Սենտավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սենտավոն, ինչպես և համարժեք սենտեսիմոն և սենտիմոն մի շարք երկրների հիմնական դրամական միավորների մանրուն դրամն է։ Իսպաներեն և պորտուգալերեն՝ centavo։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սենտավո» բառը լատիներեն centum (ցենտում - «հարյուր») բառի հոլովում է պորտուգալերեն և իսպաներեն լեզուներում, բառացիորեն նշանակում է «մեկ հարյուրերորդ»։ Իսպաներեն ճիշտ տարբերակն է «սենտիմո» (céntimo) ձևը, և այդ անունով մետաղադրամներ թողարկվել են Իսպանիայում (տես՝ Սենտիմո հոդվածը)։ «Սենտավո» ձևը բարբառային է, և տարածված է միայն Իսպանիայից դուրս՝ իասպանական նախկին գաղութներում։ Ամենայն հավանականությամբ, իսպաներենում այն առաջացել է պորտուգալերենի ազդեցության տակ։ «Սենտավո» մանր դրամը, որպես հիմնական դրամական միավորի մեկ հարյուրերորդը, թողարկվել է ե՛վ Պորտուգալիայում, ե՛վ պորտուգալական մի շարք գաղութներում։ Պորտուգալերեն centavo բառը արտասանվում է սենտավու՝ պորտուգալերենի հնչունաբանական կանոնների համաձայն (բառավերջի o տառը)։

Իսպաներեն և պորտուգալերեն լեզուներում «սենտավո» են անվանվում բոլոր «ցենտ» դրամները, օրինակ՝ ԱՄՆ դոլարի ցենտը, քանի որ անգլերեն «cent»-ը և պորտուգալերեն ու իսպաներեն «centavo»-ն պարզապես մեկը մյուսի ուղղակի թարգմանություններն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտավո դրամական միավորը՝ որպես հիմնական արժույթի մանրուն դրամ, սկսեց տարածվել աշխարհի գրեթե բոլոր երկրների՝ չափերի ու կշիռների տասնորդական սիստեմի, այդ թվում՝ դրամանիշների տասնորդական սիստեմի ընդունման համընթաց, XIX դարում։ «Սենտավո» անունով առաջին դրամը հատվել է 1835 թվականին, պղնձից, Չիլիում, որպես պեսոյի մանրուն դրամ։

«Սենտավոյի» հետ միաժամանակ երբեմն արտադրվել է նաև «սենտեսիմո» դրամը, որը լատիներեն centesimus բառի («մեկ հարյուրերորդ մաս») ճիշտ տարբերակն է (օրինակ, իտալական չենտեզիմո մանր դրամը), բայց ինչ-ինչ պատճառներով «սենտեսիմո» ձևը լայն տարածում ձեռք չբերեց։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտավոն շրջանառության մեջ է եղել զանազան երկրնրում։ Որոշ երկրներում այն այլևս չի գործածվում, մի շարք այլ երկրներում շարունակում է արտադրվել։ Ստորև՝ սենտավոյի տեսակները՝ ըստ պետությունների ժամանակակից սահմանների.

Այժմ շրջանառության մեջ գտնվող «սենտավո» դրամանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

(2010 թ. օգոստոսի 13-ի դրությամբ)

Արգենտինա

Բոլիվիա

Բրազիլիա

Գվատեմալա

Դոմինիկյան Հանրապետություն

Կաբո Վերդե

Կոլումբիա

Կուբա

Հոնդուրաս

Մեքսիկա

Մոզամբիկ

Նիկարագուա

Նախկինում շրջանառության մեջ գտնվող «սենտավո» դրամանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինների 10 սենտավո դրամը (1945

Անգոլա

Արևելյան Թիմոր

Գվինեա-Բիսաու

Էկվադոր

Կոլումբիա

Կոստա Ռիկա

Հնդկաստան

Մեքսիկա

Չիլի

Պարագվայ

Պերու

Պորտուգալիա

Պուերտո Ռիկո

Սալվադոր

Սան-Թոմե և Պրինսիպի

Վենեսուելա

Ֆիլիպիններ

Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)