Jump to content

Աթեիստական ֆեմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթեիստական ֆեմինիզմ, ֆեմինիզմի ճյուղերից, որ հարում է նաև աթեիզմին։ Աթեիստական ֆեմինիստները պնդում են, որ կրոնը կանանց ճնշման և գենդերային անհավասարության ակնհայտ աղբյուր է՝ հավատալով, որ կրոնների մեծ մասը սեքսիստական են և ճնշող է կանանց նկատմամբ[1]։

Էրնեստին Ռոուզ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Ռոուզը ֆեմինիստ և աթեիստ էր, նախքան աթեիստ ֆեմինիզմ գաղափարի առաջացումը։

Առաջին ֆեմինիստը, որ միաժամանակ աթեիստ էր։ էրնեստին Ռոուզը ծնվել է 1810 թվականի Հունվարի 13-ին Լեհաստանում[2]։ Դեռահաս տարիքում նրա բացահայտ խոստովանությունը Հուդայականությանն անհավատ լինելու վերաբերյալ հանգեցրեց հոր հետ տարաձայնությունների և վատ հարաբերությունների։ Վերջինս րաբբի էր[2]։ Նրան ստիպողաբար հուդայական կրոնի դավանորդ դարձնելու համար հայրն առանց նրա համաձայնության ամուսնացրեց հրեա ընկերոջ հետ, երբ աղջիկը տասնվեց տարեկան էր[2]։ Գործը հրեական դատարանին հանձնելու փոխարեն (նրա հայրը տեղական րաբբին էր, որը ղեկավարում էր նման հարցերը) նա դիմեց հեռավոր քաղաքի աշխարհիկ դատարանին, պաշտապանեց իր սեփական դատն ու շահեց[2]։ 1829 թվականին գնաց Անգլիա, իսկ 1835-ին բրիտանական աթեիստական հիմնադրամներից մեկի՝ Association of All Classes of All Nations-ի հիմնադիրն էր։ Հիմնադրամը բոլոր մարդկանց կոչ էր անում խրախուսել մարդու իրավունքները անկախ սեռից, դասից, գույնից կամ ազգային ծագումից[2]։ Նա դասախոսեց Անգլիայում և Ամերիկայում (1836 թվականի մայիսին տեղափոխվեց ԱՄՆ)։ Samuel Porter Putnam նրան ներկայացրեց որպես իր ժամանակների լավագույն դասախոսներից մեկը։ Նա գրեց, որ ոչ մի հավատացյալ երբևէ չէր կարող բանավիճել նրա հետ[2]։

1836 թվականի ձմռանը Թոմաս Հերտելը, ով ազատամիտ մարդ էր, ամուսնացած կանանց ունեցվածքի մասին ակտ ներկայացրեց Նյու Յորքի օրենսդիր իշխանությանը՝ ուսումնասիրելու ամուսնացած կանանց քաղաքացիական և սեփականության իրավունքի բարելավման ուղիները, ինչպես նաև թույլատրել նրանց անշարժ գույք ունենալ իրենց անունով, ինչը նրանց թույլ չէր տրվել անել Նյու Յորքում։ Թույտվությունը լսելով Էրնեստին Ռոուզը հանդես եկավ խնդրագրով և 1838 թվականին սկսեց ստորագրահավաք՝ պետական օրենսդիր իշխանությունում որոշումն աջակցելու համար[2]։ Նյու Յորքում սա առաջին դեպքն էր իրականացված կանանց կողմից[2]։ Էրնեստինը շրունակեց խնդրագրերի և անունների ավելացումը մինչև 1848 թվականին, մինչև վերջապես հասան հաղթանակի ամուսնացած կանանց ունեցվածքի մասին ակտի ընդունմամբ[փա՞ստ]։ Գործում ներդրում ունեցաների մեջ էին Էլիզաբէթ Քեդի Սթենթոնը, Սյուզն Բ․ Էնթնին, Լուկրեցիա Մոտը և Ֆրանցիս Րայտը, որոնք բոլորը հակակրոնական էին[2]։ Ավելի ուշ, որբ Սյուզն Բ․ Էնթնին և Էլիզաբեթն ուսումնասիրեցին արդյունքները, որոնք 1848-ին հանգեցրել էին Seneca Falls Convention-ին, նրաք հայտնաբերեցին երեք պատճառ՝ առաջին երկուսը՝ Ֆրենսիս Ռայթի և Էրնեստին Ռոուզի հիմնական գաղափարները կրոնի և ժողովրդավարության վերաբերյալ, և կանանց սեփականության իրավունքի սկզբնական բարեփոխումները 1830-ական և 1840-ական թվականներին։

