Աստվածուհու շարժում

Աստվածուհու շարժում, նոր հեթանոսական հոգևոր հավատալիք կամ շարժում, որ առաջացել է 1970-ական թվականներին, հիմնականում Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Շարժումը ձևավորվել է որպես արձագանք՝ հիմնական կազմակերպված կրոնի ընկալմանը, որը կապված է տղամարդկանց գերակայության հետ[1]։
Աստվածուհու շարժումը նոր հեթանոսության տարածված, ոչ կենտրոնացված ուղղություն է, որը չունի հավատքի միասնական սկզբունքներ[2]։ Հավատքի տարբեր պրակտիկաներ կան, որոնք մեծապես տարբերվում են երկրպագվող աստվածուհիների անուններով, թվով և և ծեսերով։ Որոշ աղանդներ, ինչպիսին է Դիանիկ Վիկան (անգլ.՝ Dianic Wicca), երկրպագում են միայն իգական սեռի աստվածներին, մյուսները՝ նաև արական։ Հավատքի համակարգերը, որոնք տատանվում են միաստվածականից մինչև բազմաստված և պանթեիստական՝ ավելի լայն նոր հեթանոսական համայնքի նման մի շարք աստվածաբանական տարբերություններ ունեն։ Ընդհանուր բազմակարծական հայացքներ ունեցող հետևորդը կարող է երկրպագել ցանկացած աստվածուհու՝ ցանկացած մշակույթից[3][4]։ Ելնելով իր բնութագրերից՝ Աստվածուհու շարժումը դիտվում է նաև որպես մշակութային կրոնականության ձև, որը դառնում է ավելի բազմազան, աշխարհագրականորեն բաշխված, ընտրողական և դինամիկ գործընթացում[5]։
Առաջին ալիքի ֆեմինիզմի վերելքով պայմանավորված, աստվածուհու շարժման տարբեր հեղինակներ հին հնդեվրոպացիներին ներկայացրել են որպես «նահապետական, ռազմատենչ զավթիչների, որոնք ոչնչացրել են կանանց ուտոպիստական նախապատմական աշխարհը, ներդաշնակությունը և գեղեցկությունը», օրինակ՝ այդպես են գնահատել ամերիկացի մարդաբան Ռայան Էյսլերը իր 1987 թվականի «Սայրերի գավաթը» և ամերիկացի հնագետ Մարիա Գիմբուտասը իր 1991 թվականի «Աստվածուհու քաղաքակրթությունը» գրքերում[6]։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ O’Brien Jodi (2008)։ Encyclopedia of Gender and Society։ Thousand Oaks, CA: SAGE Publications։ ISBN 9781452266022
- ↑ Reid-Bowen Paul (2016)։ Goddess as Nature: Towards a Philosophical Thealogy։ Oxon: Routledge։ ISBN 9780754656272
- ↑ Christ Carol P. (1997)։ Rebirth of the Goddess: Finding Meaning in Feminist Spirituality։ Routledge։ ISBN 978-1-1367-6384-7։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2015-10-30
- ↑ Christ Carol P. (2003)։ She Who Changes: Re-imagining the Divine in the World։ Palgrave MacMillan։ ISBN 978-1-4039-6083-2։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2015-10-30
- ↑ Griffin Wendy (1999)։ Daughters of the Goddess: Studies of Identity, Healing, and Empowerment։ Walnut Creek, CA: AltaMira Press։ էջ 61։ ISBN 074250347X
- ↑ Anthony David W. (2007)։ The Horse, the Wheel, and Language: How Bronze-Age Riders from the Eurasian Steppes Shaped the Modern World։ Princeton University Press։ ISBN 978-0-691-14818-2
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստվածուհու շարժում կատեգորիայում։ |