Jump to content

Սթիվեն Ջեյ Գուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Ջեյ Գուլդ
անգլ.՝ Stephen Jay Gould
Ծնվել էսեպտեմբերի 10, 1941(1941-09-10)[1][2][3][…]
Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 20, 2002(2002-05-20)[1][2][3][…] (60 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
բնական մահով
Բնակության վայր(եր)Քուինս
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքագնոստիցիզմ[6]
Մասնագիտությունէվոլյուցիոնիստ և հնէաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտհնէաբանություն, Գիտության պատմություն և էվոլյուցիա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7]
Ալմա մատերԱնտիոքի համալսարան, Լիդսի համալսարան, Antioch College? (1963), Կոլումբիայի համալսարան (1967), Հարվարդի համալսարան և Jamaica High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][8]
Գիտական ղեկավարNorman D. Newell?
Եղել է գիտական ղեկավարEmily Cobabe-Ammann?
Ազդվել էՆոամ Չոմսկի և Պյոտր Կրոպոտկին
Պարգևներ

Ազգային գրքի պարգև

[9]

Տարվա հումանիստ

Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ

Paleontological Society Medal?

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ

[10]

Charles Schuchert Award?

ՄակԱրթուրի կրթաթոշակ

Phi Beta Kappa Award in Science?

Silver Medal of the Zoological Society of London?

Sue Tyler Friedman Medal?

Phi Beta Kappa Award in Science?

Գիտական գրքերի Թագավորական ընկերության մրցանակ

Սենթ Լուիս գրական մրցանակ

Դարվին-Ուոլլեսի մեդալ

[11]

Լինենի մեդալ

Հայդենի հիշատակի մրցանակ երկրաբանության բնագավառում

Mary C. Rabbitt History And Philosophy of Geology Award?

[12]

Սկեպտիկական հարցախույզի կոմիտեի անդամ

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Tinbergen Lecture?

և

Edinburgh Medal?

Ամուսին(ներ)Rhonda Roland Shearer?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)S.J.Gould
Ստորագրություն
Изображение автографа
 Stephen Jay Gould Վիքիպահեստում

Սթիվեն Ջեյ Գուլդ (անգլ.՝ Stephen Jay Gould) (1941, սեպտեմբերի 10, 1941(1941-09-10)[1][2][3][…], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 20, 2002(2002-05-20)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի հայտնի հնէաբան, կենսաբան-էվոլյուցիոնիստ և գիտության պատմաբան։ Գիտամաչելի ժանրի իր ժամանակների ամենահայտնի և ամենակարդացվող գրողներից է[13]։ Իր մասնագիտական գործունեության մեծ մասը Գուլդն անցկացրել է դասավանդելով Հարվարդի համալսարանում և աշխատելով Նյու Յորքում գտնվող Ամերիկյան բնագիտական թանգարանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկայի բնագիտության թանգարանում գտնվող տիրանոզավրը, որը ոգեշնչել է Գուլդին դառնալ հնէաբան

Գուլդը ծնվել և մեծացել է Նյու Յորքի Քուինս թաղամասում։ Նրա հայրը՝ Լենոսարդը, դատական սղագրող էր իսկ մայրը՝ Էլեոնորան, նկարիչ։ Երբ Գուլդը 5 տարեկան էր, հայրը նրան տանում է Ամերիկյան բնագիտական թանգարանի դինոզավրերի սրահ, որտեղ նա առաջին անգամ տեսնում է տիրանոզավրերի։ «Ես պատկերացում անգամ չունեի, որ աշխարհի վրա նման բան գոյություն ունի, ես ապշած էի»,- հիշում է Գուլդը[14]։ Այդ պահին էլ Գուլդը որոշում է դառնալ հնէաբան։

Դաստիարակված լինելով եվրոպական աշխարհիկ ընտանիքում, Գուլդը չէր հետևում որևէ կրոնի, նախընտրելով կոչվել ագնոստիկ (Jewish agnostic))[15]: Նրա քաղաքական հայացքները խիստ տարբերվում իր հոր քաղաքական հայացքներից, ով մաքսիզմի մոլի հետևորդ էր[16]։ Ինքը Գուլդը 1981 թվականին բնորոշում է իր քաղաքական հայացքները որպես «ձախակենտրոն», նշելով որ իր վրա մեծ աղդեցությունն են ունեցել Չարլզ Ռայթ Միլսի և Նոամ Չոմսկի քաղաքական աշխատությունները։

Իր ամբողջ գործունեության ընթացքում նա հանդես է եկել ցանկացած տեսակի խտրականության դեմ, հատկապես ռասիզմի և սեքսիզմի։ 1960-ական թվականներին, երբ դեռ ուսանող էր, նա քաղաքացիական իրավունքի համար ստեղծված շարժման ակտիվ մասնակից էր և դրա համար ենթարկվում էր հալածանքների ղեկավարության կողմից[17]։ 1970-ական թվականներին Գուլդը ընդունվում է ձախ հոսանքին պատկանող «Գիտությունը մարդկանց համար» (Science for the People) ակադեմիական կազմակերպություն, որը ստեղծվել էր հակառազմական շարժման հիմքի վրա։ Կենսաբան-մարքսիտներ Ռիչարդ Լևոնտինն ու Ռիչարդ Լևինսը իր ակտիվ քաղաքական գործունեության համար Գուլդին համեմատել են Ջոն Բյորդն Սանդերսոն Հոլիդեյնի հետ[18]։

Գուլդը ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կինը նկարչուհի Դեբորա Լին էր, ում նա հանդիպել էր Անտիոխ քոլեջում սովորելու ժամանակ։ Նրանք ամուսնացան 1965 թվականի հոկտեմբերի 3-ին, սակայն հետո ամուսնալուծվեցին։ 1995 թվականին Գուլդը երկրորդ անգամ ամուսնանում է քանդակագործ Ռոլանդ Շիվերի հետ։ Նա ուներ 2 երեխա առաջին ամուսնությունից՝ Ջեսսին և Էյթանը և ևս երկուսին՝ Ջեյիդին և Լոնդոնին ունենում է երկրորդ ամուսնության ընթացքում։

1982 թվականի հուլիսին Գուլդի մոտ ախտորոշվում է պերիտոնեալային մեզոթելիմա՝ քաղցկեղի մահացու տեսակ, որը վնասում է մարդու որովայնային խոռոչի էպիթելային հյուսվածքները։ Երկու տարի տևած ծանր բուժումից հետո Գուլդը Disover ամսագրում «Մի հավատացեք բժշկությանը» անունով մի հոդված է տպագրում, որտեղ նա նկարագրում է իր ռեակցիան, երբ իմանում է որ մեզոթելիմայով հիվանդները ախտորոշումից հետո միջինում ապրում են 8 ամսից ոչ ավել։ Դրանից հետո նա բացատրում է, թե ինչ է իրականում նշանակում այդ թիվը և նկարագրում է իր հանգստությունը, որը նա զգաց, երբ հասկացավ, որ միջին ցուցանիշները ուղղակի պարզեցնում են իրավիճակը և չեն ներառում բոլոր հնարավոր տարբերակները։ Միջնարժեքը գտնվում է ժամանակային սանդակի մեջտեղում և այն նշանակում է, որ հիվանդների 50 տոկոսը 8 ամիս էլ չեն ապրի, սակայն մնացածը կապրեն ավելի երկար և հնարավոր է, որ շատ ավելի երկար։ Նրան միայն մնում էր պարզել, թե այդ սանդղակում որտեղ էր գտնվում իր դեպքը։ Հաշվի առնելով որ Գուլդի մոտ ախտորոշումն արվել էր հիվանդության վաղ շրջանում, որ նա երիտասարդ էր, լավատես և հնարավորություն ուներ ձեռք բերելու նորագույն դեղամիջոցները, նա եկավ այն եզրահանգմանը, որ նա ունի մեծ շանսեր «երկարակյացների W շարքում հայտնվելու համար։ Բուժման փորձնական փուլից հետո, որը ներառում էր ռադիոթերապիա, քիմթերապիա և վիրաբուժական վիրահատություն, Գուլդը ամբողջովին առողջացավ և իր հոդվածը դարձավ հույսի աղբյուր քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց համար։

Գուլդը բազմիցս օգտագործել է մարիխուանա բուժման նպատակներով։ Բուժման ընթացքում նա ծխել է մարիխուանա, որպեսի ազատվի բուժումից առաջացող սրտխառնոցից։ Իր կարծիքով, մարիխուանայի օգտագործումը իր բուժման գլխավոր գործոններից մեկն է եղել[19]։ 1988 թվականին նա վկայություն էր տալիս կանադացի ակտիվիստ Ջիմ Վեյքֆորդի դատական գործընթացի ժամանակ, ով օգտագործել էր մարիխուանան բժշկության մեջ։

Սթիվեն Գուլդը մահանում է 2002 թվականի մայիսի 20-ին, թոքերի մետաստազային ադենոկարդինոմից։ «Հարվարդյան թերթի» համաձայն նա մահացել է իր տանը և իրեն շրջապատել են իր հարազատները՝ կինը՝ Ռոնդին, մայրը՝ Էլեոնորան և իր սիրելի գրքերը»[20][21]։

Գիտական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլդը սկսել է իր բարձրագույն կրթությունը Օհայոի Անտիոխ քոլեջում, որը նա ավարտել է 1963 թվականին և ստացել երկրաբանի մասնագիտություն։ Այդ ընթացքում նա նաև սովորել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։ 1967 թվականին Կոլումբիայի համալսարանում Նորման Նյուելլայի ղեկավարությամբ ստանալով Ph.D-ի աստիճան, նա աշխատանքի է անցնում Հարվարդի համալսարանում, որտեղ աշխատում է մինչ կյանքի վերջը (1967-2002 թթ.)։

1973 թվականին Գուլդը դառնում է երկրաբանության պրոֆեսոր և աշխատանքի անցնում Հարվրդի հարաբերական կենդանաբանության թանգարանում, իսկ 1983 թվականին Գուլդը դառնում է գիտության զարգացմանը աջակցող Ամերիկյան միության անդամ, որը նա ղեկավարում է 1999-2001 թվականներին։ Բացի այդ նա եղել է Երկրաբանական միության  և Էվոլյուցիան ուսումնասիրող միության փոխնախագահը (1990-1991 թթ.)։

1989  թվականին Գուլդը դառնում է ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

Իր գիտական գործունեության սկզբում` 1972 թվականին, Գուլդը Նիլսոն Էլդրիջեյի հետ ստեղծել է ընդհատվող հավասարակշռության տեսությունը, ըստ որի էվուլցիոն փոփոխությունների մեծ մասը ավելի կարճ ժամանակահատվածում է ընթանում քան էվոլյուցիոն հավասարակշռությունը[22]։ Ըստ Գուլդի, ընդհատվող հավասարակշռության տեսությունը նոր լույս սփռեց էվոլյուցիոն տեսության հիմնական դոգմաների վրա։ Էվոլյուցիոն տեսաբանների կարծիքը այդ հարցի շուրջ տարբերվում էր[23]։ Մի մասը կարծում էր որ «չնայած այդ տեսությունը իրենից իսկապես հետաքրքրություն է ներկայացնում»»[24] այն «միայն ձևափոխում է նեոդարվինիզմը տեսությունը, այն համադրելով արդեն հայտնի փաստերի հետ» [25]: Մյուս մասը ընգծում էր Սթիվեն Ջեյի ստեղծագործական նորարարությունը, պնդելով, որ էվոլյուցիոն ստազիսը «անսպասելի բացահայտում էր էվոլյուցիոն տեսաբանների մեծ մասի համար»[26] և որ «մեծ ազդեցություն ունեցավ էվոլյուցիոն կենսաբանության և հնէաբանության վրա»[27]։

Գուլդի գիտական գործունեության մյուս ուղղությունը կենսաբանական սահմանափակումների և այլ ոչ ընտրողական ուժերի բացահայտումն էր, որոնք որոշում են կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի ուղղությունը։  1979 թվականին Ռիչարդ Լևոնտինի հետ համատեղ նա տպագրեց «Սուրբ Մարկի տաճարի կամարի աղեղը և Պանգլոսի պարադիգման» վերնագրով մի հոդված[28], որտեղ նրանք օգտագործեցին նոր տերմին՝ «կամարի աղեղ» վերցված ճարտարապետության աշխարհից։ Գուլդը և Լևոնտինը որպես «կամարի աղեղ» սահմանեցին  օրգանիցմնին բնորոշ այն հատկանիշները, որոնք հանդիսանում են  այլ հատկանիշների անխուսափելի կողմնակի էֆեկտ և որոնք հաստատվել են էվոլյուցիայի ժամանակ ընտրանքի ազդեցությամբ։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օնտոգենեզ և ֆիլոգենեզ (Ontogeny and Phylogeny, 1977)
  • Դարվինի ժամանակներից (Ever Since Darwin, 1977)
  • Պանդայի բութ մատը (The Panda’s Thumb, 1980)
  • Մարդու սխալ չափումները (The Mismeasure of Man, 1981)
  • Հավի ատամները և ձիու մատները (Hen’s Teeth and Horse’s Toes, 1983)
  • Ֆլամինգոյի ժպիտը (The Flamingo’s Smile, 1985)
  • Ժամանակի ցիկլը, ժամանակի նետը (Time’s Arrow, Time’s Cycle, 1987)
  • Ծովային ոզնին փոթորիկի ժամանակ (An Urchin in the Storm, 1987)
  • Հրաշալի կյանք (Wonderful Life, 1989)
  • Ապրե՛ս բրոնտոզավր (Bully for Brontosaurus, 1991)
  • Ութ փոքրիկ խոզուկներ (Eight Little Piggies, 1993)
  • Դինոզավրը դեզի մեջ (Dinosaur in a Haystack, 1995)
  • Լի տուն (Full House, 1998)
  • Լեոնարդոյի փափկամորթերի սարը և որդերի դիետան (Leonardo’s Mountain of Clams and the Diet of Worms, 1998)
  • Կասկածելով հազարամյակում (Questioning the Millennium, 1999)
  • Դարերի քարերը (Rocks of Ages, 1999)
  • Մարաքեշի ստող քարերը (The Lying Stones of Marrakech, 2000)
  • Էվոլյուցիոն տեսության կառուցվածքը (The Structure of Evolutionary Theory, 2002)
  • Ես վայրէջք կատարեցի (I Have Landed, 2002)
  • Մագիստրի ոզնին, աղվեսը և ծաղկախտը (The Hedgehog, the Fox, and the Magister’s Pox, 2003), издана посмертно.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://muse.jhu.edu/journals/configurations/v014/14.3.jensen.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.yelp.com/search?find_desc=mirror+repair&find_loc=New+York%2C+NY
  6. https://www.degruyter.com/document/doi/10.1515/9781400829804.249/html
  7. Notable Names Database — 2002.
  8. CONOR.Sl
  9. https://www.nationalbook.org/books/the-pandas-thumb-more-reflections-on-natural-history/
  10. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/stephen-jay-gould/
  11. https://www.linnean.org/the-society/medals-awards-prizes-grants/the-darwin-wallace-medal
  12. https://community.geosociety.org/histphildiv/awards/rabbitt
  13. Shermer, Michael (2002), «This View of Science» (PDF), Social Studies of Science, 32 (4): 489–525, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-09-20-ին, Վերցված է 2016-11-05-ին.
  14. Michelle Green, 1986. «Stephen Jay Gould: driven by a hunger to learn and to write» Արխիվացված 2018-10-03 Wayback Machine People Weekly June 2.
  15. Stephen Jay Gould, 1997. «Nonoverlapping Magisteria» Արխիվացված 2017-01-04 Wayback Machine Natural History 106 (March): 16-22, 61.
  16. Stephen Jay Gould, 2002. The Structure of Evolutionary Theory Արխիվացված 2019-01-16 Wayback Machine Cambridge MA: Harvard University Press, p. 1018.
  17. Gasper, Phil (2002). «Stephen Jay Gould: Dialectical Biologist». Արխիվացված 2015-11-24 Wayback Machine International Socialist Review 24 (July-August).
  18. Richard Lewontin and Richard Levins (2002). «Stephen Jay Gould—what does it mean to be a radical?» Monthly Review 54 (Nov. 1).
  19. Stephen Jay Gould, quoted in Lester Grinspoon, 1993. Marihuana, The Forbidden Medicine Արխիվացված 2015-11-26 Wayback Machine, New Haven: Yale University Press, pp. 39-41.
  20. Jill Krementz, 2002. «Jill Krementz Photo Journal» Արխիվացված 2016-03-03 Wayback Machine New York Social Diary June 2.
  21. The Harvard Gazette, «Paleontologist, author Gould dies at 60» Արխիվացված 2002-06-01 Wayback Machine May 20, 2002.
  22. Niles Eldredge and Stephen Jay Gould, 1972. «Punctuated equilibria: an alternative to phyletic gradualism» In T.J.M. Schopf, ed., Models in Paleobiology. San Francisco: Freeman, Cooper and Company, pp. 82-115.
  23. Stephen Jay Gould, 2002. The Structure of Evolutionary Theory, pp. 15—21.
  24. Richard Dawkins, 1982. The Extended Phenotype. Oxford University Press, p. 101.
  25. John Maynard Smith, 1984. «Paleontology at the high table». Nature 309: 401—402.
  26. Ernst Mayr, 1992.«Speciational Evolution or Punctuated Equilibria» Արխիվացված 2018-09-07 Wayback Machine In Albert Somit and Steven Peterson The Dynamics of Evolution. New York: Cornell University Press. p. 33.
  27. Там же, с. 24.
  28. «The spandrels of San Marco and the Panglossion paradigm: a critique of the adaptationist programme» Արխիվացված 2009-04-26 Wayback Machine Proc R Soc Lond B 205 (1161): 581—598.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ջեյ Գուլդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ջեյ Գուլդ» հոդվածին։