Ավելի ուշ Էրնեստինը միանում է ազատամտականներն, որոնք կազմակերպել էին Հասարակություն բարոյական բարերարների համար, որտեղ էլ նա դասախոսում էր[2]։ 1837 թվականին նա մասնակցեց բանավեճի, որը տևեց 13 շաբաթ։ Բանավեճում նրա թեմաներն էին ստրկության վերացման, կանանց իրավունքների, կրթության հավասար հնարավորությունների և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը[2]։ Միչիգանում 1846 թվականին Էռնեստին Ռոուզը նաև ներկայացրեց «կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ գրգռումը»[2]։ 1851 թվականին Վուստերի դասախոսությունում նա դեմ էր, որ Աստվածաշունչը կոչ անի կանանց իրավունքների պաշտպանությանը՝ պնդելով, որ մարդու իրավունքները կանանց ազատությունը հիմինված են «մարդկության օրենքների» վրա և որ կանայք Պողոսի կամ Մովսեսի գրավոր թույլտվությունը, քանի որ այդ օրենքներն ու մեր պնդումն առաջնային են[2]։

1853 թվականի սեպտեմբերի 10-ին նա մասնակցեց կանանց իրավունքների համագումարին Նյու Յորքում, իսկ 1854 թվականին խոսեց Hartford Bible համագումարին[2]։

1854 հոկտեմբերին Էրնեստին Ռոզն ընտրվեց Ֆիլադելֆիայում Կանանց իրավունքների ազգային համագումարի նախագահ[2]։ Սյուզն Բ․ Էնթնին աջակցեց նրան այս fight, հայտարարելով, որ յուրաքանչյուր կրոնի հարող և անհավատ պետք է ունենան հավասար իրավունքներ այս , պետք է ունենան հավասար իրավունք հարթակում[2]։ 1856 թվայանին նա խոսեց Կանանց իրավունքների յոթերորդ ազգային համագումարին՝ ասելով՝

Եվ երբ ձեր նախարարը ձեզնից գումար է խնդրում միսիոներական նպատակներով, ասեք նրան, որ կան ավելի բարձր և ավելի մաքուր ու ազնիվ առաքելություններ, որոնք պետք է կատարվեն տանը։ Երբ նա հաստատություններ խնդրում է միսիոներություն սովորեցնելու համար, ասեք նրան, որ դուք պետք է կանանց սովորեցնեք, որպեսզի նա կարողանա խուսափել նախարարների անհրաժեշտությունից, որպեսզի նրանք կարողանան որևէ օգտակար աշխատանքի անցնել։ [փա՞ստ]

1861 թվականի Փետրվարին նա հայտնվեց Օլբանիյում Կանանց իրավունքների պետական համագումարին՝ վերջինը, որ անցկացվելու էր մինչև Քաղաքացիական պատերազմից հետո[2]։ 1863-ի մայիսի 14-ին նա ելույթ ունեցավ Էլիզաբեթ Քեդի Սթենթնի, Սյուզն Բ․ Էնթնիի, Լյուսի Ստոունի և Անտուանետա Բլեքվելի հետ, երբ տեղի ունեցավ կանանց ազգային հավատարմության առաջին լիգան, որ կոչ էր անում հաստատել կանանց հավասար իրավունքներ և աջակցել կառավարությանը քաղաքացիական պատերազմում, «այնքանով, որքանով որ այն պատերազմում է ազատության համար»[2]։

Էրնեստինը մահացել է Բրայթոնում 1892 թվականի օգոստոսի 4-ին 82 տարեկան հասակում[2]։

