La Voz de la Mujer
La Voz de la Mujer իսպ.՝ La Voz de la mujer[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | anarchist newspaper? |
Ժանր | անարխիզմ կոմունիզմ, ֆեմինիզմ |
Լեզու | իսպաներեն[1] |
Գլխավոր խմբագիր | Consuelo González Ramos?[1] |
Հիմնադրվել է | 1896 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Բուենոս Այրես (1896–1897), Ռոսարիո (1899) |
Գրասենյակ | Բուենոս Այրես, Արգենտինա |
Լուծարվեց | 1899 |
Տպաքանակ | 1000-5000 |
La Voz de la Mujer («Կնոջ ձայնը»), Արգենտինայի առաջին անարխո-ֆեմինիստական և ֆեմինիստական թերթը։ 1896-1897 թվականներին տպագրվել է Բուենոս Այրեսում, 1899 թվականին՝ Ռոսարիոյում։ Ի լրումն առաջարկվող անարխիստ ֆեմինիզմի՝ թերթը պաշտպանել է անարխիստական կոմունիզմի իդեալները։ Թերթի կարգախոսն է եղել "Ni dios, ni patrón, ni marido" («Ոչ աստված, ոչ ղեկավար, ոչ ամուսին»)։ Ի սկզբանե (1894-1897) տպագրվել է Բուենոս Այրեսում։ Համաձայն փաստաթղթերի՝ 1899 թվականին տպագրվել է Ռոսարիոյում Վիրջինիա Բոլտենի գլխավորությամբ, սակայն ոչ մի օրինակ չի պահպանվել[2]։ Կա վկայություն, որ 1910 թվականին մտադրություն է եղել թերթը վերահրատարակել Մոնտեվիդեոյում, սակայն նախագիծն անհաջողության է մատնվել[3][4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«La Voz de la Mujer»-ի յուրաքանչյուր համար ունեցել է 4 էջ ծավալ և 1000-2000 տպաքանակ, ինչպես նաև գաղտնի բաժանվում էր հրատարակիչների կողմից։ Թերթը համագործակցել է հայտնի անարխիստներ Լուիզ Միշելի և Էմմա Գոլդմանի հետ։ Առաջին համարը թողարկվել է 1896 թվականի հունվարի 8-ին։ Ֆինանսական դժվարություններից ելնելով՝ վերջին համարը թողարկվել է 1897 թվականի հունվարի 1-ին[5]։
Թերթը կոչ է արել կանանց ապստամբել տղամարդկանց ճնշման դեմ՝ առանց պրոլետարիատական պայքարից հրաժարվելու և ստեղծելու անարխիստական կոմունիզմ։
Խմբագիրների հիմնական թիրախն է եղել ամուսնության ինստիտուտը, և նրանք կնոջը դիտել են որպես շահագործման շղթայի ճնշված օղակ։ Պաշտպանում էին ազատ սիրո գաղափարը, որը նկարագրում էին որպես «միություն, որը կարող է ավարտվել, երբ սերը վերջանում է»[6][7]։
Թերթի համարներից հավաքել է անարխիստ պատմաբան Մաքս Նետլաուն։ Դրանք գտնվում են Ամստերդամի Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Laura Mañá, Ni Dios Ni Patrón Ni Marido (Un grupo de mujeres hace oír su voz...), 90 minutes, 2010[8],Առցանց դիտում.
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Maxine Molyneux, Mouvements féministes en Amérique latine, Cátedra, Madrid, 2003, extraits en ligne.
- Joël Delhom, La voix solitaire de la femme anarchiste argentine à la fin du XIXe siècle, colloque international Les représentations des relations amoureuses et des sexualités dans les Amériques, HCTI, Université de Bretagne-Sud, avril 2011, texte intégral.
- Hélène Finet, Ni Dieu, ni patron, ni mari : Femmes, ouvrières et anarchistes à Buenos Aires (1890-1920), Orthez, Éditions du Temps Perdu, 2009, notice Archived 2014-10-19 at the Wayback Machine..
- Marianne Enckell, Y en a pas une sur cent, Réfractions, n°24, printemps 2010, texte intégral.
- Joël Delhom, David Doillon, Hélène Finet, Guillaume de Gracia, Pierre-Henri Zaidman, Viva la social ! : anarchistes & anarcho-syndicalistes en Amérique latine (1860-1930), Noir et Rouge, 2013, notice.
- (անգլերեն) Libcom, No God, no boss, no husband : The world’s first anarcha-feminist group, texte intégral en anglais, Ni dieu, ni maître, ni mari : La Voz de la Mujer - Argentine 1896-97, texte intégral en français, 3 janvier 2012.
- (Իսպաներեն) La Voz de la Mujer. Periódico comunista-anárquico, préface de Maxime Molineux, Buenos Aires, Editorial de la Universidad Nacional de Quilmes, 2002, 987-9173-08-2.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 WeChangEd
- ↑ Prieto Agustina, Fernández Cordero Laura, Muñoz Pascual (2013)։ «Biografías anarquistas. Tras los pasos de Virginia Bolten»։ Políticas de la Memoria (Spanish) (Buenos Aires: CeDInCI)։ Spring 2013/2014 (14): 207–234։ ISSN 1668-4885։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-11-ին։ Վերցված է 2016-05-19
- ↑ Prieto et al, 217.
- ↑ Molyneux Maxine (2003)։ Movimientos de mujeres en América Latina (Spanish)։ Madrid: Cátedra։ էջ 41
- ↑ Molyneux, 53.
- ↑ Guerra Pepita (հունվարի 8, 1896)։ «Texto sin título sobre el amor libre»։ La Voz de la Mujer (Spanish)
- ↑ Lareva Carmen (հունվարի 8, 1896)։ «El amor libre»։ La Voz de la Mujer (Spanish)
- ↑ Película: Ni Dios Ni Patrón Ni Marido (2010)