus 1835 Փոքր Կլաուսն ու Մեծ Կլաուսը Lille Tuk 1847 Փոքր Տուկը Vinden fortæller om Valdemar Daae og hans Døttre 1859 Քամին պատմում է Վալդեմար Դոյի ու նրա աղջիկների մասին Ole Lukøie 1841 Օլե Լուկոյե Flipperne 1847 Օձիքը
Ստեղծագործությունների էկրանավորում
- 1966 - Ձյունե թագուհին
- 1968 - Հին, հին հեքիաթ
- 1976 - Արքայադուստրը
- 1976 - Ջրահարսը
- 1984 - Փերիների աշնանային նվերը
- 1986 - Ձյունե թագուհու գաղտնիքը
- 1994 - Անագե զինվորիկ
- 1994 - Ձյունե թագուհին
- 2002 - Ձյունե թագուհին
Անիմացիա
- 1956 - Անճոռնի ճուտիկը
- 1957 - Ձյունե թագուհին
- 1962 - Վայրի կարապներ
- 1963 - Խոզուկ-խնայատուփ
- 1964 - Մատնաչափիկը
- 1976 - Անագե դիմացկուն զինվորիկը
- 1990 - Թագավորի նոր զգետսը
- 2003 - «Ганс Христиан Андерсен. Сказки» - коллекционное издание мультфильмов։
- Навозный жук
- Ձյունե թագուհին
- Прыгун
- Огниво
- Ջրահարսը
- Ինչ տղամարդն անի, այն էլ ճիշտ է
- Оле-Лукойе
- Սնդուկ-ինքնաթիռ
- Անագե դիմացկուն զինվորիկը
- Փոքրիկ Իդի ծաղիկները
- ոսկի գանձեր
- Պրոֆեսորն ու լուն
- Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
- Եղևնին
- Խոզարածը
- Երջանկություն բերող կոշիկներ
- Թագավորի նոր զգեստը
- Հարս ու փեսա
- Փողոցի հին լուսարձակը
- Бутылочное горлышко
- Այգեպանն ու ընտանիքը
- Անճոռնի ճուտիկը
- Իրական ճշմարտություն
- Суп из колбасной палочки
- Ուղեկից
- Ձնեմարդ
- Սոխակ
- Հանս Չուրբան
- 2006 - Լուցկիներով աղջիկը
- 2010 - Անճոռնի ճուտիկը
Դիաֆիլմեր
- Огниво (դիաֆիլմ)
- Огниво (1990), Диа-факс, նկարիչ՝ Ն. Կազակովա
- Огниво (1988), նկարիչ՝ Օ. Մոնինա
- Огниво (1973), նկարիչ՝ Ա. Սպեշնևա
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 89. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hans Christian Andersen (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Андерсен Ханс Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/technology/google/7546807/Hans-Christian-Andersen-honoured-in-Google-doodle.html
- ↑ 6,0 6,1 6,2 H.C. Andersen (դան.)
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ http://web.archive.org/web/20170323062220/http://jeugdliteratuur.org/auteurs/hans-christian-andersen
- ↑ http://www.telegraph.co.uk/travel/destination/denmark/148125/A-weekend-break-in...-Copenhagen.html
- ↑ https://www.hebban.nl/het-gouden-penseel
- ↑ https://finlandabroad.fi/web/swe/ajankohtaista/-/asset_publisher/TV8iYvdcF3tq/content/pohjantahden-ritarikunnan-kunniamerkki-leif-tengstromille/384951
- ↑ 12,0 12,1 12,2 Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
- ↑ Wenande, Christian (դեկտեմբերի 13, 2012). «Unknown Hans Christian Andersen fairy tale discovered». The Copenhagen Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանս Քրիստիան Անդերսեն կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Քրիստիան Անդերսեն» հոդվածին։ |
|