Կանանց առողջություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանանց առողջություն
Women's health icon.svg
Կանանց առողջության խորհրդանիշը
Տեսակ

Վերարտադրողական և սեռական առողջություն, ոչ վերարտադրողական առողջություն, Սոցիալ-մշակութային գործոններ, քաղաքականություն, հետազոտություն և շահերի պաշտպանություն,

կանանց առողջությունն ըստ երկրների
Ենթադասառողջություն և Gender disparities in health?
MeSHD016387
MedlinePlus007458

Կանանց առողջություն (անգլ.՝ Women's health) վերաբերում է միմիայն կանանց առողջությանը, որը շատ առումներով տարբերվում է տղամարդկանց առողջությունից։ Կանանց առողջությունը հասարակական առողջության օրինակ է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը սահմանում է՝ որպես «լիակատար ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ, և ոչ թե պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն»։ Շատ խմբեր, որոնք հաճախ դիտվում են պարզապես որպես կանանց վերարտադրողական առողջությանը, պայքարում են կանանց ընդհանուր առողջությանը վերաբերող ավելի լայն սահմանման համար, որը ամենալավը արտահայտում է «Կանանց առողջություն»-ը։ Այս տարբերություններն էլ ավելի են սրվում զարգացող երկրներում, որտեղ կանայք, որոնց առողջությունը ներառում է և՛ ռիսկերը, և՛ բարդությունները, գտնվում են ոչ բարվոք վիճակում։

Չնայած զարգացած երկրներում կանայք կրճատել են կյանքի տևողության գենդերային անջրպետը և այժմ ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, սակայն առողջության շատ ոլորտներում նրանք վաղ փուլում ձևավորվող և ծանր հիվանդություններ են ունենում ավելի վատ վերջաբանով։ Սեռը շարունակում է մնալ առողջության կարևոր սոցիալական որոշիչը, քանի որ կանանց առողջության վրա ոչ միայն կենսաբանությունն է ազդում, այլև այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, զբաղվածությունը և ընտանեկան պարտականությունները։ Վաղուց է արդեն, որ կանայք գենդերային անհավասարությունների հետ են բախվել՝ ինչպիսիք են սոցիալական և տնտեսական ուժը, որոնք սահմանափակում են նրանց հասանելիությունը կյանքի կարիքներին, ներառյալ առողջապահությունը, և որքան մեծ է անհասանելիության մակարդակը՝ ինչպես զարգացող երկրներում է, այնքան մեծ է անբարենպաստ ազդեցությունը առողջության վրա։

Կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը հստակ տարբերվում է տղամարդկանց առողջությունից։ Նույնիսկ զարգացած երկրներում հղիությունն ու ծննդաբերությունը կապված են էական ռիսկերի հետ մայրական մահացություն ունեցող կանանց համար, ինչը տարեկան ավելի քան քառորդ միլիոն մահվան դեպք է գրանցում՝ մեծ բացեր թողնելով զարգացող և զարգացած երկրների միջև։ Այլ վերարտադրողական հիվանդություններից՝ ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, որոնց զուգակցվածությունը նպաստում է, ինչպես հղիության մահացությանը, այնպես էլ հիվանդացությանը, ներառյալ պրեէկլամպսիան։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները լուրջ հետևանքներ են ունենում կանանց և նորածինների համար, մորից երեխային փոխանցումը հանգեցնում է այնպիսի արդյունքների՝ ինչպիսիք են մեռելածիններն ու նորածինների մահերը, իսկ կոնքի բորբոքային հիվանդությունը բերում է անպտղության։ Բացի այդ, բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կանանց համար դժվարություններ են ստեղծում և հանգեցնում անպտղության բեղմնականխումն, չպլանավորված հղիությունն, բռնաբարությունն և աբորտն են։

Չնայած սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և թոքերի հիվանդությունների հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են մահվան, կանանց և տղամարդկանց մոտ նման են, սակայն կանայք ավելի ծանր են տանում։ Որպես կանանց մահվան հիմնական պատճառ՝ թոքերի քաղցկեղը գերակշռում է քաղցկեղի բոլոր այլ տեսակներին, որին հաջորդում են կրծքագեղձի, կոլոռեկտալ, ձվարանների, արգանդի և արգանդի վզիկի քաղցկեղները։ Չնայած ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն է, չծխող կանանց շրջանում քաղցկեղի զարգացման ռիսկը երեք անգամ ավելին է, քան չծխող տղամարդկանց շրջանում։ Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ զարգացած երկրներում կանանց ամենատարածված քաղցկեղը և հանդիսանում է կանանց առավել կարևոր քրոնիկ հիվանդություններից մեկը, մինչդեռ արգանդի վզիկի քաղցկեղը շարունակում է մնալ զարգացող երկրներում ամենատարածված քաղցկեղներից մեկը՝ կապված մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հետ՝ որպես սեռական ճանապարհով փոխանցվող գլխավոր հիվանդություն։ ՄՊՎ պատվաստանյութը դիսպանսերացայի հետ միասին ապահովվում է այդ հիվանդությունների վերահսկումը։ Կանանց առողջության այլ կարևոր հիմնահարցեր են սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան, դեմենցիա, օստեոպորոզը և սակավարյունությունը։ Կանանց առողջության առաջխաղացման հիմնական խոչընդոտը եղել է հետազոտությունների ուսումնասիրություններում նրանց ցածր ներգրավվածությունը, ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում առկա անհավասարությունը, որը լուծվում է կանանց առողջության հետազոտության գերազանցության կենտրոնների և լայնածավալ կլինիկական փորձարկումների ստեղծմամբ՝ ինչպիսիք են «Կանանց առողջության նախաձեռնություն»։

Սահմանումներ և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջության և հիվանդության հարցում կանանց փորձառությունը տարբերվում է տղամարդկանց փորձառությունից` պայմանավորված կենսաբանական, սոցիալական և վարքային եզակի պայմաններով։ Կենսաբանական տարբերությունները տատանվում են ֆենոտիպերից մինչև բջջային կենսաբանություն և տարբեր ռիսկեր են առաջացնում հիվանդության զարգացման համար[1]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջությունը սահմանում է՝ որպես «լիակատար ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ, և ոչ թե պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն»[2]։ Կանանց առողջությունը բնակչության առողջության, բնակչության որոշակի հատուկ խմբի առողջության օրինակ է:[3]։

Կանանց առողջությունը նկարագրվում է՝ իբրև «կարկատված վերմակ»[4]։ Չնայած կանանց առողջության հետ կապված շատ խնդիրներ վերաբերում են նրանց վերարտադրողական առողջությանը՝ ներառյալ մոր և մանկան առողջությունը, սեռական օրգանների առողջությունը, կրծքագեղձի առողջությունը և էնդոկրին (հորմոնալ) առողջությունը՝ ներառյալ դաշտանը, բեղմնականխումը և դաշտանադադարը, կանանց առողջության ավելի լայն ընկալումը ներառում է կանանց առողջության բոլոր տեսանկյունները՝ փոխարինելով «Առողջություն» անվանումը՝ «Կանանց առողջություն» անվանումով[5]։ ԱՀԿ-ն գտնում է, որ վերարտադրողական առողջության վրա անհարկի շեշտադրումը մեծ խոչընդոտ է հանդիսացել բոլոր կանանց համար որակյալ առողջապահական խնամքի հասանելիության ապահովման հարցում[6]։ Այն գործոնները, որոնք ազդում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա՝ ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, օստեոպորոզը, կանանց մոտ նույնպես տարբեր կերպ են արտահայտվում[7]։ Կանանց առողջության հետ կապված խնդիրները ներառում են նաև բժշկական իրավիճակներ, երբ կանայք բախվում են իրենց կենսաբանության հետ անմիջականորեն չառնչվող խնդիրների՝ ինչպիսիք են գենդերային տարբերակված բժշկական բուժում ստանալու հնարավորությունը և այլ սոցիալ-տնտեսական գործոնները[7]։ Կանանց առողջությունը հատկապես մտահոգում է ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ տարածված խտրականության պատճառով, ինչը նրանց անբարենպաստ վիճակում է դնում[1]

Առողջապահական և բժշկական հետազոտությունների մի շարք կողմնակիցներ՝ ինչպիսիք են Միացյալ Նահանգներում Կանանց Առողջության Հետազոտությունների ընկերությունը, սատարում են ավելի ընդարձակ սահմանումը, այլ ոչ թե պարզապես կանանց անատոմիային վերաբերող հարցերը ՝ ներառելով այն ոլորտները, որտեղ կան կանանց և տղամարդկանց սեռական կենսաբանական տարբերություններ։ Կանայք ավելի շատ կարիք ունեն առողջապահության և ավելի շատ են առողջապահական համակարգից օգտվում, քան տղամարդիկ։ Չնայած դրա մի մասը պայմանավորված է նրանց վերարտադրողական և սեռական առողջության կարիքներով, նրանք ունեն նաև ավելի շատ քրոնիկ, ոչ վերարտադրողական առողջության խնդիրներ՝ ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, հոգեկան հիվանդությունները, շաքարախտը և օստեոպորոզը[8]։ Մեկ այլ կարևոր տեսանկյունն է այն, որ կյանքի ողջ ցիկլի (կամ կյանքի տևողության) ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ՝ արգանդից մինչև ծերացում, ազդում են կանանց աճի, զարգացման և առողջության վրա։ Կյանքի ընթացքի հեռանկարը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական ռազմավարություններից մեկն է[9] [10][11]:

Համաշխարհային պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջությանը վերաբերվող շատ ոլորտներում հիվանդության զարգացման և ախտանիշների բուժման նկատմամբ արձագանքի գենդերային տարբերությունները հատկապես ճնշող են դառնում, երբ դիտարկվում են գլոբալ տեսանկյունից[12][13]։ Առկա տեղեկատվության մեծ մասը գալիս է զարգացած երկրներից, սակայն կանանց դերի և առողջության առումով զարգացած և զարգացող երկրների միջև կան զգալի տարբերություններ[14]։ Համաշխարհային տեսակետը սահմանվում է՝ որպես «ուսումնասիրության, հետազոտության և պրակտիկայի ոլորտ, որը առաջնահերթությունն տալիս է առողջության բարելավմանը և առողջության արդարության ապահովմանը աշխարհի բոլոր մարդկանց համար»[15][16][17]։ 2015 թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշեց կանանց առողջության լավագույն տասը թեմաները, որանք են՝ քաղցկեղը, վերարտադրողական առողջությունը, մայրական առողջությունը, մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, բռնությունը, հոգեկան առողջությունը, ոչ վարակիչ հիվանդությունները, երիտասարդությունը և ծերացումը[18]։

Կյանքի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց կյանքի տևողությունը ավելի շատ է, քան տղամարդկանցը, և նրանց կյանքի ընթացքում մահացության մակարդակն ավելի ցածր է ՝ անկախ ռասայից և աշխարհագրական տարածաշրջանից։ Սակայն, պատմականորեն կանայք մահացության ավելի բարձր ցուցանիշ ունեին, առաջին հերթին մայրական մահացության դեպքերից (մահ ծննդաբերության ժամանակ)։ Զարգացած երկրներում՝ մասնավորապես ամենաառաջադեմ երկրներում, արդյունաբերական հեղափոխությունից հետո գենդերային ճեղքը նեղացավ և փոխվեց[7]։ Չնայած այս տարբերություններին, առողջության շատ ոլորտներում կանայք ավելի վաղ և ավելի ծանր հիվանդություններ են ունենում և ավելի վատ արդյունքներ են գրանցում[19]։

Չնայած այս տարբերություններին, Միացյալ Նահանգներում մահվան հիմնական պատճառները տղամարդկանց և կանանց մոտ զգալիորեն նման են՝ սրտային հիվանդության գլխավորությամբ, որը կազմում է մահվան ամբողջ քառորդ մասը, որին հաջորդում են քաղցկեղը, թոքերի հիվանդությունը և կաթվածը:Մինչ կանայք մահվան ավելի քիչ դեպքեր են գրանցում ակամա վնասվածքից (տե՛ս ստորև) և ինքնասպանությունից, նրանց մոտ ավելի մեծ է դեմենցիայի դեպքերը (Գրոնովսկի և Շինդլեր, Աղյուսակ I)[7][20]:

Զարգացած և զարգացող երկրների միջև կանանց կյանքի տևողության մեծ տարբերությունները կայանում են հղիության ընթացքում։ Եթե կինը դիմանա այս ժամանակահատվածը, ապա երկու շրջանների միջև տարբերությունները պակաս նկատելի կդառնան, քանի որ հետագա կյանքի ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունները դառնում են կանանց մահվան հիմնական պատճառները, տարեց կանայք, որոնց հաջորդում են քաղցկեղը (15%) և թոքերի հիվանդությունները (10%)։ Դրանք լրացուցիչ բեռ են ստեղծում զարգացող երկրների ռեսուրսների վրա։ Փոխելով կենսաձևը, ներառյալ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և մշակութային գործոնները, որոնք նպաստում են կանանց մարմնի ավելի մեծ չափերին, նպաստում են այդ երկրներում կանանց շրջանում գիրության և շաքարախտի հետ կապված խնդրի ավելացմանը, սրտանոթային հիվանդությունների և այլ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկերի ավելացմանը[12][21]։

