Քաղաքական լեսբիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաղաքական լեսբիականություն, երևույթ ֆեմինիզմի մեջ, առաջին հերթին՝ Երկրորդ ալիքի ռադիկալ ֆեմինիզմի մեջ, որը հիմնված է այն տեսության վրա, որ սեռական կողմնորոշումը կարելի է ընտրել և առաջարկում է լեսբիականությունը որպես արժանի այլընտրանք կանանց հետերոսեքսուալությանը։ Ընդհանուր առմամբ, շարժման հիմնական գաղափարն է կանանց շահերի բաշխումն ու առաջ քաշումը, ինչը հասարակությունում կանանց դերի բարձրացման համար հարկավոր ռեսուրս կստեղծի, որին խոչընդոտում է հետերոսեքսուալությունը և սեքսիզմը։ Leeds Revolutionary Feminist Group կազմակերպությունից մի խումբ կոչ էր անում կանանանց հանել տղամարդկանց «անկողնից և սրտից»[1]:

Չնայած սկզբում ֆեմինիստական շարժման մեջ կար լեսբուհիների որոշ խտրականություն, ի վերջո այն նրանց համար հարկավոր քաղաքական հարթակ է ապահովել։ Զարգացման սկզբից սկսած շարժումը սկսել դիտարկել սեքսուալությունը որպես բարդ երևույթ[2]:

Ամեն դեպքում, որոշ լեսբուքիներ և ֆեմինիստներ համաձայն չեն քաղաքական լեսբիականության հետ։ Jezebel ֆեմինիստական բլոգը գրել է, որ քաղաքական լեսբիականությունը «վատ ծառայություն է մատուցում այն մարդկանց համար, որոնք չեն զգում, որ իրենք ընտրել են իրենց սեռական կողմնորոշումը, հատկապես այն մարդկանց համար, որոնք պայքարել են հավասար իրավունքների համար այդ հիման վրա»[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bindel Julie (2009-01-30)։ «My sexual revolution»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից -ին 
  2. Ramazanoglu; Routledge, Feminism and the Contradictions of Oppression, Routledge, 1989. pp84-86
  3. «Lesbianism: Sexual Orientation, Political Choice — Or Both?»։ Jezebel։ Արխիվացված օրիգինալից-ից -ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]