Սոցիալիստական ֆեմինիզմ
Ֆեմինիզմ |
---|
Սոցիալիստական ֆեմինիզմ, ֆեմինիզմի ուղղություն, որն ուղղված է կանանց կյանքի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր կողմերին և պնդում է, որ անհավասարությունը կարող է հաղթահարվել միայն կանանց ճնշման մշակութային և տնտեսական աղբյուրների դեմ միջոցներ ձեռնարկելով[1]։ Սոցիալիստական ֆեմինիզմը միավորում է կանանց ճնշումը շահագործման, ճնշման և աշխատանքի մարքսիստական գաղափարների հետ։ Սոցիալիստական ֆեմինիզմը կանանց տեսնում է որպես ճնշման ենթարկված՝ աշխատավայրում և առօրյա կյանքում նրանց անհավասար դիրքի պատճառով[2]։ Մարմնավաճառությունը, կենցաղային աշխատանքը, երեխաների խնամքը և ամուսնությունը այս հոսանքի կողմնակիցների կողմից դիտվում են որպես հայրիշխանական համակարգի կողմից կանանց շահագործման եղանակներ։ Սոցիալիստական ֆեմինիզմն իր ուշադրությունը կենտրոնացնում է լայն փոփոխությունների վրա, որոնք ամբողջությամբ ազդում են հասարակության վրա։ Սոցիալիստական ֆեմինիզմի կողմնակիցները տեսնում են թիմային աշխատանքի անհրաժեշտություն ոչ միայն տղամարդկանց, այլև բոլոր մյուս խմբերի հետ, որոնք, ինչպես կանայք, շահագործվում են կապիտալիստական համակարգի շրջանակներում[3]։
Սոցիալիստ ֆեմինիստները մերժում են արմատական ֆեմինիզմի հիմնական պահանջները, որոնք պնդում են, որ հայրիշխանությունը կանանց ճնշման միակ կամ հիմնական աղբյուրն է[4]։
Որոշ սոցիալիստ ֆեմինիստներ պարզամիտ են համարում այն տեսակետը, որ գենդերային ճնշումը ենթակա է դասակարգային ճնշմանը, ուստի սոցիալիստական ֆեմինիզմի ջատագովների ջանքերի մեծ մասն ուղղված է գենդերային երևույթները դասակարգային երևույթներից առանձնացնելուն[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ What is Socialist Feminism? Արխիվացված 2019-05-11 Wayback Machine, retrieved on May 28th 2007.
- ↑ Ф. Вилдинг (Faith Wilding). Чудовищная семейная жизнь Արխիվացված 2012-06-29 Wayback Machine (2007)(անգլ.)
- ↑ Б. Эренрайх. Что такое социалистический феминизм? Արխիվացված 2018-07-15 Wayback Machine (WIN Magazine, 1976)(անգլ.)
- ↑ Buchanan, Ian. «Socialist Feminism» A Dictionary of Critical Theory. Oxford Reference Online. Oxford University Press. Web. 20 October 2011.
- ↑ Lynne Segal, Michele Barrett, Beatrix Campbell, Anne Phillips, Angela Weir, Elizabeth Wilson. «Feminism and Class Politics: A Round-Table Discussion». — «Feminist Review», № 23 «Socialist-Feminism: Out of the Blue», лето 1986.