Աթեիստ-ֆեմինիստ Ayaan Hirsi Ali[3]

1976 թվականին աթեիստ-ֆեմիսիստ Աննա Նիկոլ Գայլերն իր դստեր հետ հիմնադրել է Freedom From Religion հիմնադրամը[4]։ Նա նաև 1984-2009 խմբագիր էր Freethought Today-ում, երբ նա դարձավ գործադիրի խմբագիր[4]։ Բացի աթեիզմը խթանելուց, նրա աթեիստական-ֆեմինիստական գործունեությունը ներառում է նրա հեղինակած Woe To The Women: «The Bible Tells Me So» գիրքը, որն առաջին անգամ տպագրվել է 1981 թվականին և այժմ 4-րդ տպագրում է[փա՞ստ]։ Գրքում խոսվում է Աստվածաշնչում սեռական խտրականության մասին[5]։ Բացի այդ 1997-ի գիրքը՝Women Without Superstition: No Gods, No Masters-ը պատմական և ժամանակակից կին ազատամտականների գրությունների առաջին ժողովածուն էր[6]։ Նա նաև գրել է մի քանի հոդվածներ կրոնի՝ կանաց նկատմամբ վնաս պատճառելու վերաբերյալ[7]։

Ներկայումս ակտիվ և ակնառու աթեիստ-ֆեմինիստներից են Այան Հիրսի Ալին[8], Օֆելի Բենսոնը[9][10], Ամանդա Մարկոտը[11][12], Թասլիմա Նասրին[13] և Սիկիվու Հաթչինսոնը՝ Moral Combat, Black Atheists, Gender Politics and the Values Wars գրքի հեղինակը, որն Աֆրոամերիկյան կանանց կողմից աթեիզմի, ռասայական քաղաքականություն, գենդերային արդարություն և ֆեմինիզմին առնչվող առաջին գիրքն էր։ Հաթչինսոնի նման աֆրոամերիկյան ֆեմինիստական աթեիստները ինտերսեկցիոնալ (բազմաշերտ) մոտեցում են ցուցաբերում ֆեմինիստական կազմակերպմանը, ակտիվությանն ու կրթաթոշակին, որը բխում է գունային համայնքների կենդանի ապրումների և սոցիալական պատմությունից` ռասիզմի, սպիտակների գերակայության, սեքսիզմի / մոզոգինիրի, հետերոսեքսիզմի և կապիտալիստական ճնշումների նկատմամբ։ FEMEN-ի ֆեմինիստական ակտիվիստ Իննա Շևչենկոն հանդես է գալիս կազմակերպված կրոնների դեմ՝ ներկայացնելով դա որպես կանանց ազատագրման և ֆեմինիզմի գլխավոր պատմական խոչընդոտներից մեկը։ Լոնդոնում կայացած «Աշխարհիկ 2017» համաժողովում, խոսելով ֆեմինիզմի և կրոնի համատեղելիության մասին, նա ասաց․

Ես անհամբերությամբ սպասում եմ մի օրվա, երբ իմամները, րաբիները, քահանաները, կրոնական մոլեռանդները, սեքսիստներն ու միաստվածիստները, որոնք սնվում են միաստված դոգմաների կողմից, ծնկի կիջնեն, բայց ոչ թե կաղոթեն իրենց աստծուն սատարելու համար, այլ ծնկի կգան աշխարհի կանաց առջև աղոթելու նրանց ներողամտության համար։ Միայն դրանից հետո նրանք կարող են հպարտանալ իրենց աստվածներով[14]

2012 թվականին մայիսի 18-ից 20 Վիրժինիայում տեղի ունեցավ «Women in Secularism» առաջին համաժաղավը[15]։

2012 թվականի օգոստոսին Ջենիֆեր Մաք Քրայթը սկիզբ դրեց մի շարժման, որ կոչվում էր Atheism Plus[16]։ Atheism Plus-ն ուներ սոցկայք, որ գործում էր 2012-ից 2016[17]։

2014 թվականի հուլիսին հրապարակվեց աթեիստ ակտիվիստներ Օֆելյա Բենսոնի և Ռիչարդ Դոուկինսի համատեղ հայտարարությունը, որում ասվում է.

