Անարխա-ֆեմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև և մանուշակագույն դրոշը հաճախ կիրառվում է որպես անարխա-ֆեմինիզմի խորհրդանիշ
Վեներայի նշանի կենտրոնում պատկերված բռունցքը անարխա-ֆեմինիստական խորհրդանիշ է

Անարխա-ֆեմինիզմը, հայտնի նաև որպես անարխիստական ֆեմինիզմ և անարխո-ֆեմինիզմ, համատեղում է անարխիզմը ֆեմինիզմի հետ։ Այն դիտարկում է հայրիշխանությունը որպես ոչ կամավոր բռնի հիերարխիա, որը պիտի փոխարինվի ապակենտրոնացված ազատ փոխգործակցությամբ։ Անարխա-ֆեմինիստները հավատում են, որ հայրիշխանության դեմ պայքարը դասային պայքարի և պետության դեմ անարխիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Անարխա-ֆեմինիստական փիլիսոփայությունը տեսնում է անարխիստական պայքարը որպես ֆեմինիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ և հակառակը։ Լ․ Սյուզան Բրաունը պնդում է․ «Քանի որ անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը դեմ է ամեն տեսակ իշխանությանը, այն բնականորեն ֆեմինիստական է»։[1]

Չնայած տարածված կարծիքներին, որոնք ասոցացնում են այն ռադիկալ ֆեմինիզմի հետ, անարխա-ֆեմինիզմը անպայմանորեն ռազմատենչ չէ։ Այն բնութագրվում է որպես հակաավտորիտար, հակակապիտալիստական, բռնությանը դեմ փիլիսոփայություն, որի նպատակն է ստեղծել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև։ Անարխա-ֆեմինիզմ տերմինը ենթադրում է կանանց սոցիալական ազատություն և անկախություն՝ առանց այլ խմբերից կամ ճամբարներից կախվածություն ունենալու։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բակունինը ընդդիմախոսում էր պատրիարխիային և նրան, թե ինչպես է օրենքը «ենթարկում կանանց տղամարդու բացարձակ գերիշխանությանը»։ Նա պնդում էր, որ․ «հավասար իրավունքները պիտի պատկանենց կանանց և տղամարդկանց», որպեսզի կանայք կարողանային․ «դառնալ անկախ և ազատ կառուցելու կյանքի սեփական ուղին»։ Բակունինը կանխատեսում էր «ավտորիտար իրավական ընտանիքի» ավարտը և «կանանց լիարժեք սեռական ազատությունը»։[2] Պրուդոնը, մյուս կողմից, դիտում էր ընտանիքը որպես հասարակության և բարոյականության հիմնական միավորը և հավատում էր, որ կանայք ունեն ընտանիքում իրենց ավանդական դերն իրականացնելու պարտականություն։[3][4] 1860-ական թվականներից սկսած՝ անարխիզմի՝ կապիտալիզմի և պետության ռադիկալ քննադատությունը համադրվում էր հայրիշխանության քննադատության հետ։ Անարխա-ֆեմինիսնտերը, հետևաբար, սկսում են այն դրույթից, որ ժամանակակից հասարակությունը կառավարվում է տղամարդկանց կողմից։ Այնպիսի ավտորիտար արժեքներն ու վարքը, ինչպես գերիշխանությունը, շահագործումը, ագրեսսիան, մրցակցությունը և այլն, անբաժանելի են հիերարխիկ քաղաքակրթություններից և դիտվում են որպես «առնական»։ Ի հակադրություն դրա՝ ոչ ավտորիտար վարքն ու արժեքները, ինչպես համագործակցությունը, փոխօգնությունը, կարեկցությունը և զգայունությունը դիտվում են որպես «կանացի» և չեն գնահատվում։ Հետևաբար, անարխա-ֆեմինիստները առաջ են քաշում ոչ ավտորիտար, անարխիստական հասարակության գաղափարը։ Նրանք հղվում են մի հասարակության կառուցմանը, որը հիմնված է փոխօգնության, համագործակցության վրա, այսինքն՝ «հասարակության կանացիացմանը»։[2] Անարխա-ֆեմինիզմը առաջ եկավ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հեղինակների և տեսաբանների աշխատություններում, ինչպիսիք են անարխիստ ֆեմինիստներ Էմմա Գոլդմանը, Վոլտերին դը Կլեյրը և Լյուսի Պարսոնսը։[5] Իսպանական քաղաքացիական պատերազմում մի անարխա-ֆեմինիստական խումբ՝ Mujeres Libres-ը («ազատ կանայք»), որը կապված էր Իբերական անարխիստական դաշնության հետ, կազմակերպվեց պաշտպանելու համար թե՛ անարխիստական, թե՛ ֆեմինիստական գաղափարներ։[6] Շտիրներիստ նիցշեական ֆեմինիստ Ֆրեդերիկա Մոնսենին առաջ էր բերում այն միտքը, որ․ «կանանց ազատագրումը կբերի սոցիալական հեղափոխության ավելի արագ իրագործմանը»,-և որ․ «սեքսիզմի դեմ հեղափոխությունը կգա ինտելեկտուալ և միլիտանտ «ապագա-կանանցից»»։ Համաձայն Մոնսենիի նիցշեական հղացքի՝ կանայք կարող էին «գիտակցել իրենց իսկ դերերը փոխելու կարիքը արվեստի և գրականության միջոցով»։[7] Չինաստանում անարխո-ֆեմինիստ Հե Ժենը պնդում էր, որ առանց կանանց ազատագրման՝ հասարակությունը չի կարող ազատագրվել։[8]