Սոցիալապես անապահով վիճակում գտնվող կանանց՝ երիտասարդ տարիքում մահացության հավանականությունը ավելի շատ է, քան այն կանանց, որոնք այդպիսի խնդիր չունեն։ Թմրամիջոցների չարաշահման խանգարումներ ունեցող, անօթևան, սեռական աշխատանք կատարող և / կամ բանտարկված կանայք զգալիորեն ավելի կարճ կյանք ունեն, քան մյուս բոլոր կանայք [22]։ Ցանկացած տարիքում այս խմբերին համապատասխանող, կանայք մոտավորապես 10-13 անգամ ավելի հավանական է, որ մահանան, քան նույն տարիքի սովորական կենսաձևով կանայք[22]։

Կայուն զարգացման 5 նպատակ, գենդերային հավասարություն

Սոցիալական և մշակութային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց առողջությունը մտնում է գիտությունների ավելի լայն շրջանակների մեջ, որի մասին նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում` մեծ կարևորություն տալով սեռին՝ իբրև առողջության սոցիալական որոշիչ[23]։ Չնայած կանանց կենսաբանությունը ազդում է նրանց առողջության վրա, դրա վրա ազդեցություն է գործում նաև կանանց այնպիսի սոցիալական պայմաններ, ինչպիսիք են` աղքատությունը, զբաղվածությունը և ընտանեկան պարտականությունները, և այդ դրույթները պետք չէ անտեսել[24][25]։

Կանայք դեռ վաղ ժամանակներից ապահովված չեն եղել տնտեսական և սոցիալական կարգավիճակի և հզորության տեսանկյունից, ինչը, իր հերթին, նվազեցնում է նրանց հասանելիությունը կյանքի կարիքներին, այդ թվում `առողջապահությանը։ Չնայած արևմտյան երկրներում վերջերս կատարված բարեփոխումներին,տղամարդկանց համեմատ կանայք շարունակում են մնալ անապահով[7]։ Առողջապահության ոլորտում գենդերային բացը էլ ավելի է սրվում զարգացող երկրներում, որտեղ կանայք համեմատաբար ավելի անապահով են։ Գենդերային անհավասարությունից բացի, կան նաև հիվանդության հատուկ գործոններ, որոնք եզակի կերպով կապված են կին լինելու հետ, և որոնք հատուկ մարտահրավերներ են ստեղծում, ինչպես կանխարգելման, այնպես էլ առողջապահության ոլորտում [19]։

Նույնիսկ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորություն ունենալուց հետո, կանայք ենթարկվել են խտրականության՝ մի գործընթաց, որը Այրիս Յանգը անվանել է «ներքին բացառում», ի տարբերություն «արտաքին բացառման» ՝ հասանելիության խոչընդոտներ[26]։ Այս անտեսանելիությունն արդյունավետորեն քողարկում է մարդկանց բողոքները, որոնք արդեն իսկ բախվել են նման խնդրի առաջ՝ էլ ավելի արմատավորելով անարդարությունը[27]։

Դեր են խաղում նաև վարքային տարբերությունները, որոնցում կանայք ավելի ցածր ռիսկի են դիմում, այդ թվում `ավելի քիչ ծխախոտ, ալկոհոլ և թմրանյութեր օգտագործելով` նվազեցնելով դրանց հետ կապված հիվանդություններից մահացության ռիսկը, ներառյալ թոքերի քաղցկեղը, տուբերկուլյոզը և լյարդի ցիռոզը։ Կանանց համար ավելի ցածր ռիսկի այլ գործոններից են ավտովթարները։ Մասնագիտական տարբերությունները կանանց ավելի քիչ արդյունաբերական վնասվածքների են ենթարկել, չնայած դա, ամենայն հավանականությամբ կփոխվի, ինչպես նաև պատերազմում վնասվածքների կամ մահվան ռիսկը[28] [29]:Ընդհանուր առմամբ, այդպիսի վնասվածքները պատճառ են հանդիսացել կանանց մահվան 3,5% -ի համար՝ 2009 թ․ Միացյալ Նահանգներում 6,2% -ի դիմաց[30][31]։ Ինքնասպանությունների մակարդակը կանանց մոտ նույնպես քիչ է։

Առողջության սոցիալական տեսակետը, զուգորդված այն փաստի հետ, որ սեռը առողջության սոցիալական որոշիչն է, ազդում են աշխարհի երկրներում կանանց առողջապահական ծառայությունների մատուցման վրա։ Կանանց առողջապահական ծառայությունները, ինչպիսիք են Լեյխարդտի կանանց համայնքների առողջության կենտրոնը, որը հիմնադրվել է 1974 թ․ և Ավստրալիայում կանանց առողջության առաջին կենտրոնն էր, բացատրում են կանանց առողջապահական ծառայությունների նկատմամբ մոտեցումը։

Կանանց առողջությունը շատ ֆեմինիստների կողմից ընդունված խնդիր է, հատկապես, երբ վերաբերում է վերարտադրողական առողջությանը, և կանանց միջազգային շարժումը պատասխանատու էր կանանց առողջության բարելավմանն ուղղված օրակարգերի մեծ մասի համար[32]։

Կենսաբանական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և տղամարդիկ տարբերվում են իրենց քրոմոսոմային կազմով, սպիտակուցային գեների արտադրանքով, գեների էքսպրեսիայով, գենոմային դրոշմմամբ, գենի արտահայտմամբ, ազդանշանային ուղիներով և հորմոնալ միջավայրով։ Այս ամենը պահանջում է զգուշություն՝ մեկ սեռից մյուսը կենսազանգչից ստացված տեղեկատվությունը դասակարգելու հարցում[7]։Կանայք հատկապես խոցելի են կյանքի երկու ծայրահեղ վիճակներում։ Երիտասարդ կանայք և դեռահաս աղջիկները ռիսկի են ենթարկվում սեռավարակների, հղիության և անապահով աբորտների հետևանքով, մինչդեռ տարեց կանայք ռիսկային խմբում չեն և նպատակահարմար չեն տղամարդկանց համար և ընդհանուր առմամբ առողջությունը վատթարացնելու վտանգի առաջ չեն[18]։

Վերարտադրողական և սեռական առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք ունեն բազում եզակի առողջական խնդիրներ` կապված վերարտադրության և սեռականության հետ, և դրանք պատասխանատու են կանանց վերարտադրողական տարիների համար, (15-44 տարեկան) նրանց ունեցած ողջ առողջական խնդիրների երրորդ մասի համար, որոնցից վտանգավոր սեքսը ռիսկի հիմնական գործոնն է, հատկապես զարգացող երկրներում[18]։ Վերարտադրողական առողջությունը ներառում է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ վերարտադրության, հղիության, ծննդաբերության և երեխայի դաստիարակության մեջ ներգրավված կառույցների և համակարգերի առողջությունն ու գործառույթը, ներառյալ նախածննդյան և ծնողական խնամքը[33] [34]: Կանանց համաշխարհային առողջությունը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն վերարտադրողական առողջությանը, ինչպես զարգացած երկրներում է արվում, այլ նաև վարակիչ հիվանդություններին, ինչպիսիք են՝ մալարիան հղիության ընթացքում և ոչ վարակիչ հիվանդությունները։ Բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են ռեսուրսային աղքատ երկրներում բնակվող կանայք և աղջիկները, գոյություն չունեն զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ կանանց սեռական օրգանների վիրահատությունները և համապատասխան ախտորոշիչ և կլինիկական ռեսուրսների հասանելիության բացակայությունը:[12]։

Մայրական առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մանկաբարձական գիտության և պրակտիկայի առաջընթացին, հղիությունը առողջության համար զգալի ռիսկեր է պարունակում նույնիսկ զարգացած երկրներում։ Մայրական մահացությունը մնում է գլոբալ առողջության կարևորագույն խնդիր և համարվում է առողջապահական համակարգերի որակի գնահատման սանդղակը[35]։ Դեռահասների հղիությունը առանձնանում է որոշակի խնդրով` լինի դա կանխամտածված, թե չկանխամտածված, ամուսնության շրջանակներում, թե առանց դրա։ Հղիությունը հանգեցնում է աղջկա կյանքում մեծ փոփոխությունների ֆիզիկական, հուզական, սոցիալական, տնտեսական առումով և վտանգում է անցումը դեպի հասունություն։ Դեռահասների հղիությունը, առավել հաճախ, բխում է աղջկա ընտրության բացակայությունից։ Երեխաների ամուսնությունը հիմնական խթանն է հանդիսանում ամբողջ աշխարհում, քանի որ 15-19 տարեկան աղջիկների ծննդաբերության 90% -ը տեղի է ունենում ամուսնության ընթացքում[36]։

Մանկաբարձության դասընթացներ, Պապուա Նոր Գվինեա

Մայրական մահացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ․ աշխարհում մոտ 289,000 կին (օրական 800-ը) մահացել է հղիության հետ կապված խնդիրների պատճառով, զարգացած և զարգացող երկրների միջև մեծ տարբերություններով[12][37]։ Արևմտյան երկրներում մայրական մահացությանը կայունությունը անկում էր գրանցում և կազմում տարեկան զեկույցների և անդրադարձների առարկա[38]։ Այնուամենայնիվ, 1987-2011 թ․ ընթացքում ԱՄՆ-ում մայրական մահացությունը 7000-ից հասել է 17,8 մահվան 100.000 կենդանի ծննդի հաշվով, ինչը արտացոլված է Մայրության Մահացության Համեմատությունում (ՄՄՀ)[38]։ Ի տարբերություն դրա, մնացած աշխարհը հայտնում է մեկ ծնունդից 1000-ի մասի[12], ամենաբարձր ցուցանիշները Արևադարձային Աֆրիկայում և Հարավային Ասիայում են, որոնք կազմում են նման մահերի 86% -ը[39][37]։ Մահվան այս դեպքերը հազվադեպ են ուսումնասիրվում, այնուհանդերձ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ այդ մահերի 99% -ը, որոնց մեծամասնությունը տեղի է ունենում ծննդաբերությունից 24 ժամվա ընթացքում, կանխարգելիչ կլինեին, եթե առկա լինեին համապատասխան ենթակառուցվածքներ, ուսուցում և հաստատություններ[40][37]։ Աղքատ ռեսուրսներով այս երկրներում մայրերի առողջությունը հետագայում վատթարանում է աղքատության և անբարենպաստ տնտեսական գործոնների պատճառով, որոնք բացի սահմանափակ հմուտ անձնակազմից ազդում են ճանապարհների, առողջապահական հաստատությունների, սարքավորումների և պարագաների վրա։ Այլ խնդիրները ներառում են սեռականության, հակաբեղմնավորիչների, երեխաների ամուսնության, տնային պայմաններում ծննդաբերության և բժշկական արտակարգ իրավիճակները ընդունելու կարողության հասակակական վերաբերմունքը։ Մայրական մահացության ուղղակի պատճառներն են արյունազեղումը, էկլամպսիան, ծննդաբերական դիստոպիան, սեպսիսը և սխալ աբորտը։ Բացի այդ, մալարիան և ՁԻԱՀ-ը բարդացնում են հղիության ընթացքը։ 2003–2009 թ․ արյունահոսությունը մահվան հիմնական պատճառն էր, որը կազմում էր զարգացող երկրներում մահացությունների 27% -ը և զարգացած երկրներում՝ 16% -ը[41][42]։

Ոչ վերարտադրողական առողջությունը շարունակում է մնալ մայրական առողջության կարևոր գործոնը։ Միացյալ Նահանգներում մայրական մահացության հիմնական պատճառներն են սրտանոթային հիվանդությունները (մահվան 15% -ը), էնդոկրին, շնչառական և ստամոքս-աղիքային համակարգի խանգարումները, վարակը, արյունազեղումը և հղիության հիպերտոնիկ խանգարումները (Գրոնովսկի և Շինդլեր, աղյուսակ II)[7]:

Մայրական առողջության կլինիկա Աֆղանստանում

2000 թ․ ՄԱԿ-ը ստեղծեց Հազարամյակի զարգացման նպատակը (ՀԶՆ) 5 [43] մոր առողջությունը բարելավելու համար[44]։ Թիրախ 5A փորձում էր 1990-ից մինչև 2015 թ․ երեք քառորդով կրճատել մայրական մահացությունը ՝ օգտագործելով երկու ցուցանիշ ՝ 5.1 մայրական մահացությունը և 5.2 այն ծննդաբերությունների համամասնությունը, որին մասնակցում են հմուտ առողջապահական անձնակազմը (բժիշկ, բուժքույր և մանկաբարձուհի)։ Վաղ զեկույցները ցույց էին տալիս, որ ՀԶՆ 5-ը նվազագույն առաջընթաց է գրանցել բոլոր ՀԶՆ-ից[45][46]։ 2015 թ․ դրությամբ մայրական մահացությունն անկում էր ապրել միայն 45% -ով, 380-ից հասնելով մինչև 210, որի մեծ մասը տեղի էր ունեցել 2000 թ․ հետո։ Չնայած այս բարելավումը տեղի ունեցավ բոլոր շրջաններում, բայց մայրական մահացության ամենաբարձր ցուցանիշները Աֆրիկայում և Ասիայում դեռ պահպանվում էին, չնայած Հարավային Ասիայում տեղի ունեցավ ամենամեծ անկումը ՝ 530-ից հասնելով 190-ի (64%)։ Ամենափոքր անկումը նկատվել է զարգացած երկրներում ՝ 26-ից հասնելով 16-ի (37%)։ Ամբողջ ծնունդների առումով այս համամասնությունն աշխարհում 59-ից հասել էր 71% -ի։ Չնայած թվերը նման էին ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տարածաշրջաններին, սակայն վերջիններիս շրջանում մեծ տատանումներ էին գրանցվում ՝ 52% Հարավային Ասիայից մինչև 100% Արևելյան Ասիա։ Զարգացող երկրներում հղիության ընթացքում մահանալու ռիսկերը շարունակում են մնալ տասնչորս անգամ ավելի բարձր, քան զարգացած երկրներում, բայց Կենտրոնական Աֆրիկայում, որտեղ մայրական մահացությունն ամենաբարձրն է, ռիսկը 175 անգամ ավելի բարձր է[39][37] : Զարգացող երկրների գյուղական բնակավայրերում 31% -ով ցածր ցուցանիշ ունեցող տարածաշրջաններում նույնպես կան ակնհայտ տարբերություններ (56 ընդդեմ 87-ի), սակայն Արևելյան Ասիայում ոչ մի տարբերություն չկա, բայց Կենտրոնական Աֆրիկայում 52% տարբերություն կա (32 ընդդեմ 84-ի)։ 2015 թ․ ՀԶՆ քարոզարշավի ավարտից հետո Կայուն զարգացման նպատակների քարոզարշավի շրջանակներում 2030 թ․ համար նոր նպատակներ են դրվում[47][48]։ Մայրերի առողջությունը դրվում է Առողջություն Նպատակների 3-րդ հորիզոնականում, որի նպատակն է մայրական մահացության համաշխարհային գործակիցը հասցնել 70-ից պակաս[49]։ Այս նպատակներին հասնելու համար մշակվող գործիքներից է ԱՀԿ անվտանգ ծննդաբերության ստուգաթերթը[50]։

Մոր առողջության բարելավումը, բացի ծննդաբերությանը մասնագիտական օժանդակությունից, կպահանջի նաև սովորական նախածննդյան խնամք, անհրաժեշտ շտապ մանկաբարձական խնամք, ներառյալ հակաբիոտիկների, օքսիտոցիների, hակացնցումային դեղերի առկայությունը, առաջացած պլասենսիան ձեռքով հեռացնելու կարողությունը, գործիքավորված միջամտություններ կատարելու կարողությունը և հետծննդյան խնամքը[12]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաարդյունավետ ծրագրերը համայնքի բնակիչների հետ կրթական ծրագրերի վարումն է, նախածննդյան խնամքի, արտակարգ իրավիճակների մանկաբարձության (ներառյալ կեսարյան հատման հասանելիություն)[41]։ Ընդհանուր առմամբ, կանանց առողջության ոլորտի կարևոր բաժինը՝ մոր առողջությունը, պահանջում է ուսումնասիրությունների լայն շրջանակ, որը ներառում է ՀԶՆ այլ նպատակներ, ինչպիսիք են աղքատությունն ու կարգավիճակը, և հաշվի առնելով, որ մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունենում անմիջապես ներծննդաբերական շրջանում, խորհուրդ է տրվում, որ ներծննդաբերական խնամքը (ծննդաբերություն ) լինի ուշադրության կենտրոնում[39]։ Նախածննդյան խնամքի վերաբերյալ նոր ուղեցույցներ ԱՀԿ-ն թողարկել է 2016-ի նոյեմբերին[51]։

Հղիության բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հղիության և ծննդաբերության ժամանակ մահից, հղիությունը կարող է հանգեցնել բազմաթիվ ոչ մահացու առողջական խնդիրների, ներառյալ մանկաբարձական ֆիստուլաները, արտարգանդային հղիությունը, վաղաժամ ծննդաբերությունը, հղիության դիաբետը, հիպերմինիզմը, հիպերտոնիկ վիճակները, ներառյալ պրեէկլամպսիան և անեմիան[39]։ Համաշխարհային մասշտաբով, հղիության բարդությունները հիմնականում ավարտվել են մայրական մահացությամբ, որը գնահատվում է 9,5 միլիոն դեպք հղիության հետ կապված հիվանդությունների պատճառով և 1,4 միլիոն անհայտ պատճառով առաջացած բարդությունների պատճառով։ Հղիության բարդությունները կարող են լինել ֆիզիկական, մտավոր, տնտեսական և սոցիալական։ Ենթադրվում է, որ տարեկան 10-20 միլիոն կին ֆիզիկական կամ մտավոր անբավարարություն է ունենալու՝ հղիության բարդությունների կամ ոչ պատշաճ խնամքի հետևանքով[39]։ Հետևաբար, միջազգային գործակալությունները մշակել են մանկաբարձական խնամքի ստանդարտներ։

Կանայք ֆիստուլայի եթովպական հիվանդանոցում

Մանկաբարձական ֆիստուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկաբարձական ֆիստուլաները շարունակում են մնալ ամենալուրջ և ամենածանր խնդիրներից մեկը։ Չնայած հնարավոր է ուղղիչ վիրահատություն, սակայն այն մատչելի չէ, և ՄՖ- ն ամբողջովին կանխարգելիչ է համարվում։ Վերականգնման դեպքում հետագա հղիությունները կպահանջեն կեսարյան հատում[39]։ Չնայած զարգացած երկրներում հազվադեպ է նման բան պատահում, սակայն աշխարհում տարեկան գրանցվում է մինչև 100,000 դեպք և ներկայումս շուրջ 2 միլիոն կին ապրում է այս պահանջով․ ամենաշատ դեպքերը գրանցվել են Աֆրիկայում և Ասիայի որոշ շրջաններում[39]։ ՄՖ-ը արդյունք է երկարատև խոչընդոտված աշխատանքի՝ առանց միջամտության, երբ պտղի շարունակական ճնշումը ծննդաբերական ջրանցքում սահմանափակում է արյան մատակարարումը շրջակա հյուսվածքներին, պտղի վերջնական մահվան, նեկրոզի և արտաքսման հետ։ Վնասված կոնքի օրգաններն այնուհետև առաջացնում են կապ (ֆիստուլ), որը թույլ է տալիս մեզի կամ կղանքի կամ երկուսին էլ արտանետել հեշտոցի միջով, որը կապված է միզուղիների և էնկոպրեզի, հեշտոցային ստենոզի, նյարդերի վնասմամբ և անպտղությամբ։ Հավանաբար կհաջորդեն նաև ծանր սոցիալական և մտավոր հետևանքներ, երբ կանայք խուսափեն մյուսներից։ Բացի խնամքի հասանելության բացակայությունից, պատճառնից են նաև երիտասարդ տարիքը և թերսնումը[12][52]։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը խթանել է առաջնահերթությունը և հանդիսանում է «Ֆիստուլային վերջ տալու» նախաձեռնության առաջատար գործակալությունը, որը հանդես է գալիս տարեկան զեկույցներով, ինչպես նաև ՄԱԿ-ը ամեն տարի նշում է մայիսի 23-ը, որպես Մանկաբարձական ֆիստուլը վերացնելու միջազգային օր։ Կանխարգելումը ներառում է դեռահասների հղիությունը և երեխաների ամուսնության արգելքը, համապատասխան սնուցումը և խնամքի հասանելությունը, ներառյալ կեսարյան հատումը[12]։

Բեղմնականխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի պլանավորման ասոցիացիա, Մալայզիա, Կուալա Տերենգգանու

Որոշում կայացնելու կարողությունը, թե երբ հղիանալ, կնոջ ինքնավարության և ինքնազգացողության համար է, և հակաբեղմնավորումը կարող է պաշտպանել աղջիկներին և երիտասարդ կանանց վաղ հղիության ռիսկերից, իսկ ավելի մեծ տարիքի կանանց՝ չպլանավորած հղիության ռիսկերից։ Հակաբեղմնավորիչների համապատասխան հասանելիությունը կարող է սահմանափակել չպլանավորած հղիությունները, նվազեցնել վնասակար աբորտը և նվազագույն շեմին հասցնել մոր և մանկան մահացությունը և հիվանդությունը։ Որոշ տեսակի հակաբեղմնավորիչ միջոցները, ինչպիսիք են՝ պահպանակները, նվազեցնում են նաև սեռավարակների և ՄԻԱՎ վարակի ռիսկերը։ Հակաբեղմնավորիչների հասանելիությունը թույլ է տալիս կանանց կատարել գիտակցված ընտրություն իրենց վերարտադրողական և սեռական առողջության վերաբերյալ, մեծացնում է իրենց հնարավորությունները և խթանում ընտրությունը՝ կրթության, կարիերայի և հանրային կյանքի մասնակցության մեջ։ Հասարակական մակարդակում հակաբեղմնավորիչների հասանելիությունը բնակչության աճի վերահսկման հիմնական գործոնն է, որի արդյունքը կարող է ազդել տնտեսության, շրջակա միջավայրի և տարածաշրջանային զարգացման վրա[53]։ Հետևաբար, ՄԱԿ-ը հակաբեղմնավորիչների հասանելիությունը համարում է մարդու իրավունքը, որը կարևոր դեր ունի գենդերային հավասարության և կանանց անկախացման հարցում, ինչպես նաև փրկում է կյանքեր և նվազեցնում աղքատությունը, իսկ ծնելիության վերահսկումը համարվել է 20-րդ դարի հանրային առողջության 10 մեծ ձեռքբերումներից մեկը[54]։

Հղիության նկատմամբ կանանց վերահսկողությունը համակարգելու համար անհրաժեշտ է, որ համապատասխան մեթոդներով հակաբեղմնավորիչների մասին խորհուրդներն ու միջոցները լայնորեն տարածվեն, մատչելի և հասանելի լինեն յուրաքանչյուրին, ով սեռական ակտիվ կյանք է վարում՝ ներառյալ դեռահասներին[55]։ Աշխարհի շատ երկրներում հակաբեղմնավորիչների և ընտանիք կազմելու ծառայությունները դժվարհասանելի են կամ առհասարակ գոյություն չունեն, նույնիսկ զարգացած երկրներում մշակութային և կրոնական ավանդույթները կարող են խոչընդոտներ ստեղծել դրանց համար։ Հայտնի է, որ կանանց կողմից հակաբեղմնավորիչների օգտագործումը փոքր ինչ աճել է 1990 և 2014 թ․ ընթացքում՝ տարածաշրջանային զգալի փոփոխականությամբ[56]։ Չնայած աշխարհում գլոբալ օգտագործումը մոտ 55% է, Աֆրիկայում այն կարող է հասնել 25% -ի։ Համաշխարհային մասշտաբով 222 միլիոն կին չունի կամ սահմանափակ հասանելիություն ունի հակաբեղմնավորիչ միջոցներ ձեռք բերելու հարցում[57]։ Որոշակի զգուշություն է անհրաժեշտ առկա տվյալների մեկնաբանման հարցում, քանի որ հակաբեղմնավորիչների տարածվածությունը հաճախ սահմանվում է որպես «կանանց վերարտադրողական տարիքի բոլոր կանանց շրջանում (այսինքն` 15-ից 49 տարեկան, եթե այլ բան նշված չէ), ովքեր ամուսնացած են կամ միության մեջ։ «Միության» խմբում ընդգրկված են կանայք, ովքեր ապրում են իրենց զուգընկերոջ հետ նույն տնային տնտեսությունում և որոնք ամուսնացած չեն ըստ երկրի ամուսնության օրենքների կամ սովորույթների»։ Այս սահմանումը ավելի շատ համապատասխանում է ընտանիքի պլանավորման առավել սահմանափակող հայեցակարգին, բայց բաց է թողնում բոլոր այլ կանանց և աղջիկների հակաբեղմնավորիչ կարիքները, որոնք սեռական ակտիվություն ունեն կամ, հավանաբար, հղիության վտանգի տակ են, ամուսնացած չեն կամ «միության մեջ»։

Կանայք ցույցի են դուրս եկել, որպեսզի աբորտ անելու իրավունքները պաշտպանվեն, Դուբլին, 2012

Աբորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբորտը հղիության կանխամտածված դադարեցումն է, ի տարբերություն կամքից անկախ դադարեցմանը՝ վիժմանը։ Աբորտը սերտորեն կապված է հակաբեղմնավորիչների հետ՝ կանանց վերահսկողության և նրանց վերարտադրության կարգավորման տեսանկյունից, և հաճախ ենթակա է նման մշակութային, կրոնական, օրենսդրական և տնտեսական սահմանափակումների։ Այն երկրներում, որտեղ հակաբեղմնավորիչների հասանելիությունը սահմանափակ է, կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատմանը։ Հետևաբար, հղիության արհեստական ընդհատման ցուցանիշները կարող են օգտագործվել հակաբեղմնավորման ոչ բավարար կարիքները գնահատելու համար[58]։ Այնուամենայնիվ, պատմության ընթացքում գոյություն ունեցող ընթացակարգերը մեծ ռիսկ են առաջացրել կանանց շրջանում, և այն դեռ առկա է զարգացող աշխարհում, կամ որտեղ իրավական սահմանափակումները ստիպում են կանանց փնտրել այլ միջոցներ[59][58]։ Օրինական հղիության արհեստական ընդհատման մատչելիությունը անհարկի բեռ է առաջացնում ցածր սոցիալ-տնտեսական իրավիճակում գտնվող խմբերի և այն իրավասությունների վրա, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում։ Այս խնդիրները հաճախ եղել են քաղաքական և ֆեմինիստական արշավների առարկա, որտեղ տարբեր տեսակետներ՝ վերաբերող առողջությանը, հակասում են բարոյական արժեքներին։

Համաշխարհային մասշտաբով 2005 թ․ եղել է 87 միլիոն անցանկալի հղիություն, որից 46 միլիոնը դիմել է հղիության արհեստական ընդհատմանը, և որից 18 միլիոնը համարվել է ոչ ապահով, ինչն էլ հանգեցրել է 68000 մահվան։ Մահվան այս դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել զարգացող աշխարհում։ Միավորված ազգերի կազմակերպությունը դրանք համարում է խուսափելի, եթե ապահով լինի աբորտը և հետծննդաբերական խնամքը։ Այն դեպքում, երբ աբորտների մակարդակը զարգացած երկրներում նվազել է, բայց ոչ զարգացող երկրներում։ 2010–2014 թ․ ընթացքում 15–44 տարեկան 1000 կանանց բաժին է ընկել 35 աբորտ, ընդհանուր առմամբ ՝ տարեկան 56 միլիոն աբորտ[41]։ Միացյալ ազգերը պատրաստել են առաջարկությունների փաթեթ առողջապահության ոլորտի աշխատողների համար, որպեսզի վերջիններս տիրապետեն ավելի անցավ և անվտանգ աբորտի և հետհղիության խնամքն ապահովելու հմտությունները։ Հղիության արհեստական ընդհատումից հետո խնամքի անբաժան շրջանը իր մեջ է ներառում համապատասխան հակաբեղմնավորիչների ապահովումը[60]։

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց համար սեռական առողջության կարևոր խնդիրները հանդիսանում են սեռավարակները և կանանց սեռական օրգանների վիրահատությունը։ Սեռավարակները առողջապահական ողջ համակարգի գերակա մասն են հանդիսանում, քանի որ դրանք լուրջ հետևանքներ են ունենում կանանց և նորածինների համար։ Մորից երեխային սեռավարակների փոխանցումը կարող է հանգեցնել մեռելածնության, նորածինների մահվան, ցածր քաշի և վաղաժամ ծննդաբերության, սեպսիսի, թոքաբորբի, նորածնային կոնյունկտիվիտի և բնածին դեֆորմացիայի։ Հղիության ժամանակ սիֆիլիսը տարեկան բերում է ավելի քան 300,000 պտղի և նորածնի մահվան, և 215,000 նորածինների՝ վաղաժամ ծննդից, ցածր քաշի կամ բնածին հիվանդությունից մահվան ռիսկի մեծացմանը[61]։

Այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են՝ Քլամիդիան և Սուսանակն, նույնպես կոնքի բորբոքային հիվանդության և հետագայում կանանց անպտղության կարևոր պատճառներ են դառնում։ Որոշ սեռավարակների մեկ այլ կարևոր հետևանքն այն է, որ սեռական հերպեսը և սիֆիլիսը երեք անգամ մեծացնում են ՄԻԱՎ վարակվելու հավանականությունը և կարող են նաև ազդել դրա փոխանցման առաջընթացի վրա։ Ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի տակ են գտնվում։ Սեռավարակներն իրենց հերթին կապված են վտանգավոր սեռական գործունեության հետ, որը հաճախ հակասական է[61]։

Աֆրիկյան մանկաբարձ, որը բացատրում է ԿՍՕՎ- ի ծննդաբերության ռիսկերը համայնքի ժողովի ժամանակ

Կանանց սեռական օրգանների վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց սեռական օրգանների վիրահատությունը (այլ կերպ՝ կանանց սեռական օրգանների կտրում) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանվում է, որպես «ընթերցակարգերի շարք, որը ենթադրում է կանանց սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական հեռացում, ոչ բժշկական պատճառներով կանանց սեռական օրգանների այլ վնասվածք»[12]։ Այն երբեմն անվանել են կանանց թլպատում, չնայած որ այս տերմինը ապակողմնորոշիչ է, քանի որ դա բացատրությունն է տղամարդու առնանդամից նախադաշտի թլփատմանը։ Հետևաբար, թլպատում տերմինն ընդունվեց արարքի ծանրությունը ընդգծելու համար, և համարվում է մարդու իրավունքների ոտնահարում։ Այս օրինաչափություններն ճանաչելու համար որոշ գործակալություններ օգտագործում են կանանց սեռական օրգանների կոմպոզիտային թլպատում / կտրում տերմինը։

Դա ազդել է ավելի քան 200 միլիոն կանանց և աղջիկների վրա, որոնք այսօր ողջ են։ Պրակտիկան կենտրոնացած է Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի շուրջ 30 երկրներում։ Կանանց սեռական օրգանների վիրահատությունն ազդում է շատ կրոնական դավանանքների, ազգությունների և սոցիալ-տնտեսական դասերի վրա և խիստ հակասական է։ ԿՍՕ վիրահատության հիմնական արդարացումներն են հիգիենան, պտղաբերությունը, մաքրության պահպանումը, անցում կատարելու կարևոր ծեսը, ամուսնությունը և տղամարդ զուգընկերների հետ բուռն սեռական հաճույքը[62]։ Հեռացված հյուսվածքի քանակը զգալիորեն տատանվում է, ինչը ԱՀԿ-ին և այլ մարմիններին ստիպում է դասակարգել ԿՍՕՎ- ն չորս տեսակի։ Դրանք տատանվում են կլիպիսի մասնակի կամ ամբողջական հեռացումից առաջին տիպի նախածանի միջոցով (առանց կլիտորիդեկտոմիայի), մինչև փոքր շրթունքների լրացուցիչ հեռացում, մեծ շրթունքների արտազատում (II տեսակ) կամ հեշտոցային անցքի նեղացում `ծածկող կնիք ստեղծելու միջոցով` մնացած լաբիրատոր հյուսվածքը միզուկի վրայով կարելով՝ կլիտորի արտազատմամբ կամ առանց դրա։ Այս տեսակի մեջ փոքր բացվածք է ստեղծվում, որը թույլ է տալիս արտանետել մեզը և դաշտանային արյունը։ 4-րդ տեսակը ներառում է բոլոր այլ ընթացակարգերը, սովորաբար համեմատաբար փոքր փոփոխությունները, ինչպիսիք են փիրսինգը[63]։

Չնայած այս ընթացակարգը պաշտպանվում է մի շարք մշակույթների կողմից, որոնցում դա ավանդույթ է համարվում, ԿՍՕՎ-ն ընդունելի չէ բազմաթիվ բժշկական և մշակութային կազմակերպությունների կողմից՝ այն ավելորդ և վնասակար լինելու պատճառաբանությամբ։ Առողջության վրա կարճաժամկետ ազդեցությունները կարող են լինել արյունազեղումը, վարակը, սեպսիսը, որը նույնիսկ կարող է հանգեցնել մահվան, մինչդեռ երկարատև ազդեցությունները կարող են հանգեցնել դիսպարեունիայի, դիսմենորեայի, վագինիտի և ցիստիտի[64]։ Բացի այդ, ԿՍՕՎ- ն հանգեցնում է հղիության, և ծննդաբերության հետ կապված բարդությունների։ Սպիտակ հյուսվածքը բացելու համար կարող է պահանջվել հմուտ անձնակազմի ներգրավվածությունը[62]։ Այս պրակտիկային հակադրվողների թվում կան տեղական ժողովրդական խմբեր, ինչպես նաև ազգային և միջազգային կազմակերպություններ, ներառյալ ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ[65], ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը[66] և Միջազգային համաներումը[67]։ ԿՍՕՎ- ն արգելելու օրենսդրական ջանքերը հազվադեպ են հաջող ընթացք ստացել, և նախընտրելի մոտեցումը կրթությունն ու անձի հզորացումն է և առողջության անբարենպաստ ազդեցությունը, ինչպես նաև մարդու իրավունքների ասպեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը[12]։

Առաջընթաց է գրանցվել, բայց 14 տարեկան և ավելի բարձր տարիքի աղջիկները, որ դիմել են նման քայլի 44 միլիոն են կազմում, իսկ որոշ շրջաններում կրճատվել են թվերը՝ հասնելով տարեկան բոլոր աղջիկների 50% -ին[68]։ ԿՍՕՎ- ի ավարտը համարվել է Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման անհրաժեշտ նպատակներից մեկը, մինչդեռ ՄԱԿ-ը ԿՍՕՎ- ի ավարտելը հայտարարել է Կայուն զարգացման նպատակների թիրախ, իսկ փետրվարի 6-ը հռչակել զրոյական հանդուրժողականության միջազգային օր, Կանանց սեռական խեղում, որը կենտրոնացած է աֆրիկյան 17 երկրներում 15-ից 19 տարեկան 5 միլիոն աղջիկների շրջանում[67]։

Անպտղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում անպտղությունը ազդում է 1,5 միլիոն զույգի վրա[69]։ Շատ զույգեր փնտրում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա անպտղության համար։ Միացյալ Նահանգներում 2010 թ․ իրականացվել է 147,260 արտամարմնային բեղմնավորման (IVF) պրոցեդուրա, որի արդյունքում գրանցվել է 47 090 կենդանի ծնունդ [70]։ 2013 թ․ այս թվերն աճել էին ՝ կազմելով 160 521 և 53 252։ Այնուամենայնիվ, ՎՕՏ հղիության մոտ կեսը հանգեցնում է բազմաթիվ ծննդաբերությունների, որոնք իրենց հերթին կապված են ինչպես մոր, այնպես էլ նորածնի հիվանդացության և մահացության աճի հետ։ Դրա պատճառները ներառում են մայրական արյան ճնշման բարձրացումը, վաղաժամ ծնունդը և ցածր քաշը։ Բացի այդ, շատ կանայք ավելի երկար են սպասում հղիանալուն և փնտրելու ՎՕՏ-ին [71]։

Խորագիր ՝ Լոնդոնի աղջիկների 2014 թվականի գագաթնաժողովի ելույթից, որը զբաղվում է երեխաների ամուսնություններով

Մանկական ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի ամուսնությունը (ներառյալ միությունը կամ համատեղ կյանքը) համարվում է մինչ տասնութ տարեկան հասակը ամուսնություն և որը հին ավանդույթ է[72][73]։ 2010 թ․ գնահատվում էր, որ 67 միլիոն կին քսան տարեկան հասակում ամուսնացել էր մինչև տասնութ տարեկան դառնալը, և որ նրանց թիվը կլինի 150 միլիոն հաջորդ տասնամյակում, որը կկազմի տարեկան 15 միլիոն։ Այս թիվը մինչ 2012 թ․ հասցվել էր 70 միլիոնի։ Զարգացող երկրներում աղջիկների մեկ երրորդը ամուսնացել է անչափահաս տարիքում, իսկ մեկ իններորդը` 15 տարեկանից էլ շուտ[74]։ Այս պատկերը ամենատարածվածն է Հարավային Ասիայում (կանանց 48%), Աֆրիկայում (42%), Լատինական Ամերիկայում և Կարիբյան երկրներում (29%)։ Ամենաբարձր տարածվածությունը Արևմտյան և Ենթասահարական Աֆրիկայում է։ Մինչև տասնութ տարեկան ամուսնացած աղջիկների քանակը Նիգերի նման երկրներում հասնում է 75% -ի[12][74]։ Մանկական ամուսնությունների մեծ մասը կազմում են աղջիկները։ Օրինակ՝ Մալիում աղջիկների և տղաների հարաբերակցությունը 72:1 է, մինչդեռ Միացյալ Նահանգների նման երկրներում այդ հարաբերակցությունը 8:1 է: Ամուսնությունը կարող է տեղի ունենալ արդեն ծննդյան օրվանից, երբ ծնողները որոշում են ամուսնացնել իրենց երեխաներին առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, իսկ համատեղ կյանքը կարող է տեղի ունենալ արդեն յոթ տարեկան հասակում[12][73]։

Գոյություն ունեն մի շարք մշակութային գործոններ, որոնք ամրապնդում են այս ավանդույթը։ Դրանք ներառում են երեխայի ֆինանսական ապագան, օժիտը, սոցիալական կապերը և սոցիալական կարգավիճակը, նախաամուսնական սեռական հարաբերությունների կանխարգելումը, արտաամուսնական հղիությունը և սեռավարակները։ Այդ խնդիրները ներառում են կրթության ընդհատումը և զբաղվածության հեռանկարների բացակայությունը, ուստի տնտեսական կարգավիճակը, ինչպես նաև մանկության կորուստը, զգայական հասունացումը և սոցիալական մեկուսացումը։ Երեխաների ամուսնությունը աղջկան դնում է այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ նա ուժերի մեծ անհավասարակշռության մեջ է գտնվում և արժանանում է գենդերային անհավասարության[72][73]։ Անչափահասների դեպքում կան նաև մարդու իրավունքների, չհամաձայնեցված սեռական գործունեության և հարկադիր ամուսնությունների խնդիրներ։ 2016 թ․՝ԱՀԿ-ի և Միջխորհրդարանական միության համատեղ զեկույցը երկու հասկացությունները միավորում է մեկի, այն է՝ մանկական, վաղ և հարկադիր ամուսնությունը, ինչպես նաև 2014 թ․ աղջիկների գագաթնաժողովը[75]։ Բացի այդ, երիտասարդ տարիքում հավանական հղիությունները կապված են ինչպես մոր, այնպես էլ երեխայի ավելի բարձր բժշկական ռիսկերի հետ, 15-19 տարեկան աղջիկների մահվան հիմնական պատճառներից են բազմակի հղիությունները և հղիության ոչ պատշաճ խնամքը։ Ավելի հավանական է, որ այդ տարիքում ամուսնացած աղջիկները ընտանեկան բռնության զոհ դառնան[74]։

Միջազգային ջանքեր են գործադրվել այս պատկերը նվազեցնելու ուղղությամբ, և շատ երկրներում տասնութ տարեկանն ընդունված է, որպես ամուսնության օրինական տարիք[76][12]։ Երեխաների ամուսնությունը դադարեցնելու նպատակներ ունեցող կազմակերպությունները ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը և նրա գործակալությունները, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԲՀ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն[77][75]։ Կանանց առողջության վրա ազդող բազմաթիվ գլոբալ խնդիրներ ինչպիսիք են, աղքատությունն ու գենդերային անհավասարությունը արմատական հիմքեր ունեն, և մշակութային հայացքը փոխելու ցանկացած արշավ պետք է լուծի դրանք[78][79]։

Երեխաների ամուսնությունը դադարեցնելու ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) շարքում են՝ Աղջիկները հարսնացուներ չեն, Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիան, Կանանց հետազոտությունների միջազգային կենտրոնը [80][81]։ Չնայած հստակորեն ներառված չէ Հազարամյակի զարգացման նպատակների մեջ, սակայն զգալի ճնշում է գործադրվել՝ 2015 թվականի սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման նպատակների մեջ երեխաների ամուսնության դադարեցումը ներառելու գործը, որտեղ մինչև 2030 թվականի պրակտիկայի ավարտը 5 գենդերային հավասարության նպատակ է սահմանվել։ Չնայած որոշակի առաջընթաց է գրանցվում մանկական ամուսնությունների կրճատման հարցում, մասնավորապես ՝ մինչև տասնհինգ տարեկան աղջիկների համար,սակայն հեռանկարները սարսափեցնող են[82]։ Այդ ցուցանիշը կլինի 20-24 տարեկան կանանց թիվը, ովքեր ամուսնացած էին կամ միության մեջ էին մինչև տասնութ տարեկանը։ Երեխաների ամուսնությունը արգելելու ջանքերը ներառում են օրենսդրությունը և կատարման հարկադրումը կանանց և աղջիկների լիազորությունների հետ միասին։ Տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով, 2012 թ․ ՄԱԿ-ի՝ Աղջիկ երեխայի միջազգային օրը նվիրված էր երեխաների ամուսնությունների արգելմանը[83]։

Դաշտանադադարի ախտանիշներ

Դաշտանային ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց դաշտանային ցիկլերը՝ վերարտադրողական համակարգի փոփոխությունների մոտավորապես ամսական ցիկլը, կարող է լուրջ մարտահրավերներ նետել վերարտադրողական տարիքի կանանց համար (դեռահասության տարիքից մինչև 50 տարեկան)։ Դրանք ներառում են ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք կարող են ազդել ֆիզիկական և մտավոր առողջության վրա, օվուլյացիայի ախտանիշները և արգանդի ներքին լորձաթաղանթի կանոնավոր թափումը (էնդոմետրիում), ուղեկցվող հեշտոցային արյունահոսությամբ (կամ դաշտան)։ Առաջին դաշտանը կարող է տագնապալի լինել անպատրաստ աղջիկների համար և սխալմամբ դիտվել իբրև հիվանդություն։ Դաշտանը կարող է ծանր դրության մեջ դնել սոցիալապես անապահով կանանց՝ ամսական ծախսերի առումով, ինչպիսիք են օրինակ՝ միջադիրները և սանիտարական բարձիկները։ Խնդիրը հատկապես սուր է սոցիալ-տնտեսապես աղքատ խմբերի շրջանում, որտեղ այդ շրջանը կարող է ֆինանսական բեռ հանդիսանա, և որտեղ կարող է խոչընդոտ դառնալ աղջկա կրթության համար[84]։

Կանանց համար հավասարապես մարտահրավեր են ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխությունները, որոնք կապված են դաշտանադադարի հետ։ Չնայած դա սովորաբար տեղի է ունենում կյանքի հինգերորդ տասնամյակի վերջում, որը նշանավորվում է անկանոն արյունահոսությամբ, օվուլյացիայով և դաշտանով, որը ուղեկցվում է հորմոնալ գործունեության զգալի փոփոխություններով, ինչպես ձվաբջջի կողմից (էստրոգեն և պրոգեստերոն), այնպես էլ հիպոֆիզի գեղձով (ֆոլիկուլ խթանող հորմոն կամ ՖԽՀ և լուտեինացնող հորմոն կամ ԼՀ)։ Այս հորմոնալ փոփոխությունները կարող են կապված լինել, ինչպես համակարգային սենսացիաների հետ, ինչպիսիք են՝ տաք բռնկումները, այնպես էլ վերարտադրողական տրակտի տեղական փոփոխությունները, ինչպիսիք են հեշտոցային սեկրեցները և քսայուղը։ Չնայած որ Կլիմաքսը կարող է ազատվել դաշտանի ախտանիշներից և հղիության վախից, այն կարող է նաև ուղեկցվել հուզական և հոգեբանական փոփոխություններով, կապված պտղաբերության կորստի սիմվոլիզմի հետ և հիշեցնել ծերացման և ֆիզիկական գրավչություն կորստի մասին։ Մինչ Կլիմաքսը սովորաբար տեղի է ունենում բնականաբար, ֆիզիոլոգիական գործընթաց, այն կարող է առաջանալ ավելի վաղ, հիվանդության կամ բժշկական և/կամ վիրաբուժական միջամտության արդյունքում։ Երբ դաշտանադադարը ժամանակից շուտ է լինում, անբարենպաստ հետևանքները կարող են ավելի ծանր լինել[85][86]։

Այլ խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրողական և սեռական առողջության այլ խնդիրները ներառում են սեռական դաստիարակությունը, սեռական հասունացումը, սեռականությունը և սեռական գործառույթը[87][88]։ Կանայք նաև ունենում են կրծքերի և սեռական տրակտի առողջությանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնք մտնում են գինեկոլոգիայի շրջանակների մեջ[89]։

Ոչ վերարտադրողական առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և տղամարդիկ տարբեր են տանում նույն հիվանդությունները, մասնավորապես սրտանոթային հիվանդություններ՝ քաղցկեղ, սթրես և տկարամտության տարբեր ձևեր, սակայն կանայք ավելի են հակված միզուղիների ինֆեկցիաներով տառապելուն, քան տղամարդիկ[90] :

Սիրտ-անոթային հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտանոթային հիվանդությունը մահվան հիմնական պատճառն է (30%) Միացյալ Նահանգների կանանց շրջանում, և նրանց մեջ քրոնիկական հիվանդությունների հիմնական պատճառը, որը ազդում է գրեթե 40% -ի վրա (Գրոնովսկի և Շինդլեր, I և IV աղյուսակներ)[7][8][90]։ Հիվանդության սաստկացումը տեղի է ունենում ուշ տարիքում ավելի շատ կանանց մոտ, քան տղամարդկանց։ Օրինակ մինչև 80 տարեկան կանանց մոտ ինսուլտի դեպքերը քիչ են, քան տղամարդկանց մոտ, բայց ավելի բարձր են 80-ից բարձր տարիքի կանանց մոտ։ Ընդհանուր առմամբ, կանանց կյանքում կաթվածի ռիսկը գերազանցում է տղամարդկանց[30][31]։ Սրտանոթային հիվանդությունների ռիսկը շաքարախտով հիվանդների և ծխողների շրջանում կանանց մոտ նույնպես ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ[7]։ Սրտանոթային հիվանդության շատ ասպեկտներ տարբեր են կանանց և տղամարդկանց շրջանում, ներառյալ ռիսկի գործոնները, տարածվածությունը, ֆիզիոլոգիան, ախտանիշները, արձագանքը և միջամտությունը[90]։

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց և տղամարդկանց մոտ մոտավորապես հավասար ռիսկ կա մահանալու քաղցկեղից, որը կազմում է աշխարհում բոլոր մահերի քառորդ մասը և հանդիսանում է մահվան երկրորդ հիմնական պատճառը։ Այնուամենայնիվ, տարբեր քաղցկեղների հարաբերական հաճախականությունը տատանվում է կանանց և տղամարդկանց շրջանում։ ԱՄՆ-ում 2012 թ․ հաշվարկով կանանց քաղցկեղի երեք ամենատարածված տեսակներն են թոքերի, կրծքի և աղիների քաղցկեղը։ Բացի այդ, կանանց այլ կարևոր քաղցկեղներից են ձվարանների, արգանդի (ներառյալ էնդոմետրիումի և արգանդի վզիկի քաղցկեղները) (Գրոնովսկի և Շինդլեր, Աղյուսակ III)[7][91]: Այս թվերը հաղորդվել էին 2016 թ․ հաշվարկով[92]։ Չնայած քաղցկեղից մահացության մակարդակը քսաներորդ դարում արագորեն աճեց, կանանց մոտ աճը ավելի քիչ էր, իսկ ավելի ուշ նաև ծխելու մակարդակի տարբերության պատճառով։ Վերջերս քաղցկեղից մահացության մակարդակը սկսել է նվազել, քանի որ ծխախոտի օգտագործումը դառնում է ավելի քիչ տարածված[93]։ 1991-2012 թ․ ընթացքում կանանց մահացությունը նվազել է 19%-ով (տղամարդկանցից ավելի պակաս)։ Քսաներորդ դարի սկզբին արգանդի քաղցկեղից մահը քաղցկեղի մահվան հիմնական պատճառն էր կանանց մոտ, որը մահացություն ավելի բարձր աստիճան ուներ կանանց շրջանում։ 1930-ականներից սկսած արգանդի քաղցկեղից մահացությունը անկում ապրեց, առաջին հերթին Պապանիկոլաուի (Պապ) սկրինինգային հետազոտության առկայությունից հետո արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ցածր մակարդակի պատճառով։ Սա հանգեցրեց կանանց շրջանում քաղցկեղով մահացության ընդհանուր նվազմանը 1940-1970 թ․ ընթացքում, երբ թոքերի քաղցկեղի աճող տեմպերը հանգեցրին ընդհանուր աճի։ 1950-ականներին արգանդի քաղցկեղի անկումը փոխարինեց կրծքագեղձի քաղցկեղը, որպես քաղցկեղի մահվան հիմնական պատճառ, մինչև 1980-ականները տեղը զիջելով թոքերի քաղցկեղին։ Բոլոր երեք քաղցկեղները (թոքեր, կրծքագեղձեր, արգանդ) այժմ մահացության ցածր մակարդակի վրա են գտնվում, սակայն ամեն տարի ավելի շատ կանայք են մահանում թոքերի քաղցկեղից, քան կրծքագեղձի, ձվարանների և արգանդի քաղցկեղներից միասին վերցրած[92][93]։ Ընդհանուր առմամբ, թոքերի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ 20% -ը երբեք չեն ծխել, բայց չծխող կանանց շրջանում թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը երեք անգամ ավելին է, քան երբևէ չծխած տղամարդկանց շրջանում։

Բացի մահացությունից, քաղցկեղը կանանց զգալի հիվանդացության պատճառն է[90]։ Կանանց կյանքի ընթացքում քաղցկեղ ախտորոշելու ցածր հավանականություն կա (տղամարդկանց մոտ ՝ 38%-45%), բայց ավելի հավանական է, որ քաղցկեղ ախտորոշվի ավելի վաղ տարիքում[8]։

