«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:|մինի|200px|Ադամ Սմիթ]]
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
| անուն = Ադամ Սմիթ
| անուն = Ադամ Սմիթ

07:23, 17 փետրվարի 2015-ի տարբերակ

Ադամ Սմիթ
անգլ.՝ Adam Smith
Ծնվել էոչ ուշ քան հունիսի 16, 1723 Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Մահացել էհուլիսի 17, 1790(1790-07-17)[2][3][4][…] Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
ԳերեզմանՔենոնգեյթ Կիկրկյարդ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքդեիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, ֆրանսիացի բարոյախոս և հրատարակիչ
Հաստատություն(ներ)Էդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, բարոյագիտություն, քաղաքական փիլիսոփայություն, Տնտեսագիտության տեսություն, տնտեսական լիբերալիզմ, փիլիսոփայություն[5] և Լուսավորության դարաշրջան[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Էդինբուրգի թագավորական ընկերություն, The Select Society? և The Poker Club?
Ալմա մատերԳլազգոյի համալսարան և Բալիոլ քոլեջ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր (1762)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][6]
Գիտական ղեկավարՖրենսիս Հաթչեսոն
Ազդվել էԱրիստոտել · Դեյվիդ Հյում · Ֆրենսիս Հատչեսոն · Բերնարդ Մանդեվիլ · Ֆրանսուա Կենե · Ժան Ժակ Ռուսո · Ջոն Լոք · Էդմոնդ Բյորկ
Ազդել էՖրեդերիկ Բաստիա · Միլթոն Ֆրիդմեն · Ֆրիդրիխ ֆոն Հայեկ · Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել · Թոմաս Հոդսկին · Ջոն Մեյնարդ Քեյնս · Թոմաս Մալթուս · Կառլ Մարքս · Ջոն Ստյուարտ Միլ · Դեյվիդ Ռիկարդո · Կլոդ Անրի Սեն-Սիմոն · Ժան Բատիստ Սեյ · ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր
Պարգևներ
ՀայրAdam Smith?[9][10]
ՄայրՄարգարետ Դուգլաս[11]
Ստորագրություն
Изображение автографа
 Adam Smith (philosopher) Վիքիպահեստում

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 16, 1723, Շոտլանդիա -հուլիսի 17, 1790), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։

Հեղինակել է «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» (1776) աշխատությունը։[13] Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը:

14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն: Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ:

1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում: Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ: Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ: Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության: 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն:

1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից: Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն: Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ: Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.:

1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ: Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր: Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով:

Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:

Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի: Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Смит Адам // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. https://pictures.royalsociety.org/image-rs-14165
  8. http://www.bbc.co.uk/history/historic_figures/smith_adam.shtml
  9. https://www.britannica.com/biography/Adam-Smith
  10. https://link.springer.com/chapter/10.1057/9780230511194_1
  11. Lundy D. R. The Peerage
  12. 12,0 12,1 https://www.college.columbia.edu/core/content/adam-smith
  13. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ էջ 465.

Գրականություն