Ֆեմինիստական էքզիստենցիալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեմինիզմը շարժումների ընդհանրություն է, որի նպատակն է կանանց համար սահմանել, հաստատել և պաշտպանել հավասար քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներ[1][2]։ Էկզիստենցիալիզմը փիլիսոփայական և մշակութային շարժում է, որը ենթադրում է, որ փիլիսոփայական մտածողության ելակետը պետք է լինի անհատը և անհատական փորձառությունը, որ բարոյական մտածողությունը և գիտական մտածողությունը միասին բավարար չեն մարդկային գոյությունը հասկանալու համար․ հետևաբար, մարդկային գոյությունը հասկանալու համար՝ անհրաժեշտ են աուտենտիկության նորմով ղեկավարվող այլ կատեգորիաներ[3][4][5]։ Աուտենտիկությունը էքզիստենցիալիզմի համատեքստում մեր գոյության պատասխանատվության ճանաչումն է[6]։ Այս փիլիսոփայությունը վերլուծում է անհատի և իրերի կամ այլ մարդու միջև առկա փոխհարաբերությունները, ինչպես են դրանք սահմանափակում կամ պայմանավորում ընտրությունը[7]։

Էկզիստենցիալիստ ֆեմինիստները կարևորում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ազատությունը, միջանձնային հարաբերությունները և մարդու մարմնով գոյություն ունենալու փորձառությունը[8]։ Նրանք արժեվորում են արմատական փոփոխության ունակությունը, բայց ընդունում են, որ ինքնախաբեությունը և փոփոխության հնարավորության պատճառով առաջացած տագնապը, կարող են սահմանափակել այն։ Շատերն են զբաղվել կանանց ինքնորոշումը սահմանափակող ու սոցիալապես պարտադրված գենդերային դերերի և մշակութային կառույցների բացահայտմամբ, ինչպես նաև քննադատել պոստստրկուտուրալիստ ֆեմինիստներին, որոնք ժխտում են կնոջ անհատականությանը ներհատուկ ազատությունը[9]։ Կինը մատնանշում է էքզիստենցիալիզմի հիմնադրույթները, երբ ընտրություն է կատարում իր կյանքի ձևի վերաբերյալ և տառապում՝ ազատության, մեկուսացման կամ անհարմարավետության հետ կապված անհանգստությամբ, բայց միևնույն է, մնում է ազատ[10]։ Քեյթ Շոպենի, Դորիս Լեսինգի, Ջոան Դիդոնի, Մարգարետ Աթվուդի և Մարգարետ Դրաբլիի վեպերը պատմում են այդպիսի էքզիստենցիալ հերոսուհիների մասին։

Հայտնի էքզիստենցիալիստ ֆեմինիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնա դե Բովուարը ճանաչված էքզիստենցիալիստ էր և ֆեմինիզմի երկրորդ ալիքի հիմնադիրներից մեկը[8]։ Դե Բեվուարը ուսումնասիրել է կանանց ենթակայության դերը իր «Երկրորդ սեռը» գրքում, որը ոմանք համարում են դե Բովուարի էքզիստենցիալ էթիկայի գլխավոր գործը[11]։ Այս գիրքն է ներառում Բովուարի հայտնի տողը՝ «Կին չեն ծնվում, կին դառնում են», ներկայացնելով այն, ինչն հետագայում անվանվել է սեռի և գենդերի տարբերակումը։

Ժան Պոլ Սարտրը ֆրանսիացի փիլիսոփա էր, էքզիստենցիալիստ և ֆենոմենոլոգ, որը մեծ ներդրում է ունեցել էքզիստենցիալ ֆեմինիզմում, օրինակ՝ «Էքզիստենցիալ հոգեվերլուծություն» աշխատության միջոցով[12]։ Այս աշխատության մեջ Սարտրը պնդում է, որ անհատը համընդհանուր սխեմաների հատումն է՝ մերժելով մաքուր անհատի գաղափարը[12]։

Մորիս Մերլո Պոնտին ֆրանսիացի մեկ այլ փիլիսոփա էր, որը տարբեր էքզիստենցիալ աշխատություններով ներդրում է ունեցել այս ոլորտում։ Շատ տեսաբաններ, ինչպիսիք են Ջուդիթ Բաթլերը, քննադատել են նրա մեթոդները, այդ թվում՝ նրա սեռական գաղափարախոսությունը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Feminism – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». merriam-webster.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  2. «Definition of feminism noun from Cambridge Dictionary Online: Free English Dictionary and Thesaurus». dictionary.cambridge.org. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  3. Mullarkey, John, and Beth Lord (eds.). The Continuum Companion to Continental Philosophy. London, 2009, p. 309
  4. Stewart, Jon. Kierkegaard and Existentialism. Farnham, England, 2010, p. ix
  5. Crowell, Steven (October 2010). «Existentialism». Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  6. Varga, Somogy; Guignon, Charles (2016 թ․ հունվարի 1). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2016 ed.).
  7. Abbagnano, Nicole. «Existentialism (philosophy)». Britannica Online Encyclopedia. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 Larrabee, Mary Jeanne (2000). Code, Lorraine (ed.). «Existentialist Feminism». Encyclopedia of Feminist Theories: 187–188. ISBN 0415132746.
  9. Code, Lorraine (2000). Encyclopedia of Feminist Theories. London and New York City: Routledge World Reference, Taylor & Francis. էջ 266. ISBN 0415132746. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. Hiatt, Mary P. «Existentialism and Feminism». ERIC: Education Resources Information Center. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. Simons, Margaret (1999). Beauvoir and the Second Sex: Feminism, Race, and the Origins of Existentialism. Lanham, Md: Rowan & Littlefield. էջեր 101–114. ISBN 978-0847692569.
  12. 12,0 12,1 Sartre, Jean-Paul (1962). Existential Psychoanalysis. Translated by Barnes, Hazel. Chicago: Regnery. էջեր 19–152.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]