Նորություն չէ, որ դաշնակիցները միշտ չէ, որ համաձայնության կգան ամեն ինչի շուրջ։ Մարդիկ, ովքեր ավելի շատ ապավինում են բանականությանը, քան դոգմային , ստիպված են չհամաձայնվել որոշ բաների հետ։ Անհամաձայնությունը անխուսափելի է, բայց բռնարարությունն ու ոտնձգությունները՝ ոչ։ Եթե մենք ուզում ենք, որ աշխարհիկությունը և աթեիզմը հարգանք ձեռք բերեն, մենք պետք է կարողանանք միմյանց հետ չհամաձայնվել՝ չփորձելով միմյանց ոչնչացնել։ Այլ կերպ ասած, մենք պետք է կարողանանք բարոյապես կառավարել տարաձայնությունները, ինչպես ողջամիտ մեծահասակները, հակառակ վիճաբանությունների, որոնցով նմանվում ենք քնի կարիք ունեցող չար երեխաների։ Դա պետք է լինի առանց ասելու, բայց սա չի նշանակում մահվան սպառնալիքներ, բռնաբարության սպառնալիքներ, հարձակում մարդկանց արտաքին տեսքի, տարիքի, սեռի, չափի, սանրվածքի վրա. ո՛չ մարդկանց լուսանկարելուն, ստորացնող պատկերներին, ոչ մի գռեհիկությանը[18][19]

Դոուկինսը հավելեց....

Ինձ ասել են, որ ոմանք կարծում են՝ ես լուռ հավանություն եմ տալիս նման բաներին, նույնիսկ եթե չեմ տրվում դրանց։ Ավելորդ է ասել, ես սարսափում եմ այդ գաղափարից։ Յուրաքանչյուր անձ, ով սպառնալիքներով կամ ոտնձգություններով փորձում է վախեցնել մեր համայնքի անդամներին, ոչ մի դեպքում ինձ դաշնակից չի կարող լինել և միայն թուլացնում է աթեիստական շարժումը՝ լռեցնելով ձայները և խլելով աջակցությունը[19]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Does God Hate Women?». New Statesman. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Rose, Ernestine. «A Troublesome Female». theists.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Hirsi Ali, Ayaan (2008 թ․ ապրիլի 1). The Caged Virgin: An Emancipation Proclamation for Women and Islam. Atria Books. ISBN 978-0743288347.
  4. 4,0 4,1 «Getting Acquainted». ffrf.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  5. Gaylor, Annie Laurie (1981 թ․ հուլիսի 1), Woe To The Women: The Bible Tells Me So, ffrf.org, ASIN 1877733024 {{citation}}: Check |asin= value (օգնություն) Retrieved on 2010-11-25.
  6. «Getting Acquainted - Who we are». ffrf.org. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Annie Laurie Gaylor's online writings». ffrf.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Tikkun Magazine – Ayaan Hirsi Ali—An Islamic Feminist Leaves Islam». tikkun.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Does God Hate Women». doesgodhatewomen.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  10. Benson, Ophelia; Stangroom, Jeremy (2009 թ․ հունիսի 4). Does God Hate Women?. Continuum. ISBN 978-0826498267.
  11. «Feminism with atheism - two great tastes that go together». pandagon.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «Feminist atheism». pandagon.blogsome.com. 2008 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. Taslima Nasreen. «No Country for Women». freethoughtblogs.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  14. «Inna Shevchenko, FEMEN Leader: "Gods vs Girls: Is Religion Compatible with Feminism?"». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «Women in Secularism: 2012 conference in Washington, DC». womeninsecularism.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  16. Jen. «Blag Hag». freethoughtblogs.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «Atheism Plus». atheismplus.com on archive.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  18. Ophelia Benson. «Joint statement by Ophelia Benson and Richard Dawkins». Butterflies and Wheels. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  19. 19,0 19,1 Stephanie. «Joint statement by Ophelia Benson and Richard Dawkins». Richard Dawkins Foundation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.