Քրիստոնեական ֆեմինիզմ

Քրիստոնեական ֆեմինիզմ, քրիստոնեական աստվածաբանության դպրոցներից, որի նպատակն է խթանել և հասկանալ տղամարդկանց և կանանց հավասարությունը բարոյապես, սոցիալապես և հոգեպես և առաջնորդության մեջ քրիստոնեական տեսանկյունից[1]։ Քրիստոնյա ֆեմինիստները պնդում են, որ կանանց ներդրումը և կանանց արժեքի ճանաչումը անհրաժեշտ են քրիստոնեության լիարժեք ընկալման համար[2]։ Քրիստոնյա ֆեմինիստները կարծում են, որ Աստված ոչ մի խտրականություն չի դնում կենսաբանորեն որոշված բնութագրերին, ինչպիսիք են սեռը և ցեղը, այլ բոլոր մարդկանց ստեղծել է ներդաշնակ և հավասար՝ անկախ ռասայից կամ սեռից[3]։ Քրիստոնյա ֆեմինիստներն, ընդհանուր առմամբ, հավակնում են հակա-էականիզմին, որպես իրենց հավատքի մաս, ընդունելով, որ գենդերային ինքնությունները չեն պարտադրում որոշակի անհատականության հատկություններ[4]։ Նրանց հիմնական խնդիրներն են ամուսնության մեջ աստվածաշնչային հավասարությունը, հավասար հոգևոր և բարոյական կարողությունների ճանաչումը, վերարտադրողական իրավունքները, Աստվածաշնչի ընթերցումների ընթացքում գենդերային չեզոքությունը և կանացի կամ գենդերային տիպի աստվածային որոնումը[5][6][7][8]։ Քրիստոնեական ֆեմինիզը հաճախ աստվածաշնչյան ապացույցներից բացի, այլ կրոնների և գաղափարախոսությունների ուսմունքներ է կիրառում, և ամբողջ պատմության ընթացքում քրիստոնեական հիմունքներով հիմնավորված այլ տեքստեր, որոնք պաշտպանում են կանանց իրավունքները[9][10]։
Քրիստոնեական վարդապետություն տերմինը հաճախ գերադասում են քրիստոնյաների շրջանում գենդերային հավասարության կողմնակիցները, որոնք չեն ցանկանում իրենց հետ կապվել ֆեմինիստական շարժման հետ[11]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ քրիստոնյա ֆեմինիստներ կարծում են, որ վարդապետության սկզբունքը առկա էր Հիսուսի ուսմունքներում և վաղ քրիստոնեական շարժումներում, բայց սա խիստ վիճահարույց տեսակետ է շատ ֆեմինիստ գիտնականների կողմից, ովքեր կարծում են, որ քրիստոնեությունը ինքնին մեծապես կախված է գենդերային դերերից[12]։ Քրիստոնեական ծագման այս մեկնաբանությունները քննադատվել են աշխարհիկ ֆեմինիստների կողմից «առաջին դարում ժամանակակից իդեալները անախրոնիզմով նախագծելու համար»[13]։
XIX դարի և XX դարի սկզբին ֆեմինիզմի առաջին ալիքը ներառում էր մեծ հետաքրքրություն կրոնի նկատմամբ կանանց նկատմամբ[10]։ Կանայք, ովքեր քարոզում էին իրենց իրավունքների համար, սկսեցին կասկածի տակ դնել իրենց անլիարժեքությունը ինչպես եկեղեցու ներսում, այնպես էլ այլ բնագավառներում, ինչը նախկինում արդարացված էր եկեղեցական ուսմունքներով[14]։
1960-70-ականների ընթացքում շատ ավետարանական կանայք ազդվեցին Սևամորթների իրավունքների համար պայքարից[12]։ Քրիստոնյա ֆեմինիստները սկսեցին գրել և հրատարակել հոդվածներ, որոնք վերաբերում էին վերարտադրողության իրավունքներին, ինչպես նաև ամուսնության և կրոնական հիերարխիայի անհավասարությանը[12]։ Ի պատասխան այս հոդվածների՝ ձևավորվել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ EWC կամ Ավետարանական կանանց հանձնախումբը, և ESA-ն[12]։
Խնդրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանայք եկեղեցու առաջնորդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքական հավատքի համակարգերի բաժանումը տարբեր աղանդների հնարավորություն էր տալիս կանանց եկեղեցում ձեռք բերել ավելի շատ առաջնորդական պաշտոններ, քանի որ այդ ժամանակ որոշ աղանդներ ազատ առաջնորդություն էին ստանում կանանց ղեկավարության համար[15]։ Բողոքական քրիստոնեության ինչպես հիմնական, այնպես էլ լիբերալ ճյուղերում կանայք ձեռնադրվում են որպես հոգևորական։ Այնուամենայնիվ, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, Արևելյան ուղղափառ եկեղեցին, Հարավային բապտիստական կոնվենցիան (ԱՄՆ-ում բողոքական ամենամեծ դավանանքը)[16], ինչպես նաև «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի» եկեղեցին (LDS եկեղեցի) և բազմաթիվ եկեղեցիներ ամերիկյան ավետարանական շարժման մեջ կանանց արգելում են մուտք գործել հոգևորական դիրքեր[17]։ Որոշ քրիստոնյա ֆեմինիստներ կարծում են, որ քանի որ կանայք ունեն աստվածաբանական ուսուցում ստանալու ավելի մեծ հնարավորություն, նրանք ավելի մեծ ազդեցություն կունենան այն բանի վրա, թե ինչպես են մեկնաբանում սուրբ գրությունները այն կանանց կողմից, ովքեր հերքում են կանանց պաշտոն ստանալու իրավունքը[2]։
Գենդերային սուրբ գրությունների մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենդերային վերաբերմունքի մասին քրիստոնեական իդեալներից շատերը բխում են Աստվածաշնչի մեկնաբանություններից[18]։ Քրիստոնյա ֆեմինիստները հաճախ են պնդել, որ Աստվածաշունչը խնդրահարույց է ոչ թե հենց տեքստի պատճառով, այլ այն քրիստոնյա գիտնականների պատճառով, ովքեր ժամանակի ընթացքում մեկնաբանել են սուրբ գրությունները[19]։ Այս անհամապատասխանությունների օրինակ է Ադամի և Եվայի ստեղծման պատմությունը․ որոշ ավետարանականներ կարծում են, որ Ադամն ու Եվան ստեղծվել են միևնույն ժամանակ, իսկ մյուսները կարծում են, որ Եվան արարվել է Ադամի կողոսկրից[20]։ Բազմաթիվ քրիստոնեական աղանդների մեջ Եվայի մեղքի հետ կապված լայն քննարկումներ են ընթանում[20]։ Պատմականորեն Եվայի վրա մեծ մեղադրանք է դրվել, բայց քրիստոնյա ֆեմինիստներից շատերը աշխատել են վերափոխել պատմությունը և հավասարապես մեղադրել, քանի որ երկու կողմերին էլ օգտվել են արգելված պտուղից[21]։ Քրիստոնյա ֆեմինիստները կարծում են, որ Ադամի և Եվայի պատմությունը մի օրինակ է, որ հայրապետական բնույթ ունի իր մեկնաբանության պատճառով[22]։ Որոշ քրիստոնյա ֆեմինիստներ որոշում կայացրին հրաժարվել սրբագրության ուղղակի օգտագործումից իրենց՝ հավասարության համար պայքարում, մինչ մյուսները ապավինում էին պատրիարքային իդեալներին հակադրող հատվածներին՝ մատնանշելով Աստվածաշնչի ներսում առկա անհամապատասխանությունները[19]։ Հետևյալ հատվածները հանդես են գալիս որպես այդ անհամապատասխանությունների օրինակներ։
- Galatians 3:28 «Հիսուս Քրիստոսի մեջ չկա ոչ արական, ոչ էլ իգական»
- Դեբորան Հին Կտակարանից մարգարե էր և «Իսրայելի դատավոր»[23]
- Genesis 2:20, «Օգնություն» կամ «օգնական» թարգմանված բառը նույն եբրայերեն բառն է՝ «ēzer», որը Հին Կտակարանը ավելի քան 17 անգամ օգտագործում է՝ նկարագրելու այն օգնության տեսակը, որը Աստված բերում է Իր ժողովրդին կարիքների ժամանակ։ օրինակ՝ «Դու իմ օգնությունն ես (ēzer)», և «Իմ օգնությունը (ēzer) գալիս է Տիրոջ կողմից» [24]։
- Genesis 3:16 «Կնոջը նա (Աստված) ասաց. «Ես մեծապես կուժգնացնեմ ձեր ցավերը ծննդաբերության մեջ։ Ցավով դուք պիտի ծնեք ձեր երեխաներին, ձեր ամուսինը իշխելու է ձեզ:'"
- 1 Corinthians 11:7-9 «Որովհետև տղամարդը չպետք է ծածկի իր գլուխը, քանի որ նա Աստծո պատկերն ու փառքն է, բայց կինը տղամարդու փառքն է, քանի որ տղամարդը չի ստեղծվել կնոջից, այլ՝ կին տղամարդուց։ Ոչ թե տղամարդն է ստեղծվել կնոջ համար, այլ՝ կին տղամարդու համար»։
- 1 Corinthians 14:34 «Կանայք պետք է լռեն եկեղեցիներում։ Որովհետև նրանց չի թույլատրվում խոսել, այլ պետք է ենթարկվեն, ինչպես ասում է Օրենքը»։
- Colossians 3:18 «Կանա՛յք, հնազանդվե՛ք ձեր ամուսիններին, ինչպես դա հարիր է Տիրոջը»։
Վերարտադրություն, սեռականություն և կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պահպանողական կրոնական խմբերը հաճախ բախումների մեջ են մտնում ֆեմինիստական և լիբերալ կրոնական խմբերի հետ կապված հղիության արհեստական ընդհատման և հակաբեղմնավորիչների օգտագործման հետ։ Գիտնականները պնդում են, որ պահպանողական կրոնական դավանանքները հակված են սահմանափակել տղամարդկանց և կանանց սեռականությունը[25][26]` արգելելով կամ սահմանափակելով հակաբեղմնավորիչների օգտագործումն ու դատապարտելով աբորտը որպես մեղք, սպանություն[27][28][29]։
Ընդհանրապես, շատ քրիստոնյա ֆեմինիստական գիտնականներ հույս ունեն աշխատել մի հասարակության առջև, որում կին սեռականությունը չի դատապարտվում եկեղեցու կողմից, այլ ընդունվում է որպես մարդկային գոյության բնական մաս[30]։ Վերափոխման ընթացքում ճանաչված աստվածաբաններ, ինչպիսիք են Մարտին Լյութերը և Ջոն Քալվինը, կարևորել են խիղխը և ամուսնությունը՝ հանգեցնելով կանանց սեռականության հետագա բռնաճնշմանը քրիստոնեական ավանդույթի շրջանակներում[31]։ Բազմաթիվ քրիստոնյա ֆեմինիստներ նշում են, որ կրոնական հզոր դիրքերում տղամարդիկ հաճախ օգտագործում են սուրբ գրությունները, և աստվածաբանների ուսմունքները, ինչպիսիք են Կալվինը և Լյութերը, երկուսն էլ սեռական գերակշռում և ճնշում են կանանց, մի խնդիր, որը քրիստոնյա ֆեմինիստները կարծում են, որ հարկավոր է անմիջապես լուծել[30]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնության քրիստոնեական հայացքները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hassey Janette (1989)։ «A Brief History of Christian Feminism»։ Transformation 6 (2): 1–5։ JSTOR 43052265։ doi:10.1177/026537888900600201
- ↑ 2,0 2,1 Harrison Victoria S. (2007)։ «Modern Women, Traditional Abrahamic Religions and Interpreting Sacred Texts»։ Feminist Theology 15 (2): 145–159։ doi:10.1177/0966735007072020
- ↑ McPhillips Kathleen (1999)։ «Theme: Feminisms, Religions, Cultures, Identities»։ Australian Feminist Studies 14 (30): 255–258։ doi:10.1080/08164649993083
- ↑ McLeod-Harrison Mark S. (September 2014)։ «Christian Feminism, Gender and Human Essences: Toward a Solution of the Sameness and Differences Dilemma»։ Forum Philosophicum 19 (2): 169–191։ doi:10.5840/forphil20141921
- ↑ Daggers Jenny (2001)։ «'Working for Change in the Position of Women in the Church': Christian Women's Information and Resources (CWIRES) and the British Christian Women's Movement, 1972-1990»։ Feminist Theology 9 (26): 44–69։ doi:10.1177/096673500100002604
- ↑ McEwan Dorothea (1999)։ «The Future of Christian Feminist Theologies—As I Sense it: Musings on the Effects of Historiography and Space»։ Feminist Theology 8 (22): 79–92։ doi:10.1177/096673509900002206
- ↑ McLntosh Esther (2007)։ «The Possibility of a Gender-Transcendent God: Taking Macmurray Forward»։ Feminist Theology 15 (2): 236–255։ doi:10.1177/0966735007072034
- ↑ Polinska Wioleta (2004)։ «In Woman's Image: An Iconography for God»։ Feminist Theology 13: 40–61։ doi:10.1177/096673500401300104
- ↑ Clack Beverley (1999)։ «Thealogy and Theology: Mutually Exclusive or Creatively Interdependent?»։ Feminist Theology 7 (21): 21–38։ doi:10.1177/096673509900002103
- ↑ 10,0 10,1 Hassey Janette (April 1989)։ «A Brief History of Christian Feminism»։ Transformation: An International Journal of Holistic Mission Studies 6 (2): 1–5։ doi:10.1177/026537888900600201
- ↑ Groothuis Rebecca M.։ «Feminism Goes to Seed»։ Christian Ethics Today 5 (6)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Gallagher Sally K. (2004)։ «The Marginalization of Evangelical Feminism»։ Sociology of Religion 65 (3): 215–237։ ISSN 1069-4404։ JSTOR 3712250։ doi:10.2307/3712250
- ↑ Beavis Mary Ann (2007)։ «Christian Origins, Egalitarianism, and Utopia»։ Journal of Feminist Studies in Religion 23 (2): 27–49։ JSTOR 20487897։ doi:10.2979/FSR.2007.23.2.27
- ↑ Capitani Diane (2003)։ «Imagining God in Our Ways: The Journals of Frances E. Willard»։ Feminist Theology 12: 75–88։ doi:10.1177/096673500301200107
- ↑ Hassey Janette (April 1989)։ «A Brief History of Christian Feminism»։ Transformation: An International Journal of Holistic Mission Studies 6 (2): 1–5։ ISSN 0265-3788։ doi:10.1177/026537888900600201
- ↑ «SBC Position Statements - Women in Ministry»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-21-ին։ Վերցված է 2019-08-07
- ↑ SpringerLink - Journal Article (չաշխատող հղում)
- ↑ Kobes Du Mez Kristin (2015)։ A New Gospel for Women: Katherine Bushnell and the Challenge of Christian Feminism։ Oxford University Press։ էջեր 27–28։ ISBN 978-0190205645
- ↑ 19,0 19,1 Mohrmann Margaret (2015-04-24)։ «Feminist Ethics and Religious Ethics»։ Journal of Religious Ethics 43 (2): 185–192։ ISSN 0384-9694։ doi:10.1111/jore.12093
- ↑ 20,0 20,1 La Croix Richard R. (January 1984)։ «The paradox of Eden»։ International Journal for Philosophy of Religion 15 (3): 171։ ISSN 0020-7047։ doi:10.1007/bf00137064
- ↑ Harvey Richard (1991)։ «Early English Feminism and the Creation Myth»։ The Historian 54 (1): 35–48։ JSTOR 24447931։ doi:10.1111/j.1540-6563.1991.tb00839.x
- ↑ McChrystal Deirdre Keenan (September 1993)։ «Redeeming Eve»։ English Literary Renaissance 23 (3): 490–508։ ISSN 0013-8312։ doi:10.1111/j.1475-6757.1993.tb01071.x
- ↑ Deborah the Prophetess Archived 2007-12-19 at the Wayback Machine.
- ↑ "Ezer Kenegdo" Word Study. God's Word to Women, 2011
- ↑ Campbell Flann (1960)։ «Birth Control and the Christian Churches»։ Population Studies 14 (2): 131–47։ ISSN 0032-4728։ JSTOR 2172010։ doi:10.2307/2172010
- ↑ Ordaining Women: Culture and Conflict in Religious Organizations
- ↑ «Paul VI - Humanae Vitae»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-11-ին։ Վերցված է 2007-08-12
- ↑ Southern Baptist Convention Resolutions on Abortion
- ↑ Sin of Abortion and the Reasons Why Archived 2007-08-06 at the Wayback Machine.
- ↑ 30,0 30,1 Nove Alec (1990)։ «Friedman, Markets and Planning: A Comment»։ Studies in Economics and Russia։ Palgrave Macmillan UK։ էջեր 153–163։ ISBN 9781349109937։ doi:10.1007/978-1-349-10991-3_12
- ↑ Radford Ruether Rosemary (1998)։ Introducing Redemption in Christian Feminism։ Sheffield, England: Sheffield Academic Press։ էջեր 13–14։ ISBN 978-1-85075-888-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.biblegateway.com/passage/?search=Galatians+3%3A28&version=NRSV
- https://www.biblegateway.com/passage/?search=Genesis+2%3A20&version=NRSV
- https://www.biblegateway.com/passage/?search=Genesis+3%3A16&version=NRSV
- https://www.biblegateway.com/passage/?search=1+Corinthians+11%3A7-9&version=NRSV
- https://www.biblegateway.com/passage/?search=1+Corinthians+14%3A34&version=NRSV
- https://www.biblegateway.com/passage/?search=Colossians+3%3A18&version=NRSV