Կրծքագեղձի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում երկրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամենատարածվածը կանանց շրջանում։ Այն նաև կանանց տաս ամենատարածված քրոնիկական հիվանդությունների շարքում է և զգալիորեն նպաստում է կյանքի որակի վատթարացմանը (Գրոնովսկի և Շինդլեր, IV աղյուսակ)[7]։ Համաշխարհային մասշտաբով դա կազմում է բոլոր քաղցկեղների 25% -ը։ 2016 թ․ կրծքագեղձի քաղցկեղը ամենատարածված քաղցկեղն էր, որը ախտորոշվել է կանանց շրջանում և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում, որը կազմում է բոլոր դեպքերի գրեթե 30% -ը, իսկ ամբողջ աշխարհում բաժին է ընկնում մեկուկես միլիոն դեպք և ավելի քան կես միլիոն մահ, ինչը հինգերորդ տեղն է գրավում, որպես քաղցկեղից մահվան ընդհանուր պատճառ և երկրորդ տեղը զարգացած երկրներում։ Հաճախականության աշխարհագրական տատանումները հակառակն են արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում, որը ամենաբարձր ցուցանիշը Հյուսիսային Ամերիկայում է և ամենացածր ցուցանիշը՝ Արևելյան և Միջին Աֆրիկայում, բայց մահացության մակարդակը համեմատաբար հաստատուն է, ինչը հանգեցնում է մահացության դեպքերի մեծ շեղման` զարգացած շրջաններում 25% -ից մինչև 37% -ը, իսկ մահացությունների 62% -ը` զարգացող երկրներում[18]։

Արգանդի վզիկի քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ մակարդակում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածված քաղցկեղն է, մասնավորապես `սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցողների շրջանում։ Այս խմբի կանայք բախվել են առողջապահության մատչելիությանը, երեխաների և հարկադիր ամուսնության բարձր մակարդակին, հավասարությանը, բազմազավակությանը և սեռավարակների ազդեցությանը տղամարդ զուգընկերների բազմաթիվ սեռական շփումներից։ Այս բոլոր գործոնները նրանց ավելի մեծ ռիսկի են ենթարկում[12] : Զարգացող երկրներում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի դեպքերի 12% -ն է և մահվան երկրորդ հիմնական պատճառն է, որտեղ 2012 թ․ տեղի է ունեցել այս հիվանդությունից ավելի քան 500,000 դեպքերի և 250,000 մահերի համաշխարհային բեռի 85% -ը։ Ամենաբարձր մակարդակը գրանցվել է Արևելյան Աֆրիկայում, որտեղ Կենտրոնական Աֆրիկայի հետ միասին արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղն էր։ Մահացության մակարդակը զարգացող երկրներում ավելի բարձր է (52%), քան զարգացած երկրներում (43%), իսկ մահացության մակարդակը 18 անգամ տատանվում է աշխարհի տարածաշրջանների միջև[94][18]։

Արգանդի վզիկի քաղցկեղը կապված է մարդու պապիլոմավիրուսի (ՊՎ) հետ, որը նույնպես ներգրավված է վուլվայի, հեշտոցի, սրբանի և օրոֆարնկի քաղցկեղի մեջ[95]։ Գրեթե 300 միլիոն կին ամբողջ աշխարհում վարակվել է պապիլոմավիրուսով `սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակներից մեկով, իսկ աշխարհում քաղցկեղի 13 միլիոն նոր դեպքերի 5% -ը վերագրվել է պապիլոմավիրուսին։ Զարգացած երկրներում Պապ թեստի միջոցով արգանդի վզիկի քաղցկեղի զննումը պարզել է արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունները, առնվազն այն կանանց մոտ, ովքեր ունեն առողջապահական խնամք։ Ինչպես նաև ՊՎ-ի պատվաստանյութերի ծրագիրը հասանելի է 45 երկրներում։ Ռենգեն հետազոտության և կանխարգելման ծրագրերը սահմանափակ մատչելիություն ունեն զարգացող երկրներում, չնայած ցածր տեխնոլոգիական էժանագին ծրագրեր են մշակվում, բայց բուժման հասանելիությունը նույնպես սահմանափակ է[96][94]։ Գլոբալ կիրառման դեպքում, ՊՎ պատվաստումը 70% պաշտպանությամբ կարող է փրկել 4 միլիոն կանանց կյանք արգանդի վզիկի քաղցկեղից, քանի որ դեպքերի մեծ մասը տեղի են ունենում զարգացող երկրներում[7]։

Ձվարանների քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն արգանդի վզիկի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղը վերարտադրողական օրգանների քաղցկեղի մահվան հիմնական պատճառն է և քաղցկեղի մահվան հինգերորդ ընդհանուր պատճառը ԱՄՆ-ում, չունի արդյունավետ հետազոտական ծրագիր և զարգացած երկրներում կանանց հիմնական հիվանդությունն է։ Քանի որ այն իր նախնական փուլերում հիմնականում ասիմպտոմատիկ է, կանանց 50% -ից ավելին ունեն ախտորոշման պահին երրորդ կամ ավելի բարձր աստիճանի քաղցկեղ (տարածված ձվարաններից այն կողմ), հետևաբար վատ ցուցանիշով[92][7]։

Հոգեկան առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց գրեթե 25% -ը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունենում կյանքի ընթացքում[97]։ Կանայք անհանգստության, դեպրեսիայի և հոգեսոմատիկ գանգատներից ավելի բարձր ռիսկի տակ են, քան տղամարդիկ[18]։ Գլոբալ առումով դեպրեսիան հիվանդության առաջատար մասն է կազմում։ Միացյալ Նահանգներում կանանց մոտ դեպրեսիան կրկնակի հաճախ է լինում, քան տղամարդկանց մոտ։ Ամերիկացի կանանց շրջանում դեպրեսիայի տնտեսական ծախսերը գնահատվում են տարեկան 20 միլիարդ դոլար։ Կանանց մոտ դեպրեսիայի ռիսկերը կապված են այն հորմոնալ միջավայրի փոփոխության հետ, որը ունենում են կանայք, ներառյալ սեռական հասունացումը, դաշտանը, հղիությունը, ծննդաբերությունը և դաշտանադադարը[90]։ Կանայք նաև դեղամիջոցներ են օգտագործում, որոնք դեպրեսիան բուժելու համար են նախատեսված[90][98]։ Ինքնասպանությունների մակարդակը կանանց մոտ տղամարդկանց համեմատ պակաս է (1% ընդդեմ 2,4%-ի), բայց մինչև 60 տարեկան կանանց մահվան հիմնական պատճառն է հանդիսանում[18]։ Միացյալ Թագավորությունում ստեղծվել է կանանց հոգեկան առողջության պահպանման հանձնաժողով, որի նպատակն է լուծել կանանց և տղամարդկանց հոգեկան առողջության փորձի և կարիքների տարբերությունները[99]։

Թուլամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալցհայմերի հիվանդության տարածվածությունը ԱՄՆ-ում գնահատվում է 5,1 միլիոն, և ամեն երկու երրորդը կանայք են։ Ավելին, կանայք շատ ավելի հավանական է, որ դեպրեսիա ունեցող ընտանիքի չափահաս անդամների առաջնային խնամողներն են, այնպես որ նրանք կրում են այս հիվանդության և՛ ռիսկերը, և՛դժվարությունները։ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող կնոջ կյանքի տևողությունը տղամարդկանցից կրկնակի մեծ է։ Այս տարբերության մի մասը կարող է պայմանավորված լինել կյանքի տևողությամբ, բայց նրանց կյանքի ընթացքում հորմոնալ կարգավիճակի փոփոխությունը կարող է նաև հավասար լինել, ինչպես գեների արտահայտման տարբերությունները[90]։ Դեմենցիայի պատճառով մահերը կանանց մոտ ավելի շատ են, քան տղամարդկանց (մահվան դեպքերի 4,5% -ն ընդդեմ 2,0% -ի)[7]։

Ոսկորների առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստեոպորոզը ԱՄՆ-ում կանանց քրոնիկ հիվանդությունների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը, ընդհանուր տարածվածությունը 18% է, կանանց շրջանում ազդրոսկրի, պարանոցի և ողնաշարի ճողվածքը շատ ավելի բարձր է (16%), քան տղամարդկանց (4%)՝ ավելի բարձր տարիքում 50-ից սկսած (Գրոնովսկի և Շինդլեր, IV աղյուսակ)[7][8][100]։ Օստեոպորոզը ոսկրային կոտրվածքների ռիսկի գործոն է, որը ազդրի կոտրվածք ունեցող, տարիքով մեծ քաղաքացիների մոտ 20% -ի համար մահվան պատճառ է հանդիսանում[7] [101]: Գենդերային բացը հիմնականում դաշտանադադարից հետո կանանց մոտ էստրոգեն մակարդակի իջեցման արդյունքն է։ Հորմոնալ փոխարինող թերապիան (ՀՓԹ) ապացուցել է, որ այս ռիսկը նվազեցնում է 25-30% -ով, և դա նշանակելու հիմնական պատճառն էր 1980-90-ականները[102] : Այնուամենայնիվ, Կանանց առողջության նախաձեռնության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՀՓԹ- ի ռիսկերը գերազանցում են դրական փոփոխություններին, այդ ժամանակից ի վեր հանգեցրեց ՀՓԹ- ի օգտագործման անկմանը[103]։

Սակավարյունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավարյունությունը կանանց համար գլոբալ առողջության հիմնական խնդիրն է[104]։ Կանայք ավելի շատ են տառապում այս հիվանդությունից, քան տղամարդիկ, կանանց 30%-ի մոտ է հայտնաբերվում սակավարյունությունը, իսկ հղի կանանց դեպքում՝ 42%-ի մոտ։ Սակավարյունությունը կապված է մի շարք վնասակար հետևանքների հետ, այդ թվում հղիության վատ ընթացքի և ճանաչողական գործառույթի խանգարմանը (կենտրոնացվածության և ուշադրության նվազում)[105]։ Սակավարյունության հիմնական պատճառը երկաթի պակասն է։ Միացյալ Նահանգներում երկաթ պակասորդային սակավարյունություն (ԵՊՍ) ունեցող հղի կանայք 37%-ն են կազմում, սակայն ամբողջ աշխարհում տարածվածությունը հասնում է 80% -ի։ ԵՊՍ-ն սկսվում է դեռահասության շրջանում՝ դաշտանային արյան ավելցուկային կորստի պատճառով, դրան զուգահեռ աճում է երկաթի մեծացող պահանջարկը և պակաս օգտակար սննդի ընդունումը։ Հասուն կնոջ մոտ հղիությունը հանգեցնում է երկաթի հետագա քայքայմանը[7]։

Բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք մարմնական և մտավոր բռնության են ենթարկվում ավելի շատ, քան տղամարդիկ։ Միավորված ազգերի կազմակերպությունը կանանց նկատմամբ բռնությունը սահմանել է հետևյալ կերպ.

«Գենդերային բռնության ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական կամ հոգեկան վնասների կամ տառապանքների, ներառյալ նման գործողությունների սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայական զրկումը, լինի դա հասարակական կամ մասնավոր կյանք»։ (Միավորված ազգերի կազմակերպություն, Հռչակագիր կանանց նկատմամբ բռնության վերացման մասին, 1993 թ.)

Կանանց նկատմամբ բռնությունը կարող է ունենալ տարբեր ձևեր՝ ներառյալ ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ և հոգեբանական, և կարող է տեղի ունենալ ամբողջ կյանքի ընթացքում։ Կառուցվածքային բռնությունը կարող է ներառված լինել օրենսդրության կամ քաղաքականության մեջ, կամ լինել համակարգված ընդդեմ կնատյացության։ Մարմնական բռնության հանցագործները ներառում են պետական գործիչներին, անծանոթներին, ծանոթներին, հարազատներին և զուգընկերներին, որոնք գործում են խտրականության պատճառից ելնելով, մինչև անգամ սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների, հասցնելով սպանության կամ ֆիզիկական վնասի (ֆեմիցիդ)։ Այն կարող է ներառել նաև մշակութային ավանդույթը, ինչպիսին է օրինակ՝ կանանց սեռական օրգանների վիրահատությունը[106]։

Կանանց նկատմամբ ոչ մահացու բռնությունը ծանր հետևանքներ է թողնում կանանց ֆիզիկական, մտավոր և վերարտադրողական առողջության վրա, և դրանք դիտվում են ոչ թե, որպես շրջապատից մեկուսացված անձինք, այլ վարքագծի համակարգված նմուշներ, որը և ոտնահարում է նրանց իրավունքները, նաև սահմանափակում է նրանց դերը հասարակության մեջ, և պահանջում է համակարգված մոտեցում[107]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ, աշխարհում կանանց 35%-ը ֆիզիկական կամ սեռական բռնության են ենթարկվել իրենց կյանքի ընթացքում, և որ ամենատարածված իրավիճակը զուգընկերոջ կողմից սեռական բռնությունն է[108][109]։ Հարաբերությունների մեջ գտնվող կանանց 30%-ը հաղորդում է նման բռնության մասին, իսկ կանանց սպանությունների 38%-ը պայմանավորված է զուգընկերներով։ Այս ցուցանիշները որոշ տարածաշրջաններում կարող են հասնել 70% -ի։ Ռիսկի գործոնները ներառում են ցածր կրթական զարգացվածությունը, ծնողների կողմից բռնության փորձը, մանկության վատ հուշերը, գենդերային անհավասարությունը և մշակութային վերաբերմունքը, որոնք թույլ են տալիս բռնությունն ավելի ընդունելի համարել[108]։