Վիրջինիա Բոլթեն և La Voz de la Mujer[խմբագրել | խմբագրել կոդը]

La Voz de la Mujer-ի՝ առաջին արգենտինական անարխա-ֆեմինիստական լրատվականի շապիկը

Արգենտինայում Վիրջինիա Բոլթենն էր, որ կազմակերպեց La Voz de la Mujer-ի («Կնոջ ձայնը») տպագրությունը, որը տպագրվել է ինը անգամ Ռոզարիոյում 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը, և կարճատև կերպով վերականգնվել է 1901 թվականին։ Նմանատիպ թերթ նույն անվամբ հետագայում տպագրվել է նաև Մոնտեվիդեոյում, որից կարել է ենթադրել, որ Բոլթենը իր աքսորումից հետո այն վերահիմնել ու խմբագրել է։[9] La Voz de la Mujer-ը ինքնաբնութագրվում էր որպես թերթ՝ նվիրված «կոմունիստական անարխիզմի զարգացմանը»։ Դրա կենտրոնական թեման կանանց ճնշման բազմաթիվ բնույթներն էին։ Խմբագրականում ասվում էր․ «Մենք հավատում ենք, որ ներկա հասարակության մեջ ոչինչ և ոչ ոք չունի ավելի խոցված վիճակ քան դժբախտ կանայք»։ Նրանք ասում էին, որ կանայք ճնշվում էին թե՛ բուրժուազիայի, թե՛ տղամարդկանց կողմից։ Նրանց տեսակետները տեսանելի են ամուսնության և տղամարդկանց իշխանության սուր քննադատության մեջ։ Թերթի հեղինակները, ինչպես անարխիստները ամենուր, զարգացրին գենդերի վրա կենտրոնացած ճնշման կոնցեպտ։ Նրանք տեսնում էին ամուսնությունը որպես բուրժուական ինստիտուտ, որը սահմանափակում էր կանանց ազատությունը՝ ներառյալ սեռական ազատությունը։ Ամուսնությունները, որոնց գնում են առանց սիրո, բեղունությունը, որը ապահովվում էր վախի, այլ ոչ ցանկության միջոցով, ատելի տղամարդկանց կողմից ղեկավարվելը հասկացվում էին որպես ամուսնական պայմանագրի քայքայիչ գործառույթի արտահայտություններ։ Անարխիստ ֆեմինիստները ընդվզում էին անհատի կամքի օտարման դեմ և փորձում պայքարել դրա դեմ, նախ ազատ սիրո, ապա՝ սոցիալական հեղափոխության միջոցով։[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brown, p. 208.
  2. 2,0 2,1 An Anarchist FAQ. What is Anarcha-Feminism? Archived September 22, 2008, at the Wayback Machine.
  3. Broude, N. and M. Garrard (1992). The Expanding Discourse: Feminism And Art History. p. 303. Westview Press. ISBN 978-0-06-430207-4
  4. An Anarchist FAQ (14/17): Section 3 – The Anarchist Library
  5. Dunbar-Ortiz, p.9.
  6. Ackelsberg
  7. "Spencer Sunshine: "Nietzsche and the Anarchists" (2005)". Fifth Estate. radicalarchives.org. 367: 36–37. Winter 2004–2005. Retrieved 2012-09-29.
  8. Liu (2013), p. 53
  9. Molyneux, Maxine (2001). Women's movements in international perspective: Latin America and beyond. Palgrave MacMillan. p. 24. ISBN 978-0-333-78677-2.
  10. "No God, No Boss, No Husband: The world's first Anarcha-Feminist group". Libcom.org. January 3, 2012. Retrieved 2012-09-29.