Վիրջինիա Բոլտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիրջինիա Բոլտեն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1876
ԾննդավայրՍան Լուիս, Արգենտինա
Մահացել է1960
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
Մասնագիտությունլրագրող, արհմիութենական գործիչ և խմբագիր
Virginia Bolten Վիքիպահեստում

Վիրջինիա Բոլտեն (իսպ.՝ Virginia Bolten, դեկտեմբեր 1876, Սան Լուիս, Արգենտինա - 1960, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), գերմանական ծագմամբ անարխո-ֆեմինիստ, սինդիկալիստ, հռետոր[1][2]: Ի սկզբանե ապրել է Արգենտինայում, 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիա Բոլտենը ծնվել է Արգենտինայի Սան Լուիս քաղաքում, գերմանացի գաղթականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Արգենտինայի Սան Խուան նահանգում։ Եղել է կոշկակար, աշխատել է շաքարի գործարանում։ Կոշկակար աշխատելու տարիներին հանդիպել է Կոշկակարների միության կազմակերպիչ Խուան Մարկեսին և ամուսնացել նրա հետ[3]: Անարխիստական շրջանակներում ընդգրկվել է Պիետրո Գորիի հետ ծանոթությունից հետո[4]: Ֆեմինիստական, անարխիստական, բանվորական շարժումներում ծավալած գործունեության համար 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ[1][5]:

La Voz de la Mujer[խմբագրել | խմբագրել կոդը]

La Voz de la Mujer

Բոլտենը պատասխանատու է եղել «La Voz de la Mujer» (հայերեն՝ «Կնոջ ձայնը») թերթի հրատարակման համար, որը Ռոսարիոյում տպագրվել է 9 անգամ 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը։ Նմանատիպ թերթ նույն անվանումով հրատարակվել է նաև Մոնտեվիդեոյում, ինչը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել և խմբագրել է Բոլտենը իր արտաքսումից հետո[1]:

La Nueva Senda[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայում Բոլտենը շարունակել է իր ակտիվ գործունեությունը, հրատարակել է «La Nueva Senda» (հայերեն՝ Նոր արահետ) թերթը 1909 թվականից 1910 թվականը[6]:

Այլ հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտենը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ անարխիստ-կոմունիստական ամսագրերում և թերթերում, որոնցից առավել ուշագրավ են «La Protesta» («Բողոք») և «La Protesta Humana» («Մարդկային բողոք»)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի Պուերտո Մադերո շրջանի զբոսայգիներից մեկը կոչվել է Բոլտենի պատվին[7]:

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Արգենտինայի Սան Լուիս նահանգը հովանավորել է Վիրջինիա Բոլտենի հիշատակին նվիրված ֆիլմի նկարահանումը[8]: Ֆիլմը պատմում է Բոլտենի կյանքի, նրա անարխո-ֆեմինիստական և սոցիալական գործունեության, «La Voz de la Mujer» թերթի տպագրության մասին։ Ֆիլմն անվանվել է «Ոչ աստված, ոչ ղեկավար, ոչ ամուսին» (իսպ.՝ Ni dios, ni patrón, ni marido)։ Ֆիլմի անվանումը վերցվել է La Voz de la Mujer թերթի կարգախոսից[8]: Բոլտենի դերակատարն է Ջուլիետա Դիասը, ռեժիսորը՝ Լաուրա Նանյան[9][10](Laura Mañá, Ni Dios Ni Patrón Ni Marido (Un grupo de mujeres hace oír su voz...), 90 minutes, 2010, Առցանց դիտում

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nicolas Balutet, Paloma Otaola, Delphine Tempère, Contrabandista entre mundos fronterizos, Éditions Publibook, 2010.
  • Maxine Molyneux, Mouvements féministes en Amérique latine, Cátedra, Madrid, 2003, extraits en ligne.
  • Joël Delhom, La voix solitaire de la femme anarchiste argentine à la fin du XIXe siècle, colloque international Les représentations des relations amoureuses et des sexualités dans les Amériques, HCTI, Université de Bretagne-Sud, avril 2011
  • La Voz de la Mujer. Periódico comunista-anárquico, préface de Maxime Molineux, Buenos Aires, Editorial de la Universidad Nacional de Quilmes, 2002, (ISBN 987-9173-08-2).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Molyneux Maxine (2001)։ Women's movements in international perspective: Latin America and beyond։ Palgrave MacMillan։ էջ 24։ ISBN 978-0-333-78677-2 
  2. Moya José (2002)։ «Italians in Buenos Aires's Anarchist Movement: Gender Ideology and Women's Participation, 1890-1910»։ in Donna R. Gabaccia, Franca Iacovetta։ Women, gender and transnational lives: Italian workers of the world։ U of Toronto P։ էջեր 195, 205։ ISBN 978-0-8020-8462-0։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  3. «Biography of Virginia Bolten»։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  4. Carlson Marifran (1988)։ Feminismo!: the woman's movement in Argentina from its beginnings to Eva Perón։ Academy Chicago Publishers։ էջ 127։ ISBN 978-0-89733-152-4 
  5. Molyneux Maxine (2003)։ Movimientos de mujeres en América Latina: estudio teórico comparado (Spanish)։ Jaqueline Cruz (trans.)։ Universitat de València։ էջ 42։ ISBN 978-84-376-2086-2։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  6. Ehrick Christine (2005)։ The shield of the weak: feminism and the State in Uruguay, 1903-1933։ UNM Press։ էջ 61։ ISBN 978-0-8263-3468-8։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  7. «Argentina: Caputo, Salvatori associate»։ South American Business Information։ դեկտեմբերի 6, 2000։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  8. 8,0 8,1 «Film Adaptation of Virginia Bolten's activities» (Spanish)։ Argentina: Pagina 12։ October 3, 2007։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  9. «Ni dios, ni patrón, ni marido»։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  10. Película: Ni Dios Ni Patrón Ni Marido (2010)