1996 թ․ ԱՀԿ-ն իր համագումարում բռնությունը հռչակեց առողջապահության համաշխարհային գերակայություն՝ հիմնվելով ինչպես ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին հռչակագրի (1993 թ․)[110] այնպես էլ՝ Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (Կահիրե, 1994 թ․) առաջարկությունների վրա, և Կանանց վերաբերյալ Չորրորդ համաշխարհային գիտաժողովի (Պեկին, 1995 թ,)[111]։ Դրան հաջորդեց բռնության և առողջության մասին 2002 թ․ Համաշխարհային զեկույցը, որն ուղղված է զուգընկերոջը և սեռական բռնությանը[112] : Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը դրանք ներառեց գործողությունների ծրագրի մեջ, երբ 2000 թ․ սեպտեմբերին Գլխավոր ասամբլեան ընդունեց Հազարամյակի հռչակագիրը, որը, ի միջի այլոց, որոշում կայացրեց «կանանց դեմ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարելու և կանանց նկատմամբ խտրականության վերացման կոնվենցիայի իրականացման համար»[113]։ Հազարամյակի նպատակներից մեկը գենդերային հավասարության խթանումն էր և կանանց հզորացումը, որը նպատակ ուներ վերացնել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերը, ինչպես նաև իրագործել Կոնվենցիա կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին [114]։ Սա գիտակցում էր, որ բռնության վերացումը, ներառյալ խտրականությունը, կանանց առողջության բարելավման մյուս բոլոր նպատակներին հասնելու նախապայմանն էր։ Այնուամենայնիվ, այն հետագայում քննադատվեց բռնությունը, որպես բացահայտ թիրախ՝ «բացակայող թիրախ» չներառելու համար[115]։ ՀԶՆ 3-ը գնահատման ընթացքում բռնությունը մնաց հիմնական խոչընդոտը նպատակներին հասնելու համար[32][55]։ Կայուն զարգացման նպատակներին, որոնք հստակորեն թվարկում են խտրականություն, երեխաների ամուսնության և սեռական օրգանների վիրահատության հետ կապված խնդիրները, մեկ թիրախ նշվում է, որ մինչև 2030 թ․ «Վերացնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը պետական և մասնավոր ոլորտներում»[116][117][118]։

ՄԱԿ-ի կանայք կարծում են, որ կանանց նկատմամբ բռնությունը «հիմնված է գենդերային խտրականության և սոցիալական նորմերի և գենդերային կարծրատիպերի վրա, որոնք հավերժացնում են այդպիսի բռնությունը», և պաշտպանում են զոհերին աջակցելուց անցնել կանխարգելման, արմատական և կառուցվածքային պատճառների լուծման միջոցով։ Նրանք խորհուրդ են տալիս ծրագրեր, որոնք սկսվում են կյանքի վաղ շրջանից և ուղղված են միևնույն ժամանակ երկու սեռերին` հարգանքն ու հավասարությունը խթանելու համար, մի ոլորտ, որը հաճախ անտեսվում է պետական քաղաքականության մեջ։ Այս ռազմավարությունը, որը ներառում է կրթական և մշակութային լայն փոփոխություններ, ներառում է նաև ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի (2013 թ․) Առաջարկությունների կատարում[119][120][121]։

Այդ նպատակով 2014 թ․ ՄԱԿ-ի՝ Աղջիկ երեխայի միջազգային օրը նվիրված էր բռնության տեմպը դադարեցնելուն։ 2016 թ․ Առողջապահության համաշխարհային ասամբլեան ընդունեց նաև գործողությունների ծրագիր ՝ ուղղված աշխարհում կանանց դեմ բռնության պայքարին[122]։

Կանանց առողջության նախաձեռնության տարբերանշանը

Կանանց առողջության հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգի դատավարությունների արդյունքում (1946) հետազոտական էթիկայի տեսլականի փոփոխությունները հանգեցրին խոցելի համարվող խմբերի պրոտեկցիոնիզմի մթնոլորտի, որը հաճախ օրենսդրորեն էր կարգավորվում։ Սա հանգեցրեց կանանց հարաբերականորեն ավելի սակավ մասնակցությանը կլինիկական փորձարկումներում։ 1977 թ․ հետազոտության մեջ կանանց մասնակցության տեմպը փոխզիջման ենթարկվեց, երբ թալիդոմիդի և դիէթիլսթիլբեստրոլի (DES) կիրառման հետևանքով տեղի ունեցավ դժբախտ պատահարներ՝ Միացյալ Նահանգների սննդի և դեղերի վարչությունը (ՍԴՎ) արգելեց, որ երեխաներ ունեցող կանայք մասնակցեն վաղ փուլերում գտնվող կլինիկական փորձություններին։ Գործնականում այս արգելքը հաճախ շատ լայնորեն կիրառվում էր բոլոր կանանց արգելելու համար[123][124]։ Կանայք, համենայն դեպս երեխաների խնամքի տարիներին, նույնպես համարվել են հետազոտության համար ոչ պիտանի՝ հատկապես դաշտանային ցիկլի ընթացքում իրենց հորմոնալ մակարդակի տատանման պատճառով։ Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվել, որ երկու սեռերի միջև զգալի կենսաբանական տարբերություններ կան, ինչպիսին է օրինակ զգայունության մակարդակը, ախտանիշները և բուժման նկատմամբ առողջության շատ կարևոր ոլորտներ՝ ներառյալ սրտի հիվանդությունները և քաղցկեղի որոշ տեսակներ։ Այս բացառությունները սպառնալիք են կանանց տրված դեղորայքի կիրառման համար և սպառնում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց[7][125]։

1980-ական թ․ Միացյալ Նահանգներում կանանց իրավունքների էպիկենտրոնում էր այն փաստը, որ կանանց համար նշանակվող շատ դեղեր իրականում երբեք չեն փորձարկվել դեռահաս աղջիկների շրջանում, և որ կանանց շրջանում հետազոտությունների պակաս կա։ Ի պատասխան դրան, Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) 1990 թ․ ստեղծեց Կանանց առողջության հետազոտությունների գրասենյակ (ԿԱՀԳ) ՝ այս անհավասարությունները վերացնելու նպատակով[126]։ 1993 թ․ Առողջության վերականգնման ազգային ինստիտուտի ակտը պաշտոնապես փոխեց ԱՄՆ քաղաքականությունը` պահանջելով ԱԱԻ-ից ֆինանսավորվող երրորդ փուլի կլինիկական փորձարկումներին ներառել նաև կանանց[90]։ Սա հանգեցրեց հետազոտական ուսումնասիրություններում ներգրավված կանանց թվի աճին։ Հաջորդ փուլը համաճարակաբանության լայնամասշտաբ ուսումնասիրությունների և կանանց առողջության վրա կենտրոնացված կլինիկական փորձարկումների հատուկ ֆինանսավորումն էր, ինչպիսին է ԱՄՆ-ում կանանց առողջության նախաձեռնությունը (1991) ՝ հիվանդությունների կանխարգելման ամենամեծ ուսումնասիրությունը։ Դրա դերն էր ուսումնասիրել տարեց կանանց մահվան, հաշմանդամության և թուլության հիմնական պատճառները[127]։ Չնայած այս ակնհայտ առաջընթացին, կանայք մնում էին թերգնահատված։ 2006 թ․ կանանց բաժին է ընկել 2004 թ․ [128]հրապարակված կլինիկական փորձարկումների 25% -ից պակաս։ Հինգ տարի անց նույն հեղինակների հետագա ուսումնասիրությունը եղել է քիչ բարելավված դիրքերում[129]։ Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանանց միայն 10-47% -ն է մասնակցել սրտային հիվանդությունների կլինիկական փորձարկումներում, չնայած նրանց մոտ սրտային հիվանդությունների տարածվածությանը[130]։ Թոքերի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի մահվան հիմնական պատճառն է, չնայած թոքերի քաղցկեղի ուսումնասիրությունների աճին՝ ընդգրկված կանանց թիվը շատ ավելի քիչ էր քան տղամարդկանցինը[90]։

Այս ոլորտում առաջընթացը գնահատելու մարտահրավերներից մեկը կլինիկական ուսումնասիրությունների քանակն է, որոնք կամ չեն հաղորդում առարկաների սեռը կամ չունեն վիճակագրական ուժ `գենդերային տարբերությունները հայտնաբերելու հարցում[128][131]։ Դրանք դեռ 2014 թ․ հիմնախնդիրներն էին, և հետագայում բարդանում էին նրանով, որ կենդանիների ուսումնասիրությունների մեծ մասը բացառում էր էգերին կամ հաշվի չէր առնում սեռի տարբերությունները։ Օրինակ ՝ չնայած կանանց շրջանում դեպրեսիայի դեպքերը ավելի մեծ էին, կենդանիների ուսումնասիրությունների ժամանակ կեսից էլ պակաս էր էգ կենդանիների մասնակցությունը[90]։ Հետևաբար, մի շարք ֆինանսավորող գործակալություններ և գիտական ամսագրեր հետազոտողներին խնդրում են հստակ ուսումնասիրել սեռի խնդիրները իրենց հետազոտություններում[132][133]։

Այդ խնդիրը նրանում է կայանում, որ հղի կանայք ընդգրկվեն կլինիկական ուսումնասիրություններում։ Քանի որ հղիության հետ մեկտեղ կարող են գոյություն ունենալ նաև այլ հիվանդություններ, անհրաժեշտ է տեղեկատվություն հղիության ընթացքում միջամտությունների արձագանքման և արդյունավետության վերաբերյալ, բայց պտղի հետ կապված էական խնդիրները այդ գործընթացը ավելի են բարդացնում։ Այս գենդերային կողմնակալությունը մասամբ փոխհատուցվում է կանանց մասշտաբային համաճարակաբանական ուսումնասիրությունների սկսմամբ, ինչպիսիք են ՝ Բուժքույրերի առողջության ուսումնասիրությունը (1976),[134] Կանանց առողջության նախաձեռնությունը[135] և Սևամորթ կանանց առողջության ուսումնասիրությունը[136][7]։

Կանայք նաև չարաշահման առարկա են դարձել առողջապահական հետազոտություններում, ինչպես օրինակ, 1988 թ․ Նոր Զելանդիայում Քարթրայթի հարցման մեջ հայտնաբերված իրավիճակը, Երբ երկու ֆեմինիստ լրագրողների հետազոտությունները ցույց տվեցին[137], որ արգանդի վզիկի շեղումներ ունեցող կանայք համապատասխան բուժում չեն ստանում։ Կանանց չեն պատմել շեղումների մասին, և մի քանիսը հետագայում մահացել են[138]։

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների տարբերանշանը

Ազգային և միջազգային նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններում գենդերային անհավասարությանն անդրադառնալուց բացի, մի շարք երկրներում կանանց առողջությունը դարձրել են ազգային նախաձեռնությունների առարկա։ Օրինակ ՝ 1991 թ․ Միացյալ Նահանգներում, Առողջապահության և մարդկային ծառայությունների վարչությունը ստեղծեց կանանց առողջության գրասենյակ (ԿԱԳ), որի նպատակն էր բարելավել կանանց առողջությունը Ամերիկայում ՝ համակարգելով կանանց առողջության օրակարգը ամբողջ մասնաճյուղերում և այլ գործակալություններում։ Քսանմեկերորդ դարում Գրասենյակը կենտրոնացել է թերագնահատված կանանց վրա[139]։ Բացի այդ, 1994 թ․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (ՀՎԿ) ստեղծեցին Կանանց առողջության սեփական գրասենյակ (ԿԱՍԳ), որը 2010 թվականին՝ պաշտոնապես թույլատրվեց Առողջապահության մատչելի բժշկական ակտի (ԱՄԲԱ) կողմից[140][141]։

Միջազգայնորեն, ՄԱԿ-ի շատ գործակալություններ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, պահպանում են կանանց կամ մայրական, սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ հատուկ ծրագրերը։ Բացի այդ, Միավորված ազգերի կազմակերպության գլոբալ նպատակներն անդրադառնում են կանանց առողջությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն։ Դրանք ներառում են 2000 թ․ Հազարամյակի զարգացման նպատակները (ՀԶՆ)[113][43] և դրանց իրավահաջորդը՝ Կայուն զարգացման նպատակները, որոնք ընդունվել են 2015 թ․ սեպտեմբերին՝ ՀԶՆ -ների ուղղությամբ առաջընթացի մասին զեկույցից հետո (Հազարամյակի զարգացման նպատակների հաշվետվություն 2015)[47][55][142]։ Օրինակ՝ ՀԶՆ -ների ութ նպատակներն են ծայրահեղ աղքատության և սովի վերացումը, համընդհանուր առաջնային կրթության հասնելը, գենդերային հավասարության խթանումը և կանանց հզորացումը, երեխաների մահացության մակարդակի իջեցումը, մոր առողջության բարելավումը, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մալարիայի և այլ հիվանդությունների դեմ պայքարը, շրջակա միջավայրի կայունության ապահովումը և զարգացումը[43][12][143]։

Նեպալ, կանայք սովորում են բերանի խոռոչի խնդիրների բուժումը

Նպատակներ և մարտահրավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունը կանանց առողջության բարելավման տեսանկյունից առաջնային խնդիրն է համարվում։ Հետազոտություն կատարելու անհրաժեշտությունները ներառում են կանանց համար բացառիկ հիվանդությունների բացահայտումը և դրանց զարգացումը կանխարգելելը, այդ հիվանդությունները տարբերվում են տղամարդկանց մոտ ի հայտ եկող հիվանդություններից, որոնք կարող են լուրջ հետևանքներ չթողնել։ Հետազոտական ուսումնասիրություններում սեռի հավասարակշռությունը պետք է համապատասխանաբար հավասարակշռված լինի, որպեսզի թույլ տա վերլուծություն և հետազոտություն, որը կբացահայտի սեռի և այլ գործոնների միջև փոխազդեցությունները[7]։ Գրոնովսկին և Շինդլերը առաջարկում են, որ գիտական ամսագրերը գենդերային հավասարության վերաբերյալ տեղեկություններ պահանջեն կենդանիների ուսումնասիրության արդյունքների մասին զեկուցելիս, և որ ֆինանսավորող գործակալությունները և ընկերությունները իրենց դրամաշնորհային առաջարկներում հետազոտողներից պահանջեն արդարացում գենդերային ցանկացած անհավասարության համար ՝ նախապատվությունը տալով ներառվածներին։ Նրանք նաև ասում են, որ առողջապահական կազմակերպությունների դերն է խրախուսել կանանց՝ գրանցելով կլինիկական հետազոտություններին ու փորձարկումներին։ Այնուամենայնիվ, առաջընթաց է գրանցվել ԿԱՆ- ի նման լայնածավալ ուսումնասիրությունների առումով, երբ 2006 թ․ Կանանց առողջության հետազոտությունների հասարակությունը հիմնադրել է Սեռի տարբերությունների ուսումնասիրման կազմակերպությունը և Սեռի տարբերությունների կենսաբանություն ամսագիրը` սեռի տարբերությունների ուսումնասիրման նպատակով[7]։

Հետազոտության արդյունքները կարող են շատ ժամանակ պահանջել, նախքան կլինիկական պրակտիկայում պարբերաբար կիրառվելը, դա անհրաժեշտ է, որպեսզի ստուգվի տվյալ փորձարկումների էֆեկտիվությունը։ Կլինիկական բժշկությունը պետք է ներառի հետազոտական ուսումնասիրություններից արդեն հասանելի տեղեկատվությունը `հիվանդությունների մասին կանանց և տղամարդկանց տարբեր ձևերի վերաբերյալ։ Բազմաթիվ «նորմալ» լաբորատոր ցուցիչներ պատշաճ կերպով չեն հաստատվել առանձին իգական սեռի բնակչության համար, ինչպես նաև` աճի և զարգացման «նորմալ» չափանիշները[144]։ Թմրամիջոցների օգտագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել թմրամիջոցների նյութափոխանակության գենդերային տարբերությունները[7]։

Գլոբալ առումով կանանց առողջության պահպանման հասանելիությունը չլուծված խնդիր է մնում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։ Միացյալ Նահանգներում, նախքան «Մատչելի առողջության պահպանման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, երեխա խնամող ժամանակահատվածում գտնվող կանանց 25% -ը չունեին առողջության ապահովագրություն[145]։ Համապատասխան ապահովագրության բացակայության դեպքում, կանայք, ամենայն հավանականությամբ, կխուսափեն ինքնասպասարկման այնպիսի կարևոր հետազոտություններից, ինչպիսիք են սովորական ֆիզիկական զննումը և խնդիրների կանխարգելումը, ինչպես նաև նախածննդյան խնամքը։ Իրավիճակը սրվում է այն առումով, որ աղքատության շեմից ցածր մակարդակում բնակվող կանայք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում չպլանավորված հղիության, չպլանավորված ծննդաբերության և ընտրովի աբորտի։ Այս խմբի ֆինանսական բեռին ավելանում են վատ կրթությունը, փոխադրումների բացակայությունը, աշխատանքային ոչ ստաբիլ ժամանակացույցը և երեխաների խնամք իրականացնելու դժվարությունները, որոնք գործում են առողջապահական խնամքի հասանելիության խոչընդոտներ ստեղծելու համար։ Այս խնդիրները շատ ավելի վատ են զարգացող երկրներում։ Այս երկրներում ծննդաբերությունների 50% -ից ցածր օժանդակում են առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունները (օրինակ՝ մանկաբարձներ, բուժքույրեր, բժիշկներ), ինչը կազմում է մայրական մահացության ավելի բարձր տեմպերը՝ մինչև 1:1000-ի հաշվով կենդանի ծնունդ։ Դա, չնայած ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին, ինչպիսիք են առնվազն չորս նախածննդյան այցերը։ Առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների, հարմարությունների և ռեսուրսների, ինչպիսիք են բանաձևերը, բացակայությունը բոլորն էլ նպաստում են կանանց շրջանում հիվանդացության բարձր մակարդակներին `խուսափելով կանխարգելիչ պայմաններից, ինչպիսիք են մանկաբարձական ֆիստուլաները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և արգանդի վզիկի քաղցկեղը[7]։

Հնդկաստան, առողջապահական կրթություն ստացող կանայք

Այս մարտահրավերներն ընդգրկված են ԱՄՆ-ում Կանանց առողջության հետազոտության գրասենյակի նպատակների մեջ, ինչպես նաև կենսաբժշկության ոլորտում հետազոտությունների հասանելիությունը հեշտացնելու նպատակով։ ԿԱՀԳ- ը կարծում է, որ կանանց առողջության ոլորտում հետազոտության առաջխաղացման լավագույն միջոցներից մեկը առողջապահության և առողջապահական հետազոտություններում ներգրավված կանանց թվի ավելացումն է, ինչպես նաև կառավարման, բարձրագույն կրթության կենտրոնների և մասնավոր հատվածի ղեկավարության ստանձնումը[127]։ Այս նպատակը այն ամուր խոչընդոտն է, որի հետ բախվում են կանայք գիտության ոլորտում և դրամաշնորհային միջոցներից աշխատավարձեր և լաբորատոր տարածքներ ստանալու համար[146]։ Միացյալ Նահանգների Գիտության ազգային հիմնադրամը նշում է, որ կանայք ստանում են գիտության և ճարտարագիտության մեջ շնորհվող դոկտորականների միայն կեսը, որը կազմում է գիտության մեջ լրիվ դրույքով պրոֆեսորի պաշտոնների 21% -ը և ճարտարագիտության ոլորտում 5% -ը, մինչդեռ վաստակում են միայն 82%, վարձատրություն, որոնք կատարում են իրենց տղամարդ գործընկերները։ Այս ցուցանիշները Եվրոպայում նույնիսկ ավելի ցածր են[146]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 OWH 2012, Vision, mission, history
  2. WHO, 1948
  3. NLM, 2015
  4. Clancy, Massion
  5. MacEachron, 2014
  6. Women's Health
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 Gronowski, Schindler
  8. 8,0 8,1 8,2 8,3 Wood et al, 2009
  9. CDC 2016, Infertility
  10. Lewis, Bernstein
  11. Galea, 2014
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 Nour, 2014
  13. GHD, 2014
  14. Macfarlane et al, 2008
  15. Koplan et al, 2009
  16. Boyd-Judson, James
  17. Koblinsky, Timyan
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Bustreo, 2015
  19. 19,0 19,1 Young, 2014
  20. CDC 2016, Life Expectancy
  21. Stevens et al, 2013
  22. 22,0 22,1 Aldridge, Story
  23. WHO 2016, Social determinants of health
  24. Marshall, 2013
  25. Marshall, Tracy
  26. Pringle, 1998
  27. Young, 2000
  28. LWCHC, 2016
  29. Stevens, 1995
  30. 30,0 30,1 CDC 2016, Men's health
  31. 31,0 31,1 CDC 2016, Leading Causes of Death
  32. 32,0 32,1 Ellsberg, 2006
  33. WHO 2016, Sexual and reproductive health
  34. Reproductive health
  35. Joint Commission, 2010
  36. Blum, Gates
  37. 37,0 37,1 37,2 37,3 UN, 2015b
  38. 38,0 38,1 CDC 2016, Pregnancy Mortality Surveillance System
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 39,6 Filippi et al, 2006
  40. SDG 2016, Checklist
  41. 41,0 41,1 41,2 WHO, 2005b
  42. Say et al, 2014
  43. 43,0 43,1 43,2 MDG, 2016
  44. WHO 2016, [1]
  45. Rosenfield et al, 2006
  46. Ricardo & Verani 2010, Maternal, Newborn and Child Health
  47. 47,0 47,1 SDG, 2016
  48. Hansen, Schellenberg
  49. SDG 2016, Goal 3: Health
  50. WHO 2016, Safe Childbirth Checklist
  51. WHO 2016, Guidelines on antenatal care Nov. 2016
  52. Jones, 2007
  53. Singh, Darroch
  54. Biddlecom et al, 2015
  55. 55,0 55,1 55,2 UN, 2015
  56. Presler-Marshall, Jones
  57. Grant, 1992
  58. 58,0 58,1 Sedgh et al, 2016
  59. Ganatra et al, 2014
  60. WHO, 2016d
  61. 61,0 61,1 WHO 2016, Women's health: Fact sheet N°334 (2013)
  62. 62,0 62,1 Nour et al, 2006
  63. WHO 2016, Classification of female genital mutilation
  64. Nour, 2004
  65. UNICEF 2016, Female genital mutilation/cutting
  66. UNFPA 2016, Family planning
  67. 67,0 67,1 Amnesty International, 2010
  68. UN 2016, International Day of Zero Tolerance for Female Genital Mutilation
  69. Chandra et al, 2013
  70. Sunderam et al, 2013
  71. Sunderam et al, 2015
  72. 72,0 72,1 Varia, 2016
  73. 73,0 73,1 73,2 UN 2016, Child marriage a violation of human rights
  74. 74,0 74,1 74,2 ICRW, 2015
  75. 75,0 75,1 WHO, IPU
  76. Nour, 2006
  77. OHCHR, 2016
  78. DFID, 2014
  79. Girl Summit, 2014
  80. PMNCH, 2014
  81. Girls not Brides, 2016
  82. ICRW, 2016
  83. HRW, 2016
  84. OWH 2012, Menstruation and the menstrual cycle
  85. Seaman, Eldridge
  86. OWH 2012, Menopause
  87. Barmak, 2016
  88. Wolf, 2012
  89. Loue, Sajatovic
  90. 90,0 90,1 90,2 90,3 90,4 90,5 90,6 90,7 90,8 90,9 Johnson et al, 2014
  91. Siegel et al, 2012
  92. 92,0 92,1 92,2 Siegel et al, 2016
  93. 93,0 93,1 IARC 2016, Cancer facts 2012
  94. 94,0 94,1 Saslow, 2013
  95. Forman et al, 2012
  96. RTCOG, 2003
  97. Stebbins, 2004
  98. Rosenthal, 2004
  99. «The Women's Mental Health Taskforce report»։ GOV.UK (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  100. CDC, 2012
  101. Surgeon General, 2004
  102. Vickers et al, 2007
  103. Manson et al, 2013
  104. Friedman et al, 2012
  105. Murray-Kolb, Beard
  106. Watts, Zimmerman
  107. García-Moreno et al, 2013
  108. 108,0 108,1 WHO 2016, Violence against women
  109. «Facts and figures: Ending violence against women»։ UN Women 
  110. UN, 1993
  111. WHA, 1996
  112. Krug et al, 2005
  113. 113,0 113,1 UN, 2000
  114. UN, 2015a
  115. UN Women, 2016c
  116. SDG 2016, Goal 5: Gender Equality
  117. «Ending violence against women»։ UN Women 
  118. «Facts and figures: Ending violence against women»։ UN Women 
  119. CSW, 2016
  120. CSW, 2013
  121. «Focusing on prevention: Ending violence against women»։ UN Women 
  122. WHO 2016, WMA Global Action Plan
  123. McCarthy, 1994
  124. Schiebinger, 2003
  125. Regitz-Zagrosek, 2012
  126. ORWH, 2016
  127. 127,0 127,1 Pinn, 1994
  128. 128,0 128,1 Geller et al, 2006
  129. Geller et al, 2011
  130. Kim et al, 2008
  131. Liu, DiPietro Mager
  132. Gahagan et al, 2015
  133. Gahagan, 2016
  134. NHS, 2016
  135. WHI, 2010
  136. BWHS, 2016
  137. Coney, Bunkle
  138. Cartwright, 1988
  139. OWH, 2012
  140. CDC 2016, Women's health
  141. CDC 2016, About CDC
  142. WHO 2016, Development Goals Report 2015
  143. García-Moreno, Amin
  144. WHO 2016, Maternal and perinatal health
  145. Kozhimannil, 2012
  146. 146,0 146,1 Shen, 2013