Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչակա-տարածքայնորեն բաժանված է 8 շրջանների[1]։ Մայրաքաղաք Ստեփանակերտը նույնպես շրջանի կարգավիճակ ունի։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 242 համայնքների։
Շահումյանի շրջանը այժմ Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ է և հայ բնակչությունը դուրս է մղված և կազմում է ազատագրված Վայկունիքի գավառը։ Այս ութ շրջաններին մեջ են մտնում նաև ազատագրված յոթը հայկական պատմական գավառները՝ Ճրաքն, Կովսական, Քաշունիք (Աղավնո գետի հովիտ, Քաշաթաղի շրջան) Վայկունիք (Տրտու գետի վերին հովիտը), Ակն (Տիգրանակերտի դաշտակ, նախկին Աղդամի շրջան) և Մուխանք (Արցախի դաշտավայր)։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: