1975-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1978 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2004 թվականին պաշտպանել է «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2007 թվականի նոյեմբերին պաշտպանել է «Հայաստանի հեռուստատեսությունը ԶԼՄ-ների համակարգում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1981-1999 թվականներին աշխատել է ՀՀ հեռուստառադիոյի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ խմբագրից մինչև հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[1]։ 2010 թվականից ղեկավարում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը[2]։ 2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[3]։ Մահացել է ԱՄՆ-ում 2023 թվականի հունիսի 23-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